Covid-19-ի դեմ ԻՀՊԿ-ի արտադրած պատվաստանյութը կներկայացվի առաջիկա մի քանի օրերի ընթացքում
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՊՀԿ) Առողջապահական գիտությունների համալսարանի կողմից արտադրված Covid-19 պատվաստանյութը կներկայացվի առաջիկա մի քանի օրերի ընթացքում: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Բաղերին, փոխանցում է Mehr-ը:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար մոբիլիզացվել են զինված ուժերի բոլոր օբյեկտները:
Պաշտպանության դեպարտամենտի կողմից արտադրված պատվաստանյութը գտնվում է կլինիկական փորձարկումների երկրորդ փուլում եւ կներկայացվի առաջիկա մի քանի օրերի ընթացքում: