«Արդեն 12 օր է, ինչ երկրի ղեկավարությունը ոչինչ չի հաղորդում Սև լճի մոտ անհետացած 2 հայ զինծառայողների մասին». Տիգրան Աբրահամյան
Այս թեմայով
- Այսօր առկա մեծ թվով խնդիրները դրդել կամ դրդում են շատ արցախցիների հեռանալ նաև Հայաստանից. Տիգրան Աբրահամյան
- Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում. Տիգրան Աբրահամյան
- ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը
Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Արդեն 12 օր է, ինչ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչինչ չի հաղորդում առաջնագծի Սոթք-Խոզնավար հատվածի, Սև լճի տեղամասում, անհայտ պատճառներով, անհետացած 2 հայ զինծառայողների մասին։
Թե սա ինչ վտանգավոր ազդանշաններ է փոխանցում հանրությանը սահմանագծի առանձին հատվածներում, զինված ուժերում տիրող իրավիճակի մասին, դեռ չեմ խոսի։
Չնայած առանց այդ էլ ամեն ինչ շատ պարզ է։
Սրանք մտածում են, որ հայեցակարգեր մշակել/ընդունելով կամ ծառայություն կրճատելով կարողանալու են բարեփոխման իմիտացիա ստեղծել։
Իրականում ինչպես մյուս համարգերում զրոյացմքն գործընթաց է՞»։