Այսօր՝ 30 նոյեմբերի 2021թ., 00:00
Էրդողանը՝ ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին. որոշվել է Արաքս գետի երկայնքով երկաթուղու հարցը Մահացել է ռեժիսոր Վլադիմիր Նաումովը, որը նկարահանել է հայ լեգենդար հետախույզների մասին «Թեհրան 43» ֆիլմը Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ. Արցախի ՄԻՊ Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն թանկացել է ավելի քան 4 դրամով ԱՀԿ-ն խորհուրդ է տվել նախապատրաստվել սանիտարական միջոցների ուժեղացմանը՝ օմիկրոն շտամի պատճառով Էրդողանը հայտարարել է, որ երբեք չի աջակցի տոկոսադրույքների բարձրացմանը. լիրան անկմամբ արձագանքեց «Բելենենսեշի» 13 խաղացող վարակվել է «Օմիկրոնով» Իրանի ԱԳՆ ղեկավարն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումը որակել է որպես «դրական եւ բարեկամական» Իրանում ուղղաթիռ է կործանվել Դմիտրի Նագիեւն ու Իգոր Վերնիկը սկանդալ են բարձրացրել «Две звезды. Отцы и дети» շոուի ընթացքում Ռալֆ Ռանգնիկ․ «Մանչեսթեր Յունայթեդում» հավաքված են տաղանդավոր ֆուտբոլիստներ Էրդողան․ Թուրքիան քայլեր կձեռնարկի Եգիպտոսի եւ Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու համար Իսրայելի վարչապետը համաշխարհային տերություններին կոչ է արել «չենթարկվել Իրանի միջուկային շանտաժին» Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած «Եվրոասֆալտ» ընկերությունը 93 միլիոն դրամի նոր պայմանագիր է կնքել․ Ժան-Քրիստոֆ Բյուսոն․ Սյունիքը Հայաստան է. Էրդողանը՝ պատերազմի հրձիգ Ուրիշ բանաձև ու լուծում չկա․ մեր ներքին և արտաքին խաղաղության գինը պատերազմով հաղթելն է Ով հանդես կգա այդ օրակարգով և կկանխի այդ զարգացումները՝ մեզ համար ընդունելի է. Մենուա Սողոմոնյան «Չգիտեմ՝ այս փաստաթուղթն ում մտահղացումն էր, կարծում եմ՝ սա մեծ վնաս կարող է հասցնել Արցախի հարցի կարգավորման գործընթացին». Վահե Հարությունյան Փաշինյանն արհամարհել է Մակրոնի՝ նոյեմբերի 9-ի հեռախոսազանգերը. Հովսեփ Տեր-Գևորգյան Աշխարհը փոխեց վերաբերմունքը՝ տեսնելով, որ հայերը չեն պաշտպանում իրենց իրավունքը․ Կիրո Մանոյան Այս գործը ստանդարտից դուրս է․ եթե սա չէ քաղաքական հետապնդումը բա էլ ո՞րն է Էջմիածնում թաղամաս կա, որտեղ ոնց որ նախնադար լինի, ոչ մի խնդիր չի լուծվել․ Սևակ Խաչատրյան Ամբողջը թողել եմ Ալիևին, ես տկլոր եկել եմ էս քաղաք, ի՞նչ ապագա․ Գորիսում բնակվող արցախցի Գագիկ Ջհանգիրյանի ձեռքերով իշխանությունը զանգովի արդարադատություն է իրականացնում. Արեգնազ Մանուկյան Առուշի նման տղուն կալանքի տակ են պահում, մեր Գորիսի հույսը ինքն է․ գորիսեցի Չեմ կարող բացատրել, թե ինչ թյուրիմացություն է մեր ազգի համար․ գորիսեցին՝ Փաշինյանի մասին Վանաձորի բժշկական կենտրոնում մարդ է մահանում, իսկ տնօրենն ակտիվ ընտրապայքարի է․ «ապագա կա» է քարոզում Ի աջակցություն Առուշ Առուշանյանի՝ ակցիա ԲԴԽ-ի մոտ․(տեսանյութ) Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը․ ուղիղ միացում՝ Գորիսից Հանգիստ չեմ լինի, մինչև տուն չվերադարձնենք բազմաթիվ հայ գերիներին. Ադամ Շիֆ Ադրբեջանի նոր ագրեսիայի հավանականությունը պահպանվում է. Տիգրան Աբրահամյան Նավթի գներն աճում են ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ «Թուրքիան էլ չի ուզու՞մ մեզ ոչնչացնել, որ մտածում եք հայկական շուկան թուրքականի համար բացելու ուղղությամբ». Վահրամ Միրաքյան Թալանել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի առողջարանային համալիրի տնօրենին. նրանից հափշտակել են 2 մլն դրամ և ոսկյա շղթա ՀՀ-ին փոխանցված 11 աճյունների ինքնությունը պարզվել է․ Նրանք Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզոնից էին Ալիեւը համարում է, որ «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքը դառնում է իրականություն» ՌԴ-Չինաստան հարաբերությունների նոր որակի բարձրացումը չի կարող ազդեցություն չթողել Հայաստանի վրա. Տիգրան Աբրահամյան Ինչպիսին պետք է լինի մեր ցավը. Եթե ցավը դադարեց, երբեք չենք փորձի հետ բերել կորցրածը, ուստի պիտի սովորենք ապրել ցավով. Աշոտյան Պոչետինո․ Ռամոսը կարող է իր գիտելիքներով, արժանիքներով հարստացնել թիմը Մոսկվային չե՞ն մտահոգում Թուրքմենստանից դեպի Եվրոպա գազի երթուղու նկատմամբ վերահսկողություն ստանալու Թուրքիայի փորձերը Թուրքիայի իշխանությունները կհամարեն տնտեսությունը կառավարելու դեմ քննադատությունը որպես «ազգային անվտանգության խնդիր» Նոր Զելանդիայում պատգամավորը հեծանիվով գնացել է հիվանդանոց ծննդաբերելու համար Իրանի ԱԳՆ-ն ողջունել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը Բլուզներ, որոնք Ձեզ կծառայեն ոչ մեկ սեզոն Արդարադատության վերականգման պահանջով վաղը բոլորս հավաքվում ենք դատարանի շենքի դիմաց. «Առուշ Առուշանյան» դաշինք Իրանը հայտարարել է Թուրքմենստանի հետ գազի շուրջ շփումները վերականգնելու անհրաժեշտության մասին Էրդողանը կարգադրել է հետաքննել տարադրամի նկատմամբ «հնարավոր մանիպուլյացիաները» Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողով կգումարվի Իրանի եւ Թուրքիայի նախագահները քննարկել են տարածաշրջանային խնդիրները Հայտնի է դարձել Ալեքսանդր Գրադսկու մահվան պատճառը Թուրքիան ձգտում է զարգացնել հարաբերություններն ու մեծացնել առեւտուրը Թուրքմենստանի հետ մինչեւ 5 միլիարդ դոլարի չափով Թոմաս Մյուլեր․ Ռոբերտ Լեւանդովսկին պետք է ստանա «Ոսկե գնդակը» եւ վերջ Ռուսաստանում թշնամիներին հետեւող քար են ստեղծել Եվրոպայում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութն ընդունելու խնդիրը քաղաքական է. Հունգարիայի ԱԳՆ Շաքարախտ. Բարձր շաքարի 5 մաշկային ախտանիշներ Թուրքիան էլ չի ուզու՞մ մեզ ոչնչացնել, որ մտածում եք հայկական շուկան թուրքականի համար բացելու ուղղությամբ. գործարար «Բենֆիկայի» նախագահ․ Ափսոսում եմ տեղի ունեցածի համար, սա սեւ էջ է պորտուգալական ֆուտբոլի պատմության մեջ Էբրահիմ Ռայիսիսն կհանդիպի Թուրքմենստանի նախագահի հետ Ու՞մ հետ չի պատահում․ Դիմա Բիլանը ներողություն է խնդրել Ղազախստանում ոչ սթափ ելույթի համար Կյանքից հեռացել է լրագրող Արա Գալոյանը․ Մահացել է Ալեքսանդր Գրադսկին Անհնար է՝ ադրբեջանական մեքենան անցնի ՀՀ-ի տարածքով ու Հայաստանն ապահովի դրա անվտանգությունը․Դավիթ Շահնազարյան Հայտնաբերվել են 44-օրյա պատերազմում զոհված տավուշեցի երկու զինծառայողների աճյունները Կորոնավիրուսից մահացել է «Սիրունիկը» կուլտային ֆիլմի դերասանը Անվանվել են կոտրելու համար խոցելի Samsung-ի սմարթֆոնները Տխուր է, որ մենք այդպես էլ չսովորեցինք չխաբվել և օրակարգ շեղող խայծ կուլ չտալ. Նաիրա Կարապետյան Անմիտ գրառումներով տխրահռչակ ապուշ լուսանկարը տարածողներն ամենամեծ վնասն են հասցնում մեր հասարակությանը. իրանագետ FBI-ը զբաղվում է Սան Ֆրանցիսկոյում ադրբեջանական վանդալիզմի ենթարկված հայկական եկեղեցու ու վարժարանի գործով ԱՀԿ-ն հայտնել է, որ ՊՇՌ թեստերը ճանաչում են կորոնավիրուսի նոր շտամը Սոչիում ստորագրված համատեղ հայտարարությունը Հայաստանի հերթական նվաստացումն է․ պատգամավոր Mash. պրոդյուսեր Ռուդինշտեյնին շտապ վիրահատել են Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կբարձրանա 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 14-16 աստիճանով Մաքսիմում ավել, ինչ կլինի Բրյուսելում, դա մի քանի մեր ռազմագերի տղաների ազատարձակումն է Բաքվի բանտերից. Աշոտյան Ալիեւը Լուկաշենկոյին պատմել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքների մասին ՄԻԵԴ-ը գերեվարված 4 զինծառայողի վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել Ռալֆ Ռանգնիկը «Մանչեսթեր Յունայթեդում» կստանա 9 միլիոն եվրո Նոր քարոզչական փուչիկներ, նոր տարածքային կորուստներ. Տիգրան Աբրահամյան Ստեղծվել է էկրան ապագայի սմարթֆոնների համար Իրատեսական է արդյո՞ք 2022 թվականի 7 տոկոսանոց աճը
Հարցում

Զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ Փաշինյանի առաջարկից հետո միջազգային հանրության արձագանքը կտրուկ փոխվեց, արձակեց Ադրբեջանի ձեռքերը

Առանց Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի էլ ադրբեջանական ագրեսիան հստակ գնահատական ունի՝ զորքերի ներխուժում, ներթափանցում ՀՀ տարածք։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Նրա խոսքով մեզ շարունակ փորձում են ներկայացնել, որ սահմանագծման և սահմանազատման գործընթացը լրացուցիչ երաշխիք է ՝ ադրբեջանական ագրեսիան զսպելու ճանապարհին, մինչդեռ դա այդպես չէ։ Տաթևիկ Հայրապետյանը նշում է, որ Հայաստանն ունի միջազգայնորեն ճանաչված սահմաններ, որով դարձել է ՄԱԿի անդամ, և անգամ առանց սահմանագծման ու սահմանազատման, այդ ագրեսիան նշանակում է զորքերի ներխուժում։

Նրա արձանագրմամբ՝ մայիսի 12-ից հետո ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժումից հետո միջազգային հանրությունից այդ հայտարարություններն ու գնահատականները եղել են։

«Այդ ժամանակ ԱԳՆ-ն իր գործունեությամբ կարողացավ հասնել նրան, որ՝ ի տարբերություն 44-օրյա պատերազմում հնչած գնահատականների, հստակ գնահատականներ ունեցանք այդ թվում ԱՄՆ-ից, Կանադայից, Հնդկաստանից, Ֆրանսիայից։ Մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը ՀՀ տարածքում որակվեց որպես ադրբեջանական զորքերի ներխուժում։ Ցավոք սրտի, երբ ՀՀ վարչապետն այդ ժամանակ հայելային հետքաշման մասին հայտարարություն արեց, ադրբեջանական կողմը հայտարարեց, որ դա իր տարածքն է, և այդ նույն միջազգային հանրությանը դա ներկայացրեց որպես վիճելի տարածք, ինչից հետո հարցը տեղափոխվեց այլ հարթություն»,-նշեց ադրբեջանագետը։

Վերջինս նկատեց՝ միջազգային հանրության հայտարարությունների որակը կտրուկ փոխվել է հայելային հետքաշման վերաբերյալ այդ առաջարկից հետո, որ ոչ միայն չաշխատեց, չզսպեց Ադրբեջանին, այլ ավելի արձակեց Ադրբեջանի ձեռքերը։ Երբ սեփական տարածքը ներկայացնում ես որպես վիճելի տարածք, որևէ ուժային կենտրոն անկախ իր վերաբերմունքից, ավելի հստակ հայտարարություն չի անելու։ Տաթևիկ Հայրապետյանը նշեց՝ նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայից հետո միջազգային հայտարարություններն արդեն լղոզված էին և կողմերին սահմանագծման ու սահմանազատման կոչ էին անում։

«Չեմ կարծում՝ ճիշտ է, որ ադրբեջանական ագրեսիային, ճնշումներին ընդառաջ գնալով սահմանազատման ու սահմանագծման գործընթացի գնալ։ Այդ գործընթացին պետք է գնալ, բայց խնդիրն այն է, թե ինչպես և ինչ միջավայրում ու ոչ ուժի սպառնալիքի ներքո»,-նշեց ադրբեջանագետը՝ հավելելով, որ եթե կարողանայինք միջազգային հանրությունից համաչափ արձագանք ստանալ, իսկ դրանք ստանում էինք նախքան հայելային հետքաշման մասին հայտարարությունը, ապա հստակ գործիքակազմ կունենայինք՝ մեր հետագա քայլերը կազմակերպելու տեսանկյունից։

Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև օպերատիվ կապի ստեղծմանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ այդ շփման արդյունքում պետք է ակնհայտ դառնա նաև, թե ով է ավելի շահագրգիռ սադրանքների մեջ, ով՝ ոչ, Տաթևիկ Հայրապետյանը նկատեց՝ օպերատիվ կապի մասին խոսակցությունները վաղուց են և այդպես էլ հստակ չեղավ, թե այդ կապը կար, թե ոչ և եթե կար, ապա ինչպես աշխատեց։

Ադրբեջանագետը գտնում է, որ պաշտպանության նախարարների միջև այդ կապի հաստատումը նույնիսկ 90-ականների պատերազմի ժամանակ է գործել, և հաճախ արդյունավետ է եղել՝ ինչ-ինչ խնդիրներ արագ կազմակերպելու, կարգավորելու տեսանկյունից, հետևաբար դա ինքնին բացասական երևույթ չի կարող համարվել։

«Խնդիրն այստեղ այն է, թե ինչպես ես ներկայացնում դա։ Այսինքն` մինչև հիմա մեզ համար հարցակա՞ն է եղել, թե ով է սադրանքների դիմում։ Մինչև հիմա պետք է հասկանա՞նք, թե ով է սադրանքների դիմում, թե՞ այլ կողմերի ենք ուզում բացատրել։ Անգամ միջազգայինների համար դա այնքան պարզ է»,-ասաց Տաթևիկ Հայրապետյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե իրենք ցանկանում են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել, սակայն միջանցքի հարց չի քննարկվելու, Տաթևիկ Հայրապետյանը նշում է, որ Թուրքիան չի գնա հարաբերությունների կարգավորման։

«Որքան հետքայլ ես անում, անում՝ սա էլ կանենք, ճանապարհ էլ կտանք, դուք կկապվեք իրար հետ, մենք խնդիր չունենք, որ թուրքական աշխարհը կապվի, մենք ոսկոր չենք ձեր կոկորդում ու նմանատիպ տեքստեր ես հնչեցնում, դրանից չի նշանակում, որ նրանք քեզ հետ սահման են բացելու։ Վարչապետը, որը մեկ տարի առաջ նշում էր, որ Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս ցեղասպան քաղաքականությունը շարունակելու նպատակով, մեկ տարի անց դրա վերաբերյալ կասկածնե՞ր ունի կամ ցանկանում է լրացուցիչ ճշգրտումնե՞ր մտցնել այդ հարցում»,-նշեց ադրբեջանագետը։

Վերջինս ընդգծեց՝ իրավիճակի վերաբերյալ հստակ գիտակցություն ու գնահատական պետք է լինի, ինչպես նաև պետական ու հանրային մակարդակով համարժեք քայլեր։ Տաթևիկ Հայրապետյանը նշում է, որ չկա որևէ բանական մարդ, որը խաղաղություն չցանկանա, սակայն այդ քարոզը բացասական է ընդունվում, քանի որ մի կողմից խոսում են խաղաղության դարաշրջան բացելու մասին, իսկ մյուս կողմից նորից զինծառայողներ են գերեվարվում, տարածքային կորուստներ լինում և Ադրբեջանի նախագահը սպառնում է բռունցքով հարվածել մեր գլխին։

«Նշանակում է՝ պարզապես ինքնախաբեությամբ ես զբաղված և թմրացնում ես սեփական հանրությանը։ Չեմ ասում դրա հակակշիռը Ալիևի քարոզած ատելությունն է, բայց համաչափ զգոնություն պետք է լինի հանրության ներսում, իրավիճակի գիտակցում, որ արձագանքն էլ իրավիճակին համարժեք լինի։ Սահմանին կանգնած է հայ զինվորը, բայց հասարակությունն այդ զինվորի թիկունք է և հասարակական տրամադրությունները ևս կարևոր են՝ զինվորի հետագա գործողությունների տեսանկյունից»,-ամփոփեց Տաթևիկ Հայրապետյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan