«Ես ձեր ցավը տանեմ իմ գորիսիցիներ», ասել է կալանքի տակ գտնվող Առուշանյանը
Նախնական տվյալներով՝ ձայների բացարձակ առավելությամբ «Առուշ Առուշանյան» դաշինքը հաղթել է Գորիսի ՏԻՄ ընտրություններում։
Այսպիսով՝ «Առուշ Առուշանյան» դաշինքի օգտին քվեարկել է 6254 բնակիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն օգտին` 3590
Հայ ազգային կոնգրեսի օգտին 243 բնակիչ։
Այս պահին Առուշանյանի շտաբում տոնում են հաղթանակը, բայց առանց շամպայն բացելու:
Փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը նշել է, որ ոչ թե շամպայն են բացելու, այլ կոգեկոչեն զոհերի հիշատակը` համոզմունք հանտնելով, որ այդպես կաներ Առուշանյանը, եթե լիներ ազատության մեջ:
«Բոլոր տեղամասերում Առուշանյանը բացարձակ առաջատար է։ Դրանով ապացուցվում է, որ մենք եղել ենք արդար ու ճշմարիտ։ Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ քվե են տվել, իսկ ովքեր չեն տվել, կապացուցենք, որ մենք արդարացի ենք։ Մեր բնակիչները պետք է համոզված լինեն, որ անելու ենք ամեն բան, որ նրանց կյանքի որոակը լավանա»,-ասել է Հովսեփյանը։
Առուշանյանի փաստաբան Մելքոնյանն էլ տեղեկացրել է, որ վերջին անգամ երեկ է տեսակցել Առուշանյանին։
«Ես հիմա փոխանցում եմ նրա խոսքերը։ Նա ասաց՝ վաղը հաղթելու ենք։ Խնդրում եմ փոխանցես, ես ձեր ցավը տանեմ իմ գորիսիցիներ»,-ասաց նա, ինչին հետևեցին «հաղթանակ», Առուշ» բացականչությունները։
Նշենք, որ կալանքի տակ գտնվող Առուշանյանի օգտին են քվեարկել խոշորացված Գորիսի հիմնական համայնքները`
Շուռնուխում Առուշ Առուշանյանի օգտին քվեարկել է 42 քաղաքացի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցի օգտին՝ 14 քաղաքացի։
Որոտանում 68 քաղաքացի քվեարկել է Առուշ Առուշանյանի օգտին, 31 քաղաքացի՝ ի օգուտ իշխանության թեկնածուի, Բարձրավանում՝ 37 քաղաքացի քվեարկել է Առուշ Առուշանյանի օգտին, 33 քաղաքացի՝ իշխանության թեկնածուի։
Ներքին Խնձորեսկում 88 քաղաքացի քվեարկել է ի օգուտ Առուշ Առուշանյանի, 11 քաղաքացի` ՀԱԿ -ի, 36 քաղաքացի՝ իշխանության թեկնածուի համար։