Այսօր՝ 28 հոկտեմբերի 2021թ., 00:00
«Չեմ կարծում, որ իմ աշխատակիցներն այդ քայլին կգնային». Գյումրիում բժիշկներ են ձերբակալվել Մոսկվան Հայաստանի համար առաջ էր քաշում շատ ավելի շահավետ գաղափարներ, քան այն, ինչին ստիպված էին գնալ Արցախի զգալի մասը թշնամուն հանձնած անձնավորության հետ որեւէ փակ քննարկում չի կարող լինել. «Հայաստան» դաշինք Պահանջում եմ 24 ժամում հրապարակել պատերազմի օրերին Փաշինյանի հետ կայացած հանդիպումների ձայնագրությունները. Ժամանակը գնաց․․․ Բաքվի բռնապետը հայտնվել է իր իսկ լարած ծուղակում. Վարդան Ոսկանյան ՔՊ-ն իր արսենալի բոլոր զենքերը կիրառում է Տաթեւում իշխանությունն ընդդիմությանը չհանձնելու համար Ո՞րն է մարզպետի հրաժարականի պատճառը. փորձել է կուսակցության «վախը բռնել» Հայաստանի տարածքում թուրքական ալիքներ են հայտնվել Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիներն ամեն օր նոր կարգ են սահմանում Պատգամավոր Նազելի Բաղդասարյանն առաջիկայում Շիրակի մարզպետ կնշանակվի Արման Թաթոյանին ձեռքից ձեռք են խլում. նա հանգիստ կարող է հավակնել վարչապետի աթոռին Ի՞նչ արդյունքներ գրանցեցին նորաստեղծ ուժերը ՏԻՄ ընտրություններում, և ո՞ր ուժը դարձավ «քինդեր սյուրպրիզ» Արթիկի գործող քաղաքապետը Փաշինյանի հետ որևէ առնչություն ունենալ չի ցանկացել Պատվաստումը վճարովի չի լինի, քննարկվում են նոր խստացումների հետ կապված մի շարք հարցեր Քննիչ հանձնաժողովը իրավունքի ուժով ստեղծված է․ Արամ Վարդևանյան Ինչու էր ԱԺ եկել հենց Կամո Քոչունցը Թաթոյանը տեսանյութ է հրապարակել Գեղարքունիքում ադրբեջանական ԶՈՒ անօրինական տեղակայումների մասին ԱԺ-ն շարունակում է աշխատանքը «Ադրբեջանի և Իրանի միջև լարվածության փուլը, որը տեղի է ունեցել հանրային հարթությունում, ավարտվել է». Իրանի ԱԳ նախարար Մինչ օրս կորոնավիրուսից քանի՞ մարդ է մահացել․ Թագուհի Թովմասյանը՝ առողջապահության նախարարին Հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում․ Արարատ Միրզոյան Ալեքսանյանին եւ իր նմաններին խորհուրդ ենք տալիս չմտնել Կիպրոս. կիպրահայերը զգուշացնում են Փաշինյանի թիմակիցներին (տեսանյութ) Իրանը պատրաստ է Եվրոպայի երեք երկրի հետ բանակցություններ վարելու միջուկային գործարքի շուրջ Փաշինյանը Ալիևի քարոզչական հիմնական հենարանն է․ ի՞նչ է կատարվում Ադրբեջանում (տեսանյութ) «Հուսով ենք, որ Իրանը խելամտորեն կգործի, այդ դեպքում խնդիրներ չի ունենա Ադրբեջանի հետ». Էրդողան Հայտնաբերվել է «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի քրոջ որդիների նկատմամբ ինքնաձիգով սպանության փորձ կատարողը Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է մեկ ամսով Ո՞վ է ում առաջնորդում Անդրկովկասում՝ Ալիևն Էրդողանին, թե՞ հակառակը. ՌԴ-ն Անդրկովկասում արտաքին քաղաքականության նոր մոդել է կառուցում. Regnum Փաշինյանը «փալաս» է և մենք էլ ենք իր հետ «փալաս» դառնում (տեսանյութ) Պահանջում եմ հրապարակել 44-օրյա պատերազմի հուղարկավորված հերոսների անունները․ Գեղամ Նազարյանը՝ ՊՆ-ին Կառավարության հետ հարցուպատասխանը ԱԺ-ում (տեսանյութ) Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում հայերեն կդասավանդվի Նիկոլ Փաշինյանի խմբակցությունն արգելափակել է հակաադրբեջանական բանաձևը. Ադրբեջանական մամուլը քննարկում է ՔՊ որոշումը Սովետական քարտեզներով առաջնորդվելը նեղացնում է մեր բանակցային հնարավորությունները Հիշում եմ, որ Փաշինյանը բառացի ասում էր, որ եկել է ժողովրդի վրեժի ժամանակը. Արամ Վարդևանյան Յոթ ամիս աջակցություն չենք ստացել, թեկուզ մի օճառ. Քնելուց առաջ չե՞ն մտածում, որ տեղահանված երեխեքը սոված են. Հադրութցի (տեսանյութ) Հայաստանի և Արցախի հարցով այդ հայտարարությունը բխում էր նաև իշխանության շահերից. Աբրահամյան «Իշխանություններն Արմեն Չարչյանին պահում են պատանդի կարգավիճակում». Արամ Վարդևանյան «Ժողովրդական կոչված իշխանությունը քյասիբին կարտոֆիլից է զրկում». Արեգնազ Մանուկյան Նախկինում մեկ անձից գնումներն ամենուր քննադատող Արտակ Մանուկյանը հիմա մեկ անձից գնումներն էլ չի քննադատում Ինչի՞ վրա է Կառավարությունը 7% տնտեսական աճ կանխատեսել՝ միայն ճանապարհ ասֆալտապատելո՞ւ. Արթուր Խաչատրյան Ինչպես կանխել նոր կապիտուլյացիան․ Ավետիք Չալաբյան Կրակի վրա յուղ լցնելով մարդիկ խոսում են դրա անթույլատրելիության մասին. էսպես չի կարելի. Թադևոս Ավետիսյան Թե ուր բերեց մեզ այս ջայլամային վարքագիծը, բոլորս ենք տեսնում Մնում է վարչապետի նման ասեմ՝ կարտոֆիլ չկա, խառը կանաչի կերեքը. Էլինար Վարդանյան «Օրը կգա և մենք կկարողանանք Զանգեզուրից հասնել մինչև Ստամբուլ». Էրդողան Գեղամ Նազարյանը հրաժարվեց իշխանական պատգամավորների հյուրասիրած սուրճից «Կառավարության համատեղ ծրագրերում «կոկորդիլոսը» Արարատյան դաշտում մինչև հիմա այնպիսին է, որ կանչեն՝ կթռնի, ասեն՝ ձու կածի». Ուրցաձորի ղեկավար Մելքոնյան Գագոյի վրա եմ զարմանում. բանակի թալանից, որ խոսում են, ինչո՞ւ չեք ասում՝ կոռուպցիոներ գեներալից մի խոսացեք, հերքի է. Գեղամ Մանուկյան Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ազատման դիմում է ներկայացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 52 միլիարդ դրամի ծախսը կքննի 11 հոգանոց քննիչ հանձնաժողովը Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հանդիպում են անցկացրել Կովսականում Ինչ ունենք Հոկտեմբերի 27-ի գործով իշխանափոպությունից երեք տարի անց Ավստրալացի պատգամավորը կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը՝ խոսելով Ադրբեջանի ագրեսիայի մասին Լիլիթ Մակունցը՝ ԱՄՆ ազդեցության տարածո՞ղ Բա դավաճանությունն էլ ո՞նց է լինում. Աննա Մկրտչյան Ովքեր կհամակարգեն Կապանի և Ստեփանավանի ընտրությունները «Գիր-ղուշ» է գցելու` որ կուսակցության վրա կընկնի, դրանով էլ կառաջադրվի «Իշխող քաղաքական ուժը չունի անհրաժեշտ հասունություն»՝ Վիգեն Խաչատրյանը իշխանության մասին այ սա է ասել. Հայկ Մամիջանյան Հաստատ է, որ չեմ պատրաստվում դիմանալ այս տառապանքին․ Մետաքսե Հակոբյան Գեղամ Մանուկյանին մեկ էլ Էրդողանին հարց տալու համար էին ուժով դահլիճից հեռացրել Ժողովրդին հայհոյողը` Գեղարքունիքի փոխմարզպետ 2 հրահանգ է տրվել ԳՇ պետի տեղակալին ու ԱԱԾ պաշտոնյային. 2-ն էլ հայտնի են. Գեղամ Մանուկյան «Խաղաղություն՝ ինչի՞ դիմաց՝ Փայլասարի՞, Արագածի՞. մեր բոլոր սարերը տանք, ասենք՝ խաղաղ ապրում ենք». Սամվել Թադևոսյան «Իսկ իշխանությունը՝ Հայաստանի Հանրապետությունում (փաստացի՝ էշխանությունը) պատկանում է ոչ թե ժողովրդին, այլ թուրք-ադրբեջանական (նաև այլ օտար) շրջանակներին» Առուշ Առուշանյանը կալանավայրից նամակով դիմել է հայրենակիցներին Այսօր մենք կանգնած ենք ոչ պակաս վտանգավոր մարտահրավերների առջև․ մեկ ճանապարհ ունենք․ Սեյրան Օհանյան Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (տեսանյութ) Արցախը չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում. պահանջում ենք ՀՀ Կառավարությունից զերծ մնալ նման որևէ բանակցությունից. հայտարարություն ՊՊԾ-ականները երանությամբ են հիշում նախկիններին ՀՀԿ-ի տասովշչիկներն աշխատում են ՔՊ-ի համար Խորհդարանը մերժեց ընդդիմության հեղինակած հայտարարության տեքստը` Հայաստանի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՊՆ-ն 5,5 միլիարդ դրամի վառելիք է գնել Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերությունից Ամբողջ աշխարհին պետք է վստահեցնել, որ ապաշրջափակվելիք ցանկացած ճանապարհ լինելու է բացառապես ՀՀ սուվերենության ներքո Իշխանությունները մտահոգված են Իջեւանի վիճակից. Միակ հույսը այն է, որ ՀՅԴ-ի թեկնածուն էլ հայտնի մեկը չէ Դավիթ Տոնոյանի քրեական գործով բոլորը կմնան կալանքի տակ Միանում եմ ձեզ, Արցախն ուրացողը դավաճան է. Ռուբինյանի խոսքերից հետո ընդդիմադիրները ծափահարեցին Օրվա խաղերի անոնս «Դու գնացիր կռիվ, տղես». Արսեն Սաֆարյանի նոր երգը Փաշինյանը ստում է՝ միջազգային աուդիտը «Հայաստան» հիմնադրամից կառավարությանը տրված գումարի ծախսը չի հաստատել. Վարդանյան
Հարցում

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունն ավելի շատ հարցեր է առաջացրել»․ Աննա Կարապետյան

«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման փաստն ինքնին կարևոր և բացառիկ է, որովհետև նախորդ տարվա Ադրբեջանի ագրեսիայից հետո սա ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո երկու երկրների ԱԳ նախարարների առաջին հանդիպումն էր։

«Սա նշանակում է, որ Ռուսաստանի միջնորդությամբ բանակցություններին զուգահեռ՝ փորձ է արվում գործընթացը տեղափոխել նաև այս դաշտ։ Այդ առումով, իհարկե, այս հանդիպումը շատ կարևոր էր և ուշադրության արժանի»,- 168․am-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության բովանդակությանը, ապա փորձագետի մոտ ավելի շատ հարցեր են առաջացել, քան ինչ-որ հարցերի պատասխաններ է ստացել․ «Դա ինչ-որ չափով հասկանալի է, որովհետև նոր գործընթաց է սկսվում, և պետք է բոլորս հասկանանք, որ այս գործընթացը մի կողմից հենվելու է այն դիվանագիտական ժառանգության վրա, որը կա համանախագահության շրջանակներում, այսինքն՝ այն սկզբունքները, որոնք եղել են դրված բանակցությունների հիմքում, փորձեր է արվելու պահպանել և հասնել դրանց կատարմանը։ Բայց մյուս կողմից՝ լինելու են նաև նոր մոտեցումներ, նոր զարգացումներ, որովհետև ունենք նոր իրավիճակ, մենք գործ ունենք պատերազմից հետո լրիվ փոխված տարածաշրջանի, փոխված ուժային բալանսների և, ընդհանրապես, փոխված օրակարգի հետ։ Այդ փոփոխությունը տեսանելի է նաև այս հայտարարության մեջ։ Ամենակարևորը, թերևս, այն է, որ, ցավոք սրտի, հայտարարության մեջ որևէ կերպ չի հիշատակվում Արցախի կարգավիճակի հարցը, չեն հիշատակվում այն սկզբունքները, որոնց վրա գործընթացն ընթանում էր, չնայած՝ մինչ այդ համանախագահների հայտարարություններում պարբերաբար հղում կատարվում էր այդ սկզբունքներին։ Սա ամենաբացասական կողմն է»։


Համանախագահների հայտարարության մեջ փորձագետի համար ուշագրավ է նաև այն, որ միջնորդները որոշակի առաջարկություններ են արել, որոնք վերաբերում են դեէսկալացիային և հնարավոր հաջորդ քայլերին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկարգավորված հարցերի մասով․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև չկարգավորված հարցեր ձևակերպումը մի կողմից՝ ցույց է տալիս, որ մենք ունեցել ենք Արցախի սուբյեկտայնության կտրուկ անկում, որովհետև հարցը տեղափոխված է Հայաստանի և Ադրբեջանի դաշտ, մյուս կողմից՝ ցույց է տալիս նաև, որ միջնորդների առաջարկները կարող են վերաբերել ոչ միայն Արցախին և արցախյան հակամարտությանը, այլ նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր առկա մի շարք խնդիրներին, այդ թվում՝ ճանապարհների հարցին, սահմանների հարցին, և այլն։

Այստեղ ուշագրավ է նաև այն, որ համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպել են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ, որը պատասխանատու է խաղաղաշինության հարցերի համար, այսինքն՝ սա ինչ-որ չափով ցույց է տալիս, որ նոր դրսևորում, նոր կողմ կարող են ունենալ այս բանակցությունները։ Բացի այդ, նաև հստակեցման և պարզաբանման խնդիր կա՝ կապված այն ձևակերպման հետ, որ կարևորվում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ Անջեյ Կասպրչիկի գրասենյակի գործունեությունը և առաքելությունը։ Այս իրավիճակում այդքան էլ հասկանալի չէ, թե որն է այդ առաքելության նշանակությունն ու անելիքներն այսօրվա իրավիճակում, երբ տեղակայված են խաղաղապահներ, բայց ամեն դեպքում հայտարարության մեջ հղում կա դրան, և այստեղ ևս ավելի շատ հարցեր են առաջանում, քան հնարավոր է ինչ-որ բան եզրակացնել, թե ինչ են պատկերացնում կամ ինչ են առաջարկում միջնորդները»։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan