Այսօր՝ 25 սեպտեմբերի 2021թ., 00:00
Օրենքը պետք է որոշակիացնել, ում ցանկանում են՝ գաղտնալսում են. Գայանե Պապոյան Թուրքից ապագա մուրացողները կամ մի «անձնուրաց»... Լիլիթ Գալստյան Բրյուսովի անվան համալսարանում ուսանողի դիմակ չկրելու դեպքում կպատժվի դասախոսը Նոր նախագծով ստացվում է, եթե որևէ ընդդիմադիր ներկայացնում է իրականությունը, համարվում է վիրավորանք. իրավաբան Բազմաթիվ խախտումներ են տեղի ունենում, որոնք ակնհայտորեն աղերս ունեն սահմանադրության հետ. Դավիթ Հարությունյան Ռուստամ Մուրադովին կփոխարինի գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը Ստեփանակերտում կանցկացվի «Արցախն ապրում է» խորագրով ջահերով երթ «Եթե այս վճիռը հրապարակված լիներ մեկ տարի առաջ, միայն նրա մեջ եղած վերլուծությունները բավական էին, որ մենք Մարտի 1-ի գործը շահեինք». Հայկ Ալումյան Ֆրանսիայի ԱԳ նախարարը դրական է որակել Միրզոյան-Բայրամով հանդիպումը ԱԳ նախարարն արտահայտել է հայկական կողմի պատրաստակամությունը` վերսկսելու ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացը. ԱԳՆ «ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունն ավելի շատ հարցեր է առաջացրել»․ Աննա Կարապետյան Սեպտեմբերի 27-ին կկատարվի հոգեհանգիստ զոհված հայրենյաց պաշտպանների համար CTBT-ի համաժողովի մասնակիցները պայմանավորվել են աջակցել պայմանագրի՝ ուժի մեջ մտնելուն Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 1597-ով Գերմանիայում նախընտրական քարոզարշավի ընթացքում գրանցվել է ավելի քան 4.2 հազար իրավախախտում Սեպտեմբերի 26-ին մենք երթ-մոմավառություն ենք անցկացնում. քաղաքական ելույթներ չեն լինելու. Իշխան Սաղաթելյան Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցով որոշումը կհրապարակվի այսօր. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ Սառա Ջեսիկա Փարքերն արձագանքել է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի դերասանի մահվանը Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ նվաճեցին բանակայինների աշխարհի առաջնությունում Բայդենը եւ Մոդին կողմ են արտահայտվել ԱՄՆ-ի եւ Հնդկաստանի համագործակցությանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում Մելաձե եղբայրներն իրենց մոր ծննդյան օրը կանանց չեն հրավիրել Բոսֆորում ռուսական բեռնատար նավը բախվել է թուրքական նավին Սա մեծ հարված էր ասորական համայնքի համար. Զեմֆիրա Միրզոեւա Մեսին ու Վերատին պատրաստ կլինեն «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին Նախարարի հրամանն անորոշ է՝ անհասկանալի է՝ գործատո՞ւն պետք է տուգանվի, աշխատո՞ղը, թե՞ երկուսն էլ. Ալեքսանդր Կոչուբաև Ժողովրդավարություն գոչելով՝ Նիկոլը հանձնեց Արցախը. խաղաղություն պոռալով՝ հանձնում է Հայաստանը. Աշոտյան Ալենն ասում է, որ Նիկոլ Անհողը ստախոս է Մեկ տարի անց Փաշինյանի դեմ հարձակման գործի քննությունը դոփում է տեղում Ո՛չ ազնիվ են բնակչության հետ, ո՛չ էլ անկեղծ Ժանտախտի խրախճանքը Պլանավորված պարտությունն ապացուցվում է Ադրբեջանցին շրջու՞մ է Ստեփանակերտում. Տեսանյութ Ի՞նչ է ասել Իրանի խորհրդարանում Ռաշտից ընտրված պատգամավոր Մոհամմադ Ռեզա Ահմադին Ադրբեջանի «հնության» մասին Պատվաստված մարդը մահացել է կորոնավիրուսից. Արա Զոհրաբյան Նյու Յորքում նոյեմբերի 9-ից հետո առաջին անգամ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Դատարանի որոշմամբ Արմեն Գեւորգյանը չի կարող մեկնել Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նիստին. չի մեկնի նաեւ Մամիջանյանը Քննիչ հանձնաժողովի և հասարակության հարցերը. Մաս 3 Պատերազմն ավելի վաղ փուլում կանգնեցնելու հնարավորություն է եղել, ինչը թույլ կտար խուսափել մեծ կորուստներից. Աբրահամյան Ալիեւը փորձեց մեղմացնել մինչեւ վերջ չգնալու եւ ռուսական զորքերի տեղակայումը թույլ տալու մասին մեղադրանքները Սիփան Փաշինյանն ընդհատակ է անցել Որքա՞ն գումար է ծախսվել պետբյուջեից Անկախության 30-ամյակի միջոցառման համար Ջահերով երթին կմասնակցի նաև ՀՀԿ-ն Արցախի ԱԱԾ տնօրենը փորձում է փրկել իր և հորեղբոր որդու դեմքը Իշխանությունը գտավ անցանկալի համայնքապետերից ազատվելու բանալին Օրվա խաղերի անոնս Սանոսյանը նեղված է, որ 2018թ. ընտրություններում սատարել եմ «Իմ քայլ»-ին, բայց հրաժարվել եմ իրեն ձայն տալ. Հակոբ Ավետյան Այս խայտառակությանը, շարունակական նվաստացումներին պետական մակարդակով պատասխան չի տրվում Նիկո’լ, երկու վախդ մի մահ է. Արամ Սարգսյան Քթի պլաստիկ վիրահատություններ, որ ապահովում են բնականոն շնչառություն նիկոլը կարո՞ղ էր կանգնեցնել պատերազմը հոկտեմբերի 7-ին Առաջին ձյունն է եկել Արագածում․ Գագիկ Սուրենյաը տեսանյութ է հրապարակել Ասիական զարգացման բանկի կանխատեսմամբ 2022-ին Հայաստանը կունենա ընդամենը 3,5 տոկոսի աճ Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն ՌԴ ԱԴԾ-ն արգելափակել է Թուրքիայից համակարգվող թմրամիջոցների ապօրինի շրջանառության խոշոր ցանցերից մեկը ԵՏՀ նախարար. համաճարակի ժամանակ ԵՏՄ բոլոր երկրներում ավելացել է պետական ​​պարտքը Նախիջեւանի ներքին գործերի նախկին նախարարը 11 տարվա ազատազրկման է դատապարտվել Կրեմլում պատմել են Պուտինի կենսաձեւի մասին ինքնամեկուսացման պայմաններում Sports Illustrated. NBA-ի 10 լավագույն բասկետբոլիստները Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ» - ՀԻԿ հանդիպման տոմսերի գները Հարբած Նիկոլաս Քեյջին շփոթել են անօթեւանի հետ եւ դուրս արել ռեստորանից Թաթոյանը ԱՄՆ նախկին դեսպանին է ներկայացրել ադրբեջանցիների կողմից սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը Իրանում հայտնաբերվել է հնագույն ստորգետնյա քաղաք Մոտ օրերս ինքս լինելու եմ Դիլիջանում. Արթուր Վանեցյան Ալիեւ. Պուտինը խնդրեց ինձ չնվաստացնել Փաշինյանին մեր ներկայությամբ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման ժամանակ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի հայց է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարան Մոուրինյոն ռեկորդ է կրկնել A Սերիայում Տաջիկստանի նախագահը հայտարարել է Աֆղանստանում միջազգային ահաբեկչության վերածննդի վտանգի մասին Հայաստանի իշխանությունները վայելում են թուրքական կողմի աջակցությունը. Վարուժան Գեղամյան Այսօր հաստատվեց, որ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին ևս մերժել է պատերազմը կանգնեցնելու Ռուսաստանի առաջարկը. Ղազինյան Փաշինյան-Էրդողան սիրախաղ է սկսվել. ՀՀ-ի եւ Թուրքիայի միջև գաղտնի կապեր և բանակցություններ կան․ Իշխան Սաղաթելյան Սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը կան պլանավորած բազմաթիվ միջոցառումներ. Կտեսնեք փողոցային ակցիաներ. Սաղաթելյան Մահացել է լեգենդար կինոօպերատոր Լեւոն Աթոյանցը ՌԴ-ն եւ Ֆրանսիան փոխադարձ տրամադրվածություն են հայտնել՝ շարունակելու աշխատանքները ԼՂ-ում իրավիճակի կարգավորման գործում Եվրոպական արտադրության ՀՀ անձնագրերը մնացել են ճամփի՞ն Արցախի խնդիրը քաղաքական լուծում է պահանջում Ողբերգությունն այն չէ, որ այսքան պառակտված ենք, ողբերգություն է, երբ մեզ ոչինչ չի միավորում Ալիեւը Հայաստանին խաղաղություն է առաջարկել Զանգեզուրի միջանցքի դիմաց Ռոմանոս Պետրոսյանին ՔՊ-ում սկսել են ատել Հայաստանի կորսված դաշնակիցները Ադրբեջանը Ռուսաստանում զենք գնելու նոր հայտեր է ներկայացրել
Հարցում

Կամավոր-պարտադիր. որոշել են «բուժել»՝ առանց «ախտորոշելու»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայումս Հայաստանում ամենաթեժ կրքերը բորբոքվում են կորոնավիրուսի դեմ պատվաստումների համատեքստում: Հայաստանի քաղաքացիները զարմանալիորեն չեն շտապում պատվաստվել՝ չնայած տարբեր երկրների կողմից արտադրված պատվաստանյութերի առկայությանը և պատվաստման մատչելիությանը, այսինքն՝ անվճար լինելուն: Եթե Եվրոպական երկրներում կորոնավիրուսի դեմ պատվաստումներով ընդգրկվածությունը 70-80 տոկոս է, ապա այդ ցուցանիշը Հայաստանում 10 անգամ պակաս է, ինչը բավականին անտրամաբանական է: Մենք անհուսալիորեն հետ ենք այդ ցուցանիշով մեր բոլոր հարևաններից:

Պարադոքս է, բայց շարիաթի օրենքներով ապրող Իրանի քաղաքացիները ժամանում են եվրոպական արժեքներով ապրող, քրիստոնյա Հայաստան զուտ պատվաստման նպատակով (պատժամիջոցների պատճառով այդ երկիրը պատվաստանյութերի պակաս ունի), իսկ Հայաստանի քաղաքացիները չեն պատվաստվում: Կառավարությունը ստիպված որոշել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը դարձնել, այսպես ասած, «կամավորպարտադիր»՝ ստիպելով չպատվաստված որոշ կոնտինգենտի անձանց ամսական երկու անգամ թեստ հանձնել, որը վճարովի է: Հավատացնում եմ ձեզ, որ այդ կոնտինգենտը աստիճանաբար մեծանալու է, քանի որ կառավարությունը, ամենայն հավանականությամբ, այլ ելք չի տեսնում (օրինակ՝ նույն պահանջը կարող է վերաբերել բոլոր այն ծնողներին, որոնց երեխաները հաճախում են կազմակերպված կոլեկտիվներ՝ մանկապարտեզ, դպրոց, և դա համաճարակային տեսակետից ունի իր բացատրությունը):

Պետության ջանքերը հասկանալի են և ընդունելի, սակայն անհասկանալի և անընդունելի է այն, թե ինչո՞ւ է աշխատանք տարվում միայն «կամավոր-պարտադիր» ուղղությամբ: Չնայած ի՞նչ պահանջես մի կառավարությունից, որի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը էկոնոմիստ է, իսկ էկոնոմիկայի նախարարը՝ համակարգչային համակարգերի ինժեներ (պաշտոնի նշանակելու հրամանը գրելիս հավանաբար քարտուղարուհին է տեղերը շփոթել), դե, իսկ առողջապահության նախարարն էլ, բնականաբար, իրավաբան պետք է լիներ, որ մտցներ պատվաստումների «կամավորպարտադիր» եզրույթը առանց մարդու հիմնարար իրավունքների խախտման: Իսկ ընդհանրապես, սկսած պատվաստումային գործընթացի սկզբից, ինչ-որ մեկը, կամ, ավելի ճիշտ, համապատասխան պետական առողջապահական կառույցները փորձե՞լ են երբևէ պարզել, թե ինչո՞ւ մարդիկ չեն պատվաստվում, հասկանալ խնդրի էությունը: Ինչո՞վ են զբաղված պետական բյուջեից աշխատավարձ ստացող այդ մարդիկ:

Արդյո՞ք գեթ մեկ հետազոտություն իրականացվել է պարզելու, թե բնակչության քանի՞ տոկոսն է հրաժարվում պատվաստումից (հնարավոր է, որ այդ ցուցանիշը ցածր է, և ուղղակի պատվաստումային քարոզչությունն է վատ կազմակերպված), տոկոսային հարաբերությամբ ի՞նչ պատճառով են հրաժարվում (հայկական գենը փչացնելու դավադրությունների տեսություն, պոլիկլինիկաների վատ աշխատանք, տեղերում պատվաստանյութերի մատակարարման վատ կազմակերպում, ամեն ինչի նկատմամբ հավատի կորուստ և այլն), ի՞նչ պատվաստանյութեր են նախընտրում (սա խիստ կարևոր է համապատասխան պատվաստանյութերի գնումների համար) և այլն:

Անձամբ ես նման հետազոտության չեմ հանդիպել: Չէ՞ որ հանրահայտ բժշկական ճշմարտություն է, որ «հիվանդին» բուժելու համար առաջին հերթին պետք է ախտորոշել հիվանդությունը: Իսկ մեր կառավարությունը որոշել է «բուժել հիվանդ հասարակությանը» առանց ախտորոշելու այդ «հիվանդությունը»: Ինչպես երկհարկանի ավտոբուսի երկրորդ հարկում նստածը, որը տեսնելով, որ ավտոբուսի առջևում վարորդ չկա, «վերջին անգամ» զանգում է տուն և ասում, որ «ավտոբուսը Աստծո հույսին է առաջ սլանում», այնպես էլ մեր կառավարությունն է ամեն հարցում Աստծո հույսին ընթանում դեպի ապագա: Դա էլ դեռ հարց է՝ կա՞, թե՞ չկա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan