Այսօր՝ 03 օգոստոսի 2021թ., 00:00
«Հայաստան» դաշինքի քաղաքական կապիտալը 0-ից ավելացել է, իշխանությանը՝ նվազել. Սեյրան Օհանյան «Խոսելիս հիշեք, որ մի երկրում եք, որտեղ հազարավոր տղերք պետք է քայլեին, բայց չեն քայլում». Գեղամ Նազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորներին Քավոր, սանիկ, աներձագ, մարդ ու կնիկ, ընկեր, բարեկամ, օլիգարխ, դավաճան․․․ ու էլի բաներ, որ ասելու չի ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանցի զինծառայողների թիվը մնում է անփոփոխ. ՊՆ «Վա՞տ բան ենք անում». Լոռու մարզպետարանից գրություն են ուղարկել Վանաձորի դպրոցի տնօրեններին Երևանի ավագանու անդամի վիճակը ծանր է, միացված է արհեստական շնչառության սարք Ղրղզստանում կալանավորել են նախկին վարչապետ Սարիեւին «Կումտորի» գործով «Կոպիտ վարքագիծ է դրսեւորում». Ալեքսանդր Շոուայի դուստրը երես է թեքել հորից Մաքսիմի ներկայացուցիչը հայտնել է, որ երգչուհու վիճակը լավացել է Լրագրողներն ԱԺ-ում ստորագրահավաք են սկսել. պահանջում են չեղարկել սահմանափակումները Պղինձն էժանանում է Ուհանում 2020 թվականից հետո առաջին անգամ գրանցվել է COVID-19-ի բռնկում Փորձագետ. Սմարթֆոնի կողքին խորհուրդ չի տրվում գաղտնի տեղեկատվություն քննարկել Տոկիո-2020․ Էլսայեդը պարտվեց, Ասլանյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարից Երուսաղեմի շրջակայքում անտառային հրդեհներ են սկսվել Աֆղանստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ Քաբուլը պատրաստ է խաղաղություն կնքել թալիբների հետ ՔՊ-ն առաջադրել է մոլի հակառուսական Հակոբ Արշակյանին և Թուրքիայում գործունեություն իրականացրած Ռուբինյանին․ Սրանց ասեք, որ ժողովուրդը հիտլերին ու մուսոլինիին էլ է քվե տվել, հետո ի՞նչ. Շարմազանով ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել Իզմիրլյանի անվան մանկատուն. Ի՞նչ խնդիրներ են գրանցվել Այդ բարոյական համակարգն արդեն անվավեր է, ու դրանից մնացել են ընդամենը խղճուկ մնացորդներ. Ռուբեն Մելիքյան Թրյուդոն մոնռեալյան ձեւով ապխտած միս է ուղարկել Բայդենին Սթենլիի Գավաթում ԱՄՆ ակումբի հաղթանակից հետո Մենք չենք կարող բանակցել այս իշխանության հետ, որի օրոք կորցրել ենք Արցախի 75 տոկոսը, տվել ենք զոհեր․ Իշխան Սաղաթելյան «Նրա բույրն, ինչպիսին ցանկանում ես լինել». Ռիհաննան օծանելիք է թողարկում Սպիտակ տանը հայտնել են, որ ԱՄՆ-ն լոքդաուն չի սահմանի դելտա շտամի պատճառով «Հայաստան» - «Պատիվ ունեմ» ազնիվ համագործակցության օրինակ. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Աֆղանստանի ԱԳՆ. Թուրք զինվորականները կապահովեն թուրք մասնագետների անվտանգությունը Քաբուլի օդանավակայանում Ռուբեն Ռուբինյանը, պատասխանելով պարգևավճարների մասին հարցին, ստել է․ Ռոբերտ Հայրապետյան Ո՞ր մթերքները չի կարելի օգտագործել դատարկ ստամոքսին Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով եւ հասել 7 տոկոսի Հակառեկորդ Վրաստանում. մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 4827 նոր դեպք Ռուս խաղաղապահները փորձարկել են արդիական մարտավարություն Լեռնային Ղարաբաղի վարժադաշտում Ալեն Սիմոնյանի պայքարը խաղամոլության դեմ հակառակ արդյունքն է ունեցել. ծավալները հնգապատկվել են, փողերի լվացման ռիսկը՝ մեծացել Ագնեսա Խամոյան․ «Փաշինյանը վախենալու բան ունի ոչ թե պատգամավորների, այլ ծնողների հաշվեհարդարից» Արդեն իսկ վարկային բեռի տակ գտնվող գյուղացուն առաջարկում են վարկային բեռը մեծացնել. Քաղաքացին ահազանգում է՝ երաշտի պատճառով կսկսվի պարտադիր մորթ Ռուբեն Ռուբինյանն իր կյանքի որոշ ժամանակն ապրել է Թուրքիայում, ինչի մասին նրա կենսագրության մեջ նշված չէ. Աննա Մկրտչյան «Ստամբուլի բիճ»-ն էլ է հայհոյանք, բայց դա մի ամբողջ համաշխարհային արժեք ներկայացնող գեղարվեստական գործի վերնագիր է 44-օրյա պատերազմի խնդիրները չի կարելի իջեցնել ասֆալտի մակարդակին․ Սեյրան Օհանյան. (տեսանյութ) Այն ինչ տեսաք ԱԺ-ում այսօր, տեսնելու եք առաջիկայում էլ՝ ավելի բարձր ինտենսիվությամբ. Արամ Վարդևանյան. (տեսանյութ) Ի՞նչ պաշտոն կստանձնի Տիգրան Ավինյանը. Նրա քաղաքական կարիերան չի ավարտվում Սրանց ցինիզմը չափ ու սահման չունի Իշխանությունը մի ամբողջ գումարտակ զորք էր տեղակայել ԱԺ տարածքում Բացառիկ ծնունդ Շենգավիթ բկ-ում. եռյակ է ծնվել «La Casa De Papel» սերիալի եզրափակիչ եթերաշրջանի առաջին մասի թրեյլերը ԱԺ ութերորդ գումարման խորհրդարանի նիստը․ (տեսանյութ) Կրակոցներ գրեթե ամեն օր հնչում են Շուշիի դիրքերից Ինչ տակտիկա է մշակել իշխող խմբակցությունը Ով է Գագիկ Ջհանգիրյանի լուր բերող խորհրդականը Ով կզբաղեցնի զինդատախազի պաշտոնը, և ինչ է սպասվում Արթուր Դավթյանին Դիմելու ենք Սահմանադրական դատարան պատգամավորների անձեռմխելիության վերականգման պահանջով․ Արամ Վարդևանյան Անֆիսա Չերնիխ՝ «Орел и Решка» ճամփորդական շոուի նոր հաղորդավարուհին Կազմված ցուցակի դեպքում, վստահ չէի, որ այդ սկզբունքը պահպանվում է. Ավինյանը խոսել է իր եւ թիմի տարաձայնությունների մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ Իրանը կարող է երկշաբաթյա լոքդաուն մտցնել՝ կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով Ադրբեջանական զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի եւ Կութի ուղղությամբ. ՊՆ «Սաղ լավա, մալադեց, մենակ մեկ-մեկ մեր կողմը նայի, իշմար ենք տալիս». Ռուբինյանը՝ Հասանովին. Տեսանյութ Գնդակը` զենք. Հանրապետության հրապարակից մինչև Եռաբլուր. Սևակ Շուշանյանի նոր ռեկորդը` նվիրված 44-օրյա պատերազմի հերոսներին (Տեսանյութ) Էլեկտրամատակարարման համատարած անջատումներ Թուրքիայում Իրանի ԱԳՆ-ն անհիմն է որակել ԱՄՆ-ի և Բրիտանիայի մեղադրանքները լցանվի վրա գրոհի մասնակցության մեջ Ռուս ուսանողն անհետ կորել է Թուրքիայում «ԱԺ–ում մեր գործընկերների համակարգային առաքելությունն է լինելու շարունակել կազմաքանդել դավաճան և կապիտուլյանտ ռեժիմը»․ Արմեն Աշոտյան Ալեն Սիմոնյանի պայքարը խաղամոլության դեմ հակառակ արդյունքն է ունեցել. ծավալները հնգապատկվել են, փողերի լվացման ռիսկը՝ մեծացել Թուրքիայում գրանցվել է էլեկտրաէներգիայի սպառման ռեկորդային մակարդակ Ադրբեջանցի պատգամավորին կզրկեն անձեռնմխելիությունից ոստիկանին ծեծի ենթարկելու համար Կորոնավիրուսը կարող է ուղեղի տկարամտության նման փոփոխություններ առաջացնել Իշխանությունն առաջնորդվում է սկզբունքներով, որոնք չեն կարող բերել հուսալիություն և անվտանգություն․ Տիգրան Աբրահամյան Վարանդայի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 զինծառայողի աճյուն Հայ ռազմագերիների հարազատները հավաքվել են ԱԺ-ի մոտ. նրանք պահանջում են օրակարգ մտցնել գերիների վերադարձի հարցը Ֆիլմի նկարահանումների ընթացքում մահացել է դերասան Ջեյ Փիքեթը Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքը Ստեղծված իրավիճակում, եթե նույնիսկ դադար լինի, չի կարող մեզ համար երկարաժամկետ խաղաղություն ապահովել․ Տիգրան Աբրահամյան Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ Bloomberg. ԱՄՆ-ն հայտնվել է դեֆոլտի եզրին Եվրոպայի լիգա. «Ալաշկերտն» իմացավ հնարավոր մրցակցին Հասանովի ձեռքը մնաց օդում, կաթողիկոսը հեռացավ՝ առանց ձեռքսեղմման. Տեսանյութ Տոկիո-2020. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է Հ1-ը չի հեռարձակում 8-րդ գումարման ԱԺ այս նիստը. հուսանք՝ «Ազատություն» ռադիոկայանը ռեպորտաժ կպատրաստի. Աղվան Վարդանյան Դատարաններից գործերի ավտոմատ մակագրման համակարգիչների առգրավումն ու Գագիկ Ջհանգիրյանի՝ «ծրագրի ոչ արդարություն» բնորոշումը Մոռացե՞լ եք Կարեն Կարապետյանի միջնորդությունը Փաշինյանի վերաբերյալ. ինչո՞ւ հիմա ծպուտ չեք հանում. Արծվիկ Մինասյանը՝ «Իմ քայլին» պատգամավորներին Եթե ազատազրկվածը ձեռք է բերում պատգամավորի կարգավիճակ, պետք է նրան ազատել կալանքից Արցախում հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած 22-ամյա զինծառայողի դին
Հարցում

Քարին Տակի անկումը

Hetq.am -ը  «Հետաքննություն» խորագրում ներկայացրել է Քարին տակի անկումը: Նոյեմբերի 4-ին՝ ժամը 17:00-ի մոտակայքում, ադրբեջանական զորքը նոր գրոհ է սկսում Քարին Տակ գյուղի հյուսիս–արևմտյան ուղղությամբ: Քարին Տակում մնացել էր 3 գյուղացի՝ Բաղդասար Բաղդասարյանը, Արմեն Պողոսյանը և Սեյրանը, նրանց 3 ընկերը՝ Մուշեղը, Արտյոմը և Ստեփանը, և «Եղնիկների» մոտ 50 հոգանոց վաշտը: Գյուղում մնալն արդեն վտանգավոր էր։ Քարին Տակում մնացած գյուղացիները զինվորների հետ որոշում են դուրս գալ գյուղից:

Մարտերը գյուղում

Քարինտակցիների ջոկատը սեպտեմբերի 29-ից Հադրութի շրջանում էր: Հադրութից ջոկատը Քարին Տակ է տեղափոխվել հոկտեմբերի 23-ին: Հոկտեմբերի 27-ին թշնամին արդեն Քարին Տակից ուղիղ գծով 4.5 կմ հեռավորության վրա գտնվող Սղնախ գյուղի մերձակայքում էր:

Հոկտեմբերի 28-ին Շուշիում հրամանատարական կետում կայացած խորհրդակցությանը մասնակցել են նաև Քարին Տակ համայնքի ղեկավար Մխիթար Առուշանյանը և գյուղի պաշտպանական ուժերի հրամանատար Արթուր Առաքելյանը։ Այդտեղ է եղել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Որոշվել է, որ Սղնախ և Քարին Տակ գյուղերի մեջտեղում գտնվող Չախմախ կոչվող տեղամասում գտնվող զինվորականների հետ գյուղացիները պետք է կազմակերպեն պաշտպանությունը։

Խորհրդակցությունից հետո Առուշանյանն ու Առաքելյանը վերադարձել են գյուղ, ապա՝ գնացել Չախմախ տեղամաս, որպեսզի որոշեն նոր դիրքերի տեղակայման վայրը: Տեղ հասնելուն պես հրետակոծություն է սկսվել: Խրամատում զոհվել են Մխիթար Առուշանյանը, Արթուր Առաքելյանը և նրա որդին՝ Կամո Առաքելյանը։

Ձևավորվել էր պաշտպանական 2 գիծ: Առաջնագծում ՄՈԲ-ը և Զինված ուժերի ստորաբաժանումն էին: Իսկ պաշտպանական 2-րդ գծում գյուղացիներից կազմված ջոկատն էր: Առաջնագիծը գտնվում էր Սղնախ և Քարին Տակ գյուղերի արանքում՝ Չախմախ կոչվող տեղամասում: Երկրորդ գծի ջոկատը պետք է մնար գյուղում, որ եթե թշնամուն հաջողվեր շրջանցել պաշտպանական առաջին գիծը, գյուղացիները դիմավորեին նրանց:

«Թուրքերը մի քանի անգամ առաջնագծի վրա հարձակվել են, հետ ենք մղել: Նոյեմբերի 2-ին հայկական կողմը նախատեսում էր հրետակոծություն իրականացնել, և որպեսզի մենք էլ չտուժեինք, առաջնագծում գտնվող մոտ 300 հոգանոց զորամիավորման (զինուժ և ՄՈԲ) հետ գյուղից դուրս գալու հրաման ենք ստացել: Ճանապարհն էլ էինք անցել, որովհետև սպասում էինք, որ մերոնք պիտի լավ ռմբակոծեն, բայց համարյա ոչ մի բան էլ չարեցին։ Հետո սպասում էինք, որ մեզ ասեն՝ հետ դառեք, չասացին, մենք ինքներս հետ եկանք գյուղ, գյուղացիներին էլ կանչեցինք, զորքն էլ հետ եկավ»,– պատմում է Բաղդասար Բաղդասարյանը։ Նոյեմբերի 3-ին ողջ օրը գյուղը հրետակոծվում էր: 

Նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը թշնամուն արդեն հաջողվել էր մոտենալ Քարին Տակի ծայրամասերին: Գյուղը հրետակոծվում էր տարբեր կողմերից: Նոյեմբերի 4-ի առավոտյան թշնամին հարձակում է նախաձեռնում գյուղի ներքևից՝ Սղնախ- Քարին Տակ ճանապարհի՝ գյուղ մտնող հատվածից: Այդտեղ գյուղի ջոկատի տղաներն էին գիծը պաշտպանում: Առաջին գրոհը հետ են մղում: Թշնամին չի կարողանում մտնել գյուղ, հետ է քաշվում, սկսում է նորից հրետակոծել:

Քարին Տակի անկման օրը

«Նոյեմբերի 4-ին՝ կեսօրից հետո, աջ թևի (հյուսիս–արևմտյան) դիմացը պահող զորքն էլ նահանջեց՝ մոտ 250 հոգանոց, ՄՈԲ-ն էլ: Հրամանատարին հարցրի՝ ինչի՞ եք հելել, ասեց՝ հրաման ենք ստացել, պիտի դուրս գանք գյուղից: Գնդապետ Արմեն Բարխուդարյանն է հրաման տվել, որ էդ 250 հոգանոց ՄՈԲ-ը դուրս գա: Վերջին զորքն էր՝ մեզնից բացի: Մի 2 ժամ էդ տղաներին մոտս պահեցի, ձգձգեցի, որ դուրս չգան, չստացվեց: Էդ գնդապետը զանգեց, ասաց՝ ինչի՞ չես թողնում դուրս գան, սկզբից վախեցրի, որ չեմ թողնելու դուրս գան, բացատրեցի, որ պիտի մնան ստեղ, չստացվեց: Գնդապետն ասեց՝ թող իրանք դուրս գան, ես ձեզ օգնություն ուղարկելու եմ, մինչև էսօր ուղարկում ա: Առաջնագիծն արդեն միակողմանի էր դարձել, ձախ թևը մնացել էր բաց (հյուսիս–արևելյան հատվածը), հենց էդ ձախ թևով էլ հարձակվեցին գյուղի վրա, արդեն մտել էին մեր գյուղի տարածք»,- վերհիշում է Բաղդասար Բաղդասարյանը:

Նոյեմբերի 4-ին՝ կեսօրին, գյուղից հանվել են պաշտպանական ուժերը (ՄՈԲ-ը)՝ մոտ 250 հոգի: Դրանք տեղակայված էին Սղնախ գյուղից դեպի Քարին Տակ գնացող ճանապարհի աջ կողմի (արևելյան) բարձունքներում: Զորքը դուրս բերելուց հետո գյուղում մնացել է մոտ 50 հոգի` գյուղի ջոկատը և «Եղնիկներից» բերված վաշտի մի մասը: Նրանք հրաժարվել էին զորքի հետ նահանջել: Գյուղացիները հետ են քաշվել գյուղի հարավ–արևելյան (նախկին մետաքսի ֆաբրիկայի մերձակայք) մասից՝ տեղափոխվել են հյուսիս-արևմուտք (գյուղի նոր թաղամասի կողմում): Գնդապետ Արմեն Բարխուդարյանի հրամանով ՄՈԲ-ի ստորաբաժանումը դուրս է եկել գյուղից: Նա Քարին Տակի ջոկատի տղաներին ասել է, թե գյուղից դուրս գալու հրաման են ստացել, հետո իրենց օգնություն կուղարկեն: Մեր բազմաթիվ փորձերը՝ գնդապետ Արմեն Բարխուդարյանից պարզաբանումներ ստանալու, ապարդյուն անցան։ Նա հեռախոսազանգերին եւ հաղորդագրություններին չի պատասխանում:

Գյուղի ջոկատի մի մասը զորքի հետ նույնպես դուրս է եկել գյուղից: Ժամը 17:00-ի մոտակայքում ադրբեջանցիները հարձակում են նախաձեռնել պաշտպանական աջ թևի վրա: Մարտը շարունակվել է, սկսել է մթնել, թշնամին դանդաղ փորձել է օղակի մեջ վերցնել տղաների դիրքը, խոստացված օգնությունը չի եկել: Արմենը, Բաղդասարն ու Սեյրանն իրենց 3 ընկերների՝ Մուշեղի, Արտյոմի և Ստեփանի հետ, որոնք մինչ Քարին Տակ գալը Սարուշենում էին, «Եղնիկների» վաշտից մնացած զինվորների հետ մնացել են մենակ:

Քարինտակցիները սկսել են քննարկել՝ ինչ անել. կամ պետք է կռվեին, մինչև բոլորը զոհվեին, որովհետև թշնամին օգտագործում էր բոլոր տեսակի զինատեսակները, կամ պետք է նահանջեին: Գրեթե բոլորը մինչև վերջ կռվելու կողմնակից էին, այսինքն՝ զոհվելու: Բաղդասարը, որն ամենատարեցն էր և գյուղի ջոկատի հրամանատարի՝ Արթուր Առաքելյանի զոհվելուց հետո ինքն էր ղեկավարում ջոկատը, մի կողմ է քաշում գյուղացիներին եւ ասում. «Տղե՛րք, մենք չենք կարող այս տասնութ տարեկաններին թողնենք՝ այստեղ զոհվեն: Մենք, հա, զոհվենք, բայց էս երեխաներին ո՞նց թողնենք՝ էստեղ մնան»: Բոլորը լուռ էին, նրանք արդեն այդ զինվորների հետ ժամեր շարունակ մարտի մեջ էին ու գիտեին, որ նրանցից ոչ ոք չի նահանջի: Բաղդասարի հետ Արմենն ու Սեյրանը չեն համաձայնել, Բաղդասարին խնդրել են այնպես անել, որ վերջին ջոկատը գյուղից դուրս չգա: Բաղդասարն ասել է, որ իրենց ուժերն արդեն քիչ են թշնամուն կանգնեցնելու համար, և շուտով թշնամին շրջապատելու է իրենց, իսկ իրենք այդքան զինամթերք էլ չունեն, մարտը երկար չեն կարող շարունակել։

«Բաղդասարի աչքերը ջրակալեցին, ասաց՝ խնդրում եմ, բեր էս տղերքին հանենք ստեղից, ես իմ կյանքն ապրել եմ, բա էս տղե՞րքը, ախպոր պես, արի էս տղերքին հանենք ստեղից, ես ասում էի՝ մեր գյուղ կյանքում թուրք չի մտել, ո՞նց թողնենք»,- պատմում է Արմենը։

Որոշել են նահանջել դեպի Շուշի: Ժամը 21-ին հասել են Շուշիի մուտքի մոտ: «Եղնիկներից» եկած վաշտը մնացել է այդտեղ, իրենք իջել են Ստեփանակերտ: Գիշերը մնացել են «Արմենիա» հյուրանոցում: Զրույցի ընթացքում Արմենն ասաց՝ գյուղը հանձնեցինք, գիշերը մնացինք «Արմենիա» հյուրանոցում, առավոտյան 57 հազար դրամ ուզեցին երեք հոգու համար:

Առավոտյան հյուրանոցի սրահում պատահաբար հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։ Արմենի ընկերներից մեկը՝ Մուշեղը, որ պատերազմին մասնակցելու համար Մոսկվայից էր եկել, վիճաբանության է բռնվել Տիգրան Ավինյանի հետ, Ավինյանն ասել է, թե Քարին Տակը հայկական վերահսկողության տակ է։ «Տիգրան Ավինյանին ես չէի էլ ճանաչում, Մուշեղն ասեց՝ փոխվարչապետն է, ասեց՝ տեսեք՝ ինչ է ասում, ասում է Քարին Տակը մերոնց ձեռքին է, ես ասում եմ՝ չգիտեմ՝ մերոնց ասելով դու ում նկատի ունես, բայց գիշերը վերջինը մենք ենք Քարին Տակից դուրս եկել, որովհետև զորք չկար ու մենակ էինք, ո՞նց ես ասում՝ Քարին Տակը մերոնց ձեռքին է»,- պատմում է Արմենը։

Նոյեմբերի 5-ի երեկոյան Արմեն Պողոսյանը Սեյրանի ու մի քանի տղաների, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հետ գնացել են Շուշիի վերևից դիտարկել ժայռի տակ գտնվող Քարին Տակի անցուդարձը: Վարագը մի քանի ժամ նրանց հետ կռվել է հակառակորդի դեմ, հետո ասել է, որ պետք է գնա հանդիպման, որից հետո կգա և նորից կմիանա Արմենենց։ Սեյրանն ասում է, որ Վարագը Շուշիի քաղաքապետարան էր գնացել, հետո զանգահարել է տղաներին ու ասել, որ չի կարող վերադառնալ, քանի որ Շուշիում մարտեր են սկսվել։ Արմենի խոսքով՝ գյուղում մոտ 40 ադրբեջանցի էր շրջում։ Մոտ 2 ժամ բարձունքից գնդացրով կրակել են նրանց ուղղությամբ։ Երբ արդեն մութն ընկել է, մառախուղը ծածկել է գյուղը, տեսանելիությունը վատացել է։ Գյուղից Շուշի բարձրացող ժայռի վրայի արահետի տարբեր հատվածներում նրանք թակարդներ են տեղադրել, հետ եկել, դիրքավորվել: Ժամանակ առ ժամանակ առաջ են եկել, կրակել արահետի ուղղությամբ: Ցերեկը ժայռի վրա՝ տարբեր հատվածներում, դիրքավորված զինվորներ են եղել: Արմենը նրանց դիրքերի ուղղությամբ գնացել է, տեսել, որ դրանցում մարդ չկա: Ձայն է տվել, գոռացել, ոչ մի արձագանք: Այդ տարածքում ոչ ոք չի եղել, մնացել են 5 հոգով։ Ժայռի վրայից տեսել են, որ ճանապարհով ադրբեջանական 4 մեքենայից կազմված ավտոշարասյունը գնում է դեպի Շուշի։ Արմենը սկսել է մեքենաների ուղղությամբ անկանոն կրակոցներ արձակել՝ նրանց շեղելու համար։ Տղաները նրան ասել են, որ իրենց մենակ են թողել։ Արմենը չի հավատացել։ Տղաներն առաջարկել են լքել բարձունքը, քանի որ նորմալ զենք չեն ունեցել, զինամթերքն էլ վերջանում էր: Մառախուղը փակել է գյուղի տեսանելիությունը։ Տղաները ռադիոկապ էլ չեն ունեցել։ Նրանցից մեկն Արմենին ասել է, որ հեռախոսով խոսել է ընկերոջ հետ, իրեն տեղեկացրել են, որ Շուշիում մարտեր են սկսվել։ Արմեն և 4 տղա իջել են բարձունքից, շարժվել դեպի Շուշի: Մութ է եղել, տարբեր տեղերից լսվել են կրակոցների ձայներ, սակայն պարզ չի եղել, թե ովքեր են կրակողները: Որոշել են Շուշին շրջանցելով՝ իջնել դեպի Ստեփանակերտ, այնտեղ պարզել՝ ի՞նչ է կատարվում Շուշիում: Կեսգիշերին հասել են Ստեփանակերտ, գիշերել հյուրանոցում՝ նորից վճարելով: Նոյեմբերի 6-ի առավոտյան շարժվել են դեպի Շուշի։ Շուշիի մուտքի բենզալցակայանի մոտ տեսել են, որ հայկական զորքն իջնում է Շուշիից: Սկզբում չեն հասկացել, թե ինչ է կատարվում։

«Մեծ թվով զինվորներ իջնում էին ճանապարհով, քիչ վերեւում կրակոցներ էին։ Էնպիսի տպավորություն էր, որ մարդկանց դիտավորյալ բերել են էդտեղ կոտորելու, ոչ մի օպերացիա կազմակերպված չէր։ Մենք մի քիչ էլ առաջ ենք գնում, այնտեղ մարտ էր, մենք էլ 5 հոգով կռվի ենք բռնվում»,- պատմում է Արմենը։

Զինվորներից մեկը կռվի ընթացքում վիրավորվել է, տղան Արմենին խնդրել է դուրս բերել իրեն այդտեղից։ Արմենը մտածել է՝ ինչ գնով էլ լինի, այդ զինվորին դուրս պետք է բերի։ Շտապօգնության 4 մեքենա է եկել, բայց տեղ չի հասել։ Ադրբեջանցի դիպուկահարը խոցել է շտապօգնության 5-րդ մեքենան։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Արմենը վիրավոր զինվորին փորձել է տեղավորել մեքենայի մեջ, այդ ընթացքում թշնամին հրթիռակոծել է։ Արմենը ոտքի շրջանում տաքություն է զգացել, սկզբում թվացել է, թե ոտքն ինչ-որ տեղի է հարվածել, բայց հետո զգացել է, որ վիրավորվել է։ Հրթիռակոծության ժամանակ շտապօգնության մեքենան շարքից դուրս է եկել։ Մուշեղը՝ Արմենի ընկերը, շալակել է վիրավոր զինվորին, հանել կռվի դաշտից, ապա վերադարձել Արմենի մոտ։ Արմենն այդ ժամանակ ոտքից 2-րդ անգամ է վիրավորվել։ Հեռախոսով կապվել է ընկերների հետ ու տեղեկացրել, որ վիրավորվել է։ «Ինձ քարշ տալով՝ հասնում եմ տղաների մոտ, օգնում, գցում են «ՈՒԱԶ»-ի մեջ, տանում են հիվանդանոց»,- պատմում է Արմենը։ Ստեփանակերտի հիվանդանոցում Արմենն իմանում է, որ ադրբեջանցիները Շուշիում են։

Տիգրան Շահբազյանը ՄՈԲ-ի կազմում հոկտեմբերի 17-ից մասնակցել է ռազմական գործողություներին։ Սկզբում Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում է եղել, ապա՝ Հադրութի շրջանի Մոխրենես գյուղում։ Հադրութից նահանջելուց հետո Ասկերանում ձևավորված հատուկ գնդի 150-200 հոգանոց կազմով տեղափոխվել են Քարին Տակ գյուղի անտառներ։ Հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 4-ը Տիգրան Շահբազյանն իր զինակից ընկերների հետ Քարին Տակի մատույցներում է եղել, նույն դիրքում։

Տիգրանի պատմելով՝ նոյեմբերի 4-ին՝ լույսը չբացված, մոտավորապես ժամը 3։30-ին, ուժեղ հրետակոծություն է սկսվել, ամեն կողմից ինքնաձիգի ձայն է լսվել, հետևում Սղնախն է եղել, ու նրանք սպասել են, որ ադրբեջանական զորքը պիտի Սղնախից գա: Նոյեմբերի 4-ի լուսաբացին կրակոցները շատ մոտ են լսվել։ ՄՈԲ-ի տղաները նահանջի հրաման են ստացել ու իջել են դեպի Կարկառ գետը։ Գումարտակը տարբեր կողմերից հավաքվել է գետի մոտ, բարձրացել Քարին Տակ, գյուղի խրամատներում դիրքավորվել, ադրբեջանցիներն էլ գնացել են այն վայրը, որտեղ Տիգրանենց գումարտակն է եղել հոկտեմբերի 31-ից։ Տիգրանենց զորքը գյուղում մնացել է մինչև նոյեմբերի 4-ի ժամը 15:00-ն։

Քարին Տակից մի քանի հոգու հոկտեմբերի 24-ին հանդիպեցինք Քաշաթաղի հրետանային մարտկոցում։

Աշխարհազորի կազմում Քարին Տակ գյուղի տղամարդկանցից 25-ը պատերազմին մասնակցել է տարբեր ուղղություններում։ Պատերազմին մասնակցած քարինտակցի ոստիկանների, Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցների և ժամկետային զինծառայողների թիվը 64 է։

Քարին Տակ գյուղի մարտերի, ռազմական գործողությունների վերաբերյալ հատվածներն առաջիկայում կարող են թարմացվել։ Մարտերին մասնակցած անձինք կարող են կապ հաստատել «Հետք»-ի խմբագրության հետ։

Զոհերը

Քարին Տակ գյուղը պատերազմի ժամանակ 7 զոհ է տվել։ Գյուղի պաշտպանական մարտերում զոհվել է համայնքի ղեկավար Մխիթար Առուշանյանը, գյուղի ջոկատի հրամանատար Արթուր Առաքելյանը և նրա որդին՝ Կամո Առաքելյանը։ Մարտունիում մարտերի ժամանակ զոհվել է Քարին Տակի դպրոցի տնօրենի որդին՝ Ալեքսեյ Հովհաննիսյանը։ Մարտունիում են զոհվել նաև Գերասիմ Հովհաննիսյանը և Արսեն Ավանեսյանը։ Քարինտակցի փոխգնդապետ Մխիթար Հովհաննիսյանն էլ զոհվել է Ջրականում (Ջաբրայիլ), իսկ հետախուզական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Լեռնիկ Վարդանյանից մինչ օրս ընտանիքը լուր չունի:

Լեռնիկ Վարդանյանի անունը հրապարակվել է պատերազմում զոհվածների առաջին ցանկում, սակայն մինչ օրս հարազատները հույս ունեն, որ Վարդանյանը չի զոհվել, այլ գերեվարվել է։ 1978 թ.-ին ծնված Լեռնիկ Վարդանյանը կոչումով փոխգնդապետ էր, պատերազմից օրեր առաջ էր գումարտակի հրամանատար նշանակվել։ Լեռնիկ Վարդանյանի մանկության ընկեր Քաջիկ Գասպարյանն է վերջին անգամ հեռախոսով խոսել Լեռնիկի հետ։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան Քաջիկը զանգահարել է ընկերոջը՝ իմանալու, թե ինչպես է նա։ Լեռնիկն ընդամենը մեկ բառ է ասել՝ սկսվել է։ Գիշերը փորձել է նորից խոսել ընկերոջ հետ, սակայն հեռախոսազանգերն անպատասխան են մնացել։ Վերջին զանգից մեկ րոպե չանցած՝ Լեռնիկն է զանգահարել Քաջիկին։

«Ուրախացած վերցնում եմ, ասում եմ՝ ի՞նչ կա, եղբայր, ո՞նց ես։ Ասում է՝ ո՞վ է։ Ասում եմ՝ Քաջիկն է, Լեռնիկ, ո՞նց՝ ով է։ Ասեց՝ լավ չեմ, ախպեր ջան, ատբոյ տուր։ Էլ, ճիշտն ասած, չեմ հարցրել՝ ո՞նց ես, որտեղի՞դ է կպել։ Ինքը չէր սիրում երկար խոսել։ Ու մինչ այսօր ոչ մի լուր, տեղեկություն չկա Լեռնիկից»,- զրույցը վերհիշեց Քաջիկ Գասպարյանը։

Լեռնիկ Վարդանյանի ծնողներին հանդիպեցինք Ստեփանակերտում։ Հայրը՝ Արեգ Վարդանյանը, ասաց, որ որևէ տեղեկություն չունեն որդուց։ Միայն իմացել են, որ զինծառայողների՝ մարտադաշտից հայտնաբերված անճանաչելի աճյուններն ու մասունքները փորձաքննության են ենթարկել։ Հարազատներին ասել են, որ համընկնում կա Լեռնիկի հարազատների հետազոտությունների և հայտնաբերված մասունքների միջեւ։ Սակայն Լեռնիկի հարազատները ԴՆԹ փորձաքննության արդյունքներին չեն վստահում, ցանկացել են արտերկրում նույն փորձաքննությունն անցնել։ Գործընթացից դեռ լուր չկա։

Պատերազմի սկզբից քարինտակցիների մի մասը Հադրութում էր: Սեպտեմբերի 29-ին Արսեն Ավանեսյանը գյուղի այլ կամավորների հետ գնացել է Հադրութ, որտեղ էլ հոկտեմբերի 3-ին զոհվել է: Պատերազմի ժամանակ Հադրութում՝ Արսեն Ավանեսյանի զբաղեցրած դիրքում, վիրավորներ են եղել, որոնց հանելիս խնդրել են՝ մի քանի հոգի գնան օգնության: Խրամուղով վիրավորների մոտ գնալիս արկը պայթել է Արսենի դիմաց: Երբ մյուսները հասել են օգնության, մարմինն արդեն այրվելիս է եղել։ «Հետք»-ի հետ զրույցում Բաղդասար Բաղդասարյանը պատմեց, որ թղթի վրա գրել է Արսեն Ավանեսյանի անուն, ազգանունը, դրել մարմնի վրա և խնդրել, որ մարմինները տեղափոխող անձինք թուղթը չկորցնեն:

«Դուխով տղա էր, կատակասեր, ոչ մի բանից չէր վախենում: Թշնամին որ կողմից գալիս էր, էդ ուղղությամբ օգնության էր հասնում»,- նշում է համագյուղացին: Արսեն Ավանեսյանին Քարին Տակում էին հուղարկավորել, վերջերս, խաղաղապահների հետ բանակցության արդյունքում, մարմինը կարողացել են հանել գյուղի գերեզմանատնից և վերահուղարկավորել Եռաբլուրում: Արսեն Ավանեսյանը ծնվել էր 1967 թվականին: Ամուսնացած էր, ուներ դուստր և որդի: Նա նաև Արցախյան առաջին պատերազմի մասնակից էր: Առաջին պատերազմից հետո Արսենը որոշ ժամանակ բնակվել է Ասկերանում, 2000-ականներին տեղափոխվել է Քարին Տակ, որտեղ ապրում էր մոր՝ Արմենուհի Ավանեսյանի հետ:

Քարին Տակը մեկ քաղաքացիական զոհ է ունեցել։ Երբ գյուղացիները հարկադրաբար դուրս են եկել գյուղից, գյուղը չի լքել միայն 58-ամյա Ալվարդ Թովմասյանը, որի հետ վերջին անգամ նոյեմբերի 5-ին են հարազատները խոսել հեռախոսով։ Նա 2-րդ խմբի հաշմանդամ էր, մտավոր խնդիրներ ուներ։ Պատերազմից հետո նրան համարել են անհետ կորած, և միայն այս տարվա հունվարի 14-ին են գտել մասնատված մարմինը։

Մանրամասները՝ hetq.am-ում

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan