Սասուն Միքայելյանը շատ փոքր և աննշան անձ է, որին անդրադառնամ.Խաչատուր Սուքիասյանը պատասխանել է Սասուն Միքայելյանին
Հայաստանի համար այսօր պատմական օր է, և Սասուն Միքայելյանը շատ փոքր և աննշան անձ է, որին անդրադառնամ։ Այս մասին, 1.in.am-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ պատասխանելով ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի արած այսօրվա արտահայտություններին.
«Հայաստանի համար այսօր պատմական օր է։ Անկախությունը նվիրական իղձ է եղել բոլորիս համար։ Այսպիսի օրով նման շատ փոքր մարդկանցից խոսելու իմաստ էլ չկա»,- ասաց Սուքիասյանը և շնորհավորեց քաղաքացիներին անկախության օրվա կապակցությամբ։
«Մենք պետք է ամենօրյա մեր աշխատանքով ուժեղացնենք մեր պետությունը և գնանք առաջ, իսկ մանրուքներին ուշադրություն դարձնելու դեպքում շատ կարևոր գործեր կիսատ կմնան»։
Հիշեցնենք, որ այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն արձագանքել է ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ սպարապետ Վազգեն Սարգսյանին ուղղված քննադատություններին.
«Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդա, որ Վազգեն Սարգսյանին քննադատի։ Մարդ պետք է իր անցած ուղղին նայի, հետհայացք գցի իր անցած ճանապարհին, անկախության պատմության մեջ արած գործին, նոր Վազգեն Սարգսյանից խոսի։ Նա այն մարդն է, որ ազատագրեց 8000 քմ տարածք։ Նման կարգի մարդիկ փոքր են, որ քննադատեն Սարգսյանին»,-ասել էր Սասուն Միքայելյանը: