Գաղթականների երկիր Հայաստան
Այս թեմայով
- Հայաստանը թույլ օղակն է, որի հաշվին մյուսները լուծում են իրենց խնդիրները. Ստեփան Դանիելյան
- ՀՀ-ում արժեքային ճգնաժամ է և լուծումը կուսակցությունների ծիրում չի գտնվում, այլ հանրային շարժման դաշտում է. Դանիելյան
- ՌԴ-ի նկատմամբ ճնշումները շատանում են եւ նա փորձում է անընդհատ մեր հաշվին զիջումների գնալով պահել իր դիրքերը. քաղաքագետ
- Ամեն ինչ նոր է սկսվում. Ստեփան Դանիելյան
18-րդ դարում "Հայաստան" անունով նոր նախագիծ է գործի դրվում, որի հեղինակներն Արցախի ու Սյունիքի մելիքներն էին, Գանձասարի կաթողիկոսի գլխավորությամբ (մեծ հաշվով ցանկացած պետություն ու ցանկացած ազգ քաղաքական պրոյեկտի արդյունք է)։
"Հայաստան" նախագծի շահառուն էր Ռուսաստանն (մինչ այդ Նախագիծն առաջարկվել էր եվրոպական իշխաններին, անգամ Նապոլեոնին), ինչն աշխարքաղաքական նպատակ էր հետապնդում։
Սակայն սա չէ իմ գրածի նպատակն, այլ այդ նախագծի "մատերիալը"', տարբեր տեղերից հավաքված հայերը' հայ գաղթականները։
Այսօրվա հայերի ճնշող մեծամասնությունը գաղթականների սերունդներ են, գաղթականի չհաղթահարված հոգեբանությամբ։ 19-րդ դարում, 20-րդ դարասկզբին ու 1945-ից հետո գաղթած, ինչպես նաեւ այդ ընթացքում Հայաստան եկած պարսկահայերն են այսօրվա Հայաստանի հիմնական մեծամասնությունը։
Նաեւ պատահական չէ, որ պարսկահայերն իրենց "սփյուռք" չեն համարում, դա արդեն այլ քննարկման թեմա է։
Հայաստանում եւ, ասենք Իսրայելում, պետականաշինության հիմնական խնդիրն գաղթականներից պետական ազգ ձեւավորելն է եղել։
Վերջին 30 տարում դա պետք էր լիներ պետական քաղաքականության առանցքն ու եթե ուշադիր դիտարկենք այդ ժամանակահատվածն, ապա հիմնական քաղաքական պայքարը գաղթականների հոգեբանությունն կրող ու պետական մտածողություն ունեցող քաղաքական հոսանքների պայքարն էր, որտեղ յուրաքանչյուրն ուներ իր թերություններն ու այլանդակ կողմերը, սակայն նրանց բուն բովանդակությունը դա էր։
Բացառվում է պետական մտածողություն ունեցող որեւէ ազգ, որի գոնե մի փոքր հատվածը ձայն տար նման եղանակով պարտված իշխանությանը։
"Նիկոլ" երեւույթը չէր կարող այդքան կենսունակ լիներ, եթե իր մեջ չկրեր խորքային մի բան' գաղթականի մշակութաբանությունը, դա արդեն "Նիկոլ", կամ "ՔՊ"-ի խնդիրը չէ, դա ավելի խորքային երեւույթ է։