Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցները մտադիր են նախընտրկան դաշինք կազմել՝ առանց քաղաքապետի
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը վերջնականապես որոշել է չմասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին:
Սակայն քաղաքապետարանի աշխատակիցները մտադիր են պրոիշխանական նախընտրական դաշինք կազմել` Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Կոմունալ ծառայություն համայնքային բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում