Այսօր՝ 19 մարտի 2024թ., 00:00
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո ՀՀ-ի համար ըմբռնելի է էքսկլավ, անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը․ փոխվարչապետի գրասենյակ Այդ գաղափարն առաջարկողները չունեն հետագիծ ո՛չ կրթության մեջ, ո՛չ գիտության․ Ատոմ Մխիթարյան ԱԺ-ն գումարել է իր նիստերը. օրակարգում է ԵՄ դիտորդական առաքելության հետ համաձայնագրի վավերացման հարցը (տեսանյութ) ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր Քաղաքական հայտ ներկայացնելուց առաջ Կարապետյանը իրեն առնչվող հարցերի պետք է պատասխանի․ Մուրազի ՆԱՏՕ-ն ցանկանում է ադրբեջանական բանակը հասցնել դաշինքի չափանիշներին և «հասնել խաղաղության Երևանի և Բաքվի միջև» Օրվա խորհուրդ Սա զորբա, տգիտության ձեռագիր է․ պատգամավորը՝ ակադեմիական քաղաքի մասին Ինչպե՞ս և ինչո՞ւ է էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման որոշումը խախտում բժշկական գաղտնիքի իրավունքը Լյուքս դասի տիեզերական ճամփորդություններով զբաղվող ընկերությունը ուղևորներին կես միլիոն դոլարանոց ուտեստ կառաջարկի Rolls-Royce Ghost-ը «թոշակի կանցնի». նրան կփոխարինի նոր Alpina սեդանը Որքան կնստի ամեն մի ծառը Երեւան քաղաքի վրա. Բեգոյանը մանրամասներ հայտնեց Քնած մարդկանց ուղեղը հասկանում է արտաբերված բառերի իմաստը. գիտնականներ Հարի Քեյնը վնասվածք է ստացել Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը Հայաստանին կփոխանցի ավելի քան 608 մլն 634 հազար դրամ Նրա հետ վաղուց չեն բանակցում, այլ՝ պահանջում են. Արշակ Կարապետյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին Արագածոտնում ձյան առատ տեղումներ են (տեսանյութ) Ռուսական ընտրություններն ակնհայտորեն ոչ ազատ էին, ոչ արդար. Սպիտակ տուն Հռոմի պապ, Կիմ Չեն Ըն, Մադուրո. ովքեր են շնորհավորել Պուտինին Ոստիկանությունը հորդորում է կապել ամրագոտիները, այլապես՝ կտուգանեն ԵՄ Խորհուրդը կքննարկի Հայաստանին աջակցության հարցը «Ցեղասպանության հակադարձում. Արցախի հայերի իրավունքների և անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով քննարկում ԱՄՆ Կոնգրեսում Սպասվող առատ տեղումներից չբողոքեք, մեզ ջուր է պետք․ Գագիկ Սուրենյան Առանց միջազգային արդարադատության հնարավոր չէ հասնել կայուն ու տևական խաղաղության. հայտարարություն 2023-ի սեպտեմբերից Հայաստանը լքած 7 825 արցախցիներ չեն վերադարձել. նոր տվյալներ Պուտինը հայտարարել է, որ համաձայն է եղել Նավալնիի փոխանակմանը Ադրբեջանցիներն ավերել են գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը «Ֆեներբահչեի» ֆուտբոլիստների եւ «Տրաբզոնսպորի» ֆանատների բախումը (տեսանյութ) Մոլդովայում ձերբակալել են ՌԴ դեսպանատունը հրկիզելու փորձ կատարած տղամարդուն Հարբած կինը կապված սավաններով փորձել է իջնել 4-րդ հարկից, սակայն վայր է ընկել և մահացել Մարսի մակերեսին միլիարդավոր խառնարանների ձևավորման համար մեկ երկնաքար է պատասխանատու Կլիմայի ակտիվիստները խափանել են Հռոմի հայտնի մարաթոնը՝ «մահաբեր ամռան» մասին նախազգուշացնելու համար Շիրակի մարզում, Ապարանի տարածաշրջանում և Ջերմուկում ձյուն է տեղում Հնագետները հայտնաբերել են, թե որտեղ է խորտակվել 17-րդ դարում անհետացած բրիտանական լեգենդար ռազմանավը Գերմանիայի նախագահը չի շնորհավորի Պուտինին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ․ Գերմանիայի նախագահի մամուլի քարտուղար Մեդվեդևը շնորհավորել է Ռուսաստանի թշնամիներին ընտրություններում Պուտինի հաղթանակի կապակցությամբ Մարտի 20-ի հանրահավաքը որևէ առնչություն չունի արցախյան ու հայաստանյան քաղաքական ուժերի հետ. Արտակ Բեգլարյան Այսօր մենք Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների ակտիվ փուլում ենք․ Ալիև Մարտունեցիներն ընդդիմադիր պատգամավորների հետ քննարկել են անվտանգային իրավիճակը Ստոլտենբերգ. Մենք հույս ունենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնել Օրվա խորհուրդ Քիրբի. Ուկրաինացիները նահանջում են պաշտպանության երկրորդ և երրորդ գիծ Արա Աբրահամյանի ներկայացուցիչը Մոսկվայի հայերի միությունում ծեծի է ենթարկել 20-ամյա երիտասարդին Ում է իրականում պատկանում Թաիրով 50/10 հասցեում գտնվող հողատարածքը. ով է զավթողը Տղամարդը կոտրել է Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում տեղադրված բոլոր արագաչափերը Վլադիմիր Պուտինն, ըստ նախնական տվյալների, ընտրություններում ստացել է ձայների 87,68 %-ը 17-ամյա տղայի սպանության մեջ հիմնական մեղադրյալներից մեկը հայտնել է, որ դանակն իրեն փոխանցել է ընկերը․ մանրամասներ սպանության դեպքից Ռուսաստանցի թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը բարեգործական հանդիպում են անցկացրել Լոս Անջելեսում Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար Ֆերմերին երկարաժամկետ ազատազրկում է սպառնում՝ մուտանտ ոչխարներ բուծելու համար Ինչպես կարող եք կառուցել Ձեր տունը սահմանամերձ բնակավայրում ամբողջությամբ պետության ֆինանսավորմամբ. մանրամասներ (տեսանյութ) ԱՄՆ-ն Ճապոնիային է վերադարձրել Երկրորդ համաշխարհայինի ժամանակ հափշտակված 22 պատմական նմուշ Երգիչ Բրունո Մարսը Լաս Վեգասի խաղшտներից մեկին պարտք է 50 մլն դոլար Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողին սպանած անձին դատարանը կալանավորեց ՀՀ-ում օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, մարտի 20-22-ին նույնքան կբարձրանա ՔՊ-ի կողմից իմ նկատմամբ շատ մեծ ճնշում կար, որ պետք է քաղաքապետարանում բոլորին հանեմ, նոր մարդկանց բերեմ. Մարության 38-ամյա տղամարդը կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածքով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ-ում ընտրությունների քվեարկության վերջին օրն ավելի քան 50 մարդ է բերման ենթարկվել Պատժամիջոցները՝ Բաքվի վարչակարգը զսպող գործիք. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունել է Եվրախորհրդարանի բանաձևերը Ալեքսանդր Շիրվինդտի ժառանգության մասին մանրամասներ են հայտնի դարձել Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ քաղաքապետ և մի փոքր տխրել էր, որ չդարձավ. Մարության Ո΄չ քո հոր տարածքներն են, ո΄չ դու սուլթան ես, ո΄չ թագավոր ես, որ հիմա էլ հանձնում ես. Բագրատ Սրբազանը՝ 4 գյուղերի մասին Եթե ես չընտրվեմ, առնվազն արյունահեղություն կլինի. Թրամփ Մեր արտաքին քաղաքականության նպատակը կարծես մեր ընկերներին մեզ թշնամի դարձնելը լինի․ Լևոն Քոչարյան Բերման է ենթարկվել Մաստարայի վարչական ղեկավարը. նրա ծոցագրպանում կանեփ է հայտնաբերվել Մոսկվայի վրա թռչող ԱԹՍ–ի ոչնչացման պահը հայտնվել է համացանցում Եթե Փաշինյանը պատրաստ է տալ հայկական տարածքներ, պարտավոր է նաև պահանջել վերադարձնել ԼՂ ինքնավար մարզի կարգավիճակը․ Օսկանյան Ուկրաինան կկորցնի ավելի շատ տարածքներ. Իլոն Մասկի կանխատեսումը «Դոմոդեդովոյում» դեպի Մոսկվա թռչող ԱԹՍ է խոցվել․ քաղաքապետ Ինչ-որ մի տեղ պիտի կանգնի այդ նահանջը, թող Ոսկեպարում կանգնի. մենք պետք է կանգնեցնեք այդ նահանջը. Աջապահյան Մենք Սուրբ լեռ ունենք, Արարատն է․ Բագրատ Սրբազան «00 DD 000» համարանիշը ձեռք է բերել Սամվել Ալեքսանյանի փեսան ՌԴ նախագահի ընտրությունների արդյունքներից շատ բան է կախված. ՀՀ-ում ՌԴ դեսպան Կալանավորները չեն ենթարկվել ծառայողների պահանջներին և տեղափոխվել են պատժախցեր ՆԳՆ փրկարար ծառայությունը Զովունի գյուղի մոտ գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից մանրամասներ է հայտնել Պատրաստվենք մեր կյանքի ամենակարևոր հանդիպմանը. Գալստյան կիրակի Կին ուղևորին չենթարկվելը վարորդի համար տխուր հետևանք է ունեցել Ռուսաստանի 8 շրջաններում 35 անօդաչու է խոցվել և գրավվել. Կրասնոդարի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել Օրվա խորհուրդ ՏԵՂԵԿԱՆՔ № 41՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար
Հարցում

Թուրք-ամերիկյան խմբերը 2007 թ-ից ի վեր 2․2 միլիոն դոլար են նվիրաբերել քաղաքական գործիչներին. Հարութ Սասունյան

Թուրք-ամերիկյան խմբերը 2007 թ-ից ի վեր 2․2 միլիոն դոլար են նվիրաբերել քաղաքական գործիչներին: Այս մասին հոդված է հրապարակել «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը, որը ներկայացնում ենք ստորև:

«Ես պատահմամբ հայտնաբերեցի թուրք-ամերիկյան tenthousandturks.org կայքը, որը նկարագրված է որպես՝ «Տասը հազար թուրքերի արշավ»։

Կայքը ներառում է հինգ առանձին թուրք-ամերիկյան քաղաքական գործողությունների հանձնաժողովների (PAC-եր) միասնական տեղեկատվությունը․ 1) ԱՄՆ քաղաքական գործողությունների թուրքական համախմբման հանձնաժողով (TC-USA PAC)․ 2)Կալիֆորնիայի քաղաքական գործողությունների թուրքական համախմբման հանձնաժողով (TC-CAL PAC)․ 3) Թուրք ամերիկացի իրավաբանների քաղաքական գործողությունների ազգային համախմբման հանձնաժողով (NC-TAL PAC)․ 4) Թուրք ամերիկացի կանանց քաղաքական գործողությունների համախմբման հանձնաժողով (NC-TAW PAC)․ 5) Թուրք-ամերիկյան քաղաքական գործողությունների հանձնաժողով (TURKISH PAC-TX)։

Կայքում նշված է, որ «Տասը հազար թուրքերի արշավը» մեկնարկել է 2010 թ․ ապրիլի 29-ից։ Այն նախատեսված է՝ «հասնել ավելի քան տասը հազար թուրք ամերիկացիների և Թուրքիայի բարեկամների, որոնք ցանկանում են նեցուկ լինել և աջակցել այն թեկնածուներին, որոնք գիտակցում են ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև դրական հարաբերությունների արժեքը»: Այս PAC-երի դաշինքը որդեգրել է «ԱՄՆ-ի և Թուրքիայի դրական հարաբերությունների» խթանման անհնարին առաջադրանքը: Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ աշխատանք է կատարել՝ ոտնահարելու թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև Թուրքիայի հարաբերությունները շատ այլ երկրների հետ: Ես առաջարկում եմ, որ իրենց դժվարությամբ վաստակած գումարները վատնելու փոխարեն, թուրք ամերիկացիներն ազատվեն Էրդողանից, ինչը միանգամից կբարելավի ամերիկա-թուրքական հարաբերությունները:

Խմբի կայքում ներկայացվում է, որ հինգ թուրքական PAC-երը միասին վերցրած 2007-ից մինչև 2020 թվականը հավաքել են 2 152 849 դոլար ԱՄՆ-ի քաղաքական թեկնածուների համար։ Հետաքրքիր է, որ նրանց ստացած ներդրումների չափը կտրուկ նվազել է 2015-2016 թվականների 510 765 դոլարից մինչև 202 640 դոլար՝ 2019-2020 թվականներին։ Սա կարող է ցույց տալ, որ թուրք ամերիկացիներն այնքան էլ հույս չունեն ամերիկա-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում՝ քաղաքական արշավներին նվիրաբերելով: Կայքը չի բացատրում, թե ինչպես է խումբը կարողացել գումարներ հայթայթել 2007-2009 թվականներին՝ նախքան 2010 թվականին ձևավորվելը:

Թուրքական կայքը տրամադրում է նաև 2019-2020 թվականների ընտրական փուլում հինգ PAC-երից յուրաքանչյուրի կողմից հավաքված գումարի չափը. TC-USA PAC (57 500 դոլար)․ TC-TAW PAC (37 750 դոլար)․ TC-CAL PAC (44 490 դոլար)․ TC-MIDWEST PAC (35 800 դոլար) և Թուրքական PAC-TX ( 27,000 դոլար): Որոշ խմբեր տարիների ընթացքում փոխել են իրենց անունները:

Ահա լրացուցիչ տեղեկություններ հինգ խմբերից յուրաքանչյուրի վերաբերյալ.

1) TC-USA PAC. Այս խմբի դրամահավաքը 2009-2010-ին նվազեց 231 950 դոլարից մինչև 59 500 դոլար՝ 2019-2020 թվականներին։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում: Գ․ Լինքոլն ՄքՔերդին գանձապահն է, իսկ Լուետ Ռագուզան՝ փաստաթղթերի պահապանը:

2) TC-CAL PAC. Այս խմբի դրամահավաքը նվազել է 64 400 դոլարից՝ 2015-16 թվականներին մինչև 44 490 դոլար՝ 2019-20 թվականներին։ Այն գտնվում է Կալիֆորնիայի Լոնգ Բիչ քաղաքում: Մարիա Չակիրագան գանձապահն է, իսկ Յելդա Բարթլեթը`Հյուսիսային Կալիֆորնիայի ներկայացուցիչը:

3) NC-TAL PAC. Դրամահավաքի վերաբերյալ տեղեկատվություն չկա իր սեփական կայքում: Գլխավոր գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում։ PAC-ի պաշտոնատար անձինք և հանձնաժողովի գործադիր անդամներն են՝ Դորին Էդելմանը՝ նախագահ․ Ռոբերտ Լևենտ Հերգուները՝ գանձապահ․ Այլին Աչիկալինը, Զելիհա Արսլանը, Յելդա Բարթլեթը և Լոուրենս Չենք Լոուսը:

4) NC-TAW PAC. Դրամահավաքի մասին տեղեկատվություն չկա նրա կայքում: Գլխավոր գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում․ Թուբա Ֆիրինջիօղլուն գանձապահն է, իսկ Լուետ Ռագուզան`փաստաթղթերի պահապանը: Լուետը նույն պաշտոնը զբաղեցնում է TC-USA PAC-ում: Կայքը պնդում է, որ քաղաքային և տեղական ինքնակառավարման մարմիններում կան 11 թուրք ընտրված պաշտոնյաներ և ոչ մեկը պետական կամ դաշնային մակարդակներում:

5) Թուրքական PAC-TX. Դրամահավաքի մասին տեղեկատվություն չկա նրա կայքում և ոչ մի ղեկավար չի նշվում: Խմբի գրասենյակը գտնվում է Հյուսթոնում, Տեխաս:

Հետևյալ լրացուցիչ տեղեկատվությունը կարելի է գտնել tenthousandturks.org կայքում․ «2019-2020 թթ․ ընտրական փուլում PAC-երը նվիրաբերել են՝ Կոնգրեսի դեմոկրատական քարոզարշավի հանձնաժողովին (DCCC), Կոնգրեսի ազգային հանրապետական հանձնաժողովին (NRCC), Կոնգրեսի սևամորթ խմբավորման PAC-ին (CBC PAC) և Bold PAC-ին (Կոնգրեսի սպանախոս PAC-ին)։

«PAC-երը նաև նվիրաբերել են երեք ամերիկացի սենատորների, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 61 թեկնածուների և 10 թեկնածուների նահանգային կամ տեղական մրցապայքարներում։ Հաղթանակների տոկոսը կազմել է Սենատի համար՝ 100 տոկոս, Ներկայացուցիչների պալատի համար՝ 98 տոկոս, և նահանգային ու տեղական պաշտոնների համար՝ 50 տոկոս։ Բացի այդ, PAC-երը կարևոր դեր են խաղացել 2020 թ․ հանրային պաշտոնների համար պայքարող 11 թուրք ամերիկացիների, ամենամեծ թվով երբևէ, և թուրք ամերիկացի երեք ամուսինների, ընդհանուր թվով 14 թեկնածուների համար:

«2019-2020 թվականների ընտրական փուլում PAC-երի նշանավոր հաջողությունները հետևյալն էին.

«(1) Թուրքիայի խմբավորման նախկին համանախագահ, կոնգրեսական Փիթ Սեշնսի վերադարձը՝ Տեխասի 17-րդ կոնգրեսական շրջանում հաղթանակը՝ 2018-ին կրած պարտությունից հետո, երբ նա ներկայացնում էր 32-րդ շրջանը.

«(2) Հարավային Կալիֆորնիայում թուրք ամերիկացիների հայտնի ընկեր Ֆարրա Խանի ընտրությունը որպես Ըրվայնի քաղաքապետ, Կալիֆորնիա.

«(3) Թուրք ամերիկացի Այշա Սավայի ընտրությունը որպես Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքի հաշվեքննիչ․

(4) Թուրք ամերիկացի Թայֆուն Սելենի վերընտրությունը որպես գավառային հանձնակատար Նյու Ջերսիի Մորիս գավառի ընտրված խորհրդում․

(5) Բեն Բարթլեթի՝ թուրք ամերիկուհի Յելդա Բարթլեթի ամուսնու վերընտրվելը որպես քաղաքային խորհրդի անդամ Բերքլիում, Կալիֆորնիա. և

(6) Թուրք ամերիկացի Սարփ Էրսոյլուի կնոջ՝ Լիա Էրսոյլուի ընտրությունը Կալիֆորնիայի Օրենջ գավառի Նյուպորթ Մեսա միացյալ դպրոցական շրջանի հոգաբարձու»:

Բնականաբար, թուրք ամերիկացիներն իրավունք ունեն ԱՄՆ-ում նվիրաբերելու քաղաքական արշավներին, ինչպես ցանկացած այլ ամերիկացի: Միակ խնդիրն այն է, որ նրանք իրենց քաղաքական դաշտն օգտագործում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ կեղծիքներ տարածելու համար: Նրանց քաղաքական դրամահավաքի կայքը լի է ապատեղեկատվությամբ Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության վերաբերյալ։ Սա այն է, ինչին ամերիկահայերը պետք է հակազդեն իրենց սեփական «Մեկ միլիոն հայերի արշավով»:

News.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan