Տեսանյութի երեխաները Արցախի Հանրապետության «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի մինչև 16 տարեկանների թիմն է
Երեկվա տեսանյութի երեխաները Արցախի Հանրապետության «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի մինչև 16 տարեկանների թիմն է։
Երեկ այս պատանիներին տեղափոխող ակումբի ավտոբուսը հոգեբանական գրոհի է ենթարկվել մի խումբ ստահակների կողմից։
Տեսանյութում առաջին նստած տղան, ով մի նյարդային շարժում անգամ չի անում դիմակավոր ադրբեջանցու վայրահաչոցի ժամանակ, այս թիմի ավագն է՝ Արթուր Ասկարյանը, 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Գենադի Ասկարյանի որդին… ինչ է զգացել Արթուրն այդ պահին՝ դժվար է պատկերացնել, բայց ասում է, որ դա հաստատ վախ չի եղել։
Բոլորը ասել են չեն վախեցել, բայց տհաճ էր, ուզում էին, որ հիմար տեսարանն արագ ավարտվեր։
Տղաները հաղթել էին խաղում ու հաղթանակով տուն՝ Արցախ էին վերադառնում։
Տղերք ջան♥️