Այս մարդիկ դեռ խոնարհվելու են Աշոտ Երկաթ տեսակի առաջ. Սերժ Սրապիոնյան
Այն հանգամանքը, որ դատախազությունը կարող է կալանավորման միջնորդություն ներկայացնել իր հերոսի նկատմամբ, իսկ դատավորն էլ այն բավարարել, ապա պարզ է, որ այս իշխանության թիրախը արյուն թափած հերոսներն են: Այս մասին դատախազության բողոքի ակցիայի ժամանակ ասաց գրականագետ Սերժ
Սրապիոնյանը:
«Սա ավելի խորը արմատներ ունի, հերոսներին չեն դատում, սա հայտնի ճշմարտություն է, իսկ մեր երկրում հակառակն է կատարվում, դավաճանը հերոսացվում է, իսկ հերոսականության գաղափարը մեր մեջից փորձում են ջնջել»,- ասաց նա: