Որոտանյան իրադարձությունները կոչված է Իրանի շրջափակմանը
Ես չեմ հավատում ճանապարհների, այսպես կոչված, ապաշրջափակմանը, որովհետև դա իրականում իրենից ենթադրում է Հայաստանի շրջափակում և ոչ թե հակառակը։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, իրանագետ Ահարոն Վարդանյանը։
Նրա խոսքով՝ Իրանն էլ չի հասկանում այս ապաշրջափակում կոչվածը, կամ ինչպես է այն գործելու և, ըստ այդմ, իրենք առաջարկում են իրենց տարբերակը։ Բացի այդ, նշում են, որ եթե հյուսիս-հարավ ճանապարհը գործարկվի, ապա դա էլ է ճանապարհների ապաշրջափակում, և առաջարկում կիրառել այդ միջանցքը, որը Հայաստանի համար չափազանց կարևոր է։
«Հյուսիս-հարավի գործարկումը լուծում է տնտեսականից մինչև անվտանգային խնդիրներ ոչ միայն ՀՀ-ի, այլ նաև Իրանի համար, և այդ պատճառով Իրանն ուզում է տնտեսական ներկայություն ունենալ Սյունիքի մարզում, և այս առումով անհասկանալի են Որոտանում տեղի ունեցող զարգացումները, և առավել ևս ՀՀ որոշ պաշտոնյաների կողմից դրա մասին հայտարարությունները», - ասել է Վարդանյանը։
Բանախոսի պնդմամբ՝ որոտանյան զարգացումներ ետևում վստահաբար Թուրքիան է կանգնած, ու այս աշխարհաքաղաքական մեծ խաղն ուղղված է նաև Իրանի շրջափակմանը։ Իրանագետն անդրադարձել է նաև տարածաշրջանային զարգացումների համատեքստում տերությունների հետաքրքրություններին, ինչպես նաև ՀՀ-ի համար հնարավորություններին ու մարտահրավերներին։
Մանրամասները՝ տեսանյութում։