Շուրջ 40 օր է տեղեկություններ չունենք կորած մեր երկու զինծառայողների մասին
Այս թեմայով
- Այսօր առկա մեծ թվով խնդիրները դրդել կամ դրդում են շատ արցախցիների հեռանալ նաև Հայաստանից. Տիգրան Աբրահամյան
- Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում. Տիգրան Աբրահամյան
- ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը գրել է.
«Շուրջ 40 օր է տեղեկություններ չունենք Սյունիքի մարզի Սև լճի հատվածում կորած մեր երկու զինծառայողների մասին:
Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի վերնախավը խոսում է ամեն ինչից բացի մեր կորած 2 զինծառայողների ճակատագրից:
Սա սովորական միջադեպ չէ, սա պատերազմական ժամանակահատվածում գրանցված դեպք չէ:
Հիշեցնեմ, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն, հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը մեր երկու զինծառայողի հետ, որից անմիջապես հետո մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել։
Զինծառայողը սահմանին չի զգում պետության սատարումը, պետության ներկայությունը, սա զուտ միջադեպ չէ, սա ինքնին շատ բան է ասում զինված ուժերում, սահմանային հատվածում ստեղծված իրավիճակի և ռազմաքաղաքական իշխանության հանցավոր անտարբերության մասին»: