Այսօր՝ 26 հունվարի 2022թ., 00:00
Մոռացե՞լ եք՝ Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանին «նատաշկա» էր ասում․ Ռուբիկ Հակոբյան (տեսանյութ) Ես անձամբ եմ լսել ու տեսել․ «Մարտի 1-ի» զոհերի արյունը քո ձեռքերին են Փաշինյա՛ն․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ) «Մի արեք այսպես». ավտոբուսը Երեւանում բարձրանում է մայթ եւ երթեւեկում մայթով Փաստ է, որ Բաքուն առնվազն ադրբեջանական քաղաք չի եղել նույնիսկ 19-րդ դարավերջին Ուղիղ 30 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Քարին Տակի հերոսամարտը Փաշինյանի քավորի տղան նկատողություն է ստացել. Բադասյանը չի խնայել ՍԴ-ն հետաձգել է Ալեն Սիմոնյանի ընտրության վերաբերյալ քննությունը Մեր զավակների հաղթանակը փորձեցին կոծկել․ Խաչիկ Մանուկյան Մահացել է Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության վարչության պետը Եթե պետական մակարդակով էս ամենը ըստ պատշաճի չի արվում՝ շատ լավ է, որ կան նման հարթակներ. Սաղաթելյան Զոհված տղաների թվերի մեջ կոծկվեց հազարավոր ճակատագրեր․ Ագնեսա Խամոյան Բագրատ Զաքարյանը համայնքապետարանում ռազմական կարգ է սահմանել. աշխատակիցները «չեստ» են տալիս Մենք հաղթելու ենք այն հակաՀայաստանին, որը Հայրենիք է զոհում հանուն անհատի. Ասպրամ Կրպեյան Հայաստանը մոտ 6 մլրդ դրամ է վճարել պատվաստանյութերի ձեռքբերման համար. Արա Զոհրաբյան Ալեն Սիմոնյանը Ձորաղբյուրում առանձնատան շինարարություն չի սկսել և չի շարունակում. ԱԺ-ի պարզաբանումը Երրորդ փորձ․ ՔՊ-ականները շարունակ շոու են անում ՀՌՀ անդամի հարցի քննարկմանը (տեսանյութ) Բորիս Ավագյանը սկանդալային հայտարարություն է արել՝ կապված մաքսային ծառայության ղեկավար Շուշանիկ Ներսիսյանի հետ, եւ խոստացել է առաջիկայում նոր բացահայտումներ անել Փնտրվում է նախագահ Երեւանի ընտրություններին են սկսել պատրաստվել. Հրաչյա Սարգսյանը դիմադրում է Ավինյանին Նոր փոփոխություն՝ հեղուկ գազի լցակայաններում Հակակոռուպցիոն կոմիտեում քննարկում են «Մարտի 1»-ի քրգործով անցնող նախկին պաշտոնյաների ճակատագիրը ԱԱԾ-ն որոշում է կայացրել «անպիտան հրթիռների» քրգործով. ուշագրավ զարգացումներ ու կալանավորումներ դեռ կլինեն «Խաղաղության դարաշրջան». ես այդ բառը չեմ ընդունում». Սամվել Բաբայան Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը առանձնատներ են կառուցում. Նախագահացուն ջուր չի տալիս ձորաղբյուրցիներին Լարսի ճանապարհը շարունակում է փակ մնալ բեռնատարիների համար. ռուսական կողմում կուտակված է 50 բեռնատար Նիկոլիզմը բոլորիս ուղեղն է մտցնում դիմազուրկ ու ստամոքսակենտրոն պետականության քաղցր միֆը. Ռուբեն Մելիքյան «Եթե այսպես շարունակվեց, քանդելու ենք ջերմոցը». ջերմոցատերերը՝ գազի գնի բարձրացման եւ թուրքական ապրանքի ներկրման մասին Կարմիր շուկայի բնակիչները որոշ ժամանակով փակել են ադրբեջանցիների ավտոմեքենաների շարասյան ճանապարհը Հայաստանի 10 լավագույն մարզիկները 5 միլիոն դրամի փոխարեն ստացել են 3 միլիոն 180 հազար յուրաքանչյուրը Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի հետ քննարկում է Ռուսաստանին Swift գլոբալ վճարային համակարգից անջատելու հնարավորությունը Աշխարհին նավթի գերբարձր գներ են խոստացել Ընդդիմադիր. Փաշինյանը դրսից է իշխանության բերվել Թուրքիայի կենտրոնական քաղաքներում օդի ջերմաստիճանը մինչեւ -30 է նվազել Վեյնալդումը մտադիր է ՊՍԺ-ից վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա Մեծ Բրիտանիայի արտգործնախարար. Իրանի հետ բանակցությունները վտանգավոր փակուղու են մոտենում Ուկրաինա է ժամանել ԱՄՆ կառավարության երրորդ ինքնաթիռը՝ ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով ԱՄՆ-ը ՌԴ-ին սպառնացել է կործանարար պատժամիջոցներով, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման սահմանափակմամբ Կանադան ժամանակավորապես հետ է կանչում իր դիվանագետների ընտանիքներին Ուկրաինայից «Իմ հերոս» կայքի շնորհանդեսը՝ ուղիղ հեռարձկմամբ Հերոսներն իրենց ներկայությամբ ամեն օր մեզ պարտադրելու են, որ մենք չգնանք ստորության․ Գեղամ Նազարյան ԱՀԿ-ի գործկոմը երկրորդ հնգամյա ժամկետով առաջադրել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Հեբրեյեսուսի թեկնածությունը Աննա Սեդոկովան զրկվել է Մոսկվայում գտնվող բնակարանից Ալիեւն իրանցի նախարարին հայտնել է «Զանգեզուրի միջանցքի» հարցով «Հայաստանի կողմից դրական ազդանշանների» մասին Բայդենը զանգահարել է լրագրողին, ում «շան որդի» էր անվանել, եւ ներողություն չի խնդրել Աշոտյան․ Հայաստանի վարչապետը կարող է չպնդել, որ ԼՂ-ում խաղաղապահների մանդատը երկարաձգվի Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն շարունակում է էժանանալ Ադրբեջանում Հայրենական մեծ պատերազմի վետերաններին այժմ անվանում են Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններ Կորոնավիրուսի բարդություններից մահացել է Marvel-ի ֆիլմերի աստղ Վաչիկ Մանգասարյանը Հայաստանի Հանրապետական ​​կուսակցություն. Նիկոլ Փաշինյանը Հայոց ցեղասպանությունը կվաճառի թուրքերին Ուժեղ ձյան պատճառով Հունաստանում ոչ աշխատանքային օր է հայտարարվել Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորանշանակ գնդերեցներին Հյուսիսային Կորեան երկու թեւավոր հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ 88 տարեկանում մահացել է մարզիչ Ռաֆայել Մարգարյանը 300 ոչխարը 2 ընտանիքի ապրուստն էր. Տեղ գյուղի բնակիչը հույս չունի, որ ադրբեջանցիներն առեւանգված ոչխարներին կվերադարձնեն Transparency International. կոռուպցիայի մակարդակն աշխարհում մնում է նույն մակարդակի վրա Թուրքիայում մանկական ամուսնությունների «բարեփոխումն» անտեսում է համաձայնությունը եւ պատժում բռնաբարությունը «Պոգոնի» նորեկների ներկայացման ընթրիքին երգել է նաեւ Վահան Բիչախչյանը (տեսանյութ) 2020 թվականի լոքդաունները նվազեցրել են կայծակների թիվը Ռոնալդուի աշխատավարձը կկրճատվի, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» չլինի լավագույն քառյակում Ինչու՞ պետք չէ նախաճաշին կարագով եւ պանրով սենդվիչներ ուտել Արմեն Սարգսյանի վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ԱԱԾ Ինձ համար մեծագույն ողբերգությունը նոյեմբերի ինն է․ Ագնեսա Խամոյան «Հայաստան» դաշինքը չի բացառում Քոչարյանի՝ նախագահի պաշտոնում թեկնածությունը Թուրքիան նախատեսում է թռիչքներ իրականացնել Հայաստանի տարբեր շրջաններ Հստակ չէ, թե՝ խորհրդային քարտեզները որ ժամանակահատվածին են վերաբերվում․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանին ուղղված հարցերն աղավաղվել են. ԶԼՄ ներկայացուցիչները ահազանգում են 5000 երեխաների ծնողների դեմքին որ նայում եք, Դուք որոշեք, թե ինչ աստիճանի ամաչեք. Էլինար Վարդանյանը՝ իշխանությանը Ձեր ՀՌՀ թեկնածուից փորձեցի կորզել օրենքի իմացութունը, ասաց՝ չգիտեմ․ պատգամավորը՝ Քպ-ականին Դանիբեկյանը շարունակում է քննել «Սիլվայի գործը»․(տեսանյութ) Սենթ Քիթս և Նևիսի կովկասյան մասնաճյուղի հպարտ քաղաքացիներ Պաշտոնական գերատեսչությունն ամեն ինչ անում է, որ նմանատիպ դեպքերը չհանրայնացվեն․ Աբրահամյան Փաշինյանը առերևույթ պետական դավաճանության հերթական դրսևորումն է թույլ տալիս․ Մինասյան Տպավորություն էր, որ Փաշինյանն իրեն հազիվ է զսպում, որ չհայտարարի՝ Արցախն Ադրբեջան է և վերջ. Ագնեսա Խամոյան Ոստիկանապետը հրահանգել է Սայաթ Շիրինյանին պարբերաբար տարբեր բաժիններ բերման ենթարկել՝ տարբեր պատճառաբանություններով Նավթի գները չափավոր կերպով աճում են Ուկրաինայի եւ ՌԴ-ի միջեւ ճգնաժամը Հարավային Կովկասում կարող է նոր պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել. Տիգրան Աբրահամյան Թուրքական նախապայմանների պաշտոնական ընդունումը Արմեն Սարգսյանը փախել է Լոնդոն, որպեսզի չձերբակալվի․ Փաշինյանը պետք է հրաժարական տա (տեսանյութ) Ջերմոցատերերը՝ լուրջ խնդրի առջև Սյունիքի մարզը կարող է փաստացիորեն դուրս մղվել կենսական նշանակության այդ ծրագրից. Վարդան Ոսկանյան
Հարցում

«Չգիտեմ՝ այս փաստաթուղթն ում մտահղացումն էր, կարծում եմ՝ սա մեծ վնաս կարող է հասցնել Արցախի հարցի կարգավորման գործընթացին». Վահե Հարությունյան

168.am-ի զրուցակիցն է արցախցի իրավաբան Վահե Հարությունյանը։

– Պարոն Հարությունյան, նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցավ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը, որից հետո հրապարակվեց եռակողմ հայտարարարություն, որի մասին տարբեր, որոշ դեպքերում՝ հակասական կարծիքներ են հնչում: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք ստորագրված փաստաթուղթը։

– Այդ հայտարարությանը մեծ անդրադարձ կա վերլուծական հանրության շրջանակներում և սոցցանցերում։ Սակայն այդ հայտարարությունում կար երկու կարևոր կետ, որին որևէ մեկը չի անդրադառնում կամ մակերեսորեն են անդրադառնում։ Առաջինը՝ սա երևի միակ փաստաթուղթն է, որտեղ որևէ հիշատակում չկա Արցախի մասին։ Ես չգիտեմ, թե այս փաստաթուղթն ում մտահղացումն էր, կարծում եմ՝ սա մեծ վնաս կարող է հասցնել Արցախի հարցի կարգավորման գործընթացին։ Այդ համատեքստում հարկ է նաև հիշել Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարություն, որն այդպես էլ անարձագանք մնաց։ Նա ԱԺ-ում հայտարարեց, որ Արցախի հարցում չենք կարող ունենալ հայանպաստ լուծում, սա մենք ևս պետք է տողատակերով հասկանանք։ Այսինքն՝ Արցախի հայանպաստ միակ լուծումը, որը կարող է լինել, Ադրբեջանից անջատ կարգավիճակն է, իսկ ինքն ասում է, որ նման բան չի կարող լինել։ Այստեղ տեսնում ենք, որ ՀՀ իշխանության համար Արցախի հայանպաստ լուծումը փակված թեմա է, ինչպես Ալիևն է ասում՝ այլևս նման խնդիր չկա։

Երկրորդ կետը վերաբերում է դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողով ստեղծելուն։ Նույնիսկ տարրական գիտելիքներ ունեցողները գիտեն, որ դելիմիտացիան իրականացվում է պայմանագրի հիման վրա, այսինքն՝ կնքվում է պայմանագիր, որտեղ լինում են քարտեզներ՝ գծանշումներով և այլն, դրանից հետո կազմվում է հանձնաժողով, որից հետո սկսվում են դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները։ Կարծում եմ՝ այդ փաստաթուղթը վերջնական չէր։ Հիմա եթե պայմանագիր չկա, ինչի՞ հիման վրա է ստեղծվում հանձնաժողով։ Ընդ որում, դելիմիտացիայի պայմանագիրը հաճախ խաղաղության պայմանագրի մաս է կազմում։ Արդյո՞ք Հայաստանը նման մտադրություն ունի՝ Ադրբեջանի հետ կնքել «խաղաղության պայմանագիր», այն էլ Ալիևի պահանջներով։ Դելիմիտացիայի վերաբերյալ ցանկացած պայմանագիր առնչվում է տարածքային ամբողջականությանը։ Հիմա որքան էլ փորձեն պնդել, որ դելիմիտացիան առանձին գործընթաց է և Արցախի հարցի հետ կապ չունի, այդպես չէ։ ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը մշտապես հայտարարում էր, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերը պետք է քննարկվեն Արցախի հարցի հետ համատեղ, բայց Փաշինյանը հայտարարեց, որ դրանք միմյանց հետ կապ չունեն, որից հետո էլ Այվազյանը հրաժարական տվեց։ Հիմա ստեղծված իրավիճակում մեզ պետք է լուրջ դիվանագիտություն, որտեղ յուրաքանչյուր խոսք չափված ու ձևված կլինի։

Կրկնում եմ, եթե հիմա գնանք սահմանազատման ու սահմանագծման, նշանակում է, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

– Իսկ հատկապես պատերազմից հետո տեսնո՞ւմ եք այդ լուրջ դիվանագիտությունը։

– Ցավոք, միայն տեսնում եմ, որ ՀՀ արտգործնախարարությունը մի կողմ է քաշվել Արցախի հարցից։ Մեկ-մեկ ձեռքի հետ ինչ-որ հայտարարություններ է անում, բայց չենք տեսնում, որ իրենք լուրջ մտահոգված են կամ փորձում են ինչ-որ հայանպաստ դիրքորոշում հայտնել։

– Նման պայմաններում ինչպե՞ս և ի՞նչ ճանապարհներով է հնարավոր փոխել իրավիճակը՝ ի նպաստ Արցախի։

– Այս համատեքստում մի քանի խոսքով ներկայացնեմ, թե ինչ մթնոլորտ է տիրում Արցախում։ Հիմա մարդկանց մոտ համատարած անորոշություն է՝ իրենց ճակատագրի, ապագայի վերաբերյալ։ Այնպես չէ, որ Արցախն ամբողջությամբ կորսված է, եթե ունենանք լավ դիվանագիտություն, մենք կկարողանանք շատ հարցեր հայանպաստ լուծել։ Ներկայումս միջազգային հանրությունը լինի Ռուսաստանը, թե այլ պետություն, որևէ կերպ չեն ժխտում, որ Արցախը դե ֆակտո կայացած պետություն է, փաստորեն բոլորն ընդունում են, որ Արցախում ինքնորոշված ժողովուրդ կա։ Եթե մենք այս ուղղությամբ տանենք մեր դիվանագիտությունը՝ Արցախի պետականության, ինքնորոշման իրավունքի պաշտպանման, մենք կարող ենք ունենալ որոշակի արդյունքներ։ Տեսեք, թե թշնամին իրեն ինչպես է պահել այս ամբողջ ընթացքում, մշտապես լուրջ դիվանագիտական գործողություններ է կատարել և լեգիտիմացրել պատերազմի իր իրավունքը։ Միանշանակ այդ ամենին օգնել է հայկական դիվանագիտության անգործությունը, և նրանք վերջին 3 տարիներին ունեցել են լուրջ դիվանագիտական հաջողություններ, որով լեգիտիմացրել են պատերազմ սկսելու իրենց իրավունքը։

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ հայկական կողմը պարտվեց 44-օրյա պատերազմում, ինքներդ էլ եք մասնակցել մարտական գործողություններին, ինչպե՞ս է կռվել հայ զինվորը։

– Նախ ուզում եմ հիշեցնել Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցում նրա արտահայտած մի միտք, որ եթե իրենք Արցախը հանձնող լինեին, ապա պատերազմ չէր լինի, հետո ավելացրեց, որ պատերազմի հենց առաջին օրն ասել է, որ կարող է պատերազմը կանգնեցնել, բայց ամբողջ Արցախը ինքնավար մարզի կարգավիճակում պետք է ճանաչվի Ադրբեջանի մաս։ Իմ հիշելով, նա Արցախի ինքնավար մարզի կարգավիճակի մասին որևէ բան չի ասել, նա ընդամենը խոսել է տարածքների մասին։ Այստեղից պարզ է դառնում, որ ինքը պատերազմի լինել-չլինելու հանգամանքի մասին գիտեր։ Սա նշանակում է, որ իրեն ասվել է, թե տարածքներ պետք է տա, ինքն էլ պատասխանել է, որ խաղաղ պայմաններում տարածքներ չի կարող տալ։ Կարծում եմ՝ սրանով էլ հենց պատերազմի ելքն արդեն որոշված էր։ Սա իր խոսքերի հանգամանալից վերլուծությունն է։

– Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը որևէ անգամ Արցախ չի այցելել։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ չի գնում Արցախ։

– Կարծում եմ՝ Փաշինյանը վախենում է Ալիևի արձագանքից, այստեղ երկու տեսակետ չի կարող լինել, եթե նման վախեր չունենար, ապա վաղուց արդեն այցելած կլիներ Արցախ։ Ճիշտ է, իրեն Արցախում չեն ընդունում՝ ոչ միայն պատերազմի համար, այլև այն մոտեցումների, որոնք այսօր ունի Արցախի հանդեպ։

«Չգիտեմ՝ այս փաստաթուղթն ում մտահղացումն էր, կարծում եմ՝ սա մեծ վնաս կարող է հասցնել Արցախի հարցի կարգավորման գործընթացին»

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan