Այսօր՝ 20 սեպտեմբերի 2021թ., 00:00
Գժվել կարելի է այս սիմվոլիզմից. Էդգար Ղազարյան Դանակահարության հետևանքով մահացել են ՀԲԸՄ 2 կանայք Համերգի հովանավորն էլ Սելջուկ Բայրաքթա՞րն է. Այլընտրանքային նախագծեր խումբ Աղմկահարույց սկանդալից հետո Քենդալ Ջենները տներ է կառուցում մեքսիկացիների համար Անկախության տոնի առիթով կկատարվի Հանրապետական մաղթանք Նավթն էժանանում է Ռամզան Քադիրովը ստացել է ընտրողների ձայների 99,63 տոկոսը Bloomberg-ը կազմել է աշխարհի ամենահարուստ ընտանիքների ցուցակը Էրդողանը կարող էր լռել հանդիպման ու քննարկման մասին, բայց հատուկ է բացահայտել որոշ փաստեր «Գունագեղ հիշողություն ու փաստեր, որոնք ես երբեք չեմ մոռանում ու հիշեցնելու եմ բոլորիդ…». Ռուբեն Մխիթարյան Եդինոյա Ռոսիան կոմունիստներին պարտվել է Յակուտիայում եւ Ուլյանովսկում, բայց հաղթել Բաշկիրիայում եւ ամբողջ երկրում Ֆիքսենք՝ ոչ թե հայ պաշտոնյաներն են բարձրաձայնում այս «նորությունը», այլ թուրքերը Սրա բոլոր խաղերը մեր պետության ջանից են դուրս գալիս Պետդումայի ընտրություններում առաջատարը «Եդինայա Ռոսիան» է «Ռեալի» կամային հաղթանակը «Վալենսիայի» նկատմամբ Բռնապետիկական երկիր Հայաստան. ֆեյսբուքյան գրառման համար ոստիկաններն այցելել են արցախյան պատերազմի մասնակցին ԱՄՆ-ում դպրոցականներն ավիրում են զուգարանները TikTok-թրենդի պատճառով Ադրբեջանական կողմը վերադարձրել է ՀՀ 2 քաղաքացիներին Բագրատ Սրբազանի ազդեցիկ խոսքը Իջեւանի գնդում (Տեսանյութ) «Ցինիզմի վերին աստիճան». Կառավարության մոտ պահանջում են չեղարկել սեպտեմբերի 21-ի համերգը. (տեսանյութ) Դիեգո Ֆորլանը հեռացվել է «Աթենասի» գլխավոր մարզիչի պաշտոնից «Երազանքի երեխա է»․ 52-ամյա Նաոմի Քեմփբելն առաջին անգամ պատմել է դստեր մասին Կապիտուլիանտ Փաշինյանը Վրաստանի միջոցով փորձել է կապի դուրս գալ Թուրքիայի հետ. թուրքագետ Ավստրալիան մտադիր է առաջիկայում գնել կամ վարձակալել սուզանավեր ԱՄՆ-ից կամ Բրիտանիայից Գորիս-Կապան մայրուղում տեղի ունեցող ադրբեջանական սադրանքները հուշում է, որ տեղի է ունեցել առևանգում. Տիգրան Աբրահամյան Սա Հայաստանն է՝ 12-րդ դարի Քոբայրավանք. հոգեւոր-մշակութային գոմ. Նաիրա Զոհրաբյան Գորիս-Կապան ավտոճանապարհին վերջի օրերին տեղի ունեցող խայտառակությունը հետևանք է մի գաղտնի գործարքի. Արթուր Ղազինյան Էրդողանը քիչ-քիչ բացահայտում է Փաշինյանի՝ «Բաթումյան օրակարգը». մանրամասներ ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 35 տոկոսը Թուրքի նպատակը մեկն է. կամ քաղաքական ճանապարհով, կամ նոր պատերազմով, կամ էլ արագ հայաթափելով վերցնել Սյունիքը. Զաքարյան Միայն չասեք կյանքը շարունակվում է. էդպես ասելով դուք կյանքին եք հայհոյում, կյանքին Ռուսաստանում ընթանում է ընտրությունների երրորդ օրը. առավոտյան դրությամբ գլխավոր խախտումները «Հայրենիքիս արեւը նույնիսկ ուրիշ է՝ ավելի վառ, ավելի տաք... երանի արեւը գոնե չկորցնենք»․ Անաիս Սարդարյան Աշնան ամենանորաձեւ կոշիկը. սովորում ենք համադրել լոֆերները Պեսկովը հավաքել է 10 հազար մրցանակային միավոր առցանց քվեարկությունից հետո Գվարդիոլա․ Երբեք չեմ մտածել, թե քանի երկրպագու է գալիս կամ չի գալիս հանդիպման Շեղվելու ընդհանրապես տարբերակ չկա. մեքենայով են անհետացել. Գորիսի փոխքաղաքապետ Ինչպե՞ս ճիշտ ուտել ճարպը Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում մեծացել է 1 501-ով Կոլորադոյից մարդասպանը դատապարտվել է 1282 տարով ազատազրկման՝ ի հավելում ցմահ ժամկետի Նիկոլաս Քեյջը բացատրել է, թե ինչու երբեք չի գնա թոշակի Քասախի 2 բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհով երթևեկելիս հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. ԱԱԾ Ջենիֆեր Լոպեսն իրեն «աութսայդեր» է անվանել Հոլիվուդում Մի քանի հարյուր մարդ ԱՄՆ Կոնգրեսի դիմաց բողոքի ցույցի է դուրս եկել Եվրախորհրդարանի պատգամավորը սպառնացել է «Հյուսիսային հոսք 2»-ը վերածել «ներդրումային ավերակների» Գարեթ Բեյլը չի խաղա 2 ամիս Պաշտպաններ,հատկապես ոստիկաններ, քննիչներ, դատախազներ, շատ ավելի նողկալի եք, որ հլու-հնազանդ ծառայում եք հայրենիքը հանձնած մարդուկին և կատարում նրա հրահանգները Ես չեմ հասկանում, Հայաստանի իշխանություններն իրենց լիազորությունները փոխանցել են Իրանի և Ադրբեջանի իշխանությունների՞ն «Լեռնային Արցախ». Ադրբեջանցիները փորձել են հոգեբանական ճնշում գործադրել պատանի ֆուտբոլիստների վրա Իշխանությունը շարունակում է բանակցություններ վարել հասարակության թիկունքում Բռնի ուժ գործադրելու միջոցով հնարավոր չի լինելու նրանց լռեցնել․ Էլինար Վարդանյան Վախի ստրուկը Որևէ քաղաքացի երաշխիք չունի, որ ադրբեջանական ահաբեկումների կամ նույնիսկ ձերբակալման չի ենթարկվի. պատգամավոր Ադրբեջանցիները Գորիս–Կապան ճանապարհին էքսկավատորի շերեփով հարվածել են հայկական բեռնատարին Ֆրանսիայում 150 բայքերների մասնակցությամբ ծեծկռտուքի հետեւանքով մեկ մարդ է մահացել Իբրահիմովիչը բաց կթողնի «Յուվենտուսի» դեմ հանդիպումը Դեռահասը հայտնվել է հիվանդանոցում տեսախաղերից կախվածության պատճառով Ճապոնացի գիտնականները «երրորդ ձեռք» են ստեղծել մարդու համար Նյու Յորքում թռչունները զանգվածաբար սատկում են Անօդաչուն սխալմամբ թմրանյութերի ծանրոց է գցել դպրոցի բակ Արա իշխանություն, բա ասում էիր «ապագա կա». չմթերված խաղողը բարձելու ենք, բերենք «գունագեղ» տոնիդ Աստղագետները գրանցել են Յուպիտերի բախումը անհայտ օբյեկտի հետ Գիտնականները բացահայտել են մուտացիայի ենթարկված կորոնավիրուսի վտանգը Ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը, կա 2 վիրավոր. ՌԴ ՊՆ Ինչպես հասկանալ, որ դիմացինը ստում է Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է ԱՄՆ-ի «Ամերիկան ամենից առաջ» կուրսի շարունակման մասին Երևանում վրաերթի է ենթարկվել ոստիկանության շտաբի պետի տեղակալը. վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի Առերևույթ ծանր մարմնական վնասվածք է ստացել պրդյուսեր Արմեն Գրիգորյանը. Ղազինյանը տեսակցել է բերման ենթարկվածներին «Հայաստան» դաշինքի եւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներն այցելել են բերման ենթարկված քաղաքացիներին Տաջիկստանի եւ Իրանի նախագահները համագործակցության հուշագիր են ստորագրել Դենիել Քրեյգը հրաժեշտ է տվել Ջեյմս Բոնդի դերին 49-ամյա Յարոմիր Յագրը վերադարձը նշել է գոլով Չինաստանը հայտարարել է Թայվանի մերձակայքում վարժանքների անցկացման մասին՝ ամերիկյան ռազմանավի անցումից հետո Տեղահանված շուշեցիները քննարկել են Արցախի Հանրապետության կարգավիճակի, բռնի տեղահանվածների եւ այլ հարցեր Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 20 հազար դեպք Մեսին 3 տարում կարող է 110 միլիոն վաստակել ՊՍԺ-ում Ավստրալիայում Ֆրանսիայի դեսպանը Կանբերայի գործողությունները դավաճանություն է անվանել Գյումրիի տոնի կարևորությունը ոչ միայն ու ոչ այնքան հանդիսություններն են, որքան օրվա խորհուրդը. Արտյոմ Ղուկասյան Գերմանիան Եվրոպային հորդորել է ռազմական առումով ավելի անկախ դառնալ ԱՄՆ-ից Ավստրալիայում կարանտինի դեմ ցույցերի ժամանակ ավելի քան 260 մարդ է ձերբակալվել
Հարցում

«Վա՞տ բան ենք անում». Լոռու մարզպետարանից գրություն են ուղարկել Վանաձորի դպրոցի տնօրեններին

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում 670 հազար քաղաքացու քվե ստացած իշխող ուժն արդեն երկու օր խորհրդարանում է, իրացնում է իր լիազորությունները, հիմնականում ձևավորել է կառավարությունը, բայց կարծես դեռ զգում է հանրության վստահության պակասը ու մարդկանց իր կողքին հավաքելու խնդիր է փորձում լուծել: Առաջիկայում Վանաձորի քաղաքապետի ընտրություններն են:

168.am-ին հասած տեղեկություններով՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն աշնանը Վանաձորի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ քաղաքում տիրող իրավիճակին ծանոթանալու, վանաձորցիների հետ աշխատելուն ուղղված քայլեր է իրականացնում: 168.am-ի տրամադրության տակ է հայտնվել մի գրություն, որը Լոռու մարզպետարանից ուղարկվել է Վանաձորի դպրոցի տնօրենների «Վայբեր»-ի խմբին: Գրությամբ դպրոցների տնօրեններին խնդրում են դասղեկների միջոցով իրազեկել աշակերտների ծնողներին, որպեսզի ներկա լինեն նախաձեռնած հանդիպումներին:

«Հարգելի գործընկերներ,

ՀՀ Լոռու մարզպետի նախաձեռնությամբ ս/թ օգոստոսի 3-ին և 4-ին նախատեսվում է մարզի պաշտոնյաների այց Վանաձորի և հարակից համայնքների թաղամասեր՝ լսելու տեղի բնակիչներին անհանգստացնող հարցերը և փորձելու դրանց լուծմանն օժանդակել:

Խնդրում եմ Ձեզ դասղեկների միջոցով ապահովել Ձեր դպրոցի սովորողների ծնողների իրազեկման աշխատանքները: Այցի վայրերն ու ժամանակացույցը՝ կից ֆայլով»,- նշված է գրության մեջ:

168.am-ի հետ զրույցում Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը նախ մեր հարցին հարցով պատասխանեց, թե «Վա՞տ բան ենք անում», հետո հերքեց հանդիպման նպատակի մասին մեզ հասած տեղեկությունը:

Արամ Խաչատրյանի հետ զրույցը՝ ստորև.

– Պարոն Խաչատրյան, մի գրություն ենք ստացել, որն ուղարկվել է Վանաձորի դպրոցի տնօրենների «Վայբեր»-ին, որ այցեր են լինելու Վանաձոր և հարակից թաղամասեր: Ուզում էի իմանալ՝ ի՞նչ նպատակ ունեն այս այցերը, ինչո՞ւ է հանրությանն այդ այցերի մասին տեղեկացնելու նման եղանակ ընտրվել:

– Մարդկանց հետ աշխատակիցները պետք է շփվեն, ծանոթանան՝ ի՞նչ խնդիրներ կան, ծանոթանան այդ խնդիրների հետ և այլն:

– Ինչո՞ւ է ընտրվել հենց դպրոցի տնօրենների կամ դասղեկների միջոցով այդ հանդիպումը կազմակերպելու տարբերակը:

– Վա՞տ բան ենք անում: Մարդկանց հետ գնում են, շփվեն մեր աշխատակիցները. կրթության վարչության պետը՝ կրթության ոլորտի հետ կապված, առողջապահության վարչության պետը՝ առողջապահության ոլորտի հետ կապված, գյուղվարչության պետը՝ այդ ոլորտի հետ կապված, մարդկանց հետ ծանոթանան՝ ինչ խնդիրներ կա, ինչ առաջարկություններ կարող են լինել, որ ներկայացնենք կառավարությանը կամ օրենսդիր մարմնին: Ժողովրդի հետ նմանատիպ հանդիպումներ ենք կազմակերպում: Ուրիշ ոչ մի բան չկա: Աշխատանքային ձևաչափ է, որը ընտրել ենք մենք, և կարծում եմ՝ արտառոց որևիցե բան չկա:

Մենք շուտվանից էինք նախատեսել, բայց քանի որ ընտրություններ էին, որոշեցինք սպասել, որ ավարտվեն, որպեսզի այլ ենթատեքստ չլինի:

– Պարոն Խաչատրյան, մեզ հասած տեղեկություններով՝ նպատակը Վանաձորի ընտրություններից առաջ ընդհանուր դաշտը շոշափելն է, հասկանալը…

– Ոչ, ոչ, նման բան չկա:

– Դուք բացառում եք, որ նման պարզաբանում ունենալու հնարավորությամբ են այս հանդիպումները լինելու:

– Այո, ես բացառում եմ, նման բան չի կարող լինել: Եվ բովանդակությունն էլ կարող եք գնալ, տեսնել, որ ընդհանրապես Վանաձորի ընտրությունների հետ կապված որևէ խոսակցություն չի կարող լինել:

Հ.Գ. Իմքայլական Արամ Խաչատրյանը առաջին մարզպետն էր, որ բարձրաձայն հայտնեց, թե մարզի այն համայնքապետերը, որոնք արտահերթ ընտրությունների ընթացքում աջակցում էին այլ քաղաքական ուժերի, պետք է հրաժարական ներկայացնեն, ու խոստանում էր, որ լինելու են շատ խիստ այդ համայնքապետերի հետ, «պողպատե մանդատի ուժը ժողովուրդը պետք է զգա իր մաշկի վրա»: Վանաձորում 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում հաղթել էր իշխող ՔՊ-ն՝ այն դեպքում, երբ Վանաձորի համայնքապետը ՀՀԿ անդամ Մամիկոն Ասլանյանն է:

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan