Այսօր՝ 25 հոկտեմբերի 2021թ., 00:00
Իջևանի ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու են ՀՅԴ-ն և ՔՊ-ն Վերա Բրեժնեւան պարծեցել է 24 հազար դոլար արժեքով մատանիով, որը ստացել է Կոնստանտին Մելաձեից Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է COVID-19-ով 37 930 վարակված Յուրգեն Կլոպն ամենաարագը հասավ 200 հաղթանակի «Լիվերպուլում» Սի Ցզինպինը կոչ է անում պաշտպանել ՄԱԿ-ի կենտրոնական դերը միջազգային հարցերում Շարունակենք քայլել առաջ գլուխներս հպարտ, որովհետեւ մենք եզակի տղաների ծնողներ ենք. Արցախի հերոսի մայր Էստոնիայում չպատվաստվածներին արգելել են այցելել հանրային վայրեր Անհրաժեշտ է դիմադրել միջանցքը բացառելու համար. Վարուժան Գեղամյան Քննարկվում է Եվրոպական միգրացիոն ցանցում դիտորդի կարգավիճակով Հայաստանի անդամակցության հարցը Գյուլը դատապարտել է Էրդողանի հրահանգը դեսպաններին անցանկալի անձ հայտարարելու մասին Կուման. Տանը «Ռեալին» պարտվելուց հետո դժվար է դրական պահեր գտնել Քանագեղ հնավայրում պեղումներ են իրականացվում Մեսին 16 տարում առաջին անգամ գոլ չի խփում առաջնության առաջին 4 խաղերում Ոսկին թանկանում է Կուրտուան ու Վալվերդեն վնասվածքներ են ստացել «Էլ Կլասիկոյում» Ռուս խաղաղապահներն ու բարերարները 1.25 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել ԼՂ մանկապարտեզներին եւ դպրոցներին Պղինձը թանկանում է Մարսելոն ցանկանում է հունվարին հեռանալ «Ռեալից» Էդ Շիրանը վարակվել է կորոնավիրուսով Սուդանում անհայտ անձինք ձերբակալել են երկրի վարչապետին 44–օրյա պատերազմ.պաշտոնական և իրական քրոնիկոն. օր 29–րդ՝ հոկտեմբերի 25 Սա չի նշանակում, որ մինչև նոյեմբերի 9-ը մենք ոչինչ չենք անելու. Իշխան Սաղաթելյանը մանրամասնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Ստամբուլում Նոյեմբերի 9-ին եւ 10-ին ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի Թուրքը գլխներիս նստած, արոտը չկա, խոտհարքը չկա, անասունը չկա, նստեն այստեղ, ի՞նչ անեն. Կութի գյուղապետ Քարեր են նետել մարդատար էլեկտրագնացքի վրա՝ կոտրելով պատուհանի ապակին «Դավաճա'ններ», «Հայասպա'ններ». ինչպես Ալեն Սիմոնյանին դիմավորեցին Կիպրոսում 2022-ի պետական բյուջեի նախագծի քննարկումները Կարեն Աղամալյանը՝ Բելգրադից. Յուրաքանչյուրը պատրաստ է պայքարել և լավ մենամարտ անցկացնել Դիետա «Շտապ նիհարել» Հռոմի Պապը դարձյալ կոչ է արել միջազգային հանրությանը լուծել Լիբիայում միգրացիոն խնդիրը Վարդենիսից 5 ամիս առաջ անհետացած ժամկետային զինծառայողից որեւէ նորություն չկա Ճապոնիայում դադարեցրել են ԱԷԿ ռեակտորի աշխատանքը ահաբեկչության դեմ միջոցառումները չկատարելու պատճառով Ամեն պահ ոտքի ելնելու անհրաժեշտություն կա. Գեղամ Մանուկյան Եղանակը կցրտի Լուիս Սուարես. Լիոնել Մեսին այս տարի չունի մրցակից «Ոսկե գնդակի» համար պայքարում Ինչպես կարելի է վառ տրիկոտաժը ներառել աշնանային զգեստապահարանում․ 7 տպավորիչ հնարքներ Գուտերիշը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Կանոնակարգի արժեքները վաղեմության ժամկետ չունեն Հայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում «Շանթ դաշինքի» նախընտրական ցուցակը Պեսկովը պատմել է Բայդենի հետ Պուտինի հանդիպման հեռանկարների մասին Չինաստանն արձակել է Shijian-21 արբանյակը տիեզերական աղբից պաշտպանվելու տեխնոլոգիան ստուգելու համար Փերիս Հիլթոնը հարսանիքի նվերների ցուցակ է կազմել. այն կարող է շփոթել բազմաթիվ հյուրերի Facebook-ին մեղադրել են Հնդկաստանում կրոնական հողի վրա ատելություն հրահրելու մեջ Ինչպես են բաշխվել են Գյումրու ավագանու 33 մանդատները. Շիրակի փողոցում բախվել են Opel մակնիշի 2 ավտոմեքենա. վարորդներից մեկը եղել է խմածության ամենաբարձր աստիճանում. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2354, մահվան՝ 40 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 295 368 է, մահվան դեպքերինը՝ 7271 Երևանում գործող ընկերություններից մեկում նռնակի պայթուցիչը փորձարկելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն. Երևանի Բաղրամյան պողոտայում 6 ավտոմեքենա է բախվել իրար․ կան տուժածներ․ Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավարին ապտակել են երդմնակալության արարողության ժամանակ (տեսանյութ) Ինչպես է Արևմուտքը ստեղծել Պուտինի ամենավտանգավոր տարբերակը. CNN Հրապարակվել է ամենաթանկարժեք մեքենաշինական ընկերությունների ցանկը Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 35 660 քաղաքացի Հայտնի է Apple համակարգիչների գաղտնի ռեժիմը Հոլիվուդում հայտարարել են, որ Բոլդուինը խախտել է զենքի օգտագործման գլխավոր կանոնը Կլոպ․ Ֆիրմինոն լավագույն հարձակողական պաշտպանն է, որին ես տեսել եմ իմ կյանում Ռայան Գոսլինգը «Բարբի» ֆիլմում կխաղա Քեն տիկնիկի դերը․ նրա զուգընկերուհին Մարգո Ռոբին է Վրաստանում հայտնաբերվել է COVID-19-ով վարակվելու 3 436 նոր դեպք Թոմաս Տուխել․ Հայտնվել էի ծուղակում «Փառքի րոպե» նախագծի վիետնամցի մասնակցի դին հայտնաբերվել է Մոսկվայի բնակարանում «Իշխանությունները ծրագրում են Սաակաշվիլիին վերացնել բանտային խռովության ժամանակ». Վրաստանի նախկին նախագահի փաստաբանը սկանդալային հայտարարություն է արել Բռնցքամարտ. Հենրիկ Ճղրիկյանը՝ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Իրանի ԱԳ նախարարը Բաքվին կոչ է արել դյուրացնել իրանական բեռնատարների անցումը Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում Պակիստանն օգնություն է ցուցաբերում «Թալիբանին» Աֆղանստանում ԻՊ-ի դեմ պայքարում «Ես չգիտեի, որ էս երկիրը սիրելու եմ, ատելու ու նորից եմ սիրելու»․ Իրինա Այվազյան Թայվանում տեղի է ունեցել 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Գերմանիան արձագանքել է Էրդողանի՝ դեսպաններին պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին հանձնարարությանը ԱՄՆ-ում հիմնվել է նկարահանումների ժամանակ զոհված օպերատոր Հաթչինսի անվան կրթաթոշակ Սուլշեր․ Կավանիի եւ Ռոնալդուի հետ աշխատելու հնարավորությունը ներշնչանք է հաղորդում «Սարսափելի ողբերգություն։ Ես կոտրված եմ»․ Բոլդուինի զարմուհի Հեյլի Բիբերը՝ սպանված ուկրաինուհու մասին Պետդեպը գնահատել է Թուրքիայի մտադրությունն ԱՄՆ դեսպանին վտարելու վերաբերյալ Վարումի մահացու հիվանդության մասին հաղորդակցությունից հետո Լեոնիդ Ագուտինը չեղյալ է հայտարարել ելույթը Բայդենի վարկանիշը ռեկորդային անկում է գրացնել Ալեք Բոլդուինն այցելել է սպանված օպերատորի հրաժեշտի արարողությանը Սուպերդիմակայությունների օր ազգային առաջնություններում Խաղաղ օվկիանոսում մոլեգնող «Ռիք» փոթորիկը հասնում է Մեքսիկա «Ռուսական Հալք» Սերգեյ Աղաջանյանը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի մոտից ադրբեջանական զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի 107 ոչխարն ու 5 այծը. ՄԻՊ 44–օրյա պատերազմ.պաշտոնական և իրական քրոնիկոն. օր 28–րդ՝ հոկտեմբերի 24 Ո՞րը պետք է լինի հայ ժողովրդի ու պետության քաղաքակրթական ընտրությունը. Մելիք-Շահնազարյան Մենք իշխանություն չունենք, կամ եթե ունենք՝ ահավոր վախկոտ, մարդ էլ չկարողանա՞ իր տունը պահի. Քաղաքացիները՝ սահմաններին տիրող վիճակի մասին (տեսանյութ)
Հարցում

Քթի պլաստիկ վիրահատություններ, որ ապահովում են բնականոն շնչառություն

Արարատ Լևոնի Հեքիմյանը պլաստիկ վիրաբույժ է՝ մասնագիտացած էսթետիկ վիրաբուժության, միկրովիրաբուժության, դեմքի, մարմնի էսթետիկ և վերականգնողական վիրաբուժության մեջ: Աշխատում է «ՆյուՄեդ», «ԱրտՄեդ» և «Վեդի» բժշկական կենտրոններում: Պրոֆեսիոնալ, որը կներկայացնի գեղեցիկ ու առողջ լինելու բազմաթիվ արդիական ու փորձված մեթոդներ: Հետևեք վիրաբույժի խոսքին:

- Պարո՛ն Հեքիմյան, Հայաստանում պլաստիկ վիրահատությունը իր ամբողջ ծավալով բավական զարգացել է, բայց առաջին տեղում եղել և մնում է քթի պլաստիկան (ռինոպլաստիկա) ու ցավոք, անգամ ներկա զարգացման մակարդակում սխալ ու վատ իրականացված քթի պլաստիկաներ են հանդիպում, ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողին, ինչպե՞ս խուսափեն նման խնդիրներից:
- Իհարկե, խորհուրդ կտամ ի սկզբանե կատարել պլաստիկ վիրաբույժի ճիշտ ընտրություն: Հետաքրքրվել բժշկի անցած ճանապարհով: Ինձ հաճախ են դիմում երկրորդային ռինոպլաստիկայի համար, երբ առաջին վիրահատության արդյունքում ոչ միայն շտկված չի լինում քթի արտաքին ձևը, այլև խախտված է լինում շնչառական ֆունկցիան. մարդը չի կարողանում լիարժեք շնչել: Օգնում ենք վերականգնել քթի ձևը և ֆունկցիոնալությունը և ունենալ գոհացուցիչ արդյունք:

-Ո՞ր տարիքից է ցուցվում ռինոպլաստիկան և ի՞նչն եք հատկապես Դուք կարևորում այս վիրահատության ժամանակ:
-Քթի պլաստիկան թույլատրվում է 16-65 տարեկանում: Բայց առավել հաճախ դիմում են 20-30 տարեկանները: Ես կարևորում եմ անհատական մոտեցումը յուրաքանչյուր դեմքին, որպեսզի պահպանվի դեմքի համաչափությունն ու ներդաշնակությունը և արդյունքն էլ լինի առավելագույնս բնական։ Մյուս հանգամանքը, որ կարևորում եմ քթի ֆունկցիոնալության պահպանումն է, որպեսզի մարդը կարողանա լիարժեք շնչել: Այդ պատճառով էլ նախընտրում եմ կատարել բաց ռինոպլաստիկա, քանի որ այն հնարավորություն է տալիս աշխատել՝ տեսնելով քթի ամբողջական կառուցվածքը: Երբեմն համակցում եմ ռինոպլաստիկան և սեպտոպլաստիկան՝ միջնապատի ծռվածության շտկումը: Ինչպես գիտեք, միջնապատի ծռվածությունը կարող է առողջական տարբեր խնդիրներ առաջ բերել. գլխուղեղի վատ սնուցում, թթվածնային քաղցր՝ իր բոլոր բացասական հետևանքներով՝ գլխացավեր, գլխապտույտներ, վատ ինքնազգացողություն, հոգնածություն, անքնություն: Վատ շնչառության պատճառ կարող են լինել նաև մեծացած խեցիները, որոնք ես չեմ հեռացնում՝ դատարկ քթի համախտանիշ չառաջացնելու համար:Ես նախընտրում են խեցիների այրման եղանակը, որի դեպքում խեցին ֆիզիկապես մնում է քթի մեջ և դատարկ քթի համախտանիշ չի առաջանում։

-Ականջների պլաստիկա նու՞յնպես անում եք:
-Իհարկե ականջախեցու պլաստիկան կամ օտոպլաստիկան բազմաթիվ խնդիրներ լուծող վիրահատություն է, շատերն այն կապում են միայն ականջների լոշտակության հետ, սակայն կան ականջների տեսքի (չափից դուրս մեծ ականջախեցիներ, բլթակներ, բնածին և ձեռքբերովի խնդիրներ) հետ կապված մի շարք վիրահատություններ: Բոլոր կտրվածքներն արվում են ականջի հետևում, արդյունքում վիրահատությունից հետո երևացող սպիներ չեն մնում։ Վիրահատության ավարտից հետո ականջներին դնում ենք ճնշող վիրակապ` ըստ անհրաժեշտության, դրանք ֆիքսված պահելու համար։ Կարերը հեռացվում են 10-րդ օրը: Կատարում ենք նաև ականջի բլթակի վիրահատություն. վերականգնում ենք ձգված կամ պատռված ականջաբլթակը։ Այդ դեպքերում մենք կար ենք դնում բացվածքի վրա՝ եզրերը կարում ենք համակցված` պացիենտին հնարավորություն տալով հետագայում ականջօղ կրել։

-Քթի և ականջների դեպքում Դուք «պայքարում» եք ի ծնե մարդուն տրված արտաքին դեֆեկտների դեմ, որոնց հետ մարդը չի ուզում համակերպվել, բայց Դուք օգնում եք վերացնել նաև տարիքային փոփոխությունները, որոնք անխուսափելի են ժամանակի հետ: Ի՞նչ փոփոխություններ են դրանք և ինչպե՞ս եք «պայքարում» դրանց դեմ:
-Մինչև Ձեր հարցին անցնելը ասեմ, որ կատարում ենք նաև շուրթերի մեծացում, ինչը տարիքային փոփոխությունների հետ կապ չունի: Աղջիկները ավելի նորաձև լինելու համար ձգտում են մեծացնել շուրթերը և դիմում են մեզ: Ես շրթունքների մեծացումը կատարում եմ վիրահատական մեթոդով: Քթի ստորին հատվածում արված կտրվածքի շնորհիվ վերին շրթունքը մեծանում է: Ի դեպ այսպիսով ապահովվում է մշտական արդյունք:
Ինչ վերաբերում է դեմքի հենց տարիքային փոփոխությունների շտկմանը, ապա այստեղ առավել հաճախ կատարվող վիրահատություններից է բլեֆարոպլաստիկան՝ կոպերի պլաստիկ վիրահատությունը, երբ հեռացվում են վերին և ստորին կոպերի ավելորդ մաշկը, մկանային հյուսվածքները, ճարպի ավելցուկները, շտկվում է վերին կոպի կախվածությունը, վերացվում են աչքերի տակ գոյացած պարկերը: Մի խոսքով, մարդը միանգամայն նոր, թարմ ու երիտասարդ արտաքին է ստանում: Կատարում ենք նաև դեմքի ձգում կամ ֆեյսլիֆտինգ՝ դեմքի, պարանոցի, ճակատ-քունքային շրջանի ձգում: Սա բացառապես էսթետիկ վիրահատություն է, որի նպատակն արտաքինի երիտասարդացումն է, դեմքի եզրագծերի վերականգնումը, կնճիռների և ծալքերի, մաշկի կախված հատվածների վերացումը: Կատարում եմ նաև ֆիլլերներով ու բոտոքս թերապիայով երիտասարդացում: Այստեղ հատկապես ուզում եմ հորդորել մեր գեղեցկուհիներին, որ ուշադիր լինեն, այս պրոցեդուրաների կատարումը վստահեն պրոֆեսիոնալ բժիշկների՝ խնդիրներից խուսափելու համար: Հիշեք ու մի շփոթեք. ֆիլերը հիալուրոնաթթու է, ուղղված է դեմքի ակոսների և ճաքերի լցմանը, իսկ բոտոքսը նեյրոտոքսին է, ներարկման արդյունքում միմիկային մկանները այսպես ասած անջատվում են, մաշկը կրկին դառնում է առաձգական, իսկ կնճիռներն աստիճանաբար հարթվում են:
Չմոռանամ ասել, որ կատարում եմ նաև լիպոսակցիա պարանոցի հատվածում, որի արդյունքում վերանում է կրկնակզակը, ձգվում պարանոցը: Լիպոսակցիան կատարվում է նաև որովայնի, ազդրերի, հետույքի, մեջքի շրջանում: Այն հեռացնում է ավելորդ ճարպը և տալիս է գեղեցիկ ուրվագծեր: Ի դեպ մենք օգնում ենք կնոջը վերականգնել գեղեցիկ կազմվածքը նաև աբդոմինոպլաստիկայի միջոցով, երբ հեռացնում ենք փորի մեջքի, կողքերի ավելորդ մաշկային գոյացությունները:

- Ի՞նչ կասե՞ք կրծքի պլաստիկ վիրահատությունների մասին, որքանով՞ են դրանք տարածված:
-Կրծքի պլաստիկան առավել տարածված է մեր օտարերկրյա հյուրերի շրջանում: Առավել տարածված է կրծքագեղձի մեծացումը, որը ես կատարում եմ և՛ սիլիկոնե իմպլանտների, և՛ պացիենտի ճարպի միջոցով: Սակայն, ըստ ինձ, մեծացումը սեփական ճարպի միջոցով տալիս է շատ ավելի բնական տեսք։ Թեև գուցե կարիք լինի ևս մեկ անգամ ճարպ ներարկել, քանի որ ճարպից մնում է մոտ 60% -ը, մնացածը ներծծվում է։ Այս մեթոդը ունի մի քանի առավելություն. նախ՝ ավելի անվտանգ է, քանի որ օրգանիզմը ստիպված չի լինում պայքարել օտար մարմնի դեմ, ուստի բարդություններ էլ չեն առաջանում, երկրորդ՝ համադրելով լիպոսակցիան և կրծքերի լիպոֆիլինգը՝ միաժամանակ կատարում եմ մարմնի ուրվագծային պլաստիկա:
Մյուս պլաստիկ միջամտությունը կրծքի փոքրացումն է: Երբեմն մեծ կուրծքը առաջացնում է ողնաշարի խնդիր, դժվարացնում է շարժվելը և սպորտով զբաղվելը: Դիմելով մեզ կանայք ազատվում են այդ ավելորդ ծանրությունից ու իրենց կենցաղը դարձնում ավելի թեթև ու դյուրին:
Կատարում ենք նաև կրծքի վերականգնողական պլաստիկ վիրահատություն: Երբ քաղցկեղից հետո հեռացված կուրծքն ենք վերականգնում սեփական հյուսվածքներից ու անվտանգ իմպլատներով: Կրծքի իմպլանտը կարող է ծառայել 10 տարի և բարդություն չառաջացնել։ Ժամկետը լրանալուց հետո ցանկալի է կրկին հանել ու նորը տեղադրել։ Սակայն կախված օրգանիզմի առանձնահատկությունից երբեմն կարող է իմպլանտի շուրջ պատիճ ու կոնտրակտուրա առաջանալ։ Արդյունքում անհրաժեշտություն է լինում հեռացնել իմպլանտը, պատիճն ու նոր իմպլանտացիա կատարել: Կրծքերում իմպլանտների տեղադրման վիրահատությունից հետո հետվիրահատական շրջանում օգտագործում են սեղմող բրայաներ՝ արյունազեղումից խուսափելու համար։ Հետվիրահատական շրջանը տևում է 10-20 օր:

-Դուք կատարում եք մեկ այլ բավական հետաքրքիր վիրահատություն դաստակի «թունելային» համախտանիշի ժամանակ: Ինչպե՞ս է արտահայտվում այս հիվանդությունը և ի՞նչ լուծում եք առաջարկում Դուք:
-- Դաստակի «թունելային» համախտանիշն արտահայտվում է առաջին երեք մատների ծակծկոցով, թմրածությամբ, գիշերային ցավերով: Անգամ դժվարանում են բաժակ բռնել: Առաջացմանը կարող են նպաստել տարիքային հորմոնալ փոփոխությունները, նաև համակարգչային մկնիկով երկարատև աշխատելը: Դաստակի թունելը` դաստակի հիմքում գտնվող նեղ անցուղի է: Նրա հատակը և կողմնային պատերը կազմվում են դաստակի ոսկրերից, իսկ վերևից`շարակցական հյուսվածքի խրձով, որի անվանումն է դաստակի լայնակի կապան: Թունելի միջով անցնում են մատների ծալիչ ջլերը և միջային նյարդը: Այդ նյարդն է ապահովում առաջինից երրորդ մատների և չորրորդ մատի կեսի զգայունությունը: Դաստակի «թունելային» համախտանիշը զարգանում է, երբ թունելի այտուցված հյուսվածքը առաջացնում է իր միջով անցնող նյարդի սեղմում: Հիվանդության միջին և ծանր աստիճանի ժամանակ կատարում ենք վիրահատական բուժում էնդոսկոպիկ միջամտությամբ. ոչ մեծ կտրվածքի միջոցով հեռացնում են ճաճանչ-դաստակային հոդերի մակերեսին եղած գոյացությունները:

-Պարոն Հեքիմյան, Ձեր կողմից իրականացվող վիրահատությունների բնույթն ու ծավալը բավական մեծ է, քիչ չէ նաև աշխատանքային փորձը՝ 8 տարի: Հիմա ի՞նչ զգացողություններ եք ունենում վիրահատարան մտնելիս:
--Ամեն անգամ վիրահատարան մտնելիս ես զգում եմ մեծ պատասխանատվություն: Բժիշկը պետք է ամեն հնարավոր ու անհնարին բան անի, որ պացիենտն իրեն հոգեբանորեն լավ զգա և գոհ լինի վերջնական արդյունքից: Ես հպարտանում և ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ վիրահատությունից հետո ստացվել է այն հրաշալի արդյունքը, որին սպասում էինք ես և պացիենտը:

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan