Սովետական քարտեզներով առաջնորդվելը նեղացնում է մեր բանակցային հնարավորությունները
Այս թեմայով
- Այսօր առկա մեծ թվով խնդիրները դրդել կամ դրդում են շատ արցախցիների հեռանալ նաև Հայաստանից. Տիգրան Աբրահամյան
- Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում. Տիգրան Աբրահամյան
- ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը
Հայաստանը հետպատերազմական ժամանակահատվածում սահմանազատման գործընթաց իրականացնելու և դրանից շահած դուրս գալու հնարավորություն չունի։ Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Վերջինս նշեց, որ սահմանազատման գործընթաց ինչ-որ փուլում պետք է լինի, բայց այդ հարցում շտապողականություն չպետք է լինի։
«Իշխանություններն անընդհատ հղում են անում այս կամ այն թվականների քարտեզին։ Սովետական ժամանակահատվածում տեղի ունեցած վարչական փոփոխությունները միջազգային իրավունքի առումով մեզ համար պարտադիր չեն, այդ փոփոխությունները եղել են Հայաստանի, Ադրբեջանի և Խորհրդային միության սահմանադրությունների խախտումներով։ Ի սկզբանե հայտարարել, որ առաջնորդվում ենք սովետական քարտեզներով, նեղացնում է մեր բանակցային հնարավորությունները»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։
Նա հավելեց, որ որպես բանակցությունների նյութ կարելի է հաշվի առնել քարտեզները, բայց ամբողջության մեջ միայն այդ քարտեզների վրա հիմնվելը Հայաստանի ու Արցախի շահերից չի բխում։