«Պետոյի բորդելի» մշտական հյուրը կամ պարտության փայատերերից մեկը
«Պետո բորդելի» հյուրը 1996-2008 թվականներին պարբերաբար ՊՆ թիկունքի գծով տեղակալ աշխատած Գագիկ Մելքոնյանն էր։ Մեծ-մեծ խոսում էր, իրեն զգում որպես Պետոյի տաղավարը ազատագրած գեներալ:
Սրա հետ դժբախտություն եմ ունեցել մի կարճ փուլ շփվել 2017-ին։ Չեմ հիշում եմ ով էր բերել ՕՐՕ դաշինքի «պադյեզդ»։ Բայց հիշում եմ, երբ աչքովս ընկավ սրա ունեցվածքի հայտարարագիրը, սիրտս ճզմվեց` ինչո՞ւ պետք է ՊՆ թիկունքի գծով տեղակալը այսքան գույք ու բիզնես ունենա: Ո՞ւմ հաշվին, ո՞ւմ անվտանգության հաշվին է նա նման կարողություն դիզել:
Ի դեպ, այս տարվա հայտարարագրում, գույքից մի երեք կտոր բան է մնացել, բայց դա, կրկնում եմ, ըստ հայտարարագրի: Հազիվ թե չորս տարվա ընթացքում միանգամից հսկայական կարողություններ կորցրած լինի:
Հիշում եմ, երբ մեր թիմում խմորումներ սկսվեցին, թե սա մեր հետ ինչ կապ ունի՝ ով է բերել եւ ինչ նպատակով, հիմնական հակափաստարկներիցմեկն այն էր, որ ըստ մամուլի հրապարակումների, 2008 մարտի 1-ին կամ դրա նախօրյակին սրա տնից զինվորական հագուստ եւ չգիտեմ էլ ինչ էին բաժանվում:
Հիշեցնեմ, որ սա այդ ժամանակ լինելով ՊՆ փոխնախարար անցել էր ընդդիմադիր քաղաքական պայքարի: Հետաքրքիր է այդ ո՞ւմ էիր զինվորական համազգեստ բաժանում եւ ում դեմ կռվելու համար. պետության զինվորի՞, պետության ոստիկանի՞, պետության դե՞մ։ Գագիկ Մելքոնյանը մեր պարտության փայատերերից է: Հիմա նրանց ժամանակն է, բայց դա երկար չի տեւելու։
Գեղամ Նազարյան
Ճշմարտություն սերունդների համար