Այսօր՝ 17 օգոստոսի 2022թ., 00:00
«Որոշեցինք հետաձգել օգոստոսի 17-ին Երեւանում, ինչպես նաեւ օգոստոսի 20-ին Գյումրիում եւ Դիլիջանում նախատեսված մեր համերգները»․ Nemra Նախկինում ռումբերի մասին ահազանգերը երբեք այսպիսի համակարգված ու պարբերական բնույթ չեն կրել. ԱԱԾ նախին պետ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է «Սուրմալուում» զոհվածների հարազատներին Մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է Բեռնատարների վարորդները փակել են Սիսիան–Գորիս ավտոճանապարհը նիկոլի Հայաստանում երեք տղամարդ խեղդամահ են անում մի կնոջ Մետրոպոլիտենի 4 կայարաններում եւ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ չի հայտնաբերվել Աֆղանստանից հեռանալուց հետո ԱՄՆ-ն թալիբներին 85 միլիարդ դոլարի զենք է թողել. Թրամփ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին ահազանգ է ստացվել 15 օրում 5 ոչ մարտական զոհ․ այս վիճակագրությունը ողբերգություն է բանակի ու երկրի համար Անհետ կորած է համարվում ութ մարդ Պայթյունի հետեւանքով զոհված 16 քաղաքացիներից 13-ի ինքնությունը պարզվել է. 10 քաղաքացի անհետ կորած է «Փոխարենը միավորվեինք՝ անջատվեցինք, պառակտվեցինք, իրար ատեցինք վերջնական․․․»․ Նազենի Հովհաննիսյան Սալյուտ խփելը պետք է արգելվի. Գեղամ Նազարյան Անհետ կորած քաղաքացիների թիվը 17-ն է. զանգ ենք ստացել, որ անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը երկրում չէ. ԱԻ նախարար Ո՞նց կարելի է թույլ տալ այս աստիճան ծաղրանք «Հրապարակ». Ովքեր են մասնակցել Սեյրան Սարոյանի հոգեհանգստի արարողությանը Մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր տեղադրելու ահազանգ է ստացվել. ուղեւորափոխադրումները դադարեցված են Հայաստանում սգո օր կհայտարարվի Բացարձակ անտարբերություն․ սրանք վաղուց են ապացուցել, որ մահերը իրենց համար ոչինչ են «Ժողովուրդ». Չպատժված հանցագործությունը ծնեց նոր, ավելի աղետաբեր հանցանք Հղի կինն ու իր մանկահասակ երեխան զոհվել են Ոստիկանները Հյուսիսային պողոտայում համերգ էին լսում Պայթյունից զոհվել է 16, անհետ կորել 18 մարդ Իսկ քանի անօդաչու թռչող սարք է Հայաստանը գնել Իրանից կամ գնե՞լ է գոնե մեկ հատ Ինչու էին արյունոտ նիկոլի աչքերը Իլոն Մասկը ծրագրում է նվաճել Մարսը եւ մարդկանց տեղափոխել այնտեղ «Սուրմալու»-ում ենթադրյալ անհետ կորած 6 իրանցիներից 5-ը Վրաստանում են Փրկարարները «Սուրմալու»-ի փլատակների տակից դուրս են բերել ևս մեկ դի, զոհերի թիվը հասավ 8-ի ԱԻՆ-ը հրապարակել է հնարավոր անհետ կորածների 21 հոգանոց ցուցակ․ նրանցից 5-ը՝ Իրանի, մեկը՝ ՌԴ քաղաքացի է Ռուսաստանը 1000 անօդաչու թռչող սարքերի գնման պայմանագիր է կնքել Իրանի հետ․ ԶԼՄ Աչքերն ու բերանը փակել են եւ տարել Ծաթեր գյուղ, պահել հյուրատանը. Քոքոբելյանի հոր առեւանգման գործով կալանավորվել է 2 անձ ՊՍԺ-ում կքննարկեն Նեյմարի եւ Մբապեի լարված հարաբերությունները Պայթյունի հետեւանքով կա 56 տուժած, վեց զոհ,անհետ կորած է համարվում 18 քաղաքացի Ընտրում ենք այն, ինչը պետք է մեր բանակին. ՀՀ ԶՈւ ԳՇ պետը` նոր սպառազինության մասին «Սուրմալուի» պայթյունի հետեւանքով անհետ կորածներից մեկն Իրանի քաղաքացի է Անհրաժեշտ է պահպանել միջազգային սահմանները. Իրանի ԱԳՆ Չինաստանում հայտարարել են զորավարժությունների մասին՝ «ԱՄՆ-ի եւ Թայվանի դավադրությանն ի պատասխան» Ես մեղադրում եմ Փաշինյանին՝ ծանր հետեւանքներ ունեցող հանցավոր անգործության համար. Ճաղարյան Պուտինը ցավակցություն է հայտնել Փաշինյանին՝ «Սուրմալու» ԱԿ-ում բռնկված հրդեհի կապակցությամբ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը ցավակցություն է հայտնել Հայաստանին Մեմֆիս Դեպայն անվճար կմիանա «Յուվենտուսին» Վրաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Երեւանում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքներին Արցախ, Սուրմալուի պայթյուն եւ տեղեկություն. կորոնավիրուսից մահացել է վեց մարդ Հայլուր 12:30 Վեց զոհ, 61 վիրավոր՝ «Սուրմալուում» պայթյունի հետևանքով. վերջին տվյալները Ամերիկացին հրապարակել է 1963-ի ապրիլին թերթում արված մի կանխատեսում, որը կես դար անց իրականություն է դարձել Ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի Փորձը ցույց է տվել, որ դիմադրության ճանապարհը հաղթանակի հասնելու միակ և արդյունավետ միջոցն է. Իրանի նախագահ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում շուրջ 1 օր է՝ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. որոնվում է 15 քաղաքացի (ուղիղ) Սգի պահին երգող, պարող ու սալյուտ խփող հայ ժողովուրդ Էս ինչքա՜ն «փչացանք», ո՜նց փչացանք, ինչու՜ փչացանք Չորս տարի առաջ դրեցինք աղետների հիմքը «Եղբորս երեխեքը, հղի կինը փլատակների տակն են, առավոտից մի կռան է աշխատում» Հայտնի է, թե ով է պայթյունի հեղինակը «Տոտալ բարդակ. այսպիսի վիճակ անգամ Սոմալիում չկա». Արման Հայրապետյան Թրամփը պահանջել է վերադարձնել իր տան խուզարկության ժամանակ առգրավված փաստաթղթերը Փլատակների տակից 21 տրանսպորտային միջոց է դուրս բերվել Բժշկական տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած Իսկ ուր է հատուկ շտաբը. Տիգրան Աբրահամյան Ամենաբարձր գնաճը գրանցվել է Երևանում, Հրազդանում և Գավառում Մադրիդի «Ռեալի» կամային հաղթանակը (տեսանյութ) Պայթյունի հետեւանքով զոհված 6 անձից 4-ի ինքնությունը հայտնի է «Սուրմալու»-ի հարակից տարածքում գտնվող առեւտրի կենտրոնները փակ են, այդ թվում՝ «Փեթակը» Զոհերի թիվը հասավ վեցի Խաչատուր Սուքիասյանն ուզում է Սուրմալուն վերցնի. Թող Բարձրյալն Աստված օգնական և պահապան լինի մեր Երկրին և ժողովրդին. Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց 25 անհետ կորածից վեցը ողջ են Քանոնի վատն էն ա, որ ոչ մի ձեւ չկա կոխես նվագողի.... Վահրամ Սահակյան Տարօրինակ եւ մտահոգիչ զուգադիպություն Կանգնեցրեք այս զվարճանքը․ երիտասարդ աղջիկը փորձում է ամոթանք տալ համերգի մասնակիցներին Հայտնի է պայթյունի հետեւանքով զոհված երկու քաղաքացիների ինքնությունը Փլատակների տակ առնվազն 25 մարդ է մնացել. հայտնի է նրանց անունները Պայթյունից հետո անհետ կորել է հղի կին՝ հնգամյա երեխայի հետ. զոհերի թիվը երեքն է, վիրավորներինը ավելի քան վաթսուն Փլատակների տակից հանվել է եւս մեկ կնոջ դի. պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասավ 3-ի Պայթյունից տուժածների թիվը հասավ 60-ի. փրկարարական աշխատանքները կշարունակվեն ողջ գիշեր Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի կին. կնոջ և պտղի կյանքին վտանգ չի սպառնում Ոչինչ հենց այնպես չի լինում. Գեղամ Նազարյան Համացանցը քննարկում է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի հրավառությունների պարագաների պահեստն է պայթել «Սուրմալու» առևտրի կենտրոնի հրդեհվող շենքի տեսանյութեր սոցցանցերում Պայթյուն «Սուրմալու» առևտրի կենտրոնում. դեպքի վայր է ժամանել 8 մարտական հաշվարկ. կան տուժածներ
Հարցում

Ադրբեջանը թող լավ հիշի, որ Արցախի առաջին պատերազմում հայությունը փայլուն հաղթանակ է տարել, նույնը՝ ապրիլյան պատերազմում. Վահրամ Բալայան

Ադրբեջանի նախագահը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է, որ ադրբեջանական կողմը խոչընդոտելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:

«Ես տեղյակ չեմ, թե ինչով է զբաղվում ԵԱՀԿ Մինսկի խումբը: Կարծում եմ՝ նրանք հիմա պատրաստվում են հոբելյանական միջոցառումներին: Ինչպես հայտնի է, Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին, և այս տարի լրանում է դրա 30-ամյակը։ Ըստ էության, [համանախագահները] արդեն 30 տարվա աշխատանքային ստաժ ունեն, նրանք թոշակի անցնելու շեմին են: Այդ իսկ պատճառով նրանց երկար տարիների կյանք ու քաջառողջություն եմ մաղթում»,- հեգնանքով ասել է Ալիևը։

Անդրադառնալով Հայաստանին, նա ասել է, որ Հայաստանի հետ «երրորդ պատերազմ» չեն ուզում, դա իրենց ծրագրերի մեջ չի մտնում, բայց Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

«Մենք սա ենք ուզում։ Բայց եթե տեսնենք, որ, ինչպես ասացի, մեզ համար վտանգ կա, այդ սպառնալիքը տեղում կվերացվի»,- ասել է նա։

168.am–ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանն անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ, ասաց, որ Ադրբեջանի ղեկավարն առաջին անգամ չէ, որ նման հայտարարություն է անում։

«Միայն Ալիևի համար է այդպես, բայց իրականում հենց նույն Մինսկի խումբը ներկայացնող երկրների ներկայացուցիչները մի քանի անգամ հայտարարել են, որ Արցախի հիմնահարցը լուծված չէ, և այն կարգավորելու անհրաժեշտություն ունի։ Նմանատիպ հայտարարություններով հանդես է եկել նաև Արցախի Հանրապետության ղեկավարությունը, մասնավորապես՝ Արցախի ԱԺ-ն մի քանի անգամ դրա մասին խոսել է։ Իրականության մեջ Արցախի հարցը լուծված չէ և հարցը բաց է այն տեսանկյունից, որ չկարգավորելու հանգամանքն ավելի լարված իրավիճակ է ստեղծում տարածաշրջանում։ Այս ամենի վկայությունն են այն զարգացումները, որոնք տեղի են ունենում թե՛ ՀՀ սահմաններում, թե՛ Արցախի սահմաններում»,- նշեց Վահրամ Բալայանը։

Նրա խոսքով՝ քանի դեռ Արցախի հարցը չի լուծվել, բախումները կշարունակվեն, և տարածաշրջանում չի կարող հանգիստ լինել։

«Ինչպես ասում են՝ վերքը բաց է, և հարցը լուծելու անհրաժեշտություն ունի։ Կարծում եմ՝ հարցի լուծումը շահեկան կլինի ոչ միայն հայության համար, այլև Ադրբեջանի, ինչո՞ւ չէ, նաև տարածաշրջանի գերտերությունների համար։ Այսօր տարածաշրջանում գոյություն ունեցող բազմաբնույթ զինատեսակների գոյության և լարվածության պայմաններում, մշտապես պատերազմի վտանգը կա»,- հավելեց Վահրամ Բալայանը։

Միաժամանակ Վահրամ Բալայանը նշեց, որ Մինսկի խումբն անպայմանորեն պետք է շարունակի զբաղվել Արցախի հիմնախնդրով։

Ինչ վերաբերում է Հայաստանի վերաբերյալ Ալիևի հայտարարությանը, Վահրամ Բալայանը նկատեց՝ Ադրբեջանը հայկական կողմի դեմ ոչ թե երկու, այլ արդեն երեք պատերազմ է վարել՝ Արցախի առաջին ազատամարտը, որտեղ խայտառակ պարտություն է կրել, 2016 թվականի ապրիլյան քառօրյա և Արցախի 44-օրյա պատերազմները։

«Այնպես չէ, որ հայկական բանակը մինչև վերջ ջախջախված է և ի վիճակի չէ խնդիրներ լուծել, և այնպես չէ, որ հայ ժողովուրդն ամբողջովին ծնկի իջած է և չի կարող իր գլուխը բարձրացնել։ Ադրբեջանը թող լավ հիշի, որ Արցախի առաջին պատերազմում հայությունը փայլուն հաղթանակ է տարել, նույնը՝ ապրիլյան պատերազմում։ Այնպես չէ, որ ինչպես իրենք ցանկանան, այդպես էլ լինելու է, կան գործընթացներ, և կարծում եմ՝ հայ ժողովուրդն իրեն կվերագտնի, և ոչ միայն՝ սեփական, այլև՝ դաշնակիցների ռեսուրսներով այդ ամենին կդիմագրավի։ Ի վերջո, գոյություն ունի հայ-ռուսական դաշնակցություն, ՀԱՊԿ և, ըստ իս, այս մեխանիզմները նույնպես պետք է օգտագործվեն հայության անվտանգությունն ապահովելու, նրա տարածքային ամբողջականությունը պահպանելու համար»,- եզրափակեց Վահրամ Բալայանը։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan