Հաղթանակ, որն իրականության մեջ մեր Հայրենիքի հերթական պարտությունն էր
Այս թեմայով
- Տվեք այսօրվա Հայաստանը կառավարողներին ատոմային զենք, նրանք տակավին անելու են այն, ինչ անում են այսօր... գնդապետ
- Խաղաղության գինը պատերազմն է. Սենոր Հասրաթյան
- Այս գործողությամբ թշնամին ցույց տվեց, որ ինքը չի փոխվել․ Սենոր Հասրաթյան
- «Դեպքը, որ ներկայացնում եմ, տեղի է ունեցել Արցախյան շարժման մեկնարկային փուլում». Սենոր Հասրաթյան
Ամեն մի հայ, հատկապես օտարի հանդիպելուց, սիրում է առանձնահատուկ շեշտել, որ մենք հազարամյակների խորքից եկող և համաշխարհային քաղաքակրթության ոլորաններում ուրույն հետագիծ թողած ազգ ենք... Շեշտում ենք ու հպարտանում դարերով անցած մեր ճանապարհով... Որ իրականում դա այդպես է, կարող է վկայել վերելքներով ու անկումներով հարուստ մեր պատմությունը... Մենք ունեցել ենք վերելքներ, երբ վերագտնելով կորսված Հայրենիքի ինքնիշխանությունը, ձգտել ենք հնարավորինս տեր կանգնել նրա սահմաններին... Եղել են անկումներ, երբ փորձել են մեզ համոզել, որ Հայրենիքի մի մասը զիջելով կարելի է փրկել մյուս մասը... Այսօր մենք այդ ճանապարհի վրա ենք... Ճանապարհ, որը մեզ ավելի խոհեմ ու շրջահայաց դարձնելու փոխարեն, օր-օրի տանում է դեպի անկում... Իսկ մենք համառորեն շարունակում ենք ուրախանալ չագուչներով ու վենդետաներով հանրությունից քվեներ կորզած պատահականությունների հերթական «հաղթանակով...» Հաղթանակ, որն իրականության մեջ մեր Հայրենիքի հերթական պարտությունն էր...