Այսօր՝ 03 դեկտեմբերի 2021թ., 00:00
Ապրիլյան պատերազմում զոհված սպայի 16-ամյա դուստրը մահացել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ողջունում են ղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդությունը. Լավրով Ջիգանի դեմ հայց են ներկայացրել նվաստացման եւ հոմոսեքսուալիզմի քարոզչության համար Ռանգնիկն աշխատանքի իրավունք է ստացել եւ կսկսի ղեկավարել «Մանչեսթեր Յունայթեդը» Հայաստանի Պրեմիեր լիգա. Ամսվա լավագույն մարզիչի թեկնածուները Թալիբները վստահեցրել են, որ Իրանի հետ սահմանին միջադեպն այլեւս չի կրկնվի Ցորի հրետանավոր Տղերքը Այստեղ մեր ժողովուրդը արյուն է հեղել. այդ արյունը չի մոռացվելու, այն նզովք է դառնալու նրանց համար, որոնք մեր հայրենիքը կհամարեն անկլավ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այս տարի Հանրապետության հրապարակում կտեղադրվի երկրի գլխավոր տոնածառը, սակայն ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպվի. քաղաքապետարան Ն. Փաշինյանին և Վ. Դումանյանին լքել է բովանդակության գիտակցման զգացումը Ինչի՞ դիմաց է Սայեն Հայրապետյանը համաձայնել դառնալ Մասիսում իշխանական թեկնածու. Ուշագրավ փաստեր. Ես, իհարկե, պիտի պաշտպանեմ մարդուն, ով իր առողջությունը չի խնայել հանուն հայրենիքի. Աննա Մայիլյան «Այս իշխանությունը վախենում է, բա որ հանկարծ հայ ազգը վերածնվե՞ց, բա որ հանկարծ բոլոր գեներալները կանգնե՞ն…». Ժաննա Գալստյան Հայաստանի հավաքականի մարզիչ Մինյանոն դասախոսությամբ է հանդես եկել ՌՖՄ-ում Կարպինի հրավերով Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի 1-ի համեմատ ցածր է 8 սանտիմետրով Նիկիտա Ջիգուրդան «Գեղեցկուհին ու հրեշը» մյուզիքլում կխաղա կանացի գլխավոր դերը Ադրբեջանական կողմը կրկին կրակում է Կարմիր Շուկայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ «HBO»-ն «Գահերի խաղի» սիքվելի չեղարկման պատճառով 30 միլիոն դոլար է կորցրել Ալեն Սիմոնյանի անհաջող «կռուտիտը» Սկանդալ․ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետ է նշանակվել կեղծ դիպլոմով․ Երեւանում 30-ամյա երիտասարդն անցել է ճաղավանդակի վրայով եւ մտել Իտալիայի դեսպանատան տարածք Հունաստանի իշխանություններն ընդունել են Թուրքիայից փախած 17 թուրքի Deutsche Bank-ը նավթի` բարելի դիմաց 60 դոլարից ցածր գին է կանխատեսել «Երևանի քաղաքապետարանն «օդից» գումար աշխատելու նոր հնարք է կիրառում»․ Կ․ Հեքիմյան Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպման ժամանակ նրան մի քանի անգամ «Թոնի» է անվանել Եղեգնաձոր-Գետափ ավտոճանապարհը երկկողմանի փակվել է Աբսուրդի թատրոնը շարունակվում է․ Վահե Հակոբյան Ուժային կառույցներն այս իշխանության ձեռքին դարձել են բութ գործիք. Սայաթ Շիրինյան Լուկաշենկոն Պուտինին իր հարազատ «եղբայրն» է համարում Այս մարդիկ դեռ խոնարհվելու են Աշոտ Երկաթ տեսակի առաջ. Սերժ Սրապիոնյան Սայաթ Շիրինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը վերացվեց Ճապոնիայի վարչապետը հայտարարել է Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագրի հնարավորության մասին Դեկտեմբերի 4-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Թուրքի գյուլից չի խուսափել Աշոտ Մինասյանը, թուրքի փսլինքի՞ց պետք է խուսափի․ Գեւորգ Գեւորգյան «Ջուրը թանկանում է 2022 թվականի հունվարի 1-ից, իսկ էլեկտրոէներգիյան փետրվարից, գազի գինն էլ կախված է մի բարակ թելից». Արթուր Թովմասյան Ինչն է այսօրվա Հայաստանի դեֆորմացիաների հիմնական պատճառը. պարզաբանում է քաղաքագետը Խնդրում եմ հուշեք, որ իր հիմնական գործը ինչ-որ զարդեր ցուցադրելը չէ. Վիկտոր Մնացականյան Հայաստանում երկարաժամկետ, որակյալ ներդրումների մասին այս պահին խոսք չկա. Թվեր հայտարարելը տնտեսությանը ոչինչ չի տալու Ադրբեջանի մշակույթի նախարարը հայտարարել է Հայաստանի դեմ հայց ներկայացնելու մտադրության մասին Այս հարցում ևս այս իշխանությունը սխալվել է. այս ամենից Աշոտ Մինասյանը դուրս է գալու ավելի ուժեղ և վճռական․ Աբրահամյան Ըստ էության, շարունակվում է՝ Արցախն ազատագրող ոչ մի հերոս անպատիժ չի մնա՝ կապիտուլյանտի գաղափարա-քաղաքական օպերացիան. Ռուբեն Հակոբյան Հայաստանում Ինստագրամ ու Ֆեյսբուք պրոֆիլների աննկարագրելի քանակի հաշիվներ են կոտրվում Ադրբեջանցի սպան ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհվածների հուղարկավորության ժամանակ ծեծի է ենթարկել լրագրողներին Ադրբեջանը կենտրոնացած է Սյունիքի վրա. ինքնապաշտպանական ջոկատներ կազմելու կարիք կա. փորձագետ ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել. Քովիդից մահացածների թիվը ոչ թե մոտ 5 հազար 700 է, այլ 6 հազար 400-ին մոտ Մասսայական պատվաստումը հղի է լրջագույն վտանգներով, այս տեմպերով «հայկական շտամ» էլ կգեներացնենք. Դոկտոր, պրոֆեսր Գրիգորյան (տեսանյութ) Արման Թաթոյանն ահազանգում է, իսկ Սյունիքի մարզպետարանը «անհասանելի է դարձել» Իշխանությունը սարսափած է, որ չի կարողանում Սյունիքը ենթարկել իրեն․ Տիգրան Քոչարյան Նարեկ Մանթաշյանին հրավիրել են ոստիկանություն Փաշինյանի ու Դավոյանի «պատվի համար» Երբ ազգային անվտանգության խնդիր է ոչ թե խրամատ չունենալը, այլ վարչապետի փորացավ ունենալը Պետությունը պետք է փոխհատուցի Ռոբերտ Քոչարյանին ապօրինի կալանքի տակ պահելու համար․ Հայկ Ալումյան Կառավարությունը կմերժի սեպտեմբերի 27-ը ադրբեջանական բանակի և վարձկանների կողմից Արցախի բնակչության վրա հարձակման հիշատակի օր հայտարարելու առաջարկը «Պահեստազորի սպաների» շարժումը պահանջում է անհապաղ ազատ արձակել Աշոտ Մինասյանին և Սյունիքի համայնքապետերին Նիկոլ Փաշինյանն իր հերթական թիմակցին կնշանակի դեսպան ՀՀ բնակչության քանի՞ տոկոսի համար են անհասանելի ժամանցը, հանգիստը, անսպասելի ծախսերը, հագուստը Արցախի ԱԱԾ-ն Ռոման Բաղդասարյանին առաջարկում է ներկայանալ Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան տանդեմը հերթական օպերացիան է մտածել Որևէ հայ մարդու պետք չէ վերացնել կապիտուլյացիայի սիմվոլին․ Էդուարդ Շարմազանով Պետական կառույցների աշխատակիցներին հրահանգված է ակտիվորեն աշխատել ՔՊ-ի օգտին Վճռաբեկ դատարանում դեռեւս չստեղծված պալատի նախագահի նշանակման շուրջ «գզվռտոց» է սկսվել Արթիկում թեկնածու քաղաքապետը նոյեմբերին պարգևավճար է բաժանել. իրավապահները պետք է զբաղվեն Կրոնափոխ ՀՀԿ-ակա՞ն. Սարգիս Սահակյանը ՀՀԿ-ական է, բայց ՔՊ-ականներին է գովերգում Էկոնոմիկայի նախարարությունը հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում Ոստիկանությունը նախարարի «վոյաժների» մասով շարունակում է ստուգողական գործողություններ իրականացնել Սուրեն Սուրենյանցի դեմ իշխանությունն առաջադրել է միանգամից երեք թեկնածո՞ւ Հայաստանում կան փակ ու դժվարանացանելի ճանապարհներ. Շիրակի ու Արագածոտնի ճանապարհներին մերկասառույց է Լարսում երթևեկության սահմանափակումներ կան Իշխանությունը փորձում է յուրացնել Պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը. Ռոբերտ Հայրապետյան Դոնալդ Թրամփը Մեգան Մարքլին մեղադրել է «արքայազն Հարիի եւ նրա ընտանիքի հարաբերությունները կործանելու» համար Ռանգնիկը ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդում» տեսնել Տիմո Վերներին Պենտագոնը մտադիր է ամրապնդել ԱՄՆ ռազմական ենթակառուցվածքը Ավստրալիայում, Գուամում եւ Մարիանյան կղզիներում Էրդողանը «Մեծ Թուրան» ստեղծելու ծրագիր ունի, չպետք է ձեռքներս ծալած նստենք․ Մելքումյանը՝ «Եդինայա Ռոսիա»-ի կոնֆերանսում ՏՀԶԿ-ն գնաճը գլխավոր ռիսկ է համարում տնտեսական հեռանկարների համար Հարց է, թե ինչու՞ և ու՞մ պատվիրակեց Փաշինյանն այս փաստաթղթի ստորագրումը. Վահե Հակոբյան Պնդում եմ, որ Նիկոլը Սոչի էր գնացել շիզոֆրենիկի այդ հայացքի համար, նա պիտանի բան չէր կարող անել․ քաղաքական գործիչ Չենք կարող դեմ լինել աշխարհին, բայց ինքներս չիմանալ՝ ինչ ենք ուզում․ այսօր մենք հենց այդպիսին ենք․ Վահե Հովհաննիսյան Աշխատանքից ազատելուց հետո իրենց արդեն չի հետաքրքրում՝ կվարակեք թե կվարակվեք․ ակցիայի մասնակից Սայաթ Շիրինյանի դեմ քրգործը հարուցվել է ֆեյսբուքյան օգտատեր Ռեգինա Պրազյանի գրառման հիման վրա Բարիկադների մի մասում հայ մադիկ են, որոնց համար թանկ է Հայաստանը, իսկ մյուս կողմում է թուրքը և թրքացածը․ Կարինե Նալչաջյան Սրիկաները պատասխան են տալու Քովիդով մահացածների հարազատներին․ ակցիայի մասնակիցը՝ ԱՆ-ին
Հարցում

44–օրյա պատերազմ.պաշտոնական և իրական քրոնիկոն. օր 28–րդ՝ հոկտեմբերի 24

44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 28-րդ՝ հոկտեմբերի 24

ԱՄՆ-ում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանին, իրազեկել Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետեւանքով ԼՂհակամարտության գոտում ստեղծված իրադրության եւ ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ կողմից քաղաքացիական բնակչության եւ ենթակառուցվածքների զանգվածային թիրախավորման մասին:ԱԳ նախարարը խիստ մտահոգություն է հայտնել ՀարավայինԿովկասինկատմամբԹուրքիայիծավալապաշտականքաղաքականությանկապակցությամբ, որով ձգտում է տարածաշրջանը վերածել անկայունության նոր օջախի՝ օգտագործելով Ադրբեջանը որպես հենակետ:

Ռոբերտ Օ’Բրայանը Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի եւ Զոհրաբ Մնացականյանի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքում հայտարարել է ղարաբաղյան հակամարտությունում լուծման ռազմական տարբերակը բացառելու մասին եւ կոչ արել կարգավորել հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:Օ'Բրայենը նշել է, որ այդ խոսակցության ընթացքում նա պնդել է անհապաղ դադարեցնել կրակն ու հաջորդիվ վերադառնալ բանակցություններին Մինսկի խմբի միջնորդությամբ, ինչպես նաեւ հրաժարվել նրանից, որ արտաքին գործող ներկայացուցիչները նպաստեն իրավիճակի հետագա ապակայունացմանը:

Atlantic Council-ում քննարկման ընթացքում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով մոտ 90 հազար արցախցի է տեղահանվել, կորցրել իր տունը, ունեցվածքը: Զ.Մնացականյանը հավելել է, որ կան բազմաթիվ քաղաքացիական կորուստներ, ամեն օր ռմբակոծվում են հոսպիտալներ, դպրոցներ:

GenocideWatch կազմակերպությունն Ադրբեջանին «շնորհել է» ցեղասպանության սպառնալիքի 9-րդ` բնաջնջում եւ 10-րդ` ժխտողականություն աստիճանները: Տեղեկությունը Ֆեյսբուքում հրապարակել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է տեսանյութ, որում երևում է հարավային ուղղությամբ ջախջախված հակառակորդի զինտեխնիկան:Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել:Գերեվարվել է ադրբեջանցի զինծառայող, որին հայ ռազմաբժիշկներըվիրահատել են:

Արցախի ՊԲ-ից հայտնել են, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն.

«Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները:Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են հակառակորդի հարձակողական գործողությունները՝ վերահսկողության ներքո պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը»:

Jesrpres լրատվական կայքը, որին հաջողվել է ձեք բերել «Սուլթան Մուրադ» բրիգադից մի քանի գրոհայինների գիշերային հուղարկավորության կադրերը, հայտնել է, որ ընդամենը 10 օրվա ընթացքում Արցախյան ճակատում 85 վարձկան է սպանվել:

«Ձմռանը Թուրքիան այդ ջոկատներն օգտագործում էր Լիբիայի մայրաքաղաքում, իսկ այժմ նրանց ուղարկել է Կովկաս` ադրբեջանական բանակին աջակցելու համար»,– գրել է աղբյուրը:

Le Monde-ի տվյալով՝ վարձկանների կորուստները գերազանցել են 150 մարդը:

Սպանվածների հարազատները հայտնել են, որ զինված խմբերի հրամանատարները խաբել են երիտասարդներին, իբր նրանք ծառայելու են որպես ոստիկաններ կամ սահմանապահներեւ չեն մասնակցելու մարտերին, սակայն տարել են ռազմաճակատ, իսկ մարտերից հետո 800-900 դոլար վճարից 700-ն իրենց են վերցնում:

Արցախի տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է պատրաստել, որտեղ մարտի դաշտում լքված ադրբեջանցի ռազմագերին պատմում է, որ բացի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից, Արցախի դեմ կռվում են նաև օտարերկրյա զինյալներ, որոնք այլ լեզուներով էին խոսում:

«Մեզ ուղարկել էին գրավելու Թալիշ գյուղը: Ծանր մարտեր են տեղի ունեցել, փոխգհրաձգության ժամանակ վիրավորվել են, ինձ հետ շատերն են վիրավորվել: Ոտքս, ձեռքս չէի զգում: Օգնություն եմ խնդրել զինվորներից ու հրամանատարներից, սակայն ինձ չեն հանել մարտի դաշտից:Համարյա ոչ մեկին չէի ճանաչում: Մեր խմբի անդամների հիմնական մասն ազգությամբ ադրբեջանցիներ չէին, այլ լեզվով էին խոսում: Մի օր մնացել եմ ձորում, որից հետո հայ զինվորներն ինձ հանել, տարել են իրենց տեղակայման վայրը: Ապա շտապօգնության մեքենայով բերել հիվանդանոց»,-պատմել է Նուրադդին Յոլչիեւ Բախտիյարօղլուն:

Արցախի ճակատագրի հանդեպ անտարբերությունից զայրացած հայտարարություն է տարածել Հոլիվուդի գերաստղ, օսկարակիր Շոն Պենը.

«Քանի դեռ մեզնից շատերը ձեռքերը ծալած նստած են, Թրամփի ընկեր Էրդողանը հայերին սպանում է զենքով, որը մենք ենք նրան տրամադրել»,- Twitter-ում գրել է Շոն Պենը:

Արցախի ՊԲ-ն ներկայացրել է թշնամու կենդանի ուժի և ամրակառույցների ոչնչացման հերթական տեսանյութը։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ինչպես «upwork.com», «toptal.com», «freelancer.com», այնպես էլ տարաբնույթ մասնավոր ծառայություններ առաջարկող կամ պահանջող այլ համանման հարթակներում տեղադրվում են հայտարարություններ՝ ՀՀ և Արցախի առանձին տարածքներում, իբր զբոսաշրջության նպատակով, նկարահանումներ իրականացնելուն և այդ տեսանյութերը որոշակի հասցեներով առաքելուն ուղղված վճարովի աշխատանքների վերաբերյալ:

ԱԱԾ-ն պարզել է, որ նշված հայտարարություններում բացահայտ նկատելի են ադրբեջանական հետքի մասին վկայող նախանշաններ, եւ կոչ արել զերծ մնալ դրանք օգտագործելուց ու տարածելուց։

Կանադական Bombardier Recreational Products ընկերությունը հայտարարել է, որ դադարեցրել է ավիաշարժիչների մատակարարումն «այն երկրներ, որոնք դրանք անհասկանալի նպատակներով են օգտագործում»` հաղորդումներից հետո այն մասին, որ այդ շարժիչներից մի քանիսն օգտագործվում է Ադրբեջանի կողմից տեղակայված թուրքական մարտական անօդաչու թռչող սարքերում հայկական զինված ուժերի դեմ ռազմական գործողությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է CBC հեռուստաալիքը:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 27-ից ի վեր արձանագրել է առնվազն 37 քաղաքացիական զոհ եւ առնվազն 118 վիրավոր: Բեգլարյանը հավելել է, որ հաշվի առնելով Հադրութում երկու քաղաքացիական անձանց սպանության տեսանյութը, որը տարածվել էր ադրբեջանական սոցիալական ցանցերում, ռիսկը մեծ է, որ կարող են այլ նման դեպքեր էլ լինել, քանի որ Հադրութից կան անհետ կորած քաղաքացիական այլ անձինք եւս:

Արտակ Բեգլարյանի նախնական տվյալով՝ 10,5 հազար մասնավոր սեփականություն է վնասվել (բնակարան, տուն, խանութ) կամ ամբողջությամբ ոչնչացվել: Նաեւ հանրային ու արտադրական օբյեկտներ, եւ 1100-ից ավելի շարժական գույք է վնասվել, մասնավորապես, մեքենա:

Արցախի ՄԻՊ-ն ասել է, որ վերջին օրերին Ադրբեջանը շարունակաբար հրթիռակոծել, հրետակոծել է կամ ավիացիոն ռումբերով ռմբակոծել է բազմաթիվ բնակավայրեր, հիմնականում կանոնավոր եւ խիտ կերպով թիրախավորվում են Մարտունի, Մարտակերտ քաղաքները եւ հարակից բնակավայրերը, ինչպես նաեւՀադրութի շրջանի որոշ բնակավայրեր պարբերաբար հրթիռակոծության ու հրետակոծության են ենթարկվել: Նաեւ որոշակի պարբերականությամբ Ստեփանակերտն է հրիռակոծության ենթարկվում:

«Ըստ մեր վերլուծության, նրանք կիրառել են «Պոլոնեզ» տիպի հրթիռներ եւթիրախավորել են բացառապես քաղաքացիական օբյեկտներ, ներառյալ բնակելի հատվածներ, ենթակառուցվածքային միավորներ եւ արտադրական նշանակության օբյեկտներ: Վնասվել են բնակելի տներ, խոշոր տրամաչափի գազատար խողովակ, արտադրական նշանակության որոշ օբյեկտներ», ասել է Ա.Բեգլարյանը:

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ հետխորհրդային տարածքում «չկայացած պետությունների» օրինակներ կան, որոնք ի վիճակի չեն կայուն քաղաքական համակարգ կառուցել եւ իրենց քաղաքացիների մոտ վստահություն ապահովել ապագայի նկատմամբ:

RT հեռուստաալիքի կայքում հրապարակված ՄԱԿ-ի 75-ամյակին նվիրված իր հոդվածում Մեդվեդեւը կարծիք է հայտնել, որ թույլ պետությունը չի կարող ապահովել իր քաղաքացիների իրավունքները եւ պաշտպանվել գլոբալ սպառնալիքներից:

Մեդվեդեւը չի նշել, թե որ պետությունները նկատի ունի։

ԱՄՆ-ում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռավարձևաչափով հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ ՆենսիՓելոսիի հետ:Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ Ազգային Ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի նախագահ Լիլիթ Մակունցը:

Նախարար Մնացականյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված ագրեսիան ուղեկցվում է բազմաթիվ պատերազմական հանցագործություններով՝ այդ թվում միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների, սրբազան վայրերի անխտրականթիրախավորմամբ։ԱԳ նախարարի խոսքով՝ ռազմական գործողություններում Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը, որն արտահայտվում է վերջինիս կողմից Ադրբեջանին տրամադրվող քաղաքական և ռազմական ուղղակի աջակցությամբ և հակամարտության գոտում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայմամբ, սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը։

Կողմերն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների անհապաղ իրականացման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:

Հայտնի քաղաքագետ Ստեփան Դանիելյանը` անդրադառնալով Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցներին, գրել է.

«Ուշադիր կարդացեք ու լսեք Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցները (CNN, DW) ավելի ճիշտ լրատվամիջոցների հարցերն, որոնց նա չի կարողանում պատասխանել։Հարցերում ամեն ինչ ասվում է, պատասխաններում (ըստ էության պատասխանների խեղճության ու անողնաշարության մեջ)' Հայաստանի կառավարության քաղաքական թշվառությունը։Տալիս են ճիշտ այն հարցերը, որոնք այս երկու տարվա ընթացքում մենք էինք տալիս ու քարկոծվում զանգվածի կողմից, այսինքն բացառում քննարկումների ու քաղաքական կյանքի հնարավորությունը։ Երկու տարի մտքի ցանկացած շարժ արգելափակված է։ Ծանր գին ենք վճարում դրա համար։

Հարցնում են՝արդյո՞ք «ձեր վարչապետի» խոսքերը, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ», փակուղի չի մտցրել բանակցություններն ու Ադրբեջանին առիթ տվել պատերազմ սկսել, արդյո՞ք դա ձեր կողմից «պրովոկացիա» չէր։ Կոնկրետ պատասխան չկա։

Հարցնում են՝ եթե այդպես եք համարում, ինչո՞ւ չեք ճանաչում Արցախը, որ իմանանք ձեր դիրքորոշումն ու դրա վրա կառուցենք մեր վերաբերմունքը։ Պատասխան չկա։

Հարցնում են՝արդյո՞ք չեք կարծում, որ ձեր վարչապետի քաղաքականության պատճառով միջազգային մեկուսացման մեջ եք հայտնվել (քաղաքական «իզոլացիայի»)։ Պատասխան չկա։

Եւ այսպես շարունակ, ուղղակի կարդացեք ու լսեք, լիքը բան կարելի հասկանալ։ Շատ սկզբունքային հարցեր են, որոնք թույլ չէր տրվում տալ երկրի ներսում։

Այսպես շարունակել չի կարելի, այս քաղաքական պրիմիտիվիզմից ու մարազմից պետք է դուրս գալ, ծանր ժամանակներ են սպասվում, պետք է ուժերի գերլարումով ու քաղաքական գերճիշտ քայլերով փրկել այն, ինչը հնարավոր է փրկել»։

Ստամբուլում @wargonzo նախագծի աղբյուրները հայտնել են, որ Թուրքիան 1200 հատուկջոկատային է տեղափոխել արցախյան ռազմաճակատ:

«Նրանք գործում են Արցախի լեռնային հատվածում: Թուրքիայից ժամանած մասնագետներով ստիպված էին փոխարինել ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատներին, որոնք չեն կարողանում դիմակայել Արցախի բանակի եւ աշխարհազորայինների հետ ուղիղ բախումներում»:

Չնայած աշնանային արձակուրդին, բազմաթիվ հանրակրթական ուսումնական հաստատություններում եռուզեռ է. ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները դասասենյակներն ու միջանցքները վերածել են արհեստանոցների և անցել առաջնագծի համար քողարկող ցանցեր պատրաստելու կարևոր գործին։

«Սա մեր փոքրիկ ներդումն է հաղթանակի գործում, չէ՞ որ հզոր ճակատ ունենալու համար պետք է նաև թիկունքում ամուր լինենք»,- վստահեցրել են Երևանի Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոցի աշակերտները։

Այսպիսի հրապարակումներն այդ օրերին բազմաթիվ էին, թիկունքն ամեն գնով ցանկանում էր օգտակար լինել առաջնագծին, գոնե ինչ-որ կերպ թեւ ու թիկունք լինել ռազմաճակատում կռվող զինվորին։

Կանադայի տարբեր հատվածներում տեղի հայերը բողոքի հզոր ակցիաներ են անցկացրել:Օտտավայիցմինչև հեռավոր Կալգարի հայերը դուրս են եկել փողոց իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Թուրքիային զենք մատակարարելու առնչությամբ:

«Չլռե՛լ», «Չաջակցե՛լ Թուրքիային մահաբեր զենք արտադրելու և Ադրբեջանին մատակարարելու հարցում», «Հաղթելո՛ւ ենք», «Արցախը մերն է», «Խաղաղություն Արցախին». այս և այլ վանկարկումներով, պաստառներով դրոշներով տեղի հայերը դուրս էին եկել փողոց:Նրանց պահանջներից է նաև Արցախի անկախության ճանաչումը: Գլխավոր ակցիան անցկացվել է Օտտավայի խորհրդարանի շենքի մոտ:

Ավստրալիայի հայ համայնքը եւ աջակիցները Սիդնեյի Կենտրոնական բիզնես շրջանում բազմամարդ ցույց անցկացրել՝ ի նշան համերաշխության իրենց եղբայրների եւ քույրերի, որոնք հարձակման տակ են գտնվում Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում:

Հայաստանի ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը լուսանկարներ է հրապարակել Արցախի Շուշի քաղաքից, որտեղ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում հարսանիք է:

«Հարսանիք Շուշիում.ոս չգիտեմ երբեւէ բառեր կգտնեմ պատմելու այն ինչ զգում եմ հիմա»,-գրել է նա:

Անդրադառնալով այդ հարսանիքին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է.

«Պատերազմին զուգահեռ` Արցախում կյանքը շարունակվում է, իսկ Հովիկի և Մարիամի` այսօր Շուշիի Սուրբ Ղազանչեցոցում տեղի ունեցած պսակադրության արարողությունն առաջին հերթին ուղերձ է` ուղղված ողջ քաղաքակիրթ աշխարհին` օր առաջ պետք է դադարեն կրակել թնդանոթները: Երջանի՛կ լինեք»:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ադրբեջանի կողմից երկու ռազմագերիների սպանությունը պաշտոնապես որակել է «անժխտելի պատերազմական հանցագործություն»:

«Այս տեսանյութերում ադրբեջանական բանակի ծառայողները նվաստացնում են գերեվարված հայերին, ապա բացառիկ ցինիզմով դաժանաբար սպանում նրանց», - գրել է նա, տեղեկացնելով, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչն արդեն իրենից խնդրել է տեսանյութերի օրինակները: Արման Թաթոյանը նշել է, որ տեսանյութերը ուղարկել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին, Եվրոպայի խորհրդին և միջազգային այլ մարմինների:

Հիշեցնենք, որ այս օրերին (21.10.2021) ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարում է, որ Ա.Թաթոյանը երբեւէ անաչառ հայտարարություն չի արել։

«Արցախի կանանց նախաձեռնող խմբի» անդամները հանդիպել են Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար Շոմբի Շարփի հետ:Շ.Շարփը հայտնել է իր մտահոգությունը, ասել, որ հասկանում է` ինչ է տեղի ունենում, որ փորձում են մարդասիրական խողովակ բացել դեպի Արցախ եւ, միգուցե, այդ ձեւով հայտնվեն Արցախում եւ տեսնեն այն ամենը, ինչ կատարվում է Արցախում, սակայն դրա համար վերեւիցհրահանգներ պետք է ստանա։

Հայերը փակել են Ֆրանսիան Իսպանիային միացնող A7 մայրուղին: Նրանք երկու ուղղություոններով բաց են թողել մեկական գծեր շտապօգնության մեքենաների համար: Գրեթե բոլորի ձեռքին հայկական եռագույն է:Ակցիայի մասնակիցները վանկարկում են. ««Արցախը Հայաստան է», «Էրդողան տեռորիստ», Կեցցե հայ զինվորը»:«Մենք պահանջում ենք, որ Իսպանիան ճանաչի Արցախի անկախությունը, որ դադարեցնի զենքի վաճառքը տեռորիստ Թուրքիային, որովհետեւ իրենք դրանով սպանում են խաղաղ բնակիչներին: Ինչպես Կատալոնիայի մարզը ընդունեց Արցախի անկախությունը, այդպես էլ ուզում ենք, որ Իսպանիան ճանաչի»,-ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում գրել է, որ հարավային ուղղությամբ հակառակորդի հարձակումը հետ մղելիս գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել, նա գտնվում է բժիշկների վերահսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոսը ուղերձ է հղել՝ կոչ անելով գերտերությունների առաջնորդներին կանգնեցնել պատերազմը.

«Թուրքիան ամբողջապես ներգրավվել է պատերազմում եւ սատարում է Ադրբեջանին, մոտ 4 հազար միջազգային ահաբեկիչներ է ուղարկել այս տարածք եւ հիմա էլ 1200 հատուկ ծառայողներ է ուղարկել, որոնք լեռնային, անտառային մասնագետներ են:

Ես դիմում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ պարոն Մակրոնին, պարոն Թրամփին ու պարոն Պուտինին, որ իրենց վճռական ձայնը բարձրացնեն եւ կանգնեցնեն այս նոր ցեղասպանությունը:100 տարի անց Թուրքիան փորձում է երկրորդ ցեղասպանությունը կատարել այստեղ: Ինչպես 1988-1990 թվականներին Սուգայիթում, Բաքվում Ադրբեջանը փորձեց ցեղասպանություն անել հայության նկատմամբ:

Պարոն Էրդողանն ունի մեծ երազանք՝ նեոօսմանյան կայսրություն ստեղծել՝ Թուրքիայից մինչեւ Չինաստան: Այդ ճանապարհի վրա Հայաստանն ու Արցախն են, նա կամենում է մաքրել հայությունն այս տարածքից, ճանապարհ հարթել դեպի հյուսիսային Կովկաս, Կասպից ծովի հյուսիսային մասը, եւայդտեղով մտնել Միջին Ասիա, այնտեղից էլ գնալ Չինաստան:

Ես դիմում եմ նաեւ աշխարհի բոլոր ղեկավարներին, բոլոր կրոնապետներին, քաղաքագետներին, բարի կամք ունեցող մարդկանց, որ իրենց վճռական ձայնը բարձրացնեն եւ վերջացնեն այս արյունահեղությունը»:

Արցախի ՊԲ-ն ներկայացրել է հայրենիքի պաշտպանության համար զոհված եւս36 զինծառայողների անուններ:

Արցախի պաշտպանության բանակը հերթական տեսանյութն է տարածել, որտեղ երեւում է, թե ինչպես են հայկական ուժերը խոցում թշնամու «ТОС-1» ծանր հրանետային համակարգը:Հայ զինծառայողներից մեկը բացականչում է. «ТОС-ը խփեցի՜նք, ТОС-ը: Այ սենց սալյուտ ա, կեցցեն մեր լավ ախպերները»:

ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել ՊԲ զինծառայողների սխրանքների մասին.

«Հմուտ ու կազմակերպված գործողությունների, ճշգրիտ հաշվարկների շնորհիվ փոխգնդապետ Ալեքսեյ Դավթյանը կարողացել է մեծաթիվ կորուստներ պատճառել թշնամական ուժերին և հրետանու հասցեական կրակով նպաստել վերջինիս առաջխաղացման փորձերը կանխելուն: Ներկայացված է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:

Մարտական անչափ բարդ իրավիճակում, թշնամական մեկական տանկ խոցելու համար, «Արիության համար» մեդալներով կպարգևատրվեն կրտսեր սերժանտ Ռոման Հակոբջանյանը, սերժանտ Հենրիկ Թորոսյանը, ավագ լեյտենանտ Կարեն Սահակյանը:Նույն կարգի խրախուսանքի են ներկայացվել նաև շարքայիններ Զոհրաբ Հովհաննիսյանն ու Էդգար Մամիկոնյանը, կրտսեր սերժանտ Արման Պառավյանը՝ ներդաշնակ ու համարձակ գործողությունների շնորհիվ թշնամու տանկը շարքից հանելու համար:

Հրետանային մարտկոց ու կայանքներ խոցելու համար էլ մայոր Արտակ Դադամյանը, կապիտան Զորի Բադունցը, ավագ լեյտենանտ Սասուն Ասրյանը, կապիտան Գևորգ Պողոսյանը, կապիտան Կամո Պետրոսյանն ու ավագ լեյտենանտ Գասպար Օհանյանը կպարգևատրվեն «Մարտական ծառայություն» մեդալներով:

Փառք նորօրյա մեր հերոսներին»:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է երեկ հարավային ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանման և մեծաթիվ տեխնիկայի ոչնչացման գործողության ժամանակ վիրավորված զինծառայողներին:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրել է, որ անվտանգության համակարգի պատասխանատուների մասնակցությամբ հերթական հանդիպումն է ունեցել աշխարհազորի մարտիկների հետ.

«Հայրենիքի պաշտպանների հետ զրույցը ծավալվել է ստեղծված իրավիճակի զարգացումների ու դրանց հակազդելու մեր անելիքների շուրջ: Անցած մոտ մեկ ամսվա ընթացքում թշնամու մարտավարությունը գերազանց սերտած մեր տղաների արհեստավարժությունն ու գիտելիքները միայն ոգևորություն և վստահություն են ներշնչել: Նրանք քաջ գիտակցում են և՛ հայրենիքի պաշտպանության կարևորությունը, և ՛ դրա զոհողության գինը»:

Հայկական միասնական տեղեկատվական հարթակից հայտնում են, որ հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է եւս 11 ԱԹՍ, 2 ՏՕՍ, 12 զրահատեխնիկա, կա 75 զոհ:

Ոստիկանությունը շարունակում է պարբերաբար ներկայացնել արգելված հրապարակումների համար տուգանումների վիճակագրությունը։ Հոկտեմբերի 24-ի ժամը 15.00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 175 դեպք, որոնցից 52-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 123-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Տուգանքները տատանվում են 300 հազար դրամից մինչեւ 1,5 մլն դրամի սահմանում, որոշ ԶԼՄ-ներ տուգանվել են մի քանի անգամ։

Ինչպես ցույց տվեցին զարգացումները, հրապարակումների զգալի մասը, որոնց համար տուգանվում էին ԶԼՄ-ներն ու անհատները՝ ներկայացնում էին օբյեկտիվ իրականությունը։

Արցախի ՊԲ-ն հերթական տեսանյութն է հրապարակել առաջնագծից:

«Անձնակազմս գերազանց վիճակում է, երեխեքի տրամադրությունը լավա: Մենք մեր հողն ենք պաշտպանում, մեր տունն ենք պաշտպանում: Հստակ գիտենք, որ մենք մեր գործը անում ենք, մեր խփածըտոչնի գնում ա»,- ասում է զինծառայողը առաջնագծից:

Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանը հայտնել է, որ Մարտունին օրվա ընթացքում մի քանի անգամ ռմբակոծվել է։

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հյուրընկալվեց «Ատլանտյան խորհրդի» կազմակերպած առցանցվեբինարին, որը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով հակամարտություն գոտում ստեղծված իրադրության վերջին զարգացումներին և կրակի դադարի վերահսկելի ռեժիմի հաստատման հեռանկարներին:

«Հիմնախնդրի առանցքում մեր հայրենակիցների ֆիզիկական, գոյութենական անվտանգությունն է, և մենք շատ հստակ կերպով շեշտել ենք, որ գործ ունենք գոյութենական իրական սպառնալիքի հետ, որի ականատեսն ենք եղել նախկինում, և ոչ մի կերպ չպետք է թույլ տանք, որ այդ ամենը կրկին տեղի ունենա»,– ասել է Զոհրաբ Մնացականյանը, որն առցանց ունկնդիրների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների, մասնավորապես՝ խաղաղ բնակչության նկատմամբ վայրագությունների, կենսական նշանակության ենթակառուցվածքների անընդմեջ թիրախավորման փաստերի վրա:

Արցախի ԱԻՊԾ-ից հայտնել են, որ օրվա ընթացքում Ադրբեջանը կրակահերթի տակ է պահել Հանրապետության խաղաղ բնակավայրերը։Գրադ և Սմերչկայանքներիցհրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և նույն շրջանի Թաղավարդ համայնքը։Օրվա երկրորդ կեսին, հերթական անգամ ռազմական ավիացիան ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը։

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եւ նրա որդու լուսաանկարըեւ գրել է.

«Ռուստա΄մ, Ռաֆայե΄լ,Մենք ձեզ հպարտ, հաղթանակած, հզոր, արդար եւ ծաղկուն հայրենիք ենք պարտք»:

Ռուստամ Գասպարյանի զոհվելուց մեկ տարի անց (19.10.2021՝ NEWS.am) հայրենինՋանֆիդա գյուղում բացվել են Արցախի հերոսի կիսանդրին և հուշաքար նվիրված բոլոր ժամանակներում հայրենիքի համար նահատակված ջանֆիդացիների համար։ Աննա Հակոբյանն այս միջոցառմանը չի մասնակցել։

ԱՄՆ-րում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ՍտեֆանՎիսկոնտիի (Ֆրանսիա), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ ԱնջեյԿասպրչիկի հետ: Անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում օպերատիվ իրադրությանը: Նախարարը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից՝ հոկտեմբերի 10-ին և 17-ին կրակի դադարեցման վերաբերյալ ձեռքբերված համաձայնությունների տապալման առնչությամբ:Կողմերը վերահաստատել են ռազմական գործողությունների դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման և վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի անհապաղ հաստատումը: Ընդգծվել է բացառապես ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:

Ֆրանսահայերը բողոքի խաղաղ ցույց են իրականացրել Փարիզի Սենա գետի ողջ երկայնքով: Ակցիայի մասնակիցները հայկական եռագույններով Փարիզի կենտրոնում Սենայի վրա աշխարհին են ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը և կոչ արել դատապարտել ու կասեցնել Ադրբեջանի սանձազերձ գործողությունները Արցախի խաղաղ բնակչության հանդեպ, ինչպես նաև ճանաչել Արցախի անկախությունը:

Բազմամարդ խաղաղ հավաքներ են անցկացվել նաև Ֆրանսիայի այլ քաղաքներում:

Երեկոյան ավանդական ճեպազրույցի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ առավոտից նորից սկսել են մարտական գործողությունները. հյուսիսային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել մինչեւ կեսօր.

«Կեսօրից սկսվել է հուժկու հրետանային փոխհրաձգություն: Կենտրոնական ուղղությունից, Մարտունուց դեպի հարավ եւՀադրութից դեպի հյուսիսային կողմ, անտառների եւ բնակավայրերի հարակից տարածքներում այսօր եւսչեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ, բայց այդ հատվածի մարտերը դիվերսիոն խմբերի դեմ շարունակվում են:

Հարավային ուղղությամբ եւս շատ թեժ մարտեր չեն եղել, հակառակորդը մի քանի անգամ փորձել է հարձակողական գործողություններ իրականացնել փոքր օջախային գրոհների տեսքով՝ կիրառելով տարբեր տեսակի տեխնիկաներ: Մի քանի անգամ փորձերը հետ են շպրտվել, որոշ հատվածներում հակառակորդն ունեցել է նահանջ:Խոցվել է մի քանի միավոր ավտոմոբիլային եւզրահատեխնիկա:

Երեկ երեկոյան դուք տեսաք հայտնի տեսանյութը, որտեղ երեւում է, թե ինչպես ադրբեջանական ԶՈՒ մի ստորաբաժանում մոտ տասնյակ միավոր զրահատեխնիկա թողել ու փախել մոտակա անտառները, սարերը, ձորերը:Ընդհանուր առմամբ այսօր մեծ լարվածություն չի եղել ռազմաճակատի տարբեր հատվածներում»,-նշել է նա:

Տպավորություն էր ստեղծվում, որ հակառակորդը հիմնականում ձախողվում է՝ փախչում է, ոչնչացվում եւ այլն։

Արծրուն Հովհաննիսյանն առաջին անգամ ինտերակտիվ քարտեզի վրա ներկայացրել է, թե որ հատվածներում են մարտեր ընթանում, «որ հատվածներում են ընթանում դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքներ»:

«Սրանք այն բնակավայրերն էին, որոնք մի քանի օր առաջ մաքսիմում հարձակողական պոտենցիալի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը փորձել էին հասնել Բերձոր եւ հետ էին մղվել այս ուղղություններից: Ավելի հարավ այն ուղղություններն են, որտեղ ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են այս պահին էլ»,-ասել է նա:

Արծրուն Հովհաննիսյանը ցույց է տվել Արցախի տարածքի այն հատվածները, որոնք «թեկուզ ժամանակավոր, բայց գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ»։

«Քարտեզը փոփոխական է, մշտական չէ»,-ընդգծում էր նա:

Շեշտելով՝ «թեկուզ ժամանակավոր» եւ «քարտեզը փոփոխական է» ձեւակերպումները, Հովհաննիսյանը աներկբա հուսադրում էր, որ տարածքները վերադարձվելու են։

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է իր քաղաքացիներին եւ մյուս արտասահմանցիներին Բաքվում, այդ թվում՝ հյուրանոցներում ահաբեկչությունների սպառնալիքի մասին, խորհուրդ տվել զգոն լինել եւ խուսափել մարդկանց կուտակման վայրերից:

«Բաքվում ԱՄՆ դեսպանությունը վստահություն ներշնչող հաղորդումներ է ստացել Բաքվում ԱՄՆ քաղաքացիների եւ օտարերկրացիների դեմ ուղղված հնարավոր ահաբեկչական գործողությունների եւառեւանգումների մասին»,- ասվում էր դիվանագիտական առաքելության մամուլի հաղորդագրության մեջ:

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ նախնական գնահատմամբ՝ Արցախի շուրջ 90 հազար բնակիչներ լքել են իրենց բնակավայրերը ադրբեջանական դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների ու շարունակական վտանգների պատճառով:

Այդ թիվը Արցախի բնակչության շուրջ 60 տոկոսն է, ասել է Բեգլարյանը։

Հիշեցնենք, որ իր հանդիպումներում 90 հազար թիվը հնչեցրել էր նաեւ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրել է, որ Մարտունու շրջանի Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ օրվա ընթացքում թշնամին մի քանի անգամ դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել.

«Սակայն Պաշտպանության բանակի և աշխարհազորի փոխգործակցված ճիշտ աշխատանքի շնորհիվ այդ խմբավորումները ետ են շպրտվել՝ ունենալով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ: Առաջնագծի այլ հատվածներում թշնամին իր ագրեսիան ցուցաբերել է միայն հրթիռակոծության ենթարկելով մեր խաղաղ բնակավայրերն ու դիրքերը»:

Նկատենք, որ այս հաղորդագրությունից եւս կարելի էր տպավորություն ստանալ, որ հաղթում է հայկական կողմը։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan