Մանրամասներ Վեդիում հնչած կրակոցներից
Մանրամասներ են հայտնի դարձել Վեդիում հնչած կրակոցներից, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ և վիրավորվել ևս մեկը: Ինչպես «Ինֆոպորտ»-ին փոխանցել են քաղաքի բնակիչները, տեղի ունեցածը քրեական հեղինակություն Մարսոյի և Խոսրովի արգելոցի նախկին տնօրեն Սամվել Շաբոյանի ընտանիքների միջև վենդետայի հետևանք է, որը ունի տարիների պատմություն:
Ըստ վարկածի, կրակոցների հեղինակը գոռավանցի Մարսոյի տղան է: