Այսօր՝ 23 սեպտեմբերի 2021թ., 00:00
«Փաստորեն Կառավարությունը, ՊՆ-ը, ԳՇ-ը, ԱԱԾ-ն տնայնագործներ դուրս եկան…»․ Վիտալի Մանգասարյան «Պետք չէ այստեղ դասախոսություններ կարդալ». «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը՝ Անահիտ Ավանեսյանին Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Թուրքիայի նախագահին հրավիրել է Իրան Փաշինյանը սարսափում է, քանի որ պատվերը չկատարելու դեպքում կվճարի իր և իր ընտանիքի կյանքով Բաքուն և Անկարան որևէ ցանկություն չունեն իրենց քաղաքականությունը կառուցելու տարածաշրջանային խաղաղության տրամաբանությամբ․ Վանեցյան Նման հարևանի հետ ո՞ր խելապակասը հարևանություն կանի… Արա, բա 30 հազար տոննա խաղողը որտե՞ղ դասավորես․ արմավիրցները Կառավարության մոտ են (տեսանյութ) Արման Բաբաջանյանի գաղտնի առաքելությունը․ ֆինասնավորողը Սորո՞սն է, թե՞ Թուրքիան Բա որ գրում են, թե սեպտեմբերի 21-ի տոնակատարությունը լավ է, որ սութի հայրենասիրական երգերով չէր ու մեսիջ էր աշխարհին, որ մենք աբորիգեն չենք Թուրքիան ոչ միայն շարունակում է նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի հետ, այլ ընդլայնել է դրա շրջանակը Դանակներն առնենք, իրար մորթե՞նք, մեր խաղողը փչանում ա. վեճ խաղողագործների եւ փոխնախարարի միջեւ (տեսանյութ) Կտավ` «Հաղթողը և կապիտուլյանտը» Արմեն Չարչյանի գործը քննող դատավարը վերադարձել է արձակուրդից, հույս ունենք, որ հրատապ նիստ կհրավիրի․ պաշտպան Աննա’, Էրատո լացի նոր ձև՞ ես սովորե’լ. քաղաքացի (տեսանյութ) Ադրբեջանի ԱԱՆ հակահետախուզության նախկին պետը ամբաստանյալների աթոռին է Պահանջում են հանդիպում վարչապետի հետ Երեք տա­րի նպա­տա­կա­ուղղ­ված քայ­քա­յել են մեր պե­տա­կա­նու­թյունն ու մեր դի­մադ­րո­ղա­կա­նու­թյու­նը ԻՀՊԿ-ն Ադրբեջանի հետ սահման է տեղափոխել հիմնականում հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ Սյունիքի մարզպետի հետախուզվող որդին տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ Ինչո՞ւ պատվաստված մարդկանցից չի պահանջվում ՊՇՌ թեստ, եթե պատվաստումը չի բացառում վարակման փաստը Իշխանությունը նպատակ է դրել առաջիկա 3 ամիսներին մարզերը բոլոր համայնքներով վերցնել իր վերահսկողության տակ «Կամ խոսիր թուրքերեն, կամ լռիր». ռասիստական գրություններ Թուրքիայի դպրոցներից մեկում Քաղաքացիներն ահազանգում են՝ անձնագիր չեն տրամադրում. Որն է պատճառը Գնել Սանոսյանը մտածում է՝ «վարչապետն ով է, որ ես նրա որոշումները կատարեմ. Էդգար Ղազարյան Ադրբեջանական ծանր զինտեխնիկան՝ Հայաստանում, և Սյունիքով միջանցք. Փաշինյանը հստակ խոստումներ է տվել. Աննա Մկրտչյան «Ինչպիսին տվյալ ժամանակի իշխանությունն է, այնպիսին էլ՝ ժողովուրդն է, և ոչ երբեք հակառակը»․ Կարեն Ճշմարիտյան Պատերազմից խուսափող, «անգյալության» ձգտող էլիտաներն իրենց ժողովուրդներին տանում են ոչնչացման Զորավարժությունների ուղերձներից մեկն էլ հայ-իրանական սահմանի անվտանգության խնդիրն է Երկիրը պատերազմի մեջ է, իսկ ղեկավարը՝ էմոցիոնալ տատանումների. Արամ Վարդևանյան Սև լճի տարածքում ադրբեջանական բլոկ-պոստում ադրբեջանցի զինվոր է ինքնասպան եղել «Թուրքական Բայրաքթարների դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել». Նաիրա Զոհրաբյան «Լեգիտիմությունը նման է նիզակի. նրա վրա կարող ես հենվել, բայց նստել չարժե». Ալեքսանդր Հարությունյան «Պատկերացնում եք չէ, թե ի՞նչ կարող է լինել …». Սոֆյա Հովսեփյան Շատերի համար հասկանալի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հեղափոխական չէ, նա ինչ-որ այլ նպատակներ ունի. Գրիգորի Տրոֆիմչուկ ԱԺ-ում քննարկում են կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումները ԱՄՆ-ի Կոնգրեսում ընդունվեցին հայանպաստ օրինագծեր Գևորգ Էմին-Տերյանը 24 ժամ է տվել ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին «Նրանք բովանդակությամբ, արժեհամակարգով լակոտ են և նրանք հիմա իշխանության են». Վահե Բեգոյան Փաշինյանի սրբությունը Ստալինն է. նա լրտես է, սրանք ուզում են հայը պանդուխտ դառնա. Պարույր Հայրիկյան Բաքուն կրակ է բացել իրանական ուղղաթիռի ուղղությամբ Կալանավայրերում դժգոհություն է հասունանում իշխանությունների դեմ Հնա­րա­վոր են լուրջ դի­մադ­րու­թյուն­ներ ու «բո­լո­լա­ներ» Հովիկաղազարյանական ընկալումը Ում շահն է սպասարկում այսօրվա կառավարությունը Հերթական կերուխումը «կարևորագույն» միջոցառումից հետո Ընդդիմության առաջարկը խլել են Տիգրան Արզաքանցյանը շարունակում է «հաղթարշավը» Իրանցի վարորդներին ծախսեր են պարտադրվում. դանդաղել է իրանական բեռնատարների տեղաշարժը. ՀՀ–ում Իրանի դեսպանատուն Այս շաբաթ երկկողմ հանդիպումներ կունենանք հայերի և ադրբեջանցիների հետ և նույն առաջարկը կանենք այնտեղ. Պետդեպի պաշտոնյա Փորձում են ստեղծել սպասարկման ոլորտում աշխատող մի նոր ազգ. Գեղամ Նազարյան Կառավարության նախագծում չկա որեւէ բան, որը կարող է խոսել հանրային շահերի պաշտպանության մասին Ադրբեջանի արտգործնախարարը ՎՈւԱՄ-ի գործընկերներից պահանջել է «ճնշում գործադրել Հայաստանի վրա» Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները հասկանում են նոր հնարավոր էսկալացիայի գինը. փորձագետ Բազմաթիվ հարցեր, որոնք չեն կարող մնալ անպատասխան. Էլինար Վարդանյան ԵԱՀԿ Մինսկի խումբը նախատեսում է վերսկսել բանակցությունները Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ «Մեր քաղաքացիները պետք է անհապաղ ազատ արձակվեն». Իրանի դեսպանատունը՝ ձերբակալված իրանցի վարորդների մասին Իտալական մաֆիան կասկածվում է համավարակից հարստություն դիզելու ցանկության մեջ Թալիբները ուժայինների շարքերում չեն հանդուրժի մարդկանց, ովքեր մերկացվել են կոռուպցիայի եւ անբարո վարքի մեջ Կազմակերպիչները, տեղյակ լինելով իմ վերաբերմունքին, առաջինը ինձ էին հրավիրել մասնակցելու «հանդեսին». Հասմիկ Պապյան Փորձագետ. Հայ-ռուսական միությունը ՌԴ-ի համար միշտ կարեւոր է եղել Հարավային Կովկասում իր ներկայության տեսանկյունից Միրզոեւա. ՀՀ ոստիկանությունը սխալ տվյալներ է տրամադրել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների թվի վերաբերյալ Եղանակը Հայաստանում. օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի Ասորիները ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել. Նրանք բողոքում են Դիմիտրով գյուղը «խոշորացնելու» դեմ Forbes․ Աշխարհի ամենաթանկ մարզական ակումբների տասնյակը Սուդանում ձերբակալվել են պետական ​​հեղաշրջման բոլոր մասնակիցները Freedom House․ Հայաստանը 4 հորիզոնականով իջել է ինտերնետի ազատության վարկանիշում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքվեարկի հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով Այս շաբաթ երկկողմ հանդիպումներ կունենանք հայերի և ադրբեջանցիների հետ և նույն առաջարկը կանենք այնտեղ. Պետդեպի պաշտոնյա Զանգել է ոստիկանություն եւ հայհոյել ՀՀ վարչապետին ու քաղաքական գործիչներին Նիկոլի խրամատները գլխին փուլ են գալիս. Խաչիկ Մանուկյան Նիկոլը երեկվա ելույթով մեզ նախապատրաստեց նոր պարտության. Հայկազուն Ալվրցյան Գործատուն չի կարող աշխատանքից ազատել չթեստավորվելու դեպքում. Ժորա Սարգսյան Պուտինը ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական լիազոր ներկայացուցիչ է նշանակել Միքայել Աղասանդյանին Ինչպիսի՞ տուգանքներ են նախատեսվում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնը խախտելու դեպքում Ռուսաստանցի փորձագետ. Պատերազմը Ղարաբաղում հարվածել է տարածաշրջանում Ռուսաստանի հեղինակությանը Իրավապահ ու ուժային համակարգի ներսում բացասական են վերաբերվել պարգևներ ստանալուն Հրատապ լուրեր Նոր Հայաստանից Իշխանական թիմում ուղղակի իրար ատում են Թուրք-ամերիկյան խմբերը 2007 թ-ից ի վեր 2․2 միլիոն դոլար են նվիրաբերել քաղաքական գործիչներին. Հարութ Սասունյան Ադրբեջանի իշխանությունները շանտաժի են ենթարկում ԱՄՆ-ին եւ սպառնում հրաժարվել ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափից
Հարցում

«Ինձ համար կարևոր էր իմանալ՝ Միշաս զգացե՞լ է, որ այրվել է, թե՞ չէ․ վախենում էր այրվելուց»․ Արցախում զոհված 19-ամյա Միշայի մարմինը զոհվելուց 195 օր հետո է գտնվել

Բարի, համեստ, խելացի, կարգապահ․․․ Արցախյան վերջին պատերազմում զոհված 19-ամյա Միշա Գրիգորյանին ճանաչողները առաջինը հենց այս բառերով են բնութագրում նրան։

Միշան Լոռու մարզի Մղարթ գյուղից էր, ընտանիքի ավագ որդին, ունի իրենից մեկ տարով փոքր քույր և 4 տարեկան եղբայր՝ Գոռը, որի անունն ինքն էր որոշել:

 «Այնքան նպատակներ ուներ եղբոր հետ կապված․ անընդհատ ասում էր՝ Գոռիկը պետք է սովորի, պետք է խելացի, դաստիարակված մարդ մեծանա․․․»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Միշայի մայրը՝ Աննա Թամազյանը։

Միշան 2006 թվականից սովորել է Մղարթի 9-ամյա դպրոցում, ավարտելուց հետո ընդունվել է Ալավերդու արհեստագործական ուսումնարան։

«Մեր մոտ ոչ մի աշխատանք չկա, ֆինանսական առումով մի քիչ դժվար էր, դրա համար ինքը որոշեց՝ գնալ այնպիսի մի տեղ սովորել, որ տնից, էսպես ասած, փող չգնա․․․ Տրակտորի բաժինն էր ընտրել, որովհետև մի քիչ դժվար էր մեզ համար ուսման վճար տալը, ինչի համար շատ մեծ ափսոսանք կա, որ նման երեխեն․․․ Ինքը շատ խելացի էր, անչափ համեստ, երբեք բարձր ծիծաղելուց չէիր տեսնի, դյուրագրգիռ վիճակում չէիր կարող տեսնել, շատ, շատ հանգիստ էր: Ինքնակրթությամբ էր զբաղվում, հեռախոսում հավելված էր ներբեռնել, անգլերեն էր սովորում։ Մեքենա չունեինք, բայց ինքը հեռախոսով երթևեկության կանոններն էր սովորում․․․»,- պատմեց տիկին Աննան։

2019 թվականի դեկտեմբերի 20-ին լրացավ Միշայի 18-ամյակը: 5 օր անց՝ դեկտեմբերի 25-ին, նա զորակոչվեց հայոց բանակ։ Սկզբում 6 ամիս ծառայել է Արմավիրի ուսումնական զորամասում, դրանից հետո որպես տանկի մեխանիկ-վարորդ՝ տեղափոխվել էր Արցախ՝ Հադրութի զորամաս։ 

«Բացարձակ չէր ուզում տանկիստ դառնալ, բայց հարմարվեց, բավականին պարտաճանաչ ու խելացի զինվոր դարձավ։ Իր մայորով էր շատ տպավորված, ամեն զանգելուց նրա մասին էր պատմում, իր համար 28-ամյա մայորը ոնց որ օրինակ լիներ։ 2020 թվականի հունիսի 24-ն էր, 2 կրծքանշաններով և լավագույն կուրսանտ կոչումով տեղափոխվեց Հադրութ, այնտեղից էլ էր շատ գոհ, ասում էր՝ լավ է։ Ինքն ամեն տեղ էլ իրեն ճիշտ դրսևորել գիտեր»,- հիշեց զոհված զինծառայողի մայրը։

Միշան հաճախ էր զանգահարում տուն, հերթով բոլորից հարցուփորձ անում, շատ էր կարոտում քրոջն ու եղբորը։ Մոր հետ նաև զրուցում էր ապագայից, իր նպատակների մասին և պլանավորում էր կյանքը ծառայությունից հետո․

«Ասում էր՝ բանակից գամ, պարտադիր պետք է գնամ Երևան, կրթությունս շարունակեմ, ուզում էր իրավաբան դառնար, շատ էր ուզում․․․ նախքան պատերազմը, որ «Քաջարի մարտիկ» կրծքանշան էր ստացել, ասում էր՝ մամ, բա որ «Արիության» մեդալը ստանամ, գամ, ուր ուզեմ թղթերս կտամ, անվճար կընդունվեմ ու կսովորեմ։ Իր հիմնական նպատակը դա էր՝ զորացրվելուց հետո տեղափոխվեր Երևան՝ և՛ աշխատեր, և՛ սովորեր, ասում էր՝ մամ, լավ եմ ծառայում, որովհետև էս մեդալները ուսման վարձից ահագին տոկոսներ են իջեցնում։ Ծիծաղս գալիս էր, ասում էի՝ այս խաղաղ երկրում ի՞նչ «Արիություն», արի ու տես, որ «Արիության» մեդալը ստացավ, ուղղակի հետմահու»։

Պատերազմի հենց առաջին օրվանից Միշան, թեկուզ մի քանի րոպեով, բայց կապ էր հաստատում հարազատների հետ, վստահեցնում, որ իր հետ ամեն ինչ կարգին է, որպեսզի տան անդամները չանհանգստանան:

«Ամեն գիշեր հարմարեցնում ու զանգում էր, ասում էր՝ առաջին գծում չենք, մենք դեռ չենք կրակել, երկրորդ գծում ենք կանգնած, բայց ինչպես հետո պարզեցինք՝ առաջին գծում է եղել․ դեպքը տեղի է ունեցել պատերազմի 3-րդ օրը՝ սեպտեմբերի 30-ին․․․ Համարներ ճշտելով՝ պարզեցինք, որ սեպտեմբերի 30-ին բոյ են մտել, զամպալիտն ասաց՝ Միշայի շնորհիվ թշնամու հարձակում ենք հետ մղել»,- պատմեց տիկին Աննան, ապա հավելեց, որ հոկտեմբերի 3-ին Միշայից ոչ մի լուր չունենալով՝ զանգահարել են Պաշտպանության նախարարության թեժ գիծ, որտեղից ասել են՝ Միշայի անունը զոհվածների ցուցակներում է, նույն օրը հրապարակվել է նաև նրա անունը։

Տիկին Աննան պատմեց, որ պատերազմից 5 ամիս անց Միշայի մարմինը դեռ չէին գտել, երբ իրենց տուն էր գնացել որդու սերժանտը, որը նաև Միշայի մտերիմ ընկերն էր, և որոշ մանրամասներ պատմել դեպքից․

«Տանկի մեջ 3 հոգով են եղել՝ Միշաս, նշանառուն ու իրենց հրամանատարը՝ սերժանտը, փառք Աստծո, նրանք ողջ են, կան․ սերժանտը Միշայիս շատ մտերիմ ընկերն է, հիմա վիրավոր է։ Փետրվարին նա եկավ մեր տուն, Միշայիս դեռ չէինք գտել, չգիտեինք՝ ճի՞շտ է այդ լուրը, թե՞ չէ, հույս ունեինք՝ գերի է, մի տեղից ողջ դուրս կգա։ Այդ տղան որ եկավ մեր տուն, մանրամասն պատմեց կատարվածը։ Ուրեմն՝ 2 հարված է եղել տանկին, առաջին հարվածը տանկի ցեպին է կպել, ու հարվածն այդ 2 տղերքին դուրս է շպրտել, Միշան դուրս է եկել տանկից, տեսել, որ ընկերն ընկել է տանկի առաջ, ու արգելակման խնդիրներ են առաջացել, որ տանկը կանցնի ընկերոջ վրայով, նորից հետ է մտել, տորմուզ է արել, բայց դուրս գալուց երկրորդ հարվածը կպել է բաշնյային․․․ Իրեն շատ մոտ է եղել, շատ-շատ մոտ, ու ինքը մնացել է տանկի վրա, սնարյադները բացվել են, վառվել է․․․»։

2021 թվականի ապրիլի 12-ին Միշայից դեռ ոչ մի լուր չկար․․․ Տիկին Աննան պատմեց, որ մի քանի ծնողով խումբ էին կազմել և Կառավարությունում հանդիպել էին Նիկոլ Փաշինյանի հետ, ներկայացրել ամեն հնարավոր դրվագ, տեղեկություն, որոնք կօգնեին գտնել իրենց զավակներին․

«Ասացի, որ տեղեկություններ ունեմ, որ ամբողջական մարմինն Արցախից ուղարկել են Հայաստան, նույնիսկ հնարավոր էր ճանաչել։ Չնայած, որ այրվել էր, նմուշառման համար, հաստատ եղել են նմուշառումներ։ Այսինքն, եթե դիահերձում եղել է, որ ուրիշ բան չլինի, արդեն այդ դիահերձման ժամանակ նմուշառում կարելի էր վերցնել։ Մենք վարչապետին բան էինք ասում, ինքն անտեղյակի նման նայում էր․․․ Ես որ առաջին անգամ մտա կառավարություն ու իրեն հանդիպեցի, իր վրայից այնպիսի անճարություն զգացի, որ ինքս ինձ ասացի՝ վերջ, մենք մեր երեխեքին էլ ոչ ողջ կգտնենք, ոչ՝ զոհված։ Նաև այդ զգացումով ես դուրս եկա Կառավարության շենքից․․․

Չեմ ուզում կոպիտ բառեր օգտագործել, բայց այդ հանդիպմանը ներկա էր Հերացու երևի դատաբժիշկներից՝ Բիշարյանը, ասաց՝ հնարավոր չի, նման բան անհնար է, խնդրում եմ՝ մի հատ վերջում մոտեցեք։ Վերջում մոտեցա, ամեն ինչ մանրամասն պատմեցի, ասաց՝ նման բան հնարավոր չէ, շատ հնարավոր է, որ շփոթմունք է, ուրեմն ձեր տղան ողջ է, հնարավոր չէ․․․ Էն, որ ասում են՝ ինչ ուզում ես լսես ու հավատում ես դրան․ թևեր առած դուրս եկա այնտեղից․․․

Հաջորդ օրը՝ ապրիլի 13-ին, գնացի ԱԱԾ, այնտեղ էլ նույնը պատմեցի, ասացին՝ ոնց որ բավականին շատ համարներ ունեք, գործող անձինք կան, ուղարկեցին Քննչական կոմիտե, գնացի քննչական, որ պետք է ներկայացնեմ ամեն ինչ, բայց այդ օրը ամուսինս հետս չէր, քույրս էր հետս․․․ Քննչականում ես հասկացա, որ գնում եմ մեկ այլ սենյակ, ես դա զգացի, չգիտեմ ինչից, բայց ես դա զգացի, ուղեկցեցին մի սենյակ, համակարգչի վրա կարդացի ՝ Գրիգորյան Միշա Մելիքի, ու արդեն, այսպես ասած՝ ամեն ինչ հասկացա․․․ Ասացի՝ համընկնում կա, հա՞, պատասխանեցին՝ չէ, բայց այդ չէ-ն ավելի շատ հա էր, թե բա՝ չէ, չկա, ասացի՝ ձեր խոսքից պարզ երևում է, բա հա, համընկնում ունեք․․․ Ես էլ էի ուզում ԴՆԹ հանձնել, որ համոզվեի, բայց համընկնումները շատ էին։

Միշաս բոյով էր, 1.83 ամենաքիչը, համենայն դեպս այդքան էր, որ գնաց բանակ, դիմացի ատամներն էլ մի քիչ թեքություն ունեին, որպեսզի երեխուս մի ամիս էլ քարշ չտային մի տեղից մեկ ուրիշ տեղ, ամուսնուս ասացի՝ գնացեք, նայեք, եթե ատամների թեքությունն էլ կա, էլ իմաստ չունի, որ ես էլ ԴՆԹ հանձնեմ, գնացին, նայեցին, կար, դե ԴՆԹ էլ հաստատված կար։ Նույնիսկ իր այդ դիրքից, թե ոնց էր մնացել տանկի վրա, ձեռքերի դիրքից անգամ, ամեն ինչ, ամեն ինչ․․․ էդպես երեխուն բերեցինք գյուղ, ապրիլի 16-ին որդուս հուղարկավորությունն էր, մեր գյուղում ենք հուղարկավորել»։

Միշայի մայրը նաև պատմեց, որ որդու այված, բայց ամբողջական մարմինը հենց զոհվելու օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 30-ին են դուրս բերել Հադրութից, հոկտեմբերի 9-ին Հայաստանում դիահերձում են իրականացրել, բայց 6.5 ամիս իրենց ոչ մի բան չեն ասել․

«Քանի որ տարբեր լուրեր էինք լսում, ամուսինս ամեն դեպքում հոկտեմբերի 7-ին ԴՆԹ թեստ հանձնեց, Միշայիս դիահերձումը դրանից 2 օր հետո է եղել՝ հոկտեմբերի 9-ին․ նմուշառման համար հյուսվածքներ եղել են, նկարների մեջ անգամ բատինկաներն էին հագին, նույնիսկ ոտքերի վրա տեղ-տեղ մազը չէր խանձվել, պատկերացրեք՝ ինչքան նմուշառում է հնարավոր եղել վերցնել ու ժամանակին ԴՆԹ անել, բայց Հայաստանի «պարտաճանաչ» աշխատողները 6.5 ամիս մեզ մորգից մորգ են վազեցրել։ Գորիս, Վարդենիս, Մարտունի, Հերացի ու Մեծամորը էլ չեմ ասում, ամեն-ամեն հնարավոր տեղ․․․ Էդ մարդիկ չեն աշխատում, մինչև էսօր էլ մարմիններ կան մորգերում․․․

Միշայիս ամբողջական մարմինը Մեծամորի դիահերձարանում է եղել, ասացին՝ այրված է եղել, ԴՆԹ-ն դժվար է անջատվել, բայց ես դրան ուղղակի չեմ հավատում․․․ Փորձեցին-փորձեցին, 6.5 ամիս հետո մի կերպ անջատվե՞ց․․․»։

«Արիության» մեդալը Միշայի հուղարկավորության 40-րդ օրն են հանձնել։ Տիկին Աննան ասաց՝ մի հարց կար, որն այնուամենայնիվ իրեն հանգիստ չէր տալիս, և այդ օրը որդու քառասունքին ներկա գտնվող դասակի հրամանատարից փորձել է ստանալ իրեն տանջող հարցի պատասխանը․

«Ինձ համար շատ կարևոր էր իմանալ՝ Միշաս զգացե՞լ է, որ այրվել է, թե՞ չէ․ ինքը վախենում էր այրվելուց։ Միշտ ասում էր՝ մամ, ամենացավոտ մահը վառվելով մեռնելն է, ու ինձ համար դա շատ կարևոր էր․․․ Ճիշտ է՝ ոչինչ չէի փոխելու, բայց միևնույն է, ինչ-որ մի մխիթարական բան էի ուզում գտնել, որ գոնե ինքը զգացած չլինի։ Դասակի հրամանատարն ասաց՝ ընդամենը 20 սանտիմետր է եղել հարվածի հեռավորությունը, պետք է որ հնարավոր չլիներ, որ զգար իր վառվելը․․․ Մեր երեխեքն արժանի չէին սրան, չգիտես՝ ինչի համար տարան, այսքան երեխեքին վարի տվեցին, իրենք ամենալավերն էին․․․

 Միշան ուրիշ էր, պատմում են, որ առաջնագծում էլ շատ համարձակ էր, առաջին գործողության ժամանակ իրենց տանկով 2 ԲՄՊ, 1 տանկ և 40-50 հետևակ են ոչնչացրել, ու որ հետնահանջի հրաման են տվել, ասել են՝ դուրս եկեք, էլ խփելու բան չկա, Միշաս ասել է՝ հա, մի հատ էլ ֆռանք, ու դուրս գանք, ասել է՝ սրանց պետք է ջարդենք, հետո դուրս են եկել։

Սեպտեմբերի 30-ին ժամը 3-ի կողմերը նորից հրաման են ստացել՝ 4-րդ պաշտպանականից գնացեք 3-րդ պաշտպանական՝ թշանամու տանկեր են գալիս, գնացեք առաջն առեք․․․ Մեր հրետանին է հարվածել Միշայենց տանկին, ես որ իմացա, ասացի՝ երևի նորակոչիկներն են եղել, չեն իմացել, Միշայիս ընկերն ասաց՝ ի՞նչ նորակոչիկ, Գյումրու սպայական կամանդն էր։ Պարզվում է՝ մերոնք մեր տանկերի վրա են կրակել, 4 տանկ են շարքից հանել, 2 հարված հասցվել է Միշայի տանկին, որովհետև ինքն առաջինն է եղել, մեծ արագություն է ունեցել, ասել է՝ տղերք, գնացինք։ Ես, որ դասակի հրամանատարին էլ հարցրեցի, ինքը մի տեսակ շփոթվեց, ասաց՝ ի՞նչ գիտեք, ասացի՝ ընկերն է ասել։ Հետո գնդի զամպալիտը հետևյալ կերպ բացատրեց՝ հրամանատարը հրետանավորներին տարել և հրաման է տվել՝ այդ հատվածից ով դուրս գա՝ կխփեք, ու այդ պահին թշնամու փոխարեն մերոնք են դուրս եկել ու հարվածն իրենք են ստացել։ Ես չգիտեմ՝ դա դավաճանության հետևա՞նք է, թե՞ շփոթմունք է, բայց նման բան է եղել, 400 մետրից է հարվածն իրականացվել։ Միշայիս մարմինը գտել ենք զոհվելու 195-րդ օրը․․․»։

 Մոտ 1 տարի է, որ Միշա Գրիգորյանը ֆիզիկապես հարազատների հետ չէ, սակայն նրա շունչն ամեն տեղ զգացվում է, անգամ տան բակում, որտեղ աճել և մեծանում են Միշայի տնկած ծառերը․․․

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan