ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին փաշինյանը խախտել է արարողակարգը
ՀՀ վարչապետը կրկին հայտնվել է ռուսական ԶԼՄ-ների ուշադրության ներքո։ Փաշինյանը կրկին ծաղրի առարկա է դարձել։ RenTV-ի հաղորդմամբ՝ վարչապետը ՀԱՊԿ-ի գագաթնաժողով ժամանելիս խախտել է հնարավոր արարողակարգերը։
Դուշանբեում, որտեղ անց էր կացվում նիստը, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները պետք է մուտք գործեին ոչ թե գլխավոր մուտքով, այլ երկրորդական։
Երկրների ղեկավարները մեքենաներից հետևել են տարածքում տեղադրված ամենամեծ դրոշին, այդ ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտել է արարողակարգը։
Նրա ավտոշարասյունը ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողովին առաջինն է ժամանել, չնայած առաջինը պետք է ներկայանար ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Դրանից հետո կես ժամանոց ընդմիջում է եղել։ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ լուսանկարվելու ժամանակ Փաշինյանը գործընկերներից հեռավորություն է պահպանել։ Հեռուստաընկերությունը նշում է, որ լուսանկարվելու արարողությունից հետո փորձել է մի քանի կոլեգաների հետ շփվել, սակայն՝ անհաջող։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նիստին մասնակցել է հեռավար կարգով: