«Ինչպիսին որ քաղաքացին է՝ այնպիսին էլ նրա երկիրն է»․ Արտակ Զաքարյան
Այս թեմայով
- Մենք վաղուց շեղվել ենք բոլոր տիպի ճշմարտություններից և ապրում ենք Նիկոլի կեղծ ու վնասարար իրականության մեջ. Արտակ Զաքարյան
- Կարող է՞ ՍՈւ-30 ՍՄ-ներն էլ էք հանձնել թշնամուն․ Արտակ Զաքարյանը՝ Փաշինյանին
- Բաց հարցը մնում է այն, թե ո՞վ է հրահրել վերջին ռազմական բախումը Տեղ գյուղում. Արտակ Զաքարյան
- Նիկոլը ոչ միայն պրոթուրքական կերպար է, այլ կոնկրետ հակահայ․ Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր Հայաստանում, հարյուր հազարավոր երեխաներ, պատանիներ և երիտասարդներ, սովորականից ավելի վաղ արթնացել են, կոկիկ հագնվել և ուղևորվել դեպի հարազատ դպրոց կամ ԲՈւՀ։
Թվում է, թե ընդամենը դասերը վերսկսելու օր է։
Ինձ համար գիտելիքի տոնը՝ Հայրենիքի լինելիության, պետության զարգացման, հանրային բարօրության, երջանիկ և անվտանգ ապագայի, հայեցիության, դաստիարակված քաղաքացու, արժանապատիվ Հայի, պատվախնդիր անհատի, առողջ հասարակության տոն է։
Չէ՞ որ մեր բոլորիս նպատակը կրթված, գիտակից, դաստիարակված և հայեցի սերունդ-հասարակություն ունենալն է։
Ինչպիսին որ քաղաքացին է՝ այնպիսին էլ նրա երկիրն է։ Գերմանիան հզոր է ոչ թե իր ղեկավարների, այլ գերմանացիների շնորհիվ։ Իսրայելը՝ հրեաների շնորհիվ, Ճապոնիան՝ ճապոնացիների։
Այսօր, գիտելիքի օրվա այս գերկարևոր խորհրդով ցանկանում եմ, որ ի վերջո գա այն ժամանակը, երբ Հայաստանը կհզորանա հայերի շնորհիվ։ Ցանկանում եմ, որ Հայաստանում չլինեն դավաճան նիկոլներին նոր Քրիստոս հռչակող հետամնաց շերտեր, չլինեն անգրագիտության շնորհիվ սեփական Հայրենիքը չճանաչող, և թուրքական իշխանություն (ՔՊ) Հայաստանում հանդուրժող խմբեր։
Չեմ ցանկանում քաղաքականացնել օրվա խորհուրդը։
Մեր աշակերտներին, ուսանողներին և կուրսանտներին բարի ճանապարհ դեպի մարդկության ամենաթանկ ձեռքբերումը՝ դեպի գիտելիքներ։
Շնորհավոր ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1»։