Իսկ նորմա՞լ եք համարում, որ երեկ միջադեպ էր, իսկ համայնքապետ Երեւանում էր. Սանոսյանը՝ Սոթքի գյուղապետի մասին
Այդ մասին հավանաբար Սոթքի համայնքապետից պետք է հարցնել կամ ԱԱԾ-ից, ես չգիտեմ. նա բազմաթիվ քրեական գործերով է անցնում: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է Սոթքի գյուղապետը երեկ հրավիրվել ԱԱԾ:
Հարցին, թե արդյոք նորմալ է համարում, որ սահմանային միջադեպի, կրակոցների ֆոնին նրան տանում են ԱԱԾ, հնարավոր չէ՞ր մեկ այլ օր հրավիրել ԱԱԾ, մարզպետը պատասխանեց. «Իսկ նորմա՞լ եք համարում, որ երեկ միջադեպ էր, իսկ համայնքապետ Երեւանում էր: Իրեն կանչել էին Գեղարքունիքի ԱԱԾ, պարզվեց Երեւանում է, կանչել էին Երեւանի ԱԱԾ»: