Այսօր՝ 22 սեպտեմբերի 2021թ., 00:00
Պուտինը ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական լիազոր ներկայացուցիչ է նշանակել Միքայել Աղասանդյանին Ինչպիսի՞ տուգանքներ են նախատեսվում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնը խախտելու դեպքում Ռուսաստանցի փորձագետ. Պատերազմը Ղարաբաղում հարվածել է տարածաշրջանում Ռուսաստանի հեղինակությանը Իրավապահ ու ուժային համակարգի ներսում բացասական են վերաբերվել պարգևներ ստանալուն Հրատապ լուրեր Նոր Հայաստանից Իշխանական թիմում ուղղակի իրար ատում են Թուրք-ամերիկյան խմբերը 2007 թ-ից ի վեր 2․2 միլիոն դոլար են նվիրաբերել քաղաքական գործիչներին. Հարութ Սասունյան Ադրբեջանի իշխանությունները շանտաժի են ենթարկում ԱՄՆ-ին եւ սպառնում հրաժարվել ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափից Զարուհի Փոստանջյանը պահանջում է քրգործ հարուցել իր իրավունքները եւ ազատությունները սահմանափակող ոստիկանների նկատմամբ Անօդաչուների շոուի եւ մնացածի մասին Անահիտ Սիմոնյանը՝ Հայկոյի առողջական վիճակի մասին Իսրայելը մեղադրել է Իրանի նախագահին ստի եւ ցինիզմի մեջ Ապարանի եւ հարակից գյուղերի ասֆալտը կփռի Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը. hetq.am Պերմի բուհում հրաձգության հետեւանքով տուժածների թիվը հասել է 43-ի Քաղաքային տրանսպորտի թվաքանակը կրճատվել է «Նրանք բավականին երկար զրույց են ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին». Պետդեպ «Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Հանրապետության հրապարակում՝ ընդամենը զանգվածային հիպնոտիկ սեանս էր, որի նպատակը մոռացնելն էր»․ Հայկ Դեմոյան Փաշինյանը 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել. «Հրապարակ» Հայաստանի դրոշը հանդիսավորությամբ բարձրացվել է Օտտավայում Ադրբեջանցիները պահանջել են իջեցնել Ամարասի վրա տեղադրված Արցախի դրոշը. «Հրապարակ» Ավստրալիայի հարավ-արեւելքում երկրաշարժի հետեւանքով մասամբ ավերվել է ավելի քան 45 շենք Ռումինիայում տղամարդը 30 տարի անհետանալուց հետո տուն է վերադարձել նույն հագուստով Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումից հետո ՀՔԾ-ում խառնաշփոթ է Գնում եմ ընտրության, քանի որ սկսածս գործը կիսատ թողնել չեմ կարող. Գորիսի համայնքապետը հայտարարություն է տարածել Forbes. Ռոնալդուն շրջանցել է Մեսիին ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակում Սյունիքի միջանցքի հարցը հիմա Թուրքիան լուծում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ, հետո ճնշում կգործադրեն Հայաստանի վրա. պատմաբան Եկատերինբուրգի «Исеть» աշտարակը գունավորվել է հայոց եռագույնի գույներով Առողջապահության նախարարի պատվաստված մայրը վարակվել է կովիդով Հայտնի է Պուտին-Էրդողան հանդիպման օրը «Եթե նախկինում Հայաստանը Ռուսաստանին կապելու խնդիր կար, ապա հիմա՝ Գորիսը՝ Կապանին». Արմեն Մանվելյան Դավաճան սրիկաների հետ ամեն ինչ պարզ է Երբ վարչապետը հանդիպի Էրդողանի հետ, մենք ամեն ինչ կորցնելու ենք. այդ բանակցություններից ոչ մի շահ չենք ունենալու. Հարութ Սասունյան «Հանրապետության Հրապարակում տեղի է ունենում սրբապղծություն»․ Նարեկ Հախնազարյան Լուսային «գունագեղ» շոուն ապահովելու համար իշխանությունները դրոններ են պատվիրել ՌԴ-ից․ 10 րոպեն՝ 110.000 դոլար Ես չեմ գնալու բեմը կազմաքանդեմ… ես ասում եմ՝ պարում եք, նշանակում է մեր երեխեքի արյան վրա եք պարում «Նազա՛ր, ամո՛թ քեզ»․ որդեկորույս մայրերը Փաշինյանին թույլ չեն տվել մոտենալ իրենց զավակների շիրիմներին «Կ’անդրադառնա՞նք արդեօք, որ Թուրքիոյ երկարած ձեռքը սեղմելով մոռացութեան պիտի դատապարտուի մեր ժողովուրդի հողային պահանջն ու ցեղասպանութեան ճանաչումը․․․» Ես երթևեկում եմ Գորիս-Կապան ավոտճանապարհով, նորմալ է. Արտակ Դավթյան Կամաց-կամաց խոսում ես, որ չիմանա՞ն, որ դու էլ ես մասնակից Ղարաբաղի ծախմանը․ Եռաբլուրում կինը դիմեց Սասուն Միքայելյանին Հազարավոր հերոս տղերքի մարտիրոսման պայմաններում, դժվար է խոսել տոնի մասին. Վարդևանյան Սասուն Միքայելյանը շատ փոքր և աննշան անձ է, որին անդրադառնամ.Խաչատուր Սուքիասյանը պատասխանել է Սասուն Միքայելյանին Բաքվում հավաքվում են Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի գլխավոր վերլուծաբանները․ Ներկա կլինի նաև Իրանի փոխարտգործնախարարը Եթե չկա խաղաղության պայմանագիր, սահմանազատման մասին խոսելը ժամանակավրեպ է. Սեյրան Օհանյան Երգիչ Հայկոն հոսպիտալացվել է. նրա վիճակը ծանր է գնահատվում Արմեն Գևորգյանը դատի է տվել Գռզոյին «Տունս թշնամին է օգտագործում. ի՞նչ տոն նշենք՝ նշելու հավես ու սիրտ չկա». Որոտանի բնակիչ Ռուսաստանցիները աջակցում են Ձեր կողմից իրականացվող երկրի առաջընթաց զարգացմանը. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Պուտինին Երբ անսահման սիրում ես քո գործը, ապա ոչ մի խոչընդոտ անհաղթահարելի չէ Ռուսաստանը ցավում է, որ Թուրքիան չի ճանաչել Ղրիմում Պետդումայի ընտրությունների արդյունքները Հայաստանը պայքարում է իր և իր ժողովրդի գոյատևման համար՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի․Վալերի Բուայե Վաղվանից ջերմաստիճանը կնվազի Երեւանում, Ստեփանակերտում եւ Իջեւանում ՄԻԵԴ-ում «Հայկական ժամանակ»-ի գանգատը բավարարվել է «Հարգելի Նիկոլ Վովայի...». ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձը Բաքվից հայտարարում են՝ եթե Իրանը հանկարծ մի բանի անի, Պակիստանի բանակը ներխուժելու է Թեհրան. իրանագետ Արայիկ Հարությունյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը քննարկվել են Արցախում տեղի ունեցող վերջին զարգացումներին առնչվող հարցեր Ինչո՞ւ չարժե սուրճ խմել առավոտյան Պուտին. Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների զարգացումը համապատասխանում է եղբայրական ժողովուրդների շահերին ԱՄՆ-ն հանձնառու է աջակցելու ԼՂ խնդրի քաղաքական կարգավորմանը. ԱՄՆ պետքարտուղար Այսօր մեր պետությունը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առաջ. Գագիկ Ծառուկյան Երկու ամերիկացու մեղադրել են 2016 թվականին ռուսաստանցուց ստացված միջոցները Թրամփի շտաբին փոխանցելու մեջ Եկեք անկախությունը ոչ մի բանի հետ չհամեմատենք. Ինձ համար անկախությունն անսակարկելի է. Լեւոն Տեր-Պետրոսյան Շարունակելու ենք պայքարը թե ներքին, թե արտաքին ճակատների վրա. ՀՅԴ բյուրո Պահպանվում է երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան. Արմեն Սարգսյանին շնորհավորել է Սի Ծինփինը Այս գեղեցիկ երկիրն ու հրաշալի ժողովուրդը պայծառ ապագա ունեն. Նիդերլանդների դեսպանը հայերեն տեսաուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետը կայցելի ԱՄՆ քառյակի գագաթնաժողովին մասնակցության համար Ինչ-որ թուրք՝ իր անձնակազմով, ոտք է դնում է ու պղծում մեր երեխաների շիրիմները․ զոհվածի հարազատ Աբգարս 13-14 տարեկան էր, հանդիմանող տոնով հարցրեց՝ հայրիկ, ինչո՞ւ եք սպասել եւ 1991-ին անկախացել. Գեղամ Նազարյան Լա Լիգան շնորհավորել է Հայաստանի անկախության օրը Հանրային պարսավանքի արդյունքում «գունագեղ» տոնակատարության սցենարը փոխել են Պարտությունը և դա խորհրդանշող իշխանությունները չեն կարող ներշնչանքի և արարման աղբյուր լինել. Ռոբերտ Քոչարյան ԱՄՆ-ն կշարունակի միջոցներ գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ. Ջո Բայդեն Թանկ գնով ձեռք բերված անկախությունը համազգային միասնականությամբ պիտի պաշտպանենք ու պահպանենք․ Գարեգին Բ Բռնություն գործադրելով բերման են ենթարկել Զարուհի Փաստանջյանին Արցախյան վերջին պատերազմի «սցենարը» նախապես հայտնի՞ էր Լրագրողներին թույլ չեն տալիս տեղաշարժվել Եռաբլուրում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքորոշումը չի կարող արհամարհվել․ ԱՄՆ դեսպան «Որպեսզի ազգից նորից ժողովուրդ չդառնանք պետք է գիտակցենք մեր պետականության խորհուրդը». Հրանտ Բագրատյան Մեկնարկել են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը Նազարբաևը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հունաստանը բողոք է հայտնել Թուրքիային՝ իր տարածքային ջրերում ապօրինի ձկնորսության համար
Հարցում

Եթե Արմեն Դանիելյանը մերժի ինքնաբացարկի միջնորդությունը, մենք չենք մասնակցի բողոքի քննությանը. Մ.Փարամազյանի պաշտպաններ

Ինքնաբացարկի միջնորդություն էինք ներկայացրել դատարանին մի շարք պատճառաբանություններով եւ գլխավոր հարցն այն էր, թե ինչպես է այս բողոքը մակագրվել Արմեն Դանիելյանին: Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի պաշտպաններից Լուսինե Սահակյանը:

«Նա ընդամենն ասաց, որ դատարանի նախագահն է մակագրել եւ որեւէ պատճառաբանություն չներկայացրեց, թե ինչու է նախագահը մակագրել: Մեր բարձրացրած հարցերից մենք հասկացանք, որ այո, մամուլում շրջանառվող այն լուրերը, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից է համակարգիչների առգրավում իրականացվել, որի միջոցով պետք է իրականացվեր մակագրումը:

Սա բնականաբար, օրենքով սահմանված կարգով չէ, որովհետեւ օրենքը սահմանում է միայն մեկ դեպք, դա անհաղթահարելի ուժն է, որի պայմաններում նախագահն իրավունք ունի իրականացնելու մակագրություն: Սա չի կարող համարվել անհաղթահարելի ուժ, որովհետեւ այդ համակարգը շատ արագ հնարավոր էր վերականգնել»,-ասաց Լուսինե Սահակյանը:

Նա հավելեց, որ լրջագույն խնդիր է, որ գործադիր մարմինը փաստորեն ուղիղ ազդեցություն է գործադրում դատական իշխանության նկատմամբ եւ եթե այսպես լինի, ոչ մի դժվարություն չկա, որ վարույթ իրականացնող մարմինը, որի միջնորդությամբ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացված, կարող է գալ, համակարգիչն առգրավել, իրավիճակ ստեղծել, որ իրենց ցանկությամբ իրականացվի մակագրություն, ինչը եւ կատարվել է:

«Ոչնչով չի բացատրվում, թե ինչու են առգրավել համակարգիչը, վարույթով դա չի երեւում: Դատավորն իրավունք ուներ այս դատական նիստը բացելու միայն այն բանից հետո, երբ ինքը կպարզեր, որ օրենքով սահմանված կարգով է այս մակագրությունն իրականացվել:

Մենք գիտենք, թե Արմեն Դանիելյանն ով է, սա այն դատավորն է, որը տարիներ շարունակ վատագույն դատավորն է ճանաչվում, եւ այն դատավորն է, որ իշխանության ցանկացած պատվեր իրականացնում է: Ուստի խնդրել ենք, որ ինքնաբացարկ հայտնի:

Մենք ներկայացրել ենք նաեւ Մանվել Փարամազյանի դիրքորոշումը, որը ներկայացրել է, որ ինքը ցանկանում էր այս դատական նիստին մասնակցել, իր խոսքը ասել, բայց այն բանից հետո, երբ պարզել է, որ դատավորը լինելու է Արմեն Դանիելյանը, քանի որ ձեւական բնույթ են կրում այս նիստում բարձրացված հարցերը, ուստի չի ցանկանում այս դատական նիստին մասնակցել:

Մենք եւս նշել ենք, որ չենք մասնակցի դատական նիստին, եթե դատարանը որոշեց, որ ինքնաբացարկի միջնորդությունը չի բավարարում: Մենք բազմաթիվ հարցեր ունեինք դատարանի առջեւ բարձրացնելու, բայց չենք կարող ձեւականությունների հետեւից ընկնել»,-ասաց պաշտպանը:

Նա նաեւ նկատեց, որ ըստ օրենքի, եթե կա անհաղթահարելի ուժ, ապա դատարանի նախագահն իրավունք չունի մակագրելու այն դատավորին, որին ինքը կցանկանա: «Էնտեղ հստակ ամրագրված է, որ ստ այբբենական կարգի է մակագրվում: Եթե այդպես նայելու լինենք, ապա պետք է օրինակ մակագրվեր Ազարյանին, ոչ թե Դանիելյանին»:

Լուսինե Սահակյանի խոսքով, Արմեն Դանիելյանն այն անձն է, որը կարող է օրինական դատական ակտեր կայացնելու, ուղղակի նա իր մեջ ուժ չի գտնում քաղաքական գործերով պատվեր չկատարել:

Իր հերթին պաշտպաններից Երվանդ Վարոսյանն ասաց. «Եթե դատարանը մեր բողոքը մերժի, շարունակելու ենք սպառել ներպետական ատյանները, որ կարողանանք հարցը ՄԻԵԴ-ում բարձրացնել:

Այն, որ հին, բայց շատ նոր դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը բողոքը մակագրել է Արմեն Դանիելյանին, մեզ համար ամեն ինչ պարզ է: Արմեն Դանիելյանից ակնկալել դատական պաշտպանություն, անիմաստ է»:

Նա ընդգծեց, որ առհասարակ պարզաբանում չհնչեց, թե ուր է համակարգիչը. «Եթե համակարգիչը կորել է կամ ցնդել է, պետք է ապահովել այլ համակարգիչ: Ես դեպքերից առաջ ընկնեմ եւ ասել, որ կտեսնեք, որ ամիսներ շարունակ սա դառնալու է հանցավոր պրակտիկա»:

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan