Այսօր՝ 28 հոկտեմբերի 2021թ., 00:00
Արցախի զգալի մասը թշնամուն հանձնած անձնավորության հետ որեւէ փակ քննարկում չի կարող լինել. «Հայաստան» դաշինք Պահանջում եմ 24 ժամում հրապարակել պատերազմի օրերին Փաշինյանի հետ կայացած հանդիպումների ձայնագրությունները. Ժամանակը գնաց․․․ Բաքվի բռնապետը հայտնվել է իր իսկ լարած ծուղակում. Վարդան Ոսկանյան ՔՊ-ն իր արսենալի բոլոր զենքերը կիրառում է Տաթեւում իշխանությունն ընդդիմությանը չհանձնելու համար Ո՞րն է մարզպետի հրաժարականի պատճառը. փորձել է կուսակցության «վախը բռնել» Հայաստանի տարածքում թուրքական ալիքներ են հայտնվել Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիներն ամեն օր նոր կարգ են սահմանում Պատգամավոր Նազելի Բաղդասարյանն առաջիկայում Շիրակի մարզպետ կնշանակվի Արման Թաթոյանին ձեռքից ձեռք են խլում. նա հանգիստ կարող է հավակնել վարչապետի աթոռին Ի՞նչ արդյունքներ գրանցեցին նորաստեղծ ուժերը ՏԻՄ ընտրություններում, և ո՞ր ուժը դարձավ «քինդեր սյուրպրիզ» Արթիկի գործող քաղաքապետը Փաշինյանի հետ որևէ առնչություն ունենալ չի ցանկացել Պատվաստումը վճարովի չի լինի, քննարկվում են նոր խստացումների հետ կապված մի շարք հարցեր Քննիչ հանձնաժողովը իրավունքի ուժով ստեղծված է․ Արամ Վարդևանյան Ինչու էր ԱԺ եկել հենց Կամո Քոչունցը Թաթոյանը տեսանյութ է հրապարակել Գեղարքունիքում ադրբեջանական ԶՈՒ անօրինական տեղակայումների մասին ԱԺ-ն շարունակում է աշխատանքը «Ադրբեջանի և Իրանի միջև լարվածության փուլը, որը տեղի է ունեցել հանրային հարթությունում, ավարտվել է». Իրանի ԱԳ նախարար Մինչ օրս կորոնավիրուսից քանի՞ մարդ է մահացել․ Թագուհի Թովմասյանը՝ առողջապահության նախարարին Հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում․ Արարատ Միրզոյան Ալեքսանյանին եւ իր նմաններին խորհուրդ ենք տալիս չմտնել Կիպրոս. կիպրահայերը զգուշացնում են Փաշինյանի թիմակիցներին (տեսանյութ) Իրանը պատրաստ է Եվրոպայի երեք երկրի հետ բանակցություններ վարելու միջուկային գործարքի շուրջ Փաշինյանը Ալիևի քարոզչական հիմնական հենարանն է․ ի՞նչ է կատարվում Ադրբեջանում (տեսանյութ) «Հուսով ենք, որ Իրանը խելամտորեն կգործի, այդ դեպքում խնդիրներ չի ունենա Ադրբեջանի հետ». Էրդողան Հայտնաբերվել է «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի քրոջ որդիների նկատմամբ ինքնաձիգով սպանության փորձ կատարողը Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է մեկ ամսով Ո՞վ է ում առաջնորդում Անդրկովկասում՝ Ալիևն Էրդողանին, թե՞ հակառակը. ՌԴ-ն Անդրկովկասում արտաքին քաղաքականության նոր մոդել է կառուցում. Regnum Փաշինյանը «փալաս» է և մենք էլ ենք իր հետ «փալաս» դառնում (տեսանյութ) Պահանջում եմ հրապարակել 44-օրյա պատերազմի հուղարկավորված հերոսների անունները․ Գեղամ Նազարյանը՝ ՊՆ-ին Կառավարության հետ հարցուպատասխանը ԱԺ-ում (տեսանյութ) Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում հայերեն կդասավանդվի Նիկոլ Փաշինյանի խմբակցությունն արգելափակել է հակաադրբեջանական բանաձևը. Ադրբեջանական մամուլը քննարկում է ՔՊ որոշումը Սովետական քարտեզներով առաջնորդվելը նեղացնում է մեր բանակցային հնարավորությունները Հիշում եմ, որ Փաշինյանը բառացի ասում էր, որ եկել է ժողովրդի վրեժի ժամանակը. Արամ Վարդևանյան Յոթ ամիս աջակցություն չենք ստացել, թեկուզ մի օճառ. Քնելուց առաջ չե՞ն մտածում, որ տեղահանված երեխեքը սոված են. Հադրութցի (տեսանյութ) Հայաստանի և Արցախի հարցով այդ հայտարարությունը բխում էր նաև իշխանության շահերից. Աբրահամյան «Իշխանություններն Արմեն Չարչյանին պահում են պատանդի կարգավիճակում». Արամ Վարդևանյան «Ժողովրդական կոչված իշխանությունը քյասիբին կարտոֆիլից է զրկում». Արեգնազ Մանուկյան Նախկինում մեկ անձից գնումներն ամենուր քննադատող Արտակ Մանուկյանը հիմա մեկ անձից գնումներն էլ չի քննադատում Ինչի՞ վրա է Կառավարությունը 7% տնտեսական աճ կանխատեսել՝ միայն ճանապարհ ասֆալտապատելո՞ւ. Արթուր Խաչատրյան Ինչպես կանխել նոր կապիտուլյացիան․ Ավետիք Չալաբյան Կրակի վրա յուղ լցնելով մարդիկ խոսում են դրա անթույլատրելիության մասին. էսպես չի կարելի. Թադևոս Ավետիսյան Թե ուր բերեց մեզ այս ջայլամային վարքագիծը, բոլորս ենք տեսնում Մնում է վարչապետի նման ասեմ՝ կարտոֆիլ չկա, խառը կանաչի կերեքը. Էլինար Վարդանյան «Օրը կգա և մենք կկարողանանք Զանգեզուրից հասնել մինչև Ստամբուլ». Էրդողան Գեղամ Նազարյանը հրաժարվեց իշխանական պատգամավորների հյուրասիրած սուրճից «Կառավարության համատեղ ծրագրերում «կոկորդիլոսը» Արարատյան դաշտում մինչև հիմա այնպիսին է, որ կանչեն՝ կթռնի, ասեն՝ ձու կածի». Ուրցաձորի ղեկավար Մելքոնյան Գագոյի վրա եմ զարմանում. բանակի թալանից, որ խոսում են, ինչո՞ւ չեք ասում՝ կոռուպցիոներ գեներալից մի խոսացեք, հերքի է. Գեղամ Մանուկյան Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ազատման դիմում է ներկայացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 52 միլիարդ դրամի ծախսը կքննի 11 հոգանոց քննիչ հանձնաժողովը Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հանդիպում են անցկացրել Կովսականում Ինչ ունենք Հոկտեմբերի 27-ի գործով իշխանափոպությունից երեք տարի անց Ավստրալացի պատգամավորը կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը՝ խոսելով Ադրբեջանի ագրեսիայի մասին Լիլիթ Մակունցը՝ ԱՄՆ ազդեցության տարածո՞ղ Բա դավաճանությունն էլ ո՞նց է լինում. Աննա Մկրտչյան Ովքեր կհամակարգեն Կապանի և Ստեփանավանի ընտրությունները «Գիր-ղուշ» է գցելու` որ կուսակցության վրա կընկնի, դրանով էլ կառաջադրվի «Իշխող քաղաքական ուժը չունի անհրաժեշտ հասունություն»՝ Վիգեն Խաչատրյանը իշխանության մասին այ սա է ասել. Հայկ Մամիջանյան Հաստատ է, որ չեմ պատրաստվում դիմանալ այս տառապանքին․ Մետաքսե Հակոբյան Գեղամ Մանուկյանին մեկ էլ Էրդողանին հարց տալու համար էին ուժով դահլիճից հեռացրել Ժողովրդին հայհոյողը` Գեղարքունիքի փոխմարզպետ 2 հրահանգ է տրվել ԳՇ պետի տեղակալին ու ԱԱԾ պաշտոնյային. 2-ն էլ հայտնի են. Գեղամ Մանուկյան «Խաղաղություն՝ ինչի՞ դիմաց՝ Փայլասարի՞, Արագածի՞. մեր բոլոր սարերը տանք, ասենք՝ խաղաղ ապրում ենք». Սամվել Թադևոսյան «Իսկ իշխանությունը՝ Հայաստանի Հանրապետությունում (փաստացի՝ էշխանությունը) պատկանում է ոչ թե ժողովրդին, այլ թուրք-ադրբեջանական (նաև այլ օտար) շրջանակներին» Առուշ Առուշանյանը կալանավայրից նամակով դիմել է հայրենակիցներին Այսօր մենք կանգնած ենք ոչ պակաս վտանգավոր մարտահրավերների առջև․ մեկ ճանապարհ ունենք․ Սեյրան Օհանյան Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (տեսանյութ) Արցախը չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում. պահանջում ենք ՀՀ Կառավարությունից զերծ մնալ նման որևէ բանակցությունից. հայտարարություն ՊՊԾ-ականները երանությամբ են հիշում նախկիններին ՀՀԿ-ի տասովշչիկներն աշխատում են ՔՊ-ի համար Խորհդարանը մերժեց ընդդիմության հեղինակած հայտարարության տեքստը` Հայաստանի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՊՆ-ն 5,5 միլիարդ դրամի վառելիք է գնել Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերությունից Ամբողջ աշխարհին պետք է վստահեցնել, որ ապաշրջափակվելիք ցանկացած ճանապարհ լինելու է բացառապես ՀՀ սուվերենության ներքո Իշխանությունները մտահոգված են Իջեւանի վիճակից. Միակ հույսը այն է, որ ՀՅԴ-ի թեկնածուն էլ հայտնի մեկը չէ Դավիթ Տոնոյանի քրեական գործով բոլորը կմնան կալանքի տակ Միանում եմ ձեզ, Արցախն ուրացողը դավաճան է. Ռուբինյանի խոսքերից հետո ընդդիմադիրները ծափահարեցին Օրվա խաղերի անոնս «Դու գնացիր կռիվ, տղես». Արսեն Սաֆարյանի նոր երգը Փաշինյանը ստում է՝ միջազգային աուդիտը «Հայաստան» հիմնադրամից կառավարությանը տրված գումարի ծախսը չի հաստատել. Վարդանյան Թուրքիայի համար ՀՀ հետ հարաբերությունները կարգավորելու խոչընդոտ չի մնա, եթե նա «լուծի Բաքվի հետ խնդիրները». Էրդողան ԱԺ-ն շարունակում է քառօրյա նիստերը (տեսանյութ)
Հարցում

Ժանտախտի խրախճանքը

Սեպտեմբերի 21-ի նախօրեին, ասենք, հենց սեպտեմբերի 21-ին էլ հիմնականում լուռ էի: Իսկ ի՞նչ ասել: Դամբանակա՞ն, առ ՀՀ-իս կորուսյալ ինքնիշխան պետականություն:

Ի դեպ, իրականում Հայաստանի Հանրապետության անկախության, ավելի «փաստաթղթային» ասած՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին որոշումը կայացվել է 1991 թվականի սեպտեմբերի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհրդի նիստում՝ հիմնվելով դրանից երկու օր առաջ անցկացված հանրաքվեի արդյունքների վրա. «Այո» անկախությանը՝ 2.042.262 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների 94,39 տոկոսը, «Ոչ»՝ 10.002 հոգի կամ՝ ընտրելու իրավունք ունեցողների 0,46 %-ը:

Հետաքրքիր է, իհարկե, թե հիմա որտե՞ղ են մնացել այն 2 միլիոն 42 հազար 262 հայրենակիցները: Սա հռետորական հարց է, իհարկե: Ես նրանցից մեկի մասին կարող եմ ասել...
Իսկ ես որոշել էի լռել: Չնայած այն բանին, որ Հայաստանի իշխանությունը զավթած օտարահպատակները, ամբողջացնելով հայերի ու Հայաստանի նկատմամբ իրենց արնակոլոլ ու թունավոր ծաղրը, երկու օր առաջ Հանրապետության հրապարակում որոշել էին «խուլիգանի քեֆ» անել ու արեցին՝ իրենց մահաբեր ջրերն ընկած դատարկ տեսարանասերների որոշ մասնակցությամբ: Դա այն է, ինչ դասական հրապարակախոսությունը բնորոշում է որպես խրախճանք՝ ժանտախտի ժամանակ: Թեպետ, մեր պարագայում ավելի տեղին կլինի «ժանտախտի խրախճանք» բնորոշումը:

Ի՛սկը. Ժանտախտի խրախճանք: Ու սա սովորական ժանտախտ չէ: Սա, այսինքն, նման պատկերն ու նիկոլականների ամբոխային դրսևորումները, մյուս բոլորի անհաղորդ ու «նարկոզի տակ» հոգեվիճակն այն են, ինչը իրապես թույլ է տալիս խոսել մի ամբողջ ժողովրդի հոգին, բանականությունը, բարոյականությունը, արժանապատվությունն ու ինքնասիրությունը խժռած ժանտախտի ու այդ ժանտախտի խրախճանքի մասին:

...«Կախվածի տանը պարանից չեն խոսում»,-այդպիսի խոսք կա: Այնպես որ, վերջին 3 տարի ու 6 ամսվա ընթացքում Հայաստանի ինքնիշխանության և պետականության մսխումն ու ոչնչացումը, «թավշյա» արկածախնդիրների ու հազարավոր հայ զինվորների գլուխը կերած չարաղետների շարունակվող իշխանաղետությունը իմաստազրկել են «Անկախության տոն» ասվածը, բովանդակազրկել են «Սեպտեմբերի 21»-ը՝ բոլո՛ր առումներով:

Ու նման պայմաններում օրվա հետ կապված ցանկացած խոսք կախվածի պարանի թել է, ինքնըստինքյան:

Ասենք, լսելու բան էլ չկար: Ի՞նչ լսես: Արցախը թուրքին հանձնած, Հայաստանը կտոր-կտոր թուրքին հանձնող, «բարձր դուռը» չոքած պաչպչելու անթաքույց ցանկություն հայտնողի հերթական ցանցառամտությունն ու զառանցա՞նքը լսել, օրինակ՝ «հպարտանում եմ մեր պարտությամբ» կամ՝ «հաղթելու համար պարտադիր չէ... հաղթել ուրիշներին»-ի կարգի ցնդաբանությո՞ւն: Կներեք, բայց ես մազոխիստ չեմ: Ամեն մեկը թող ինքն իր համար որոշի, կողմնորոշվի:

Իսկ մինչ այդ, շարունակվում է Հայաստանը խորշակող, ավերակող ժանտախտի խրախճանքը: Շարունակվում է, որպես համատարած երկերեսանություն ու կեղծավորություն, որպես ստամոքսահյութի պաշտամունք ու բացարձակ մորթապաշտություն: Իսկ ուրիշ ինչպե՞ս բնորոշես այն զառանցագին վիճակը, երբ հազարավոր հայրենակիցներ սիրահոժար ընկալում ու թութակի պես կրկնում են ցանկացած հորինվածք ու ապուշություն՝ հրաժարվելով տեսնել կործանման ակնհայտությունը: Դրանից, իհարկե, կործանման ընթացքը չի դադարում, բայց այս ամենը ավելի շատ մի ֆանտաստիկ պատկեր է ուրվագծում, այնպիսին, եթե, ասենք, Բուխենվալդի կամ Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարների կալանավորները ուրախ երգուպարով, հոժարակամ ու հեզորեն գնային ֆաշիստական գազախցիկները մտնելու: «Եղիր հեզ, բանող եզ, որոճա քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը...» կամ էլ՝ «չի բացվի», ի վերջո, հոգով խավարասերները Արևի կարիքը չունեն:

...Կախվածի տանը պարանից չեն խոսում: Բայց սրանք այդ պարանը նարոտ են կարծում ու, դրանով պարուրված, թռվռում են:

Անիծում են «յեյեսուն տարին» (իրականում՝ 27), ինչ ասես, որ չեն ասում՝ ուրանալով իրենց իսկ 25-30 տարվա կյանքը, ներդրումը, ուրանալով Հայաստանը, բայց... վազում են «անկախության 30-ամյակի գունագեղ տոնակատարության» մասնակցելու, որտեղ պաստառը դիտավորյալ այնպես է նկարած ու ներկած, որպեսզի 30-ից միայն 3-ը աչքի զարնի: Տեսարան, որ սրտխառնուքից ու եղկանքից բացի, հազիվ թե այլ բան հարուցի, չնայած կարծես պետք է համատարած ընդվզում հարուցեր, առանց որի ժանտախտի խրախճանքը կշարունակվի, արդեն՝ Հայաստանի տապանաքարի վրա:

yerevan.today

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan