Այսօր՝ 03 օգոստոսի 2021թ., 00:00
«Վա՞տ բան ենք անում». Լոռու մարզպետարանից գրություն են ուղարկել Վանաձորի դպրոցի տնօրեններին Երևանի ավագանու անդամի վիճակը ծանր է, միացված է արհեստական շնչառության սարք Ղրղզստանում կալանավորել են նախկին վարչապետ Սարիեւին «Կումտորի» գործով «Կոպիտ վարքագիծ է դրսեւորում». Ալեքսանդր Շոուայի դուստրը երես է թեքել հորից Մաքսիմի ներկայացուցիչը հայտնել է, որ երգչուհու վիճակը լավացել է Լրագրողներն ԱԺ-ում ստորագրահավաք են սկսել. պահանջում են չեղարկել սահմանափակումները Պղինձն էժանանում է Ուհանում 2020 թվականից հետո առաջին անգամ գրանցվել է COVID-19-ի բռնկում Փորձագետ. Սմարթֆոնի կողքին խորհուրդ չի տրվում գաղտնի տեղեկատվություն քննարկել Տոկիո-2020․ Էլսայեդը պարտվեց, Ասլանյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարից Երուսաղեմի շրջակայքում անտառային հրդեհներ են սկսվել Աֆղանստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ Քաբուլը պատրաստ է խաղաղություն կնքել թալիբների հետ ՔՊ-ն առաջադրել է մոլի հակառուսական Հակոբ Արշակյանին և Թուրքիայում գործունեություն իրականացրած Ռուբինյանին․ Սրանց ասեք, որ ժողովուրդը հիտլերին ու մուսոլինիին էլ է քվե տվել, հետո ի՞նչ. Շարմազանով ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել Իզմիրլյանի անվան մանկատուն. Ի՞նչ խնդիրներ են գրանցվել Այդ բարոյական համակարգն արդեն անվավեր է, ու դրանից մնացել են ընդամենը խղճուկ մնացորդներ. Ռուբեն Մելիքյան Թրյուդոն մոնռեալյան ձեւով ապխտած միս է ուղարկել Բայդենին Սթենլիի Գավաթում ԱՄՆ ակումբի հաղթանակից հետո Մենք չենք կարող բանակցել այս իշխանության հետ, որի օրոք կորցրել ենք Արցախի 75 տոկոսը, տվել ենք զոհեր․ Իշխան Սաղաթելյան «Նրա բույրն, ինչպիսին ցանկանում ես լինել». Ռիհաննան օծանելիք է թողարկում Սպիտակ տանը հայտնել են, որ ԱՄՆ-ն լոքդաուն չի սահմանի դելտա շտամի պատճառով «Հայաստան» - «Պատիվ ունեմ» ազնիվ համագործակցության օրինակ. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Աֆղանստանի ԱԳՆ. Թուրք զինվորականները կապահովեն թուրք մասնագետների անվտանգությունը Քաբուլի օդանավակայանում Ռուբեն Ռուբինյանը, պատասխանելով պարգևավճարների մասին հարցին, ստել է․ Ռոբերտ Հայրապետյան Ո՞ր մթերքները չի կարելի օգտագործել դատարկ ստամոքսին Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով եւ հասել 7 տոկոսի Հակառեկորդ Վրաստանում. մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 4827 նոր դեպք Ռուս խաղաղապահները փորձարկել են արդիական մարտավարություն Լեռնային Ղարաբաղի վարժադաշտում Ալեն Սիմոնյանի պայքարը խաղամոլության դեմ հակառակ արդյունքն է ունեցել. ծավալները հնգապատկվել են, փողերի լվացման ռիսկը՝ մեծացել Ագնեսա Խամոյան․ «Փաշինյանը վախենալու բան ունի ոչ թե պատգամավորների, այլ ծնողների հաշվեհարդարից» Արդեն իսկ վարկային բեռի տակ գտնվող գյուղացուն առաջարկում են վարկային բեռը մեծացնել. Քաղաքացին ահազանգում է՝ երաշտի պատճառով կսկսվի պարտադիր մորթ Ռուբեն Ռուբինյանն իր կյանքի որոշ ժամանակն ապրել է Թուրքիայում, ինչի մասին նրա կենսագրության մեջ նշված չէ. Աննա Մկրտչյան «Ստամբուլի բիճ»-ն էլ է հայհոյանք, բայց դա մի ամբողջ համաշխարհային արժեք ներկայացնող գեղարվեստական գործի վերնագիր է 44-օրյա պատերազմի խնդիրները չի կարելի իջեցնել ասֆալտի մակարդակին․ Սեյրան Օհանյան. (տեսանյութ) Այն ինչ տեսաք ԱԺ-ում այսօր, տեսնելու եք առաջիկայում էլ՝ ավելի բարձր ինտենսիվությամբ. Արամ Վարդևանյան. (տեսանյութ) Ի՞նչ պաշտոն կստանձնի Տիգրան Ավինյանը. Նրա քաղաքական կարիերան չի ավարտվում Սրանց ցինիզմը չափ ու սահման չունի Իշխանությունը մի ամբողջ գումարտակ զորք էր տեղակայել ԱԺ տարածքում Բացառիկ ծնունդ Շենգավիթ բկ-ում. եռյակ է ծնվել «La Casa De Papel» սերիալի եզրափակիչ եթերաշրջանի առաջին մասի թրեյլերը ԱԺ ութերորդ գումարման խորհրդարանի նիստը․ (տեսանյութ) Կրակոցներ գրեթե ամեն օր հնչում են Շուշիի դիրքերից Ինչ տակտիկա է մշակել իշխող խմբակցությունը Ով է Գագիկ Ջհանգիրյանի լուր բերող խորհրդականը Ով կզբաղեցնի զինդատախազի պաշտոնը, և ինչ է սպասվում Արթուր Դավթյանին Դիմելու ենք Սահմանադրական դատարան պատգամավորների անձեռմխելիության վերականգման պահանջով․ Արամ Վարդևանյան Անֆիսա Չերնիխ՝ «Орел и Решка» ճամփորդական շոուի նոր հաղորդավարուհին Կազմված ցուցակի դեպքում, վստահ չէի, որ այդ սկզբունքը պահպանվում է. Ավինյանը խոսել է իր եւ թիմի տարաձայնությունների մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ Իրանը կարող է երկշաբաթյա լոքդաուն մտցնել՝ կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով Ադրբեջանական զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի եւ Կութի ուղղությամբ. ՊՆ «Սաղ լավա, մալադեց, մենակ մեկ-մեկ մեր կողմը նայի, իշմար ենք տալիս». Ռուբինյանը՝ Հասանովին. Տեսանյութ Գնդակը` զենք. Հանրապետության հրապարակից մինչև Եռաբլուր. Սևակ Շուշանյանի նոր ռեկորդը` նվիրված 44-օրյա պատերազմի հերոսներին (Տեսանյութ) Էլեկտրամատակարարման համատարած անջատումներ Թուրքիայում Իրանի ԱԳՆ-ն անհիմն է որակել ԱՄՆ-ի և Բրիտանիայի մեղադրանքները լցանվի վրա գրոհի մասնակցության մեջ Ռուս ուսանողն անհետ կորել է Թուրքիայում «ԱԺ–ում մեր գործընկերների համակարգային առաքելությունն է լինելու շարունակել կազմաքանդել դավաճան և կապիտուլյանտ ռեժիմը»․ Արմեն Աշոտյան Ալեն Սիմոնյանի պայքարը խաղամոլության դեմ հակառակ արդյունքն է ունեցել. ծավալները հնգապատկվել են, փողերի լվացման ռիսկը՝ մեծացել Թուրքիայում գրանցվել է էլեկտրաէներգիայի սպառման ռեկորդային մակարդակ Ադրբեջանցի պատգամավորին կզրկեն անձեռնմխելիությունից ոստիկանին ծեծի ենթարկելու համար Կորոնավիրուսը կարող է ուղեղի տկարամտության նման փոփոխություններ առաջացնել Իշխանությունն առաջնորդվում է սկզբունքներով, որոնք չեն կարող բերել հուսալիություն և անվտանգություն․ Տիգրան Աբրահամյան Վարանդայի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 զինծառայողի աճյուն Հայ ռազմագերիների հարազատները հավաքվել են ԱԺ-ի մոտ. նրանք պահանջում են օրակարգ մտցնել գերիների վերադարձի հարցը Ֆիլմի նկարահանումների ընթացքում մահացել է դերասան Ջեյ Փիքեթը Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքը Ստեղծված իրավիճակում, եթե նույնիսկ դադար լինի, չի կարող մեզ համար երկարաժամկետ խաղաղություն ապահովել․ Տիգրան Աբրահամյան Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ Bloomberg. ԱՄՆ-ն հայտնվել է դեֆոլտի եզրին Եվրոպայի լիգա. «Ալաշկերտն» իմացավ հնարավոր մրցակցին Հասանովի ձեռքը մնաց օդում, կաթողիկոսը հեռացավ՝ առանց ձեռքսեղմման. Տեսանյութ Տոկիո-2020. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է Հ1-ը չի հեռարձակում 8-րդ գումարման ԱԺ այս նիստը. հուսանք՝ «Ազատություն» ռադիոկայանը ռեպորտաժ կպատրաստի. Աղվան Վարդանյան Դատարաններից գործերի ավտոմատ մակագրման համակարգիչների առգրավումն ու Գագիկ Ջհանգիրյանի՝ «ծրագրի ոչ արդարություն» բնորոշումը Մոռացե՞լ եք Կարեն Կարապետյանի միջնորդությունը Փաշինյանի վերաբերյալ. ինչո՞ւ հիմա ծպուտ չեք հանում. Արծվիկ Մինասյանը՝ «Իմ քայլին» պատգամավորներին Եթե ազատազրկվածը ձեռք է բերում պատգամավորի կարգավիճակ, պետք է նրան ազատել կալանքից Արցախում հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած 22-ամյա զինծառայողի դին Հիմնավոր և ողջամիտ կասկածներ կան, որ հարձակումը կապ ունի ավագանու անդամի նրա գործունեության հետ Պատանդ պատգամավորների նկատմամբ տեղի է ունենում ալիևություն. Ալիևին էլ, մեր գերիներին պահելով, ասում է՝ եկեք բանակցենք. Անդրանիկ Թևանյան Արմեն Սարգսյանն ԱԺ ում այնպես է ելույթ ունենում, կարծես Շուշին, Հադրութը, Քարվաճառը, ՀՀ և Արցախի մնացած տարածքները՝ Ֆինլանդիայի նախագահն է կորցրել Ադրբեջանում մեր հայրենակիցներին դատապարտեցին 15-20 տարվա ազատազրկման ձեր լռության ներքո. Էլինար Վարդանյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին
Հարցում

Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցությունը Նիկոլ Փաշինյանի հավաքին համակարգել է դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հունիսի 17-ի և «Հայաստան» դաշինքի հունիսի 18-ի եզրափակիչ հավաքներին մասնակցության առնչությամբ վարչական ռեսուրսի չարաշահման՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման արդյունքները
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ողջ ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 24/7 աշխատանքի սկզբունքով իրականացրել է տեղի ունեցած հավաքների ու ընտրական գործընթացին առնչվող մյուս բոլոր իրադարձությունների անկախ ու անաչառ ուսումնասիրություն, մշտադիտարկման են ենթարկվել հավաքները՝ ինչպես տեղում, այնպես էլ սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների մշտադիտարկմամբ: Անկախ քննության են ենթարկվել ընտրական իրավունքների խախտումների վերաբերյալ բոլոր ահազանգերը, դիմումներն ու բողոքները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում են եղել նաև վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը:
Սույն հայտարարությամբ անդրադարձը կատարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու «Հայաստան» դաշինքի կողմից վարչական ռեսուրսների չարաշահման հարցերին՝ նրանցից երկուսի համապատասխանաբար հունիսի 17-ի և հունիսի 18-ի եզրափակիչ հավաքների կազմակերպման հետ կապված:
Մասնավորապես, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի երեկվա՝ հունիսի 17-ի հավաքի ժամանակ արձանագրվել են հրապարակումներ, այդ թվում՝ տեսանյութեր ու լուսանկարներ, որ վարչական ռեսուրսի օգտագործմամբ պետական կառավարման մարմինների ու հատկապես մարզպետարանների միջոցով կազմակերպվում է մարդկանց (այդ թվում՝ նաև դպրոցներից) մասնակցությունը հավաքին: Եղել են հրապարակումներ հավաքին դատաիրավական մարմինների ու Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի աշխատակիցների քաղաքացիական հագուստներով ներգրավելու վերաբերյալ:
Արձանագրվել են հրապարակումներ այն մասին, որ «Հայէկոնոմբանկի» տնօրինության հրահանգների հիման վրա կազմակերպվել է աշխատակիցների կազմակերպված մասնակցությունը հունիսի 17-ի հավաքին: Հայէկոնոմբանկի հետ կապված՝ 1 ահազանգ է ներկայացվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ առանձին՝ մտավախություն հայտնելով հավաքին չմասնակցելու համար հնարավոր խնդիրների մասին:
Հատուկ ուսումնասիրվել են տեսանյութերը, որոնցով պնդումներ են արվում «Քաղացիական պայմանագիր» կուսակցության հավաքին «Սևան» հոգեկան առողջության կենտրոնի պացիենտներին ու աշխատակիցներին, ինչպես նաև Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցներին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ հունիսի 18-ին տեղի են ունեցել չհայտարարված այցեր այդ հոգեբուժական կազմակերպություններ:
Պարզվել է, որ «Սևան» հոգեկան առողջության կենտրոնի պացիենտները հավաքին չեն մասնակցել: Փոխարենը՝ պարզվել է, որ տեղի է ունեցել աշխատակիցների կազմակերպված մասնակցություն հավաքին. խոսքը օրվա հերթափոխն ավարտած աշխատակիցների մասին է: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հոգեբուժարանի աշխատակիցների հարկադրական մասնակցության դեպքեր չի հայտնաբերել:
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ չհայտարարված այցի ընթացքում հունիսի 17-ի հավաքին խնամյալների մասնակցության փաստեր չեն արձանագրվել: Այստեղ նույնպես արձանագրվել է, որ տեղի է ունեցել աշխատակիցների կազմակերպված մասնակցություն հավաքին:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ներկայացվել են տեղեկություններ այն մասին, որ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցությունը հավաքին համակարգել է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանը: Համաձայն ձեռք բերված տվյալների՝ Վ.Գաբրիելյանը տուն-ինտերնատի տնօրենին տվել է կոնկրետ գործողություններ կատարելու ապօրինի հրահանգներ, համակարգել է նրա աշխատանքները՝ կապված հունիսի 17-ի հավաքին աշխատակիցների մասնակցությունն ապահովելու հետ: Ըստ տեղեկությունների՝ նա նաև տնօրենին հրահանգներ է տվել այն հարցի հետ կապված, թե ինչ պատասխանել այլ մարմինների ու լրատվամիջոցների տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցության մասին հրապարակված տեսանյութի առնչությամբ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը բոլորին կոչ է անում ինչպես նշված, այնպես էլ որևէ այլ հոգեբուժական կազմակերպության պացիենտների ու խնամյալների մասին հրապարակումները դադարեցնել, զերծ մնալ նրանց քաղաքական հարցերի, այդ թվում՝ շահարկումների ներգրավելուց: Նման երևույթները թիրախավորման, խարանի ու խտրականության են արժանացնում հոգեբուժական կազմակերպություններում խնամվող անձանց, ոտնահարում են նրանց իրավունքները:
Հունիսի 18-ի հավաքի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է հրապարակումներ, որոնք պարունակում են ստուգման ենթակա տվյալներ «Հայաստան» դաշինքի եզրափակիչ հավաքին մասնակցության համար վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, «Երազ» բիզնես կենտրոնի աշխատակիցների կազմակերպված մասնակցությանը հունիսի 18-ի հավաքին: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձաանագրել է նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից այս տվյալների հրապարակումը:
Արձանագրվել է «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Չարչյանի կողմից աշխատակիցներին ընտրություններին մասնակցության հարցին առնչվող հրապարակված ձայնագրությունը, ինչպես նաև Ա.Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը:
Նշված բոլոր տվյալները կուղարկվեն ՀՀ դատախազություն՝ ստուգման նպատակով:
Հատուկ ենք նշում, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրավապահ մարմիններին պարբերաբար ուղարկել է իր տրամադրության ներքո եղած տվյալները կամ նյութերը:
Հաշվի առնելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների հիմնարար կարևորությունը երկրի համար, ստեղծված իրավիճակը ու խաղաղ հավաքների ազատությունը երաշխավորելու պետության պարտավորությունը՝ նշված տեղեկությունները պետք է իրավական պատշաճ ընթացակարգի շրջանակում ստուգման ենթարկվեն:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan