Այսօր՝ 02 օգոստոսի 2021թ., 00:00
Կասիլյաս. Հուսով եմ` Ռեալը կկարողանա հաղթել Իսպանիայի առաջնությունը ՀՀ-ն ի՞նչ է անում Ադրբեջանում դատապարտված գերիներին իրենց քաղաքացիության երկիր՝ ՀՀ վերադարձնելու համար. տեսանելի գործողություններ չկան. Լարիսա Ալավերդյան Արսենալը համաձայնել է վարձակալությամբ բաց թողնել Բելերինին Սիրիայի նախագահը վարչապետին լիազորել է նոր կառավարություն ձևավորել Սանթոսի երիտասարդ հարձակվողը մոտ է Յուվենտուս տեղափոխությանը Այնպես կանենք, որ Ռեալն ու Ատլետիկոն չխանգարեն մեզ. Պիկե Աֆղանստանի հարավում «Թալիբան» շարժման առնվազն 50 զինյալ է սպանվել ՆԱՏՕ-ի հրամանատարներից մեկը հայտնել է՝ որ դեպքում իրենք կրակ կբացեն ռուսական նավերի ուղղությամբ Ֆոնսեկան կարող է գլխավորել MLS-ի թիմ Տոկիոյում Օլիմպիական խաղերին ներգրավված անձանց շրջանում կորոնավիրուսով վարակման18 նոր դեպք է գրանցվել Վրաստանում առաջին անգամ օդադեսանտային զորավարժություններ են անցկացվել ամերիկացի զինվորականների մասնակցությամբ Շևչենկոն հեռացել է Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից Հունաստանի ԱԳՆ-ն հերքել է Թուրքիայի պնդումները սահմանի հունական կողմից կրակոցների մասին Շուրջ 400 մարդ է փրկվել Միջերկրական ծովում խորտակվող նավից ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները հյուրընկալվել են Գրքի երևանյան փառատոնին Ժիրինովսկին ադրբեջանցի պաշտոնյաներին հանդիմանել է խոսքի ազատության սկզբունքն անտեսելու համար «Չեմ կարող հասկանալ, որ մեկ այլ մարդու անունն էլ է Վլադիմիր». Ժիրինովսկին խոստովանել է, որ վատ հարաբերություններ ունի Պուտինի հետ նրա անվան պատճառով Կարեն Մուրադյանը հեռացավ Արարատից Մյանմարում հայտարարել են ժամանակավոր կառավարության ձևավորման մասին Իլիչիչը կարող է հեռանալ Ատալանտայից Գերմանիայում կանցկացվի համակենտրոնացման ճամբարի 100-ամյա պահակի դատավարությունը Բավարիայի հարձակվողը վնասվածք է ստացել Pfizer և Moderna ընկերությունները բարձրացրել են հակակորոնավիրուսային պատվաստանյութի գինը «Խաղաղություն աշխարհին 2021» առցանց միջազգային երգչախմբային մրցույթի Գլխավոր մրցանակը Հայաստանինն է ՄՅՈՒ-ն ցանկանում է թիմում պահել Շոուին Արսենալի հարձակվողը կարող է մրցաշրջանն անցկացնել այլ ակումբում Ռոհանին ներողություն է խնդրել իրանցի ժողովրդից իր նախագահության օրոք թույլ տված սխալների համար Փյունիկը նոր ֆուտբոլիստ ունի «Ադրբեջանում բռնապետություն է, և եթե Բայդենը ցանկանա, Ալիևին գահընկեց կանեն». Ժիրինովսկու հայտարարությունը սկանդալ է հարուցել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև Քեյնը ցանկանում է տեղափոխվել Մանչեսթեր Սիթի Պանդևը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ Խաչանովը պարտվեց եզրափակչում. Զվերևը՝ Օլիմպիական չեմպիոն Ի՞նչ անբարոյական վիժվածք է պետք լինել, որ սահմանապահ պայմանագրայինի աշխատավարձի չափով քեզ կոֆեի ու սրճարանի հավելավճար հաստատես օրենքով․ Հակոբ Ճաղարյան Բեռլինում արգելել են հակակորոնավիրուսային սահմանափակումների ընդդիմադիրների ակցիաները Ո՞ր բանկերն են մեծացրել իրենց վարկային պորտֆելները եւ ամենաշատ վարկերը տրամադրել Տոկիո-2020. Արմեն Մելիքյանը լքեց պայքարը Հունաստանի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Հոնկոնգում բաժանում են էլեկտրոնային կուպոններ սպառումը խթանելու համար Եվգենի Պետրոսյանի կինը հայտարարել է, որ անպայման այնպես կանի, որ որդին հայերեն սովորի Իսրայելի ԱԳ նախարարը քննարկել է ճապոնական լցանավի վրա կատարված հարձակումն ԱՄՆ պետքարտուղարի հետ Ո՞ւմ է հակացուցված սեխ ուտել Ավելի քան 200 հազար մարդ է մասնակցել Ֆրանսիայում բողոքի ցույցերի երրորդ ալիքին ԱՄՆ-ն կոչ է արել Թունիսին հնարավորինս արագ ձեւավորել նոր կառավարություն Դեցլի մայրը սկանդալային հայտարարություն է արել իր միակ թոռան մասին Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Խորհրդարանը և դրա մեծամասնությունը չո՛ւնի «դեմարկացիոն ու խաղաղության» պայմանագրերը ստորագրելու մանդատ. Զաքարյան ԱՄՆ-ում սպառվել է անվճարունակ անձանց վտարելու արգելքի ժամկետը Գերմանիայում երկու ավթոպատահարի հետեւանքով տուժել է 17 մարդ Երասխի ուղությամբ ադրբեջանցիները կրակ են բացել սնունդ տեղափոխող մեքենայի վրա` լրջորեն վնասելով այն. տուժածներ չկան. ՊՆ Իտալիայում սկսվել է բողոքի ակցիա ընդդեմ կորոնավիրուսային արգելքների եւ սահմանափակումների «Եվրախորհրդարանի մեր գործընկերները դատապարտում են Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել է հայտնի գործարարներից մեկին պատկանող Range Rover-ը որի վրա կան կրակոցի հետքեր Զվերև-Խաչանով․ ինչպիսի՞ն են հայ թենիսիստի շանսերը Օլիմպիական խաղերի եզրափակչում Էրդողանը կհատկացնի շուրջ 6 միլիոն դոլար հրդեհներից տուժած շրջանները վերականգնելու համար Մի ջրհեղեղն ի՞նչ է ախր, որ մեզ բաժանում է պետություն ունենալու բերկրանքից Հայաստանին դրդում են համաձայնել ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Նիկոլյան Հայաստանի բարքերը. Վիճաբանության ժամանակ 37-ամյա տղամարդը կրակել է 25-ամյա երիտասարդի մեջքին Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանն իմացան առաջին մրցակիցներին Միլիարդներով ծրագրեր են «իրականացնում», բայց թղթի վրա Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ. եղանակը Հայաստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ռազմավարական առափնյա մայրուղու բացումը Լիբիայում Սովորողները կամ պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ, կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնեն. նախագիծ Պուտինը հաստատել է հրդեհների մարման հարցում Թուրքիային օգնության տրամադրումը Հրաժեշտի խոսքեր հերոսներից.1 Թուրքիայի արեւմուտքում երկնաքար է ընկել «Ես երեք դուստր ունեմ». Ռեւայի հայուհի կինը սենսացիոն հայտարարություն է արել Թուրքիայի եւ Աֆղանստանի ՊՆ ղեկավարները քննարկել են Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը Արգենտինական լճերը վարդագույն են դարձել արդյունաբերական թափոնների պատճառով ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է մտցրել կուբացի պաշտոնյաների դեմ բողոքները ճնշելու համար Սքարլեթ Յոհանսոնը դատի է տվել Disney ստուդիային «Սեւ այրի» ժապավենի պատճառով Հունաստանում ազատ են արձակել քաղաքական գործչի սպանած ահաբեկչին Իրանի ԱԳՆ ղեկավարը նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղարին Արեւմուտքի՝ միջուկային գործարքը չկատարելու մասին Նինոծմինդայի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել գործող քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը Թուրքիայում գնդակահարել են քուրդ ընտանիքի բոլոր անդամներին ու հրդեհել տունը Այս կոնտեքստով էլ է պետք դիտարկել Մեղրիի ճանապարհի կարևորությունն Ադրբեջանի համար. քաղաքագետ Հենրիխ Մխիթարյան․ Երբեք չեմ խաղացել պարզապես հաճույքի համար, կարեւոր են տիտղոսները 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ Ափսոս, որ սպարապետի ու սրա մեջ հոսել է նույն արյունը Մաշտոցի պողոտայում հանեցին վերամիավորված Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը խորհրդանշող գնդաձև խճանկարը
Հարցում

Քոչարյանի գլխավորած դաշինքի հեղինակությունն օր-օրի բարձրանում է․ Օսիպյան

 «Հրապարակը» գրում է.

«Նիկոլ Փաշինյանի օրոք ոստի­կանապետ դարձած, հետո այդ պաշտոնից ինքնակամ ազատված Վալերիյ Օսիպյանը, ինչ­պես հայտնի է, սատարում է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին ու երբեմն մասնակցում դա­շինքի հանրահավաքներին: Դրանցից մեկի ժամանակ հանդիպելով նրան՝ հարցրինք, թե ինչու է որոշել սատարել հենց «Հայաստան» դաշինքին ու Ռոբերտ Քոչարյանին: «Որովհետև ես ավելի քան վստահ եմ, որ միայն Ռոբերտ Քոչարյանը կարող է Հա­յաստանն այս ստեղծված իրավի­ճակից դուրս բերել՝ իր փորձով, իր ամեն ինչով: Տասը տարի շարունակ ինքը եղել է մեր երկրի ղեկավարը, ես աշխատել եմ իր օրոք և բազմիցս ասել եմ, որ մենք ունեցել ենք հզոր երկիր, մենք ունեցել ենք ուժեղ ոստիկանություն, և վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կկարողանա արժանա­պատիվ դուրս բերել Հայաստանն այս վիճակից»,- ասաց Օսիպյանը:

-Բայց Դուք Սերժ Սարգսյանի օրոք էլ եք աշխատել, նա էլ փորձ ունի, նա էլ է տասը տարի ղեկավա­րել մեր երկիրը, նաև Արթուր Վանեցյանի հետ եք աշխատել, նրանք չե՞ն կարող մեր երկիրն այս վիճակից դուրս բերել:

-Ես բան չունեմ ասելու որևէ մեկի հասցեին, թույլ չեմ տալիս ինձ որևէ մեկին գնահատել, բայց կոնկրետ իմ վստահությունը, համակրանքը Ռո­բերտ Քոչարյանի հանդեպ է:

-Դուք ցուցակում ընդգրկված չեք, առաջարկ չի՞ եղել, թե եղել է՝ Դուք չեք ցանկացել:

-Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես 32 տարի ուսադիր եմ կրել, ես ոստիկան եմ, ծառայել եմ Հա­յաստանի Հանրապետությանը և հի­մա էլ եմ ծառայում: Դա չի նշանակում, որ եթե ես պաշտոնաթող գեներալ եմ, այս պահին չեմ աշխատում, ուրեմն չեմ շարունակում ծառայել իմ ժողովրդին:

-Եթե Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության, Դուք կհավակնե՞ք նո­րից պաշտոն զբաղեցնելու, օրինակ՝ ոստիկանապետի:

-Ուրեմն, որևէ մեկին թող չթվա՝ եթե ես աջակից եմ, բարձրաձայնում եմ և չեմ թաքցնում իմ համակրանքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, ուրեմն ես ինչ-որ հավակնություններ ունեմ հետագայում որևէ պաշտոնի: Ես ոչ մի սպասելիք չունեմ Ռոբերտ Քոչարյանից և ինչով կարող եմ, աջակցում եմ այս պահին, որպեսզի Հայաստանը դուրս գա այս իրավի­ճակից: Եթե ինձ նպատակահարմար կգտնեն, ես ծառայող եմ, պատրաստ եմ ծառայել իմ հայրենիքին:

-Նիկոլ Փաշինյանի քարոզարշա­վին հետևո՞ւմ եք, նա անընդհատ սպառնալիքներ է հնչեցնում, կարծես հասկացնում է, որ բախումների, քաղաքացիական պատերազմի է տանելու ժողովրդին, ի՞նչ կարող եք ասել այս մասով:

-Այո, հետևում եմ, անթույլատրե­լի եմ համարում այդ հայտարա­րությունները, ազգը պառակտել և տանել բախումների՝ անթույլատրելի եմ համարում և, օգտվելով առիթից, կոչ եմ անում իմ գործընկերներին՝ ոստիկաններին, որպեսզի զերծ մնան նման արտահայտություններից ու այդ գործընթացն ապահովելուց, քանի որ վաղը, մյուս օրը բոլորը կկանգնեն օրենքի առջև ու կկրեն իրենց համապատասխան պատիժը: Կոչ եմ անում ոստիկաններին, որ զերծ մնան, չտանեն ժողովրդին բախման և պառակտման չենթարկեն: Առանց այն էլ արդեն ազգի մեջ կան «սև ու սպիտակներ», նախկիններ-ներկաներ: Հարկ եղած դեպքում ինքս կլի­նեմ առաջնագծում, իմ հնարավո­րություններով թույլ չեմ տա, որ նմանատիպ բախումներ լինեն:

-Բայց տեսնում ե՞ք դրա ռիսկը, որ կարող է բախումներ լինեն, քանզի ասում Են՝ Փաշինյանը հեշտ չի զիջի աթոռը:

-Բայց Փաշինյանի զիջել-չզիջելով չէ, եթե ժողովուրդն իր ձայնը տա «Հայաստան» դաշինքին, էստեղ ինչ է մնում, մնում է, որ Փաշինյանը դառնա նախկին:

-Կարծում եք՝ ժողովուրդը կտա՞ իր ձայնը Քոչարյանի գլխավորած դաշինքին:

-Այո, ես տեսնում եմ, հետևում եմ, վերլուծություններ եմ անում, մոնիտորինգ եմ անում, և դրանց հիման վրա՝ պարոն Քոչարյանի գլխավորած դաշինքի հեղինակությունն օր-օրի բարձրանում է:

-Ամեն դեպքում, ասում են՝ 50+1 տոկոս որևէ ուժ չի հավաքի, և կոալիցիայի միջոցով կձևավորվի իշխանությունը: Դուք ի՞նչ եք կարծում՝ Քոչարյանն ո՞ւմ հետ պետք է կոալիցիա ձևավորի:

-Եկեք առաջ չընկնենք, բայց էսպիսի բան կասեմ՝ այն ուժերի հետ, որոնք դեմ են ներկայիս իշխանությա­նը: Եթե դեմ են, ոչ թե ինչ-որ ձևական բնույթ է կրում այդ ամենը, թող ապա­ցուցեն իրենց խոսքերը գործով:

-ԲՀԿ-ն ու «Պատիվ ունեմ» դա­շինքը, օրինակ, հայտարարել են, որ դեմ են:

-Եթե հայտարարել են, վստահ եմ՝ իրենց հայտարարության տերը կլինեն»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan