Նման հարևանի հետ ո՞ր խելապակասը հարևանություն կանի…
Ինչու՞ չեն հաշվի նստում մեր հետ…
Պատկերացրեք՝ պետությունները հարևան ընտանիքներ են, ու պատկերացրեք՝ ձեր հարևան ընտանիքում ամեն օր վիճաբանություն է, տան անդամները սոված ու անաշխատանք են, տան «տղամարդը» սիստեմատիկաբար ծեծի է ենթարկում տան անդամներին, դրսում ման է գալիս գաղտագողի ու վախվորած, հաճախ է գինովցած, տնեցիներին ստիպում է ենթարկվել կասկածելի բժշկական միջամտությունների, ով երբ ուզում՝ տան անդամներին առևանգում ու մյուս հարևանների միջնորդությամբ հետ է ուղարկում, ինքն էլ վերջում գալիս ու մատ է թափ տալիս տան անդամների վրա…
Նման հարևանի հետ ո՞ր խելապակասը հարևանություն կանի…
Իհարկե՝ ոչ ոք…
Հիմա հասկանում ե՞ք, թե ինչի ենք էս վիճակում…
Վա՚յ Նիքոլ, Նիքոլ…