Կառավարությունից ասում են՝ եթե էրեխու մասին տեղեկություն տանք, կարող ա նեղեն Ադրբեջանում. (տեսանութ)
«Խի մենք էս մի տարվա մեջ չհասկացա՞նք՝ ինչը որից հետո ա։ Իմ ցավը դեռ իմ ցավն ա, որևէ բան չի փոխվել, որ լրատվամիջոցներին ասեմ»,- այս մասին ասել է անհետ կորած զինծառայողի մայրը, կառավարության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ։
«Մեզ կառավարությունից ասում են՝ եթե էրեխու մասին տեղեկություն տանք, կարող ա մեր էրեխեքին նեղեն Ադրբեջանում։ Ուզում ենք հասկանալ՝ մեր էրեխեքը Բաքվո՞ւմ են, թե՞ ոչ։ Էլ բան չենք կարող ասել», - նշել է անհետ կորած զինծառայողներից մեկի հայրը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտից անհետ կորած և գերեվարված զինվորների հարազատները կառավարության մոտ են, փորձում են կառավարությունից հասկանալ իրենց երեխաների գտնվելու վայրը։
Մանրամասները՝ տեսանյութում։