Այսօր՝ 22 սեպտեմբերի 2021թ., 00:00
Նիկոլի խրամատները գլխին փուլ են գալիս. Խաչիկ Մանուկյան Նիկոլը երեկվա ելույթով մեզ նախապատրաստեց նոր պարտության. Հայկազուն Ալվրցյան Գործատուն չի կարող աշխատանքից ազատել չթեստավորվելու դեպքում. Ժորա Սարգսյան Պուտինը ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական լիազոր ներկայացուցիչ է նշանակել Միքայել Աղասանդյանին Ինչպիսի՞ տուգանքներ են նախատեսվում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնը խախտելու դեպքում Ռուսաստանցի փորձագետ. Պատերազմը Ղարաբաղում հարվածել է տարածաշրջանում Ռուսաստանի հեղինակությանը Իրավապահ ու ուժային համակարգի ներսում բացասական են վերաբերվել պարգևներ ստանալուն Հրատապ լուրեր Նոր Հայաստանից Իշխանական թիմում ուղղակի իրար ատում են Թուրք-ամերիկյան խմբերը 2007 թ-ից ի վեր 2․2 միլիոն դոլար են նվիրաբերել քաղաքական գործիչներին. Հարութ Սասունյան Ադրբեջանի իշխանությունները շանտաժի են ենթարկում ԱՄՆ-ին եւ սպառնում հրաժարվել ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափից Զարուհի Փոստանջյանը պահանջում է քրգործ հարուցել իր իրավունքները եւ ազատությունները սահմանափակող ոստիկանների նկատմամբ Անօդաչուների շոուի եւ մնացածի մասին Անահիտ Սիմոնյանը՝ Հայկոյի առողջական վիճակի մասին Իսրայելը մեղադրել է Իրանի նախագահին ստի եւ ցինիզմի մեջ Ապարանի եւ հարակից գյուղերի ասֆալտը կփռի Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը. hetq.am Պերմի բուհում հրաձգության հետեւանքով տուժածների թիվը հասել է 43-ի Քաղաքային տրանսպորտի թվաքանակը կրճատվել է «Նրանք բավականին երկար զրույց են ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին». Պետդեպ «Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Հանրապետության հրապարակում՝ ընդամենը զանգվածային հիպնոտիկ սեանս էր, որի նպատակը մոռացնելն էր»․ Հայկ Դեմոյան Փաշինյանը 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել. «Հրապարակ» Հայաստանի դրոշը հանդիսավորությամբ բարձրացվել է Օտտավայում Ադրբեջանցիները պահանջել են իջեցնել Ամարասի վրա տեղադրված Արցախի դրոշը. «Հրապարակ» Ավստրալիայի հարավ-արեւելքում երկրաշարժի հետեւանքով մասամբ ավերվել է ավելի քան 45 շենք Ռումինիայում տղամարդը 30 տարի անհետանալուց հետո տուն է վերադարձել նույն հագուստով Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումից հետո ՀՔԾ-ում խառնաշփոթ է Գնում եմ ընտրության, քանի որ սկսածս գործը կիսատ թողնել չեմ կարող. Գորիսի համայնքապետը հայտարարություն է տարածել Forbes. Ռոնալդուն շրջանցել է Մեսիին ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակում Սյունիքի միջանցքի հարցը հիմա Թուրքիան լուծում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ, հետո ճնշում կգործադրեն Հայաստանի վրա. պատմաբան Եկատերինբուրգի «Исеть» աշտարակը գունավորվել է հայոց եռագույնի գույներով Առողջապահության նախարարի պատվաստված մայրը վարակվել է կովիդով Հայտնի է Պուտին-Էրդողան հանդիպման օրը «Եթե նախկինում Հայաստանը Ռուսաստանին կապելու խնդիր կար, ապա հիմա՝ Գորիսը՝ Կապանին». Արմեն Մանվելյան Դավաճան սրիկաների հետ ամեն ինչ պարզ է Երբ վարչապետը հանդիպի Էրդողանի հետ, մենք ամեն ինչ կորցնելու ենք. այդ բանակցություններից ոչ մի շահ չենք ունենալու. Հարութ Սասունյան «Հանրապետության Հրապարակում տեղի է ունենում սրբապղծություն»․ Նարեկ Հախնազարյան Լուսային «գունագեղ» շոուն ապահովելու համար իշխանությունները դրոններ են պատվիրել ՌԴ-ից․ 10 րոպեն՝ 110.000 դոլար Ես չեմ գնալու բեմը կազմաքանդեմ… ես ասում եմ՝ պարում եք, նշանակում է մեր երեխեքի արյան վրա եք պարում «Նազա՛ր, ամո՛թ քեզ»․ որդեկորույս մայրերը Փաշինյանին թույլ չեն տվել մոտենալ իրենց զավակների շիրիմներին «Կ’անդրադառնա՞նք արդեօք, որ Թուրքիոյ երկարած ձեռքը սեղմելով մոռացութեան պիտի դատապարտուի մեր ժողովուրդի հողային պահանջն ու ցեղասպանութեան ճանաչումը․․․» Ես երթևեկում եմ Գորիս-Կապան ավոտճանապարհով, նորմալ է. Արտակ Դավթյան Կամաց-կամաց խոսում ես, որ չիմանա՞ն, որ դու էլ ես մասնակից Ղարաբաղի ծախմանը․ Եռաբլուրում կինը դիմեց Սասուն Միքայելյանին Հազարավոր հերոս տղերքի մարտիրոսման պայմաններում, դժվար է խոսել տոնի մասին. Վարդևանյան Սասուն Միքայելյանը շատ փոքր և աննշան անձ է, որին անդրադառնամ.Խաչատուր Սուքիասյանը պատասխանել է Սասուն Միքայելյանին Բաքվում հավաքվում են Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի գլխավոր վերլուծաբանները․ Ներկա կլինի նաև Իրանի փոխարտգործնախարարը Եթե չկա խաղաղության պայմանագիր, սահմանազատման մասին խոսելը ժամանակավրեպ է. Սեյրան Օհանյան Երգիչ Հայկոն հոսպիտալացվել է. նրա վիճակը ծանր է գնահատվում Արմեն Գևորգյանը դատի է տվել Գռզոյին «Տունս թշնամին է օգտագործում. ի՞նչ տոն նշենք՝ նշելու հավես ու սիրտ չկա». Որոտանի բնակիչ Ռուսաստանցիները աջակցում են Ձեր կողմից իրականացվող երկրի առաջընթաց զարգացմանը. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Պուտինին Երբ անսահման սիրում ես քո գործը, ապա ոչ մի խոչընդոտ անհաղթահարելի չէ Ռուսաստանը ցավում է, որ Թուրքիան չի ճանաչել Ղրիմում Պետդումայի ընտրությունների արդյունքները Հայաստանը պայքարում է իր և իր ժողովրդի գոյատևման համար՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի․Վալերի Բուայե Վաղվանից ջերմաստիճանը կնվազի Երեւանում, Ստեփանակերտում եւ Իջեւանում ՄԻԵԴ-ում «Հայկական ժամանակ»-ի գանգատը բավարարվել է «Հարգելի Նիկոլ Վովայի...». ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձը Բաքվից հայտարարում են՝ եթե Իրանը հանկարծ մի բանի անի, Պակիստանի բանակը ներխուժելու է Թեհրան. իրանագետ Արայիկ Հարությունյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը քննարկվել են Արցախում տեղի ունեցող վերջին զարգացումներին առնչվող հարցեր Ինչո՞ւ չարժե սուրճ խմել առավոտյան Պուտին. Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների զարգացումը համապատասխանում է եղբայրական ժողովուրդների շահերին ԱՄՆ-ն հանձնառու է աջակցելու ԼՂ խնդրի քաղաքական կարգավորմանը. ԱՄՆ պետքարտուղար Այսօր մեր պետությունը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առաջ. Գագիկ Ծառուկյան Երկու ամերիկացու մեղադրել են 2016 թվականին ռուսաստանցուց ստացված միջոցները Թրամփի շտաբին փոխանցելու մեջ Եկեք անկախությունը ոչ մի բանի հետ չհամեմատենք. Ինձ համար անկախությունն անսակարկելի է. Լեւոն Տեր-Պետրոսյան Շարունակելու ենք պայքարը թե ներքին, թե արտաքին ճակատների վրա. ՀՅԴ բյուրո Պահպանվում է երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան. Արմեն Սարգսյանին շնորհավորել է Սի Ծինփինը Այս գեղեցիկ երկիրն ու հրաշալի ժողովուրդը պայծառ ապագա ունեն. Նիդերլանդների դեսպանը հայերեն տեսաուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետը կայցելի ԱՄՆ քառյակի գագաթնաժողովին մասնակցության համար Ինչ-որ թուրք՝ իր անձնակազմով, ոտք է դնում է ու պղծում մեր երեխաների շիրիմները․ զոհվածի հարազատ Աբգարս 13-14 տարեկան էր, հանդիմանող տոնով հարցրեց՝ հայրիկ, ինչո՞ւ եք սպասել եւ 1991-ին անկախացել. Գեղամ Նազարյան Լա Լիգան շնորհավորել է Հայաստանի անկախության օրը Հանրային պարսավանքի արդյունքում «գունագեղ» տոնակատարության սցենարը փոխել են Պարտությունը և դա խորհրդանշող իշխանությունները չեն կարող ներշնչանքի և արարման աղբյուր լինել. Ռոբերտ Քոչարյան ԱՄՆ-ն կշարունակի միջոցներ գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ. Ջո Բայդեն Թանկ գնով ձեռք բերված անկախությունը համազգային միասնականությամբ պիտի պաշտպանենք ու պահպանենք․ Գարեգին Բ Բռնություն գործադրելով բերման են ենթարկել Զարուհի Փաստանջյանին Արցախյան վերջին պատերազմի «սցենարը» նախապես հայտնի՞ էր Լրագրողներին թույլ չեն տալիս տեղաշարժվել Եռաբլուրում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքորոշումը չի կարող արհամարհվել․ ԱՄՆ դեսպան «Որպեսզի ազգից նորից ժողովուրդ չդառնանք պետք է գիտակցենք մեր պետականության խորհուրդը». Հրանտ Բագրատյան
Հարցում

Առանց անակնկալների. դատավոր Արմեն Դանիելյանը մերժել է Մանվել Փարամազյանի կալանավորման որոշման դեմ բողոքը՝ առանց պաշտպաններին լսելու

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կմնա կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժել է Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը, ինչը պաշտպանության կողմի համար անսպասելի չէր։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ պաշտպան Երվանդ Վարոսյանից։

Նրա փոխանցմամբ՝ պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը՝ ներպետական ատյանները սպառելու և ՄԻԵԴ դիմելու համար։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ պաշտպանները ներկա չեն գտնվել կալանավորման որոշման դեմ բողոքի քննությանը, ինչի մասին նրանք հայտարարել էին նախապես՝ կասկածի տակ դնելով դատավոր Արմեն Դանիելյանի անաչառությունը։ Մասնավորապես, հուլիսի 26-ին պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան՝ դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու մասին՝ բարձրաձայնելով մակագրման գործընթացի հարցը, քանի որ գործը նրան մակագրվել էր ոչ թե մակագրման համակարգի կողմից, այլ վերաքննիչ դատարանի նախագահի նախաձեռնությամբ ու որոշմամբ։ Խնդիրն այն է, որ քաղաքականապես զգայուն և աղմկահարույց գործերով, ինչպիսիք են՝ Սյունիքի կալանավորված համայնքապետերի խափանման միջոցի վերաբերյալ բողոքների քննությունը, մակագրվել են «իշխանության կամքը դակող» համբավ ունեցող դատավորներին, որոնցից մեկը հենց Արմեն Դանիելյանն է։

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի պաշտպանները հայտնել էին, որ, եթե դատավոր Արմեն Դանիելյանն ինքնաբացարկ չհայտնի, ապա չեն մասնակցի գործի քննությանը։ Արմեն Դանիելյանի կողմից ինքնաբացարկի միջնորդությունը մերժելուց հետո պաշտպանները հեռացել են նիստերի դահլիճից, իսկ բողոքի քննությունը շարունակվել է՝ առանց պաշտպանության կողմի ներկայության։ Ստացվում է՝ դատավոր Արմեն Դանիելյանը նման որոշում է կայացրել՝ առանց պաշտպանության կողմին լսելու։ Հատկանշական է, որ պաշտպանության կողմին «չլսելը» դատավոր Արմեն Դանիելյանի համար նորույթ չէ, նման դեպք արդեն եղել է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով, երբ վերջինս, առանց պաշտպանության կողմին լսելու, թեեւ նրանք նիստին մասնակցում էին ու անմիջապես հեռացել խորհրդակցական սենյակ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հուլիսի 8-ին Քաջարանի քաղաքապետի բնակարանում խուզարկություն էր իրականացվել, ինչից հետո՝ ժամը 11։15-ի սահմաններում Փարամազյանին բերման են ենթարկել Երևան՝ ԱԱԾ, սակայն ԱԱԾ քննչական դեպարտամենտ է ներկայացվել արդեն հուլիսի 9-ին՝ ժամը 01։24-ին, երբ կազմվել է ձերբակալման արձանագրությունը։

Պաշտպանները բողոքարկել են ձերբակալման իրավաչափության հարցը, սակայն մինչ դատարանը կքններ այն, վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Փարամազյանին և կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան։ Հուլիսի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, բավարարել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախություն կազմակերպել) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասով:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan