Այսօր՝ 28 սեպտեմբերի 2022թ., 00:00
29800 ք/կմ-ով Հայաստանն ի՞նչ սահմաններ է ենթադրում. ներկայացնում է քարտեզագիրը Մեր երեխեքը հավի ճուտ չէին, որ տանեն սպանեն ու հանգիստ ման գան, պատասխան են տալու Չեն հաշտվում ընտրություններում պարտության փաստի հետ Որը՞ պետք է լինի ՀՀ երեք նախագահների գլխավոր առաքելությունն այս փուլում 1-ին արկն իր վրա է վերցրել նռնենին, որով սնվել են օրեր.«Կարծես ընկեր էի կորցրել». զոհված Շանթի նոթատետրը գիրք է դարձել ԱՄՆ-ը ծրագրում է զենք մատակարարել Հայաստանին, իսկ Ե՞Մ-ն, իսկ Ֆրանսիա՞ն․ Ժան-Քրիստոֆ Բուիսոն Հավատարիմ ստի եւ մանիպուլյացիաների գծին. Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրում է «բանակցություններ ձեւացնելու» մեջ Իշխանությունն ի՞նչ է արել ՀԱՊԿ-ը զարգացնելու համար, միայն կողքից հրճվում են բացթողումների համար. Սեյրան Օհանյան Ունենք մոտ 80 գերիներ, որոնք չեն ընդունվում Ադրբեջանի կողմից․Սիրանուշ Սահակյանը նոր գործընթաց նախաձեռնելու առաջարկ արեց 2020-ի սեպտեմբերի 27-ը սկիզբն էր պարտության շղթայի. պարտությունը շարունակվում է մինչ օրս Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը Տեր-Պետրոսյանը հստակ ասաց, որ պետք է պատրաստվել նոր կապիտուլյացիայի․ Արմեն Ռուստամյան Վաշինգտոնն աջակցում է Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունները կարգավորելու Շառլ Միշելի ջանքերին «Լևոն Տեր-Պետրոսյանը շատ հեռու է այժմյան համաշխարհային քաղաքականությունից». Վազգեն Մանուկյան Ադրբեջանցիները թալանել են Փառուխը Տապալման երեք արձանագրումներն՝ ըստ քաղաքագետի Արցախում լռության րոպե է. փողոցում դադարել է անգամ մեքենաների շարժը Վերոնշյալ հանդիպման ավարտից տաս ժամ անց սկսվեց պատերազմը, որի ընթացքում ևս կառավարման համակարգի պատասխանատուները մեզ տարան պարտության ԱՄՆ-ն հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործին․ԱՄՆ դեսպանատան ուղերձը Էս գիշերը անքունի ու անտունի գիշերն է. Նազենի Հովհաննիսյան ԿԽՄԿ ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են սեպտեմբերի ռազմական գործողությունների հետևանքով պահվող հայ քաղաքացիներին «Վերին Լարս» անցակետում առաջիկայում զինկոմիսարիատի հավաքակետ կբացվի Քվեարկության արդյունքների վերահաշվարկի 19 դիմում է ստացվել, իսկ արդյունքներն անվավեր ճանաչելու 1 դիմում է եղել. ԿԸՀ Հրավիրում եմ Ֆրանսիային միջազգային կառույցների հետ մեծ շարժում սկսել Հայաստանի համար. Վալերի Բուայե Վրաստանի ՆԳ նախարարը Ռուսաստանի հետ սահմանը փակելու պատճառ չի տեսնում Գնանք ի՞նչ բանակցենք, գնանք իր կողքին կանգենք ու տեսնենք, թե ինչպես է հանձնում Հայաստա՞նը. Սեյրան Օհանյան Ադրբեջանցին նռնակ է նետում Գեղարքունիքի ուղղությամբ, իսկ գեղարքունիքիցին՝ աներհոր տան ԱՄՆ-ը ծրագրում է զենք մատակարարել Հայաստանին, իսկ Ե՞Մ-ն, իսկ Ֆրանսիա՞ն․ Ժան-Քրիստոֆ Բուիսոն Եռաբլուրը մեծացել է, հայրենիքը՝ փոքրացել. Ռուբեն Մխիթարյան ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում զորքերը հետ քաշել ելման դիրքեր. Փրայս Մենք սխալ ենք համարում, որ որեւէ կողմ զենք ուղարկի Ուկրաինա կամ Ռուսաստան. Իրան ԱՄՆ-ն եւս 12 միլիարդ դոլարի օգնության փաթեթ կհատկացնի Ուկրաինային Կոլապսային իրավիճակ Սիսիանում. ՔՊ-ն խառնվել է իրար Ազգերի լիգա․ Իռլանդիա - Հայաստան եւ օրվա մյուս խաղերը Սեպտեմբերի 27. Պատերազմը այս չպետք է լիներ, այն բերեցին Խորհրդարանական ընդդիմությունը Եռաբլուր զինվորական պանթեոնում է Մանկավարժները դիմում են գրում՝ Պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու համար ԱՄՆ-ի համար հատկապես կարեւոր է Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումների մերձեցումը. Պետդեպ Ալեքսանդր Ազարյանը դատական համակարգի վերջնականապես չկործանման միակ հույսն էր Ես կոչ եմ արել՝ որեւէ քվե չտալ ՔՊ-ին՝ պատժել մեր երկրի այսօրվա վիճակի համար Ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ Քոչարյանը հերթական ասուլիսն է հրավիրում «բոլորի համար» ֆորմատով ԱԱԾ-ում խիստ է դրվել հարցը. պարզել՝ ինչպես են քուրդ ազատամարտիկները հայտնվել Թուրքիայում Ի՞նչ կասեն Վենետիկից. Հանձնաժողովի դիրքորոշումները բավական կոշտ են լինելու Սիսիանում «Ապրելու երկրի» թեկնածուն հնարավոր է շրջանցի կուսակցության արգելքը եւ կոալիցիա կկազմի ՔՊ-ի հետ Իշխանությունները «տասովկաների» մեջ են Ահա բարեփոխված արդարադատության համակարգի «հմայքը». Դատական համակարգում նոր բունտ է հասունանում Նախընտրական ճնշումներ. Մեկ օրում մի ցուցակից 19 ինքնաբացարկ Ի՞նչ քննարկումներ են «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի շուրջ Զասը ժամանակից շո՞ւտ է մեկնել Հայաստանից. Փաշինյանը նրան չի ընդունել ԱՄՆ-ում դիտարկում են Հայաստանին ամերիկյան զենք վաճառելու հարցը՝ Ադրբեջանից պաշտպանվելու համար Թուրքիայի կառավարության առաջիկա նիստում կքննարկվի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը Թալինցիներն ու սիսիանցիները ցույց տվեցին ճանապարհը Սա կեղծիք է, էլ ո՞նց ասեմ․ Սամվել Մարտիրոսյան Պարտվածին աջակցել՝ նշանակում է շարունակել պարտվել. Սենոր Հասրաթյան Ըստ ամենայնի` Իշխանասարում ՔՊ-ի օգտին քվեարկել են նաև օրերս մեր դիրքերը գրաված ադրբեջանցիները Դպրոցներում աշնանային արձակուրդների օրերը հայտնի են Մի խայտառակ գործողության հետքերով․ Ավետիք Չալաբյան Սիսիանում ընտրությունների նախնական արդյունքները Ազգերի լիգա․ Օրվա հանդիպումները Սպանված հայ զինծառայողի նկարն ու տեսանյութն ադրբեջանցիները WhatsApp-ով ուղարկել են կնոջը ՏԻՄ ընտրություններ․ ՔՊ-ն հաղթել է Թալինում, Արենիում, Ակունքում, պարտվել՝ Քաջարանում, Տաշիրում, Անիում, Ալավերդիում Աղավնո գյուղը ո՛չ դժբախտ էր, ո՛չ դժգույն․ Ինչո՞ւ են հիմա այդ մարդիկ փախստական․ Կարեն Վրթանեսյան Բախում՝ Դանիել Իոաննիսյանի և ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի միջև Ակունքում նախնական տվյալներով ՔՊ-ն պարտվում է Բյուրեղավանում ևս ՔՊ-ն պարտվել է Չարենցավանում հաղթեց Հակոբ Շահգալդյանը․ ՔՊ-ն պարտվեց Ալագյազ խոշորացված համայնքում հաղթեց անկուսակցական Ջասմ Մախմուդովը Մանվել Փարամազյանի շտաբում տոնում են հաղթանակը Տաշիրում «Քաղաքացիական պայմանագիրը» ջախջախիչ պարտություն է կրում Բերդ խոշորացված համայնքում հաղթում է կալանավորված գործող համայնքապետը Ալավերդիում նախնական տվյալներով հաղթում է «Ապրելու երկիր» կուսակցությունը Անի խոշորացված համայնքում ՔՊ-ն պարտվել է գործող համայնքապետին Տասը ամսում մոտ կես միլիոն դոլար՝ 20 մեքենա գնելու համար․ Սասուն Խաչատրյանի ղեկավարած կառույցը թարմացրել է ավտոպարկը Շվեյցարիայում հույս ունեն, որ մեղմ ձմեռը կնպաստի գազի դանդաղ սպառմանը Մարաթոնյան վազքի աշխարհի նոր ռեկորդ Ինչու ենք խաղաղության փոխարեն հակամարտություն դրդում Ուկրաինայում. Daily Mail Նիկոլ Փաշինյանը շարունակում է խիստ վտանգավոր խաղը Ղրղզստանն ու Տաջիկստանը հակամարտությունը դադարեցնելու փաստաթուղթ են ստորագրել Դուք հիվանդ եք հիպերտոնիայով, բայց այդ մասին չգիտեք
Հարցում

Փաշինյանի սրտի գեներալը բանակը թալանելո՞վ չի կառուցել իր դղյակը և հիմնել բիզնեսներ

Politik.am-ը գրում է. «Իշխանական պատգամավորներն այսօր անասնական բարկությամբ խոսում էին ինչ որ երևակայական գեներալների դղյակների և բանակի թալանի մասին։ Բանակում թալանչի զինվորականներն, իհարկե, եղել են, բայց սա չի նշանակում, որ բոլոր գեներալների առանձնատները կառուցվել են թալանի արդյունքում։ Հետաքրքիր է, որ թալանի և դղյակների մասին խոսող իշխանավորները մոռանում են իրենց կողքին և իրենց իշխանության մաս կազմող գեներալներին, որոնք ամբողջ կյանքում զինվորական լինելով ունեն դղյակներ և բիզնեսներ։ Իրենք մոռացել են, բայց հանրությունը լավ է հիշում նրանց։

Ապրիլի 13-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղեկալ է նշանակվել Արշակ Կարապետյանը՝ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետը։ Մինչ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակվելը, Արշակ Կարապետյանը վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր։

Այս պաշտոնիայի անվան շուրջ բազմաթիվ մութ պատմություններ են հյուսվել, և դրանցից ամենացավոտը Ապրիլյան պատերազմի օրերին իր ղեկավարած գերատեսչության թերացումներն էին։ Այդ թերությունները իշխանափոխությունից առաջ բարձրաձայնել էին նաև Փաշինյանն ու իր թիմակիցները՝ Գյումրիից Երևան քայլելու ընթացքում։ Նրանք այդ ժամանակ զարմանք էին հայտնել, թե ինչո՞ւ չի պատժվել հետախուզության պետ Արշակ Կարապետյանը։

Հետագայում Փաշինյանը հայտարարեց, որ գաղտնի փաստատթղթեր է կարադացել ու Արշակ Կարապետյանի մեղավորությունը չի տեսել։ Իհարկե, այս հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ Կարապետյանին նշանակել են այդ պաշտոնին, քանի որ նա միակ զինվորականն է եղել Մարտի 1-ի գործում հիշատակվող 0038 հրամանում ներառված, որ կցկտուր ցուցմունքներ է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Պաշտոնը եղել է՝ որպես պարգևատրում՝ նոր ցուցմունքներ ստանալու ակնկալիքով։

Արշակ Կարապետյանն այն չինովնիկն է, ով պետական պաշտոն զբաղեցնելուն զուգահեռ բիզնես գործունեություն է իրականացրել։ Ընդ որում, իր բիզնեսը ծաղկել է պետության հաշվին։ Գեներալ Արշակ Կարապետյանը, զինվորական պաշտոնի անցնելուց կարճ ժամանակ անց, Աշոտ Մկրտչյանի հետ 1999 թվականին հիմնում է «Էլկոմպ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է անվտանգության համակարգերով։ Հետագայում Արշակ Կարապետյանը դադարեցրել է իր մասնակցությունը և ընկերության իր բաժնեմասով զբաղվել է իր կինը՝ Ռոզա Կարապետյանը։

«Էլկոմպ» ընկերության գործընկերների մեծ մասը եղել են պետական հիմնարկներ։ Իր գործունեության ամբողջ ընթացքում ընկերությունը պատվերներ է ստացել՝ ՀՀ Կառավարության աշխատակազմ, ՀՀ Ազգային ժողով, Փամիկի գյուղապետարան, ՀՀ Ազգային պատկերասրահ, Երևանի պետական կամերային թատրոն, «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական իրազեկման կենտրոն-հիմնադրամ, Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարան, Երևանի պետական բժշկական համալսարան, Երևանի Մետրոպոլիտեն, Գնահատման և թեստավորման կենտրոն, ՀՀ Գյուղատնտեսության նախարարության նախագծերի իրականացման ծրագիր, «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ, «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Մերգելյան ինստիտուտ, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն, Երևանի ոստիկանության վարչություն, Երևանի քաղաքապետարան, ՀՀ Ոստիկանություն, ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ ՊՈԱԿ, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, ՀՀ Պաշտպանության նախարարություն, ՀՀ Բնապահպանության նախարարություն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտե, «Բարձրվոլտ էլեկտրական ցանցեր», ՓԲԸ ՀՀ նախագահի աշխատակազմ, «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ, «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ, «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ, «N13 պոլիկլինիկա» ՊՓԲԸ, «Գեոռիսկ» ՓԲԸ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց պետական կառույցներից (ամբողջական տեղեկատվությունը առկա է ընկերության պաշտոնական կայքում)։

Ակնհայտ է, որ Արշակ Կարապետյանի հիմնադրած ընկերությունը իր եկամուտների հիմնական մասը ստացել է պետական պատվերներից։ Ընկերությունը պատվերներ է ստացել է ՀՀ ՊՆ-ից անգամ այն ժամանակ, երբ Արշակ Կարապետյանը զբաղեցրել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության պետի պաշտոնը։ Այստեղ, ակնհայտ է, որ եղել է շահերի բախում, և հնարավոր է՝ նաև կոռուպցիա։

Արշակ Կարապետյանի հիմնած ընկերության հետ ՀՀ ՊՆ-ն գնման պայմանագիր է կնքել անգամ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից կարճ ժամանակ անց՝ մարտի 14-ին (պայմանագիրը տեսնել ասյտեղ):

Փաշինյանի նախկին խորհրդականը նաև շքեղ առանձնատուն ունի Սևքարեցի Սաքոյի 39 հասցեում։ Առանձնատունը Արշակ Կարապետյանը կառուցել է պաշտոնավարման տարիներին։

Եվ հիմա, առնվազն, հարց է առաջանում, թե որքանո՞վ են անկեղծ իշխանավորները, երբ ԱԺ ամբիոնում պատառոտում են իենց որ նախորդ իշխանությունների ժամանակ ժողովրդից թալանածը պետք է կոպեկ-կոպեկ վերադարձնեն, որ պատերազմի պարտության պատճառը թալանչի գեներալներն էին, ովքեր դղյակներ են կառուցել։ Արդյո՞ք իշխանությունները պարզել են, թե որքանով է օրինական Արշակ Կարապետյանի կուտակած կարողությունը, չկա՞ դրանում ժողովրդից թալանված գումար, և որ ամենակարևորն է՝ ինչպե՞ս է հաջողվել Կարապետյանին իր ընկերության համար պետական ավելի քան 40 կառույցներից պատվերներ ապահովել։ Արդյո՞ք այս ամենում չկա կոռուպցիա։ Ի վերջո, խոսքը պետությունից ստացված մի քանի հարյուր միլիոն դրամի պատվերի մասին է, ու պետք է պարզել՝ որքանո՞վ է Արշակ Կարապետյանը օգտագործել իր պաշտոնեական դիրքը նման պատվերներ իր ընկերության համար ապահովելու նպատակով։

Նշենք, որ երեկ Արշակ Կարապետյանը նշանակվել է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan