Այսօր՝ 20 սեպտեմբերի 2021թ., 00:00
Նավթն էժանանում է Ռամզան Քադիրովը ստացել է ընտրողների ձայների 99,63 տոկոսը Bloomberg-ը կազմել է աշխարհի ամենահարուստ ընտանիքների ցուցակը Էրդողանը կարող էր լռել հանդիպման ու քննարկման մասին, բայց հատուկ է բացահայտել որոշ փաստեր «Գունագեղ հիշողություն ու փաստեր, որոնք ես երբեք չեմ մոռանում ու հիշեցնելու եմ բոլորիդ…». Ռուբեն Մխիթարյան Եդինոյա Ռոսիան կոմունիստներին պարտվել է Յակուտիայում եւ Ուլյանովսկում, բայց հաղթել Բաշկիրիայում եւ ամբողջ երկրում Ֆիքսենք՝ ոչ թե հայ պաշտոնյաներն են բարձրաձայնում այս «նորությունը», այլ թուրքերը Սրա բոլոր խաղերը մեր պետության ջանից են դուրս գալիս Պետդումայի ընտրություններում առաջատարը «Եդինայա Ռոսիան» է «Ռեալի» կամային հաղթանակը «Վալենսիայի» նկատմամբ Բռնապետիկական երկիր Հայաստան. ֆեյսբուքյան գրառման համար ոստիկաններն այցելել են արցախյան պատերազմի մասնակցին ԱՄՆ-ում դպրոցականներն ավիրում են զուգարանները TikTok-թրենդի պատճառով Ադրբեջանական կողմը վերադարձրել է ՀՀ 2 քաղաքացիներին Բագրատ Սրբազանի ազդեցիկ խոսքը Իջեւանի գնդում (Տեսանյութ) «Ցինիզմի վերին աստիճան». Կառավարության մոտ պահանջում են չեղարկել սեպտեմբերի 21-ի համերգը. (տեսանյութ) Դիեգո Ֆորլանը հեռացվել է «Աթենասի» գլխավոր մարզիչի պաշտոնից «Երազանքի երեխա է»․ 52-ամյա Նաոմի Քեմփբելն առաջին անգամ պատմել է դստեր մասին Կապիտուլիանտ Փաշինյանը Վրաստանի միջոցով փորձել է կապի դուրս գալ Թուրքիայի հետ. թուրքագետ Ավստրալիան մտադիր է առաջիկայում գնել կամ վարձակալել սուզանավեր ԱՄՆ-ից կամ Բրիտանիայից Գորիս-Կապան մայրուղում տեղի ունեցող ադրբեջանական սադրանքները հուշում է, որ տեղի է ունեցել առևանգում. Տիգրան Աբրահամյան Սա Հայաստանն է՝ 12-րդ դարի Քոբայրավանք. հոգեւոր-մշակութային գոմ. Նաիրա Զոհրաբյան Գորիս-Կապան ավտոճանապարհին վերջի օրերին տեղի ունեցող խայտառակությունը հետևանք է մի գաղտնի գործարքի. Արթուր Ղազինյան Էրդողանը քիչ-քիչ բացահայտում է Փաշինյանի՝ «Բաթումյան օրակարգը». մանրամասներ ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 35 տոկոսը Թուրքի նպատակը մեկն է. կամ քաղաքական ճանապարհով, կամ նոր պատերազմով, կամ էլ արագ հայաթափելով վերցնել Սյունիքը. Զաքարյան Միայն չասեք կյանքը շարունակվում է. էդպես ասելով դուք կյանքին եք հայհոյում, կյանքին Ռուսաստանում ընթանում է ընտրությունների երրորդ օրը. առավոտյան դրությամբ գլխավոր խախտումները «Հայրենիքիս արեւը նույնիսկ ուրիշ է՝ ավելի վառ, ավելի տաք... երանի արեւը գոնե չկորցնենք»․ Անաիս Սարդարյան Աշնան ամենանորաձեւ կոշիկը. սովորում ենք համադրել լոֆերները Պեսկովը հավաքել է 10 հազար մրցանակային միավոր առցանց քվեարկությունից հետո Գվարդիոլա․ Երբեք չեմ մտածել, թե քանի երկրպագու է գալիս կամ չի գալիս հանդիպման Շեղվելու ընդհանրապես տարբերակ չկա. մեքենայով են անհետացել. Գորիսի փոխքաղաքապետ Ինչպե՞ս ճիշտ ուտել ճարպը Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում մեծացել է 1 501-ով Կոլորադոյից մարդասպանը դատապարտվել է 1282 տարով ազատազրկման՝ ի հավելում ցմահ ժամկետի Նիկոլաս Քեյջը բացատրել է, թե ինչու երբեք չի գնա թոշակի Քասախի 2 բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհով երթևեկելիս հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. ԱԱԾ Ջենիֆեր Լոպեսն իրեն «աութսայդեր» է անվանել Հոլիվուդում Մի քանի հարյուր մարդ ԱՄՆ Կոնգրեսի դիմաց բողոքի ցույցի է դուրս եկել Եվրախորհրդարանի պատգամավորը սպառնացել է «Հյուսիսային հոսք 2»-ը վերածել «ներդրումային ավերակների» Գարեթ Բեյլը չի խաղա 2 ամիս Պաշտպաններ,հատկապես ոստիկաններ, քննիչներ, դատախազներ, շատ ավելի նողկալի եք, որ հլու-հնազանդ ծառայում եք հայրենիքը հանձնած մարդուկին և կատարում նրա հրահանգները Ես չեմ հասկանում, Հայաստանի իշխանություններն իրենց լիազորությունները փոխանցել են Իրանի և Ադրբեջանի իշխանությունների՞ն «Լեռնային Արցախ». Ադրբեջանցիները փորձել են հոգեբանական ճնշում գործադրել պատանի ֆուտբոլիստների վրա Իշխանությունը շարունակում է բանակցություններ վարել հասարակության թիկունքում Բռնի ուժ գործադրելու միջոցով հնարավոր չի լինելու նրանց լռեցնել․ Էլինար Վարդանյան Վախի ստրուկը Որևէ քաղաքացի երաշխիք չունի, որ ադրբեջանական ահաբեկումների կամ նույնիսկ ձերբակալման չի ենթարկվի. պատգամավոր Ադրբեջանցիները Գորիս–Կապան ճանապարհին էքսկավատորի շերեփով հարվածել են հայկական բեռնատարին Ֆրանսիայում 150 բայքերների մասնակցությամբ ծեծկռտուքի հետեւանքով մեկ մարդ է մահացել Իբրահիմովիչը բաց կթողնի «Յուվենտուսի» դեմ հանդիպումը Դեռահասը հայտնվել է հիվանդանոցում տեսախաղերից կախվածության պատճառով Ճապոնացի գիտնականները «երրորդ ձեռք» են ստեղծել մարդու համար Նյու Յորքում թռչունները զանգվածաբար սատկում են Անօդաչուն սխալմամբ թմրանյութերի ծանրոց է գցել դպրոցի բակ Արա իշխանություն, բա ասում էիր «ապագա կա». չմթերված խաղողը բարձելու ենք, բերենք «գունագեղ» տոնիդ Աստղագետները գրանցել են Յուպիտերի բախումը անհայտ օբյեկտի հետ Գիտնականները բացահայտել են մուտացիայի ենթարկված կորոնավիրուսի վտանգը Ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը, կա 2 վիրավոր. ՌԴ ՊՆ Ինչպես հասկանալ, որ դիմացինը ստում է Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է ԱՄՆ-ի «Ամերիկան ամենից առաջ» կուրսի շարունակման մասին Երևանում վրաերթի է ենթարկվել ոստիկանության շտաբի պետի տեղակալը. վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի Առերևույթ ծանր մարմնական վնասվածք է ստացել պրդյուսեր Արմեն Գրիգորյանը. Ղազինյանը տեսակցել է բերման ենթարկվածներին «Հայաստան» դաշինքի եւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներն այցելել են բերման ենթարկված քաղաքացիներին Տաջիկստանի եւ Իրանի նախագահները համագործակցության հուշագիր են ստորագրել Դենիել Քրեյգը հրաժեշտ է տվել Ջեյմս Բոնդի դերին 49-ամյա Յարոմիր Յագրը վերադարձը նշել է գոլով Չինաստանը հայտարարել է Թայվանի մերձակայքում վարժանքների անցկացման մասին՝ ամերիկյան ռազմանավի անցումից հետո Տեղահանված շուշեցիները քննարկել են Արցախի Հանրապետության կարգավիճակի, բռնի տեղահանվածների եւ այլ հարցեր Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 20 հազար դեպք Մեսին 3 տարում կարող է 110 միլիոն վաստակել ՊՍԺ-ում Ավստրալիայում Ֆրանսիայի դեսպանը Կանբերայի գործողությունները դավաճանություն է անվանել Գյումրիի տոնի կարևորությունը ոչ միայն ու ոչ այնքան հանդիսություններն են, որքան օրվա խորհուրդը. Արտյոմ Ղուկասյան Գերմանիան Եվրոպային հորդորել է ռազմական առումով ավելի անկախ դառնալ ԱՄՆ-ից Ավստրալիայում կարանտինի դեմ ցույցերի ժամանակ ավելի քան 260 մարդ է ձերբակալվել Լարված իրավիճակ Ազնավուրի հրապարակում. ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին (ուղիղ) ՀԱՊԿ երկրները հայտարարել են ռազմական ոլորտում ընդհանուր բյուջեի մասին Ո՞ւր էր «անհետացել» Փաշինյանը Վրաստան այցի ժամանակ․ Էրդողանը Ռուսաստան այցի ժամանակ Պուտինի հետ կքննարկի իրավիճակը սիրիական Իդլիբ նահանգում Ռայոլան պատմել է, թե ինչով է Իբրահիմովիչը զբաղվելու կարիերան ավարտելուց հետո
Հարցում

Արդեն իսկ վարկային բեռի տակ գտնվող գյուղացուն առաջարկում են վարկային բեռը մեծացնել. Քաղաքացին ահազանգում է՝ երաշտի պատճառով կսկսվի պարտադիր մորթ

Շուրջ մեկ ամիս առաջ 168.am-ը ներկայացրել էր Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի բնակիչ Վանո Կարապետյանի ահազանգն առ այն, որ մարզում երաշտի պատճառով անասնագլխաքանակը շեշտակի կրճատման եզրին է կանգնել. խոտի 1 հակի (տուկ) գինն արժե 2000 ՀՀ դրամ

168.am-ի հետ զրույցում նա մանրամասնել էր, որ թեև մարզում ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ չկան, քանի որ ջրային ռեսուրսները շատ են, սակայն երաշտից տուժել են այն մշակաբույսերը, որոնք հիմնականում մշակվում են անջրդի հողերում՝ ցորեն, գարի, հնդկացորեն:

Հարցին, թե ի՞նչ լուծումներ է ակնկալում պետությունից՝ մեր զրուցակիցը պատասխանել էր. «Լուծումը տեսնում եմ խոտի ձեռբքերման հետ կապված սուբսիդավորման մեջ»:

Եվ ահա հենց այս առաջարկով Վանո Կարապետյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով. «2021թ. ՀՀ ողջ տարածքում գրանցվեց երաշտ: Երաշտը ամենամեծ վնասը հասցնում է անասնապահությանը: Աննախադեպ երաշտի պատճառով դաշտերում խոտ չկա. խոտի 1 (մեկ) հակը արժե միջինում 2000 ՀՀ դրամ: Այսինքն՝ խոտի շուկայում 100% գնաճ է:

Հարգելի’ վարչապետ, ինչ քայլեր է ձեռնարկում ՀՀ Կառավարությունը խոտի գնի նվազեցման առումով: Զգուշացում՝ եթե խոտի գինը չնվազի, ապա մենք կունենանք անասնագլխաքանակի 45-60 % նվազում: Որևէ գյուղացի ի վիճակի չէ 2000 դրամով խոտ գնելու:

Առաջարկում եմ սուբսիդավորել խոտի գինը գյուղացիական տնտեսությունների համար: Քննարկեք և գտեք լուծումներ խոտի ներկրման համար: Քայլեր ձեռնարկեք, որպեսզի գյուղացին չզրկվի մի կտոր հաց վաստակելու հնարավորությունից»:

Ի պատասխան վարչապետին ուղղված այս գրության՝ Էկոնոմիկայի նախարարությունը Վանո Կարապետյանին նամակով հայտնել էր, որ ընթացիկ տարվա տևական չորային եղանակային պայմանների հետևանքով հանրապետությունում նախորդ տարիների համեմատ կուտակվել է կոպիտ կերերի ավելի քիչ քանակություն, ինչն էլ հանգեցրել է խոտի շուկայական արժեքի բարձրացմանը:

«ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը իրավիճակը պարզելու նպատակով համապատասխան գրություններ էր ուղարկել հանրապետության բոլոր մարզեր, և ստացված պատասխանների հիման վրա ակնհայտ է, որ ընթացիկ տարում կկուտակվի 25-30%-ով պակաս կոպիտ կերեր:

Կոպիտ կերերի ներկրումն այլ երկրներից խիստ ծախսատար է: Թերևս, ներկրման ծախսերը կարող էին որոշակիորեն նվազել փոխադրումների դեպքում, ինչը, սակայն, անհնար է ներկայիս պարագայում: Կոպիտ կերերի փոխարինման այլընտրանքային տարբերակ է հիդրոպոնիկ եղանակով կանաչ զանգվածի աճեցման տեխնոլոգիան: Կովերի կաթնատվության վրա կանաչ զանգվածի ազդեցության գիտական փորձերի իրականացման արդյունքում ակնհայտ է դարձել կովերի կերաբաժնում գարու կանաչ զանգվածի ընդգրկման հետևանքով կաթնատվության ավելացման փաստը: Կովերի կերաբաժնում 6 կգ կանաչ զանգվածի ավելացման պարագայում կովերի օրական կաթնատվությունը ավելացել էր 2,22,4 կգ-ով,- նամակում նշել էր նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ապա հիշեցրել, որ անասնակերի, ինչպես նաև անասնակերի արտադրության համար սարքավորումներ ձեռք բերելու համար կարող են օգտվել պետական օժանդակության հետևյալ ծրագրերից,- 1. «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրից, որի շրջանակներում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրվում է 3-15 մլն դրամ վարկեր: Վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորումն իրականացվում է այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը տնտեսավարողներին տրամադրվեն 0% տոկոսադրույքով, վարկի մարման մինչև 3 տարի ժամկետով, մայր գումարի մինչև 12 ամիս արտոնյալ ժամկետով:

Ծրագրի շրջանակներում ֆիզիկական անձանց կտրամադրվեն նաև 0 տոկոսադրույքով, մինչև 1 մլն ՀՀ դրամի չափով, մինչև 2 տարի մարման և մինչև 9 ամիս արտոնյալ ժամկետներով միկրովարկեր:

2. «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության» ծրագրի հիմնական նպատակն ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների մատակարարումն է: ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 175-Լ որոշմամբ’ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը, տրամադրվող լիզինգի համար կգործի հետևյալ պայմանները՝ 0 տոկոսադրույք, 20 % կանխավճար, մինչև 8 տարի մարման ժամկետ: Լիզինգի հիմնական գումարի մարման համար սահմանված է արտոնյալ ժամկետ, որը լիզինգը տրամադրելու պահից է առավելագույնը 3 ամիս, բացի այդ, լիզինգառուի դիմումով ՖԿ-ների կողմից կարող են սահմանվել լիզինգի հիմնական գումարի վճարման համար դադարի շրջաններ՝ տարեկան մինչև 6 ամիս ժամկետով: Ծրագրի շրջանակներում ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 1000.0 մլն դրամը: Նշված ծրագրերի պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ նախարարության կայքէջի «Պետական օժանդակության ծրագրեր» բաժնում»:

Էկոնոմիկայի նախարարությունից ստացված պատասխանը, սակայն, չի բավարարել քաղաքացուն։

Վանո Կարապետյանը մեզ հետ զրույցում մասնավորապես նկատեց. «Նշվում է, որ կարող ենք օգտվել պետական ծրագրերից, որոնք, ի դեպ, նոր ծրագրեր չեն, և օգտվողներ կլինեն, սակայն խնդիրն այն է, որ գյուղացին արդեն իսկ ընկած է վարկային բեռի տակ: Իրենց ասած այդ գործիքների համար, որոնց միջոցով պետք է ինչ-ինչ խնդիրներ լուծվեն, գյուղացին նորից պետք է վարկեր վերցնի: Կան նույնիսկ 0 տոկոսով վարկեր, որոնք կրկին պարտք են նշանակում:

Ստացվում է՝ կառավարությունն արդեն իսկ վարկային բեռի տակ գտնվող գյուղացուն առաջարկում է վարկային բեռը մեծացնել, բայց գյուղացին հնարավորություն չունի այդ վարկային գործիքներից օգտվելու: Ասեմ նաև, որ բանկային համակարգում էլ հաճախ ճիշտ չեն գնահատվում գյուղացու կարիքները, քանի որ այդ մասնագետները շատ դեպքերում գյուղատնտեսության մասին պատկերացում չունեն, և այդ իսկ պատճառով վարկի համար գյուղացու առաջարկած ծրագիրն ուղղակի մերժում են: Կան դեպքեր, որ գյուղացիներն էլ չեն կարողանում ծրագրեր գրել, քանի որ կրթական ցենզի խնդիր կա»:

«Պետությունը նոր գործիքներ պետք է մշակի, որպեսզի խոտի գինն իջնի: Եթե չիջնի, ես տարբեր համայնքների բնակիչների հետ զրուցում եմ, բոլորի նպատակը հարկադիր մորթն է, որովհետև իրենք խոտի հարյուր տոկոս գնաճի պայմաններում չեն կարողանում անասնակեր կուտակել կամ ձեռք բերել:

Առանց այն էլ՝ իրենց տված ստատիստիկ թվերը ցույց են տալիս, որ մեզ մոտ անասնագլխաքանակի հետ կապված նվազման դինամիկա կա, և այս տարվա երաշտն էլ շատ մեծ ազդեցություն է ունենալու անասնագլխաքանակի կրճատման վրա: Այս պահին այդ հարկադիր մորթը չի երևալու. այն նկատելի կլինի աշնանը, ինչն էլ շղթայաբար կբերի մսի գնի նվազման որոշակի ժամանակահատված, ապա կսկսի թանկանալ թե՛ մսի գինը, թե՛ կաթնամթերքի»,- եզրափակեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ մարզում այս պահին առկա է հուսահատություն:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan