Ալիևը հայտարարել է, որ իր զորքերը «ոչ թե Հայաստանի տարածքում են, այլ Զանգեզուրի, իսկ Զանգեզուրը Ադրբեջանի պատմական տարածքն է»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է Հայաստանի հետ սահմանին դիրքերի ամրապնդման մասին: Այս մասին նա ասել է AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ալիևն ընդգծել է, որ համաձայն չէ այն հայտարարության հետ, որ սահմանամերձ տարածքները վիճելի են: «Կարծում եմ՝ սա Զանգեզուրի տարածքն է: Իսկ Զանգեզուրը մեր նախնիների երկիրն է, և մենք մեր հողի վրա ենք»,- ասել է նա:
Նախագահը բացատրել է նաև, թե ինչու է մայիսից ադրբեջանական զինուժը սկսել վերազինել սահմանները: «Քանի որ ձյունը հալվել է: Ձյունը հալվելուց հետո մենք վերցրինք անհրաժեշտ բարձունքները և տեղավորվեցինք դրանց վրա, ամրացանք այնտեղ և դեռ կամրապնդվենք»,- եզրափակել է Ալիևը:
Իսկ այս հայտարարություններին զուգահեռ, անողնաշար հայտարարություն են անում ՀՀ իշխանությունները. Նիկոլ Փաշինյանը դարձյալ հայտարարել է, թե հայերն ու ադրբեջանցիները պետք է վիճելի տարածքներից հայելային կերպով հետ քաշվեն։ Ալիևը հայտարարում է՝ Սյունիքն իրենց պատմական հողն է, իսկ Փաշինյանը պնդում է, որ հայերը պետք է հետ քաշվեն իրենց հողից։