Այսօր՝ 28 հոկտեմբերի 2021թ., 00:00
Արման Թաթոյանին ձեռքից ձեռք են խլում. նա հանգիստ կարող է հավակնել վարչապետի աթոռին Ի՞նչ արդյունքներ գրանցեցին նորաստեղծ ուժերը ՏԻՄ ընտրություններում, և ո՞ր ուժը դարձավ «քինդեր սյուրպրիզ» Արթիկի գործող քաղաքապետը Փաշինյանի հետ որևէ առնչություն ունենալ չի ցանկացել Պատվաստումը վճարովի չի լինի, քննարկվում են նոր խստացումների հետ կապված մի շարք հարցեր Քննիչ հանձնաժողովը իրավունքի ուժով ստեղծված է․ Արամ Վարդևանյան Ինչու էր ԱԺ եկել հենց Կամո Քոչունցը Թաթոյանը տեսանյութ է հրապարակել Գեղարքունիքում ադրբեջանական ԶՈՒ անօրինական տեղակայումների մասին ԱԺ-ն շարունակում է աշխատանքը «Ադրբեջանի և Իրանի միջև լարվածության փուլը, որը տեղի է ունեցել հանրային հարթությունում, ավարտվել է». Իրանի ԱԳ նախարար Մինչ օրս կորոնավիրուսից քանի՞ մարդ է մահացել․ Թագուհի Թովմասյանը՝ առողջապահության նախարարին Հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում․ Արարատ Միրզոյան Ալեքսանյանին եւ իր նմաններին խորհուրդ ենք տալիս չմտնել Կիպրոս. կիպրահայերը զգուշացնում են Փաշինյանի թիմակիցներին (տեսանյութ) Իրանը պատրաստ է Եվրոպայի երեք երկրի հետ բանակցություններ վարելու միջուկային գործարքի շուրջ Փաշինյանը Ալիևի քարոզչական հիմնական հենարանն է․ ի՞նչ է կատարվում Ադրբեջանում (տեսանյութ) «Հուսով ենք, որ Իրանը խելամտորեն կգործի, այդ դեպքում խնդիրներ չի ունենա Ադրբեջանի հետ». Էրդողան Հայտնաբերվել է «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի քրոջ որդիների նկատմամբ ինքնաձիգով սպանության փորձ կատարողը Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է մեկ ամսով Ո՞վ է ում առաջնորդում Անդրկովկասում՝ Ալիևն Էրդողանին, թե՞ հակառակը. ՌԴ-ն Անդրկովկասում արտաքին քաղաքականության նոր մոդել է կառուցում. Regnum Փաշինյանը «փալաս» է և մենք էլ ենք իր հետ «փալաս» դառնում (տեսանյութ) Պահանջում եմ հրապարակել 44-օրյա պատերազմի հուղարկավորված հերոսների անունները․ Գեղամ Նազարյանը՝ ՊՆ-ին Կառավարության հետ հարցուպատասխանը ԱԺ-ում (տեսանյութ) Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում հայերեն կդասավանդվի Նիկոլ Փաշինյանի խմբակցությունն արգելափակել է հակաադրբեջանական բանաձևը. Ադրբեջանական մամուլը քննարկում է ՔՊ որոշումը Սովետական քարտեզներով առաջնորդվելը նեղացնում է մեր բանակցային հնարավորությունները Հիշում եմ, որ Փաշինյանը բառացի ասում էր, որ եկել է ժողովրդի վրեժի ժամանակը. Արամ Վարդևանյան Յոթ ամիս աջակցություն չենք ստացել, թեկուզ մի օճառ. Քնելուց առաջ չե՞ն մտածում, որ տեղահանված երեխեքը սոված են. Հադրութցի (տեսանյութ) Հայաստանի և Արցախի հարցով այդ հայտարարությունը բխում էր նաև իշխանության շահերից. Աբրահամյան «Իշխանություններն Արմեն Չարչյանին պահում են պատանդի կարգավիճակում». Արամ Վարդևանյան «Ժողովրդական կոչված իշխանությունը քյասիբին կարտոֆիլից է զրկում». Արեգնազ Մանուկյան Նախկինում մեկ անձից գնումներն ամենուր քննադատող Արտակ Մանուկյանը հիմա մեկ անձից գնումներն էլ չի քննադատում Ինչի՞ վրա է Կառավարությունը 7% տնտեսական աճ կանխատեսել՝ միայն ճանապարհ ասֆալտապատելո՞ւ. Արթուր Խաչատրյան Ինչպես կանխել նոր կապիտուլյացիան․ Ավետիք Չալաբյան Կրակի վրա յուղ լցնելով մարդիկ խոսում են դրա անթույլատրելիության մասին. էսպես չի կարելի. Թադևոս Ավետիսյան Թե ուր բերեց մեզ այս ջայլամային վարքագիծը, բոլորս ենք տեսնում Մնում է վարչապետի նման ասեմ՝ կարտոֆիլ չկա, խառը կանաչի կերեքը. Էլինար Վարդանյան «Օրը կգա և մենք կկարողանանք Զանգեզուրից հասնել մինչև Ստամբուլ». Էրդողան Գեղամ Նազարյանը հրաժարվեց իշխանական պատգամավորների հյուրասիրած սուրճից «Կառավարության համատեղ ծրագրերում «կոկորդիլոսը» Արարատյան դաշտում մինչև հիմա այնպիսին է, որ կանչեն՝ կթռնի, ասեն՝ ձու կածի». Ուրցաձորի ղեկավար Մելքոնյան Գագոյի վրա եմ զարմանում. բանակի թալանից, որ խոսում են, ինչո՞ւ չեք ասում՝ կոռուպցիոներ գեներալից մի խոսացեք, հերքի է. Գեղամ Մանուկյան Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ազատման դիմում է ներկայացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 52 միլիարդ դրամի ծախսը կքննի 11 հոգանոց քննիչ հանձնաժողովը Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հանդիպում են անցկացրել Կովսականում Ինչ ունենք Հոկտեմբերի 27-ի գործով իշխանափոպությունից երեք տարի անց Ավստրալացի պատգամավորը կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը՝ խոսելով Ադրբեջանի ագրեսիայի մասին Լիլիթ Մակունցը՝ ԱՄՆ ազդեցության տարածո՞ղ Բա դավաճանությունն էլ ո՞նց է լինում. Աննա Մկրտչյան Ովքեր կհամակարգեն Կապանի և Ստեփանավանի ընտրությունները «Գիր-ղուշ» է գցելու` որ կուսակցության վրա կընկնի, դրանով էլ կառաջադրվի «Իշխող քաղաքական ուժը չունի անհրաժեշտ հասունություն»՝ Վիգեն Խաչատրյանը իշխանության մասին այ սա է ասել. Հայկ Մամիջանյան Հաստատ է, որ չեմ պատրաստվում դիմանալ այս տառապանքին․ Մետաքսե Հակոբյան Գեղամ Մանուկյանին մեկ էլ Էրդողանին հարց տալու համար էին ուժով դահլիճից հեռացրել Ժողովրդին հայհոյողը` Գեղարքունիքի փոխմարզպետ 2 հրահանգ է տրվել ԳՇ պետի տեղակալին ու ԱԱԾ պաշտոնյային. 2-ն էլ հայտնի են. Գեղամ Մանուկյան «Խաղաղություն՝ ինչի՞ դիմաց՝ Փայլասարի՞, Արագածի՞. մեր բոլոր սարերը տանք, ասենք՝ խաղաղ ապրում ենք». Սամվել Թադևոսյան «Իսկ իշխանությունը՝ Հայաստանի Հանրապետությունում (փաստացի՝ էշխանությունը) պատկանում է ոչ թե ժողովրդին, այլ թուրք-ադրբեջանական (նաև այլ օտար) շրջանակներին» Առուշ Առուշանյանը կալանավայրից նամակով դիմել է հայրենակիցներին Այսօր մենք կանգնած ենք ոչ պակաս վտանգավոր մարտահրավերների առջև․ մեկ ճանապարհ ունենք․ Սեյրան Օհանյան Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (տեսանյութ) Արցախը չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում. պահանջում ենք ՀՀ Կառավարությունից զերծ մնալ նման որևէ բանակցությունից. հայտարարություն ՊՊԾ-ականները երանությամբ են հիշում նախկիններին ՀՀԿ-ի տասովշչիկներն աշխատում են ՔՊ-ի համար Խորհդարանը մերժեց ընդդիմության հեղինակած հայտարարության տեքստը` Հայաստանի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՊՆ-ն 5,5 միլիարդ դրամի վառելիք է գնել Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերությունից Ամբողջ աշխարհին պետք է վստահեցնել, որ ապաշրջափակվելիք ցանկացած ճանապարհ լինելու է բացառապես ՀՀ սուվերենության ներքո Իշխանությունները մտահոգված են Իջեւանի վիճակից. Միակ հույսը այն է, որ ՀՅԴ-ի թեկնածուն էլ հայտնի մեկը չէ Դավիթ Տոնոյանի քրեական գործով բոլորը կմնան կալանքի տակ Միանում եմ ձեզ, Արցախն ուրացողը դավաճան է. Ռուբինյանի խոսքերից հետո ընդդիմադիրները ծափահարեցին Օրվա խաղերի անոնս «Դու գնացիր կռիվ, տղես». Արսեն Սաֆարյանի նոր երգը Փաշինյանը ստում է՝ միջազգային աուդիտը «Հայաստան» հիմնադրամից կառավարությանը տրված գումարի ծախսը չի հաստատել. Վարդանյան Թուրքիայի համար ՀՀ հետ հարաբերությունները կարգավորելու խոչընդոտ չի մնա, եթե նա «լուծի Բաքվի հետ խնդիրները». Էրդողան ԱԺ-ն շարունակում է քառօրյա նիստերը (տեսանյութ) Դուք ի՞նչ բանակցող՝ դուք թշնամու հետ օպերատիվ կապով շփվող եք. Կոշիկ լիզող եք. Աննա Մկրտչյանը՝ իշխանություններին 52 տոկոս թանկացած սոխ կերեք ու լաց եղեք ձեր իշխանության վրա. Աղվան Վարդանյան Լողացեք, նոր եկեք, որ քաբաբի հոտ չգա վրաներիցդ. Թեհմինա Վարդանյանը՝ իշխանականներին Նույնիսկ խառը կանաչին ու սոխը իրավիճակը չեն փրկում Չարչյանի համար անդառնալի հետևանքների առաջացման պատասխանատվությունը Դուք եք կրելու. պաշտպանը՝ Առողջապահության նախարարին Սեյրան Օհանյանը մանրամասներ հայտնեց փակ հանդիպումից Մարդիկ, որոնք չունեն հաջողություններ հպարտանալու համար, ստիպված են հպարտանալ իրենց դժբախտություններով. Գեւորգ Պետրոսյանը Արսեն Թորոսյանի մասին (տեսանյութ) Բոնեկ. «Ոսկե գնդակի» արժանի են Ժորժինյոն, Մեսին ու Լեւանդովսկին
Հարցում

«Եթե այս վճիռը հրապարակված լիներ մեկ տարի առաջ, միայն նրա մեջ եղած վերլուծությունները բավական էին, որ մենք Մարտի 1-ի գործը շահեինք». Հայկ Ալումյան

«ՄԻԵԴ դիմելիս դիմողը պնդել է, որ առկա է Եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածի խախտում, այսինքն՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրում խախտվել է կոնվենցիան: Նախ ֆիքսենք, որ 15-րդ հոդվածը թույլ է տալիս որոշակի շեղումներ Եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներով երաշխավորված իրավունքներից և ազատություններից, բայց դա չպետք է հատի հենց այդ հոդվածով նախատեսված շեղումների թույլատրելի սահմանը»,- «5-րդ ալիքի» «Հարցազրույց» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը՝ խոսելով սեպտեմբերի 21-ին «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի ներկայացրած գանգատի առնչությամբ ՄԻԵԴ-ից ստացված այն վճռի մասին, թե 2008թ. հայտարարված արտակարգ դրության հայտարարմամբ խախտվել են եվրոպական կոնվենցիայի 3 հոդվածներ:

Փաստաբանի խոսքով՝ դիմող կողմը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, ի դեմս նրա ներկայացուցչի, պնդում էին, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով գերազանցվել են այդ թույլատրելի սահմանները:

«Եվրոպական դատարանն իր վճռով խախտում չի ճանաչել, և սա շատ կարևոր եմ համարում նախ և առաջ ընդգծել: Եվրոպական դատարանը չի գտել, որ առկա է 15-րդ հոդվածի խախտում, այսինքն՝ հրամանագրով այն աստիճանի չեն սահմանափակվել մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները, որը անթույլատրելի լիներ կոնվենցիայի իմաստով»,- ասաց Հայկ Ալումյանը:

Վերջինս նկատեց՝ եթե շատ պարզունակ դարձնենք հարցի էությունը, ապա կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանի գործով ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել հօգուտ Ռոբերտ Քոչարյանի:

«15-րդ հոդվածի հնարավոր խախտումը քննարկելիս վճռի մեջ ՄԻԵԴ-ն արել է հետևյալ ձևակերպումը՝ տվյալ գործով կառավարությունը պնդում է, իսկ դիմող կազմակերպությունը ակնհայտորեն չի վիճարկում, որ 2008թ. մարտի 1-ին իրավիճակը Երևանում իրենից ներկայացնում էր լուրջ սպառնալիք ազգի կյանքի համար: Այսինքն՝ Եվրպական դատարանը գնահատում է՝ ինչպիսին էր իրավիճակը նախքան այդ հրամանագիրն ընդունելը, որպեսզի կարողանա գնահատել հրամանագրի համապատասխանությունը Եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածին»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ սա նշանակում է՝ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ այդ հրամանագրի ընդունումից առաջ իրավիճակը Երևանում սպառնալիք էր ազգի կյանքի համար:

Փաստաբանը պնդում է՝ փաստացի Նիկոլ Փաշինյանը, որպես «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի սեփականատեր, Հայաստանի Հանրապետությանը դատի է տվել 2009թ., բայց 2008թ.-ից ի վեր խնդիր կա այս գործի հետ կապված, որովհետև հիմա կառավարությունն է Եվրոպական դատարանում պատասխանող, իսկ Նիկոլ Փաշինյանը կառավարության ղեկավարն է:

«Եվ պարզ է, թե այս իրավիճակում ինչու է որոշ փաստեր ՄԻԵԴ-ը հաստատված համարել՝ նշելով, որ կառավարությունը հակառակը չապացուցեց, չներկայացրեց»,- ասաց Հայկ Ալումյանը:

Ըստ նրա՝ Մարտի 1-ի բոլոր գործերով Եվրոպական դատարանում փաստացի նման իրավիճակ էր ստեղծվել, որովհետև այս գործով հրապարակվող յուրաքանչյուր գործով Նիկոլ Փաշինյանը շահագրգիռ կողմ է:

«Եվրոպական դատարանը ճանաչել է 10-րդ հոդվածի, այսինքն՝ արտահայտվելու իրավունքի խախտում, բայց…10-րդ հոդվածն ասում է՝ յուրաքանչյուր ոք ունի արտահայտվելու ազատություն, բայց նաև նշում է, որ արտահայտվելու ազատությունը բացարձակ ազատություն չէ և կարող է սահմանափակվել պետության կողմից»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ գոյություն ունի 3 քայլից բաղկացած թեստ:

Ըստ փաստաբանի՝ որպեսզի պետության կողմից մտցված սահմանափակումը չխախտի կոնվենցիան, այն պետք է նախատեսված լինի օրենքով, պիտի հետապնդի իրավաչափ նպատակ՝ այլոց հեղինակության, երկրի անվտանգության, այլոց առողջության պաշտպանություն, և երրորդը՝ պետք է լինի անհրաժեշտ, այսինքն՝ պետք է համապատասխանի համաչափության սկզբունքին, և տվյալ դեպքում «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն պնդում էր, որ 3 սկզբունքներն էլ խախտված են:

Հայկ Ալումյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՄԻԵԴ ուղարկված գանգատի ձևակերպումները, մասնավորապես, վերը նշված, սահմանափակումը օրենքով նախատեսված լինելու մասով, ուղիղ մեկին մեկ կրկնում են Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը:

«Ճիշտ նույն ձևակերպմամբ այստեղ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրված, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքի բացակայության պայմաններում սահմանել է արտակարգ դրություն: Նույնը նաև դեռ 2009թ. Եվրոպական դատարան ներկայացրել է «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն»,- ասաց փաստաբանը:

Հայկ Ալումյանի խոսքով՝ այստեղ՝ դատարանում, իրենք 3.5 տարի ասում էին, որ թեև այդ օրենքը չկա, բայց ՀՀ նախագահը Սահմանադրությամբ նախատեսված հոդվածներով՝ կարող էր ընդունել նման որոշում՝ ինքնուրույն որոշելով սամանափակումների ծավալը, և Եվրոպական դատարանն իր վճռում ուղիղ ասել է այն, ինչ իրենք ասում էին այստեղ դատարաններում:

Վերջինս կարծում է, որ եթե այս վճիռը հրապարակված լիներ մեկ տարի առաջ, միայն նրա մեջ եղած վերլուծությունները բավական էին, որ իրենք այս գործը շահեին, եթե անգամ որևէ այլ փաստարկ չլիներ:

«Գործի փաստերի մասին ամենից լավ խոսում է Եվրոպական դատարանի վճիռը՝ կայացված Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա: ՄԻԵԴ-ը հաստատված չի համարել, որ արտակարգ դրությունը և դրանից բխող սահմանափակումները նախատեսված չեն եղել օրենքով՝ ի հեճուկս դիմող կողմի»,- ասաց Հայկ Ալումյանը:

Անդրադառնալով իր նշած թեստի հաջորդ հարցին՝ սահմանափակումները մտցնելու իրավաչափ նպատակին, 2-րդ նախագահի փաստաբանը շեշտում է՝ ՄԻԵԴ-ն ասել է՝ միանշանակ նպատակը եղել է իրավաչափ:

Ինչ վերաբերում է համաչափության սկզբունքին, Հայկ Ալումյանի խոսքով, ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ արտակարգ դրության 20 օրերի ընթացքում «Հայկական ժամանակ» օրաթերթը փորձել է տպագրվել 2 անգամ, և նույնքան անգամ էլ ԱԱԾ-ն դա արգելել է անել:

«Եվ այդտեղ Եվրոպական դատարանը համարում է, որ դա անհամաչափ է եղել ոչ թե ընդհանրապես, այլ, որովհետև վերլուծություն չի կատարվել, թե արդյո՞ք թերթի այդ համարներում առկա են եղել ատելության խոսք պարունակող կամ սադրիչ բնույթի հոդվածներ: Այսինքն՝ Եվրոպական դատարանն ասում է՝ եթե նման հոդվածներ լինեին, միջամտությունը կլիներ և համաչափ, բայց ինքը չի կարող դա գնահատել, որովհետև կառավարությունը Դատարանին փաստարկ չի ներկայացրել, որ այդ 2 համարների մեջ առկա են եղել սադրիչ կամ ատելության խոսք պարունակող հոդվածներ»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ եթե կառավարությունն ինչ-որ բան չի վիճարկում, Եվրոպական դատարանն ընդունում է դիմող կողմի փաստարկները՝ որպես հաստատված:

Փաստաբանը նկատում է՝ այս աստիճանի խախտում Եվրոպական դատարանը շաբաթական մոտ 20-30 դեպքով ճանաչում է՝ Եվրոպայի խորհրդի՝ անխտիր բոլոր երկրների հետ կապված:

«Այս վճռի մեջ ոչ մի արտառոց բան չկա, բացի նրանից, որ վճռի մեծ մասը կայացած է հօգուտ Ռոբերտ Քոչարյանի»,- ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբանը նշում է՝ խախտումը վերը նշված մասով, ինչպես նաև 6-րդ հոդվածով ճանաչվել է, ու դրա համար է պարտավորեցրել ՀՀ կառավարությանը վճարել 9000 եվրո գումար, եթե, իհարկե, ՀՀ կառավարությունը 3 ամսվա ընթացքում այդ վճիռը չբողոքարկի Մեծ պալատում:

«Բայց մենք կարող ենք կանխատեսել, որ Նիկոլ Փաշինյանը հօգուտ Նիկոլ Փաշինյանի կայացրած վճիռը չի բողոքարկի Մեծ պալատ: Ամեն դեպքում, եթե ՄԻԵԴ վճիռը կա, ուրեմն մենք առանց վերապահումների պետք է ասենք, ընդունենք, որ տեղի է ունեցել 10-րդ հոդվածի խախտում այն մասով, որը վերաբերում է համաչափությանը»,- ասաց Հայկ Ալումյանը:

Ըստ նրա՝ ՄԻԵԴ-ը խախտում է ճանաչել նաև 6-րդ հոդվածի մասով, որն ընդհանուր առմամբ արդար դատաքննության իրավունքը պաշտպանող հոդված է:

«Տվյալ դեպքում Եվրոպական դատարանը դատարանի մատչելիության սկզբունքն է խախտված ճանաչել, որը արդար դատաքննության կոմպոնենտներից մեկն է: Դատարանն արձանագրել է, որ, երբ «Հայկական ժամանակի» համարները չեն թույլատրվել տպագրման, նրանք փորձել են դիմել դատարան՝ վիճարկելու դա: Դատարանները վարույթ չեն ընդունել՝ ասելով, որ ըստ էության նախագահի հրամանագիրն է վիճարկվում, բայց այն միայն Սահմանադրական դատարանում կարող է վիճարկվել: Հետո փորձել են դիմել ՍԴ, սակայն նա էլ քննության չի առել, որովհետև Սահմանադրությամբ ՍԴ կարող են դիմել միայն որոշակի սուբյեկտներ, որոնց մեջ ֆիզիկական և իրավաբանական անձինք չեն մտնում»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ տվյալ դեպքում ինքը կիսում է ՄԻԵԴ կարծիքը, որովհետև անձը պետք է ներպետական դատարաններում խնդիրը քննության առարկա դարձնի:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan