Այսօր՝ 28 հոկտեմբերի 2021թ., 00:00
Արթիկի գործող քաղաքապետը Փաշինյանի հետ որևէ առնչություն ունենալ չի ցանկացել Պատվաստումը վճարովի չի լինի, քննարկվում են նոր խստացումների հետ կապված մի շարք հարցեր Քննիչ հանձնաժողովը իրավունքի ուժով ստեղծված է․ Արամ Վարդևանյան Ինչու էր ԱԺ եկել հենց Կամո Քոչունցը Թաթոյանը տեսանյութ է հրապարակել Գեղարքունիքում ադրբեջանական ԶՈՒ անօրինական տեղակայումների մասին ԱԺ-ն շարունակում է աշխատանքը «Ադրբեջանի և Իրանի միջև լարվածության փուլը, որը տեղի է ունեցել հանրային հարթությունում, ավարտվել է». Իրանի ԱԳ նախարար Մինչ օրս կորոնավիրուսից քանի՞ մարդ է մահացել․ Թագուհի Թովմասյանը՝ առողջապահության նախարարին Հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում․ Արարատ Միրզոյան Ալեքսանյանին եւ իր նմաններին խորհուրդ ենք տալիս չմտնել Կիպրոս. կիպրահայերը զգուշացնում են Փաշինյանի թիմակիցներին (տեսանյութ) Իրանը պատրաստ է Եվրոպայի երեք երկրի հետ բանակցություններ վարելու միջուկային գործարքի շուրջ Փաշինյանը Ալիևի քարոզչական հիմնական հենարանն է․ ի՞նչ է կատարվում Ադրբեջանում (տեսանյութ) «Հուսով ենք, որ Իրանը խելամտորեն կգործի, այդ դեպքում խնդիրներ չի ունենա Ադրբեջանի հետ». Էրդողան Հայտնաբերվել է «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի քրոջ որդիների նկատմամբ ինքնաձիգով սպանության փորձ կատարողը Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է մեկ ամսով Ո՞վ է ում առաջնորդում Անդրկովկասում՝ Ալիևն Էրդողանին, թե՞ հակառակը. ՌԴ-ն Անդրկովկասում արտաքին քաղաքականության նոր մոդել է կառուցում. Regnum Փաշինյանը «փալաս» է և մենք էլ ենք իր հետ «փալաս» դառնում (տեսանյութ) Պահանջում եմ հրապարակել 44-օրյա պատերազմի հուղարկավորված հերոսների անունները․ Գեղամ Նազարյանը՝ ՊՆ-ին Կառավարության հետ հարցուպատասխանը ԱԺ-ում (տեսանյութ) Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում հայերեն կդասավանդվի Նիկոլ Փաշինյանի խմբակցությունն արգելափակել է հակաադրբեջանական բանաձևը. Ադրբեջանական մամուլը քննարկում է ՔՊ որոշումը Սովետական քարտեզներով առաջնորդվելը նեղացնում է մեր բանակցային հնարավորությունները Հիշում եմ, որ Փաշինյանը բառացի ասում էր, որ եկել է ժողովրդի վրեժի ժամանակը. Արամ Վարդևանյան Յոթ ամիս աջակցություն չենք ստացել, թեկուզ մի օճառ. Քնելուց առաջ չե՞ն մտածում, որ տեղահանված երեխեքը սոված են. Հադրութցի (տեսանյութ) Հայաստանի և Արցախի հարցով այդ հայտարարությունը բխում էր նաև իշխանության շահերից. Աբրահամյան «Իշխանություններն Արմեն Չարչյանին պահում են պատանդի կարգավիճակում». Արամ Վարդևանյան «Ժողովրդական կոչված իշխանությունը քյասիբին կարտոֆիլից է զրկում». Արեգնազ Մանուկյան Նախկինում մեկ անձից գնումներն ամենուր քննադատող Արտակ Մանուկյանը հիմա մեկ անձից գնումներն էլ չի քննադատում Ինչի՞ վրա է Կառավարությունը 7% տնտեսական աճ կանխատեսել՝ միայն ճանապարհ ասֆալտապատելո՞ւ. Արթուր Խաչատրյան Ինչպես կանխել նոր կապիտուլյացիան․ Ավետիք Չալաբյան Կրակի վրա յուղ լցնելով մարդիկ խոսում են դրա անթույլատրելիության մասին. էսպես չի կարելի. Թադևոս Ավետիսյան Թե ուր բերեց մեզ այս ջայլամային վարքագիծը, բոլորս ենք տեսնում Մնում է վարչապետի նման ասեմ՝ կարտոֆիլ չկա, խառը կանաչի կերեքը. Էլինար Վարդանյան «Օրը կգա և մենք կկարողանանք Զանգեզուրից հասնել մինչև Ստամբուլ». Էրդողան Գեղամ Նազարյանը հրաժարվեց իշխանական պատգամավորների հյուրասիրած սուրճից «Կառավարության համատեղ ծրագրերում «կոկորդիլոսը» Արարատյան դաշտում մինչև հիմա այնպիսին է, որ կանչեն՝ կթռնի, ասեն՝ ձու կածի». Ուրցաձորի ղեկավար Մելքոնյան Գագոյի վրա եմ զարմանում. բանակի թալանից, որ խոսում են, ինչո՞ւ չեք ասում՝ կոռուպցիոներ գեներալից մի խոսացեք, հերքի է. Գեղամ Մանուկյան Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ազատման դիմում է ներկայացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 52 միլիարդ դրամի ծախսը կքննի 11 հոգանոց քննիչ հանձնաժողովը Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հանդիպում են անցկացրել Կովսականում Ինչ ունենք Հոկտեմբերի 27-ի գործով իշխանափոպությունից երեք տարի անց Ավստրալացի պատգամավորը կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը՝ խոսելով Ադրբեջանի ագրեսիայի մասին Լիլիթ Մակունցը՝ ԱՄՆ ազդեցության տարածո՞ղ Բա դավաճանությունն էլ ո՞նց է լինում. Աննա Մկրտչյան Ովքեր կհամակարգեն Կապանի և Ստեփանավանի ընտրությունները «Գիր-ղուշ» է գցելու` որ կուսակցության վրա կընկնի, դրանով էլ կառաջադրվի «Իշխող քաղաքական ուժը չունի անհրաժեշտ հասունություն»՝ Վիգեն Խաչատրյանը իշխանության մասին այ սա է ասել. Հայկ Մամիջանյան Հաստատ է, որ չեմ պատրաստվում դիմանալ այս տառապանքին․ Մետաքսե Հակոբյան Գեղամ Մանուկյանին մեկ էլ Էրդողանին հարց տալու համար էին ուժով դահլիճից հեռացրել Ժողովրդին հայհոյողը` Գեղարքունիքի փոխմարզպետ 2 հրահանգ է տրվել ԳՇ պետի տեղակալին ու ԱԱԾ պաշտոնյային. 2-ն էլ հայտնի են. Գեղամ Մանուկյան «Խաղաղություն՝ ինչի՞ դիմաց՝ Փայլասարի՞, Արագածի՞. մեր բոլոր սարերը տանք, ասենք՝ խաղաղ ապրում ենք». Սամվել Թադևոսյան «Իսկ իշխանությունը՝ Հայաստանի Հանրապետությունում (փաստացի՝ էշխանությունը) պատկանում է ոչ թե ժողովրդին, այլ թուրք-ադրբեջանական (նաև այլ օտար) շրջանակներին» Առուշ Առուշանյանը կալանավայրից նամակով դիմել է հայրենակիցներին Այսօր մենք կանգնած ենք ոչ պակաս վտանգավոր մարտահրավերների առջև․ մեկ ճանապարհ ունենք․ Սեյրան Օհանյան Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (տեսանյութ) Արցախը չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում. պահանջում ենք ՀՀ Կառավարությունից զերծ մնալ նման որևէ բանակցությունից. հայտարարություն ՊՊԾ-ականները երանությամբ են հիշում նախկիններին ՀՀԿ-ի տասովշչիկներն աշխատում են ՔՊ-ի համար Խորհդարանը մերժեց ընդդիմության հեղինակած հայտարարության տեքստը` Հայաստանի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՊՆ-ն 5,5 միլիարդ դրամի վառելիք է գնել Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերությունից Ամբողջ աշխարհին պետք է վստահեցնել, որ ապաշրջափակվելիք ցանկացած ճանապարհ լինելու է բացառապես ՀՀ սուվերենության ներքո Իշխանությունները մտահոգված են Իջեւանի վիճակից. Միակ հույսը այն է, որ ՀՅԴ-ի թեկնածուն էլ հայտնի մեկը չէ Դավիթ Տոնոյանի քրեական գործով բոլորը կմնան կալանքի տակ Միանում եմ ձեզ, Արցախն ուրացողը դավաճան է. Ռուբինյանի խոսքերից հետո ընդդիմադիրները ծափահարեցին Օրվա խաղերի անոնս «Դու գնացիր կռիվ, տղես». Արսեն Սաֆարյանի նոր երգը Փաշինյանը ստում է՝ միջազգային աուդիտը «Հայաստան» հիմնադրամից կառավարությանը տրված գումարի ծախսը չի հաստատել. Վարդանյան Թուրքիայի համար ՀՀ հետ հարաբերությունները կարգավորելու խոչընդոտ չի մնա, եթե նա «լուծի Բաքվի հետ խնդիրները». Էրդողան ԱԺ-ն շարունակում է քառօրյա նիստերը (տեսանյութ) Դուք ի՞նչ բանակցող՝ դուք թշնամու հետ օպերատիվ կապով շփվող եք. Կոշիկ լիզող եք. Աննա Մկրտչյանը՝ իշխանություններին 52 տոկոս թանկացած սոխ կերեք ու լաց եղեք ձեր իշխանության վրա. Աղվան Վարդանյան Լողացեք, նոր եկեք, որ քաբաբի հոտ չգա վրաներիցդ. Թեհմինա Վարդանյանը՝ իշխանականներին Նույնիսկ խառը կանաչին ու սոխը իրավիճակը չեն փրկում Չարչյանի համար անդառնալի հետևանքների առաջացման պատասխանատվությունը Դուք եք կրելու. պաշտպանը՝ Առողջապահության նախարարին Սեյրան Օհանյանը մանրամասներ հայտնեց փակ հանդիպումից Մարդիկ, որոնք չունեն հաջողություններ հպարտանալու համար, ստիպված են հպարտանալ իրենց դժբախտություններով. Գեւորգ Պետրոսյանը Արսեն Թորոսյանի մասին (տեսանյութ) Բոնեկ. «Ոսկե գնդակի» արժանի են Ժորժինյոն, Մեսին ու Լեւանդովսկին Ճապոնիայի նախկին արքայադուստր Մակոյի ամուսինը ներողություն է խնդրել նշանադրության սկանդալի համար Գարիկ Մարտիրոսյանը հայտնել է, թե ինչու է փակվել «Прожекторперисхилтон» նախագիծը
Հարցում

Պլանավորված պարտությունն ապացուցվում է

Ընդամենը երկու օրից լրանում է 44-օրյա պատերազմի մեկնարկի մեկամյակը։ Բազմաթիվ անգամ հիմնավորվել է, որ պատերազմը կարող էր տեղի չունենալ, եթե ունենայինք նորմալ, դիվանագետ, ադեկվատ ղեկավարություն։ 44-օրյա պատերազմը եթե սանձազերծվել էր, կարող էինք հաղթել կամ կարող էինք առնվազն նման խայտառակ ձևով չպարտվել կամ եթե ուզած-չուզած պետք է զիջեինք, այդքան զոհ կարող էինք չունենալ։ Բազմիցս ապացուցվել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում մի քանի անգամ առաջարկ է արվել Փաշինյանին դադարեցնել պատերազմը, բայց մերժում է ստացվել։ Փաշինյանին հարցնում էին՝ ինչու ես մերժել, ասում էր՝ որ չասեն դավաճան եմ։ Այսօր հերթական հարվածը ստացանք։ Իլհամ Ալիևն ասում է, որ պատերազմի 10-րդ օրը առաջարկներ են ներկայացվել Նիկոլ Փաշինյանին, որոնք ընդունելու դեպքում պարտությունն այդքան ստորացուցիչ չէր լինի, հազարավոր զինվորականներ ողջ կմնային։ Ու միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը Շուշին գրավել էր, միայն այդ ժամանակ Փաշինյանը պատերազմը դադարեցնելու առաջարկը ընդունում է։ Ես չեմ, դուք եք, հիմա սա ի՞նչ է, եթե ոչ ծրագրված ու լավ պլանավորված պարտություն։

Ալիևին հակված չենք հավատալու, բայց նա շրջանառում է Պուտինի անունը։ Իսկ մենք գիտենք, որ Պուտինը նման առաջարկներ արել է ոչ մեկ անգամ։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի նպատակը, փաստացի եղել է մինչև Շուշին ներառյալ՝ ամեն ինչ հանձնելը, հակառակ պարագայում այդ ինչպե՞ս եղավ, որ մարդը չի համաձայնվել քանի դեռ չեն մտել Շուշի։ Ես, լրագրողս, կարո՞ղ եմ մտածել որ հենց տենց էլ պլանավորել էին, ինքն ու Ալիևը։ Կարծում եմ, կարող եմ։ Կարող եմ, քանի ինձ սպառիչ ու համոզիչ չի ապացուցվել հակառակը։ Հակառակի ապացույցներ չկան, իսկ դավաճանության մասին տեղեկությունները գնալով համոզիչ են դառնում։

Իշխանությունը պարտավոր է հրատապ կարգով պատասխանել մի շարք հարցերի։ Եղե՞լ է, արդյոք, Պուտինի և Ալիևի կողմից առաջարկ կանգնեցնել պատերազմը 2020թ․ հոկտեմբերի 7-ին, ի՞նչ պայմաններ են առաջ քաշվել։ Ի՞նչ վիճակում են այդ ժամանակ եղել մեր զինված ուժերը, արդյո՞ք այնքան բավարար ուժ ենք ունեցել, որ մերժենք Պուտին-Ալիև առաջարկը։ Հոկտեմբերի 7-ին որքա՞ն զոհ ու վիրավոր ենք ունեցել։ Որքա՞ն տարածքային կորուստներ ենք ունեցել այդ օրվա դրությամբ։ Օրինակ՝ Հադրութը հանձնվա՞ծ է եղել, թե՞ ոչ։ Սրանք պարտադիր պատասխանի ենթակա հարցեր են։

Ես ուզում եմ իմանալ՝ իմ ընկեր Արամը և Արսենը, Գեղամի տղա Աբգարը, մեր տղերքը զոհվեցին, որովհետև Նիկոլը խոսք էր տվել որ թուրքը կմտնի Շուշի՞։ Եթե նպատակդ դա էր, զոռով, ամեն գնով Շուշին հանձնելը, թող դա անեիր առանց էդքան մարդու վարի տալու։ Ու մի մոռացեք, որ մենք ոչ միայն Շուշի, Հադրութ ենք կորցրել, մենք դրանից հետո կորցրեցինք տարածքներ Վարդենիսից, Շորժային են տիրանում, Կովսականը, Սանասարը, Շուռնուխը, Գորիս-Կապան ճանանապարհը։

Դադարեցնելու առաջարկը եղել է պատերազմի 10-րդ օրը, պատերազմը ավարտվել է դրանից 34 օր անց։ Ես ուզում եմ իմանալ՝ այդ չդադարեցնելը ինչ է արժեցել մեզ համար։ Եթե այդպիսի առաջարկ է եղել, ու՞մ հետ է քննարկել Փաշինյանը և ի՞նչ պատճառաբանությամբ է որոշում կայացվել չընդունել պատերազմը կանգնեցնելու առաջարկը։ Ուզում եմ իմանալ՝ Գլխավոր շտաբը ի՞նչ դիրքորոշում է ունեցել, Արծրունի նման ասել է՝ հաղթելու ենք, թե ասել է՝ հակաօդայինը շարքից հելած է, կապը կորած է, դժվար թե սենց երկար ձգենք, քաղաքական որոշում տվեք։ Գլխավոր շտաբի պետը արդեն հայտնել էր, որ ասել է՝ «2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»։ Իմ հասկանալով, եթե այդպիսի բան է զեկուցում գլխավոր զինվորականը, կա՛մ նրա ասածին պետք է վստահես, ու քո անելիքն անես, կա՛մ պետք է նրան անմիջապես հեռացնես ու բերես-նշանակես մեկին ով կարող է անել այն, ինչ հանձնարարում ես։ Ստացվում է՝ Օնիկ Գասպարյանի հորդորներին չես հետևել, քոնն ես առաջ տարել, բայց նույն Օնիկի ղեկավարությամբ, ով վստահ է եղել, որ իր ռեսուրսները սեղմ ժամկետում սպառվելու են։ Բա ես էլ դա եմ հարցնում․ իսկ կարող է՞ Նիկոլի նպատակն էլ հենց դա էր, որ ռեսուրսները սպառվեն, ու, օրինակ, թշնամին Շուշի մտնի։

Եթե այս հարցերին ողջամիտ, հասկանալի պատասխան չտրվի, ուրեմն հերթական անգամ ապացուցվում է, որ այս ամենը, իրոք, ծրագրավորված պարտություն է եղել, այն է՝ դավաճանություն։ Չէ՞, որ նիկոլն ինքն է ասում՝ չեմ դադարեցրել, որ չասեն դավաճան։ Իսկ որ էրեխեքը գնում էին մսաղացի մեջ, ու դու դա գիտակցում էիր․․․ Դավաճանը էլ ո՞նց է լինում։

Փաշինյանը ֆռացնելու սովորություն ունի, մենք ականատես ենք եղել դեպքերի, երբ Փաշինյանը ստում է հանդիպումների, բաների շուրջ, որոնց բոլորս ենք ականատես եղել։ Բայց ոչ, ճշմարտությունը բացահայտվելու է․ ես բոլորովին չեմ կարծում, որ այդ ճշմարտությունը բացահայտելու է այս իշխանության ներկայացուցիչ Քոչարյան Անդոնի հանձնաժողովը։ Ոչ ու ոչ։ Ճշմարտությունը չի կարող բացահայտվել, քանի դեռ սրանք են իշխանության ղեկին, քանի դեռ ամեն ինչ թաքցնում են, իսկ ով գիտի մանրամասները, լռում է։ Բայց քանի դեռ ճշմարտությունը չի բացահայտվել, մեր երկրում կրքերը չեն հանդարտվելու։ Ես կարծում եմ, որպիսզի ճշմարտությունն իմանանք, պետք է հեռացնել այս իշխանությանը, վայրկյան առաջ։ Դա է հուշում պարզ ճշմարտությունը։

Հայաստան Դաշինքը խայտառակ պատերազմի մեկամյակի նախօրեին՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 18։30-ին երթ է իրականացնում դեպի Եռաբլուր՝ ջահերով երթ։ Դաշինքը հայտարարություն էր տարածել, որ պետք է երթով ցույց տալ թշնամուն, որ հայը չի հանձնվել։ Այս նոր բացահայտումների ֆոնին երթը նոր իմաստ է ստանում, մենք պետք է հիմա էլ ցույց տանք Հայաստանի իշխանության ղեկը զավթածներին, որ պատասխան են տալու այս աղետի համար։

Կա՞ ինչ որ բան, որի շուրջ կարող ենք միավորվել, առաջ ասում էինք՝ Ղարաբաղն է, պարզվեց՝ Ղարաբաղը չէ, որովհետև Ղարաբաղի կորուստը շատ թեթեև տարաք։ Բայց այս նվաստացումը պետք է ազգը համախմբի ու հանի ճշմարտությունը ջրի երես։ Այլապես, հնարավոր չէ ապրել Հայրենիքում։

Կարճ ասած՝ 44-օրյա պատերազմը կարող էր լինել 10-օրյա։ Սրանք զոռով հանձնեցին ու շարունակում են Հայաստանը թշնամուն նվիրելու քաղաքականությունը։ Եթե էս ամենն էլ պետք է հանդուրժես, եթե էս ամենը պետք է նայես որպես սովորական լուր, ուրեմ ն բան չունեմ էլ ասելու։ Ես գնալու եմ երթին։ Կիրակի օրը մեկ մարդու պես հավաքվելու ենք Գարեգին Նժդեհի հրապարակում և երթով շարժվելու ենք դեպի Եռաբլուր:

Սա արժանապատվության պայքար է ու պետք է ապացուցել, որ ունենք արժանապատվություն։

 

yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan