Սահմանադրական դատարանը ստանձնել է Փաշինյանի պաշտպանությունը. Արամ Վարդևանյան
Անդրադառնալով հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու քաղաքական 4 ուժերի՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների բարձր դատարանում դիմումների քննությանը, «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
«ՍԴ-ն մեզանից ավելի պետք է շահագրգռված լինի` արդարությունը բացահայտելու համար, դրա համար կոչվում է աահմանադրական արդարադատություն եւ մենք ՍԴ-ին դիմում ենք բարձր դատարան: Մի հետաքրիր բան էլ ասեմ, սույն գործով զեկուցողը ոչ մի պահանջ չէր ներկայացրել ապացույց ստանալու, այսինքն ինքը ոչ մի ապացույց չէր ցանկանում ստանալ: Դուք պատկերացնում եք` դա ինչ է նշանակում»,-ասաց նա:
Վարեւանյանը նաև ասաց, որ ՍԴ որոշման մեջ թվով 9 անգամ հղում է տված նախկին ընտրական վեճերով որոշումներին:
Մանրամասները՝ տեսանյութում: