Բաքվում հավաքվում են Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի գլխավոր վերլուծաբանները․ Ներկա կլինի նաև Իրանի փոխարտգործնախարարը
Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ փոխնախարար Մոհամմեդ Քազիմ Սաջապուրն այսօր մեկնելու է Ադրբեջան։ Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը` հղում անելով Բաքվում Իրանի դեսպանատանը։ Նշվում է, որ պաշտոնյան մասնակցելու է Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի վերլուծական կենտրոնների եռակողմ նիստին։
Եռօրյա այցի ընթացքում փոխնախարարը, որը նաև Իրանի ԱԳՆ քաղաքական ու միջազգային վերլուծական կենտրոնի ղեկավարն է, հանդիպելու է Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ։