Մուսթաֆա Շենթոփ. «Հույս ունենք, որ Փաշինյանը կարագացնի իր ստորագրած փաստաթղթերի կիրառումը»
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Հուլիսի 27-ին Բաքվում Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները ստորագրել են «Բաքվի հռչակագիրը»: Ստորագրման արարողությունից առաջ ելույթ է ունեցել Թուրքիայի մեջլիսի նախագահ Մուսթաֆա Շենթոփը և նշել, որ 3 երկրներն իրենց տարածաշրջաններում մշտական բնույթ ստացած խնդիրների լուծման համար պատասխանատվություն են կրում:
Շենթոփն ընդգծել է, որ քաղաքական հարցերին զուգահեռ 3 երկրների համագործակցության անկյունաքարերն են նաև պաշտպանության, տրանսպորտի, տարածաշրջանային կապակցվածության, առևտրի, էներգետիկայի, կրթության, զբոսաշրջության, ՏՏ ոլորտներում համատեղ գործունեությունը:
Նա «արժեքավոր գործընթաց է» որակել համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու մասին Ադրբեջանի՝ որպես հաղթած պետության արած կոչերը Հայաստանին:
«Հավատում ենք, որ ամենաճիշտ քայլը, որ կարող է անել Հայաստանը, վերոնշյալ կոչին լավ մտադրությունով և կառուցողական մոտեցմամբ պատասխանելն է: Հույս ունենք, որ չնայած պատերազմում պարտությանը, հունիսի 20-ին վերընտրված Փաշինյանը կարագացնի իր ստորագրած փաստաթղթերի կիրառումը: Եթե այս քայլն անկեղծորեն արվի, ապա ցանկանում եմ կրկին հայտնել, որ Թուրքիան նմանատիպ մոտեցմամբ կպատասխանի»,- ասել է Մուսթաֆա Շենթոփը։
Աղբյուր` Ermenihaber.am