Հազարավոր հերոս տղերքի մարտիրոսման պայմաններում, դժվար է խոսել տոնի մասին. Վարդևանյան
Այս մեկ տարվա իրադարձությունները, 44-օրյա պատերազմը, երբ հայ ժողովուրդն իսկապես արհավիրքով է անցել՝ հազարավոր հերոս տղերքի մարտիրոսման պայմաններում, դժվար է խոսել տոնի մասին։ Այս մասին Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ համոզմունք հայտնելով առ այն, որ հայ ազգի մեջ գերակայող տրամադրությունը հենց դա է։
Բացի այդ՝ Վարդևանյանը գտնում է, որ հայկական ավանդական որոշակի տրամաբանության մեջ դիտարկելով՝ առնվազն մեկ տարվա տրամաբանությունը գոնե պետք է պահել՝ այն իրադարձությունների, այն միջազգային հանցագործությունների՝ հայ ազգի, հայ ժողովրդի, հայ զինվորների նկատմամբ։
«Այն մարտահրավերները, որն ունենք հիմա մեր պետականության առջև, երբևէ նախկինում չենք ունեցել։ Խորհուրդը, որն այսօրվա օրն է պարտադրում, երբեք նախկինում չենք ունեցել»,- նշեց Վարդևանյանը։
Վարդևանյանի դիտարկմամբ՝ օրվա խորհրդի տրամաբանությունը հուշում է, որ պետք է լինել Եռաբլուրում։