Այսօր՝ 20 հունիսի 2021թ., 00:00
Քոչարյան՝ 32 տոկոս, Փաշինյան՝ 24 տոկոս․ Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել է «ՌԻԱ Նովոստիի» սոցհարցման արդյունքները Լուսանկարում պատկերված թափթփուկի մայրիկին հարկավոր էր արյուն, ի՞նչ եք կարծում, ով էր արձագանքել. Ք. Նազարյան Ինչ խախտումներ է արձանագրել «Ականատես» դիտորդական առաքելությունը Զինվորներին ակնհայտ ուղղորդում են, խախտումներ ունենք բազմաթիվ. Գորիսի քաղաքապետ Թբիլիսին պատրաստ է աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան եռյակի ձեւաչափում. Զալկալիանի «Ծառուկյանի վրա ո՞վ կարող է ազդել»․ Գագիկ Ծառուկյանը քվեարկեց Սերժ Սարգսյանը՝ կոալիցիա ձեւավորելու մասին ՔՊ-ականները փորձում են շտկել իրավիճակը․ Լեւոն Տեր-Պետրոսյանը մասնակցեց քվեարկությանը Ժամը 11։00-ի դրությամբ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 12,2 տոկոսը Ոստիկաններին ավտոբուսներով բերել են ընտրության, նրանց ուղեկցում էր հրամանատարը. վստահված անձ (տեսանյութ) Քաղաքացիները քվեախցում պատռում են ՔՊ-ի քվեաթերթիկը, տեսանյութը հրապարակում սոցցանցում Իշխանությունը հոգեվարքի մեջ է, հասկանում են՝ վերարտադրվելու հնարավորություն չունեն. Վանեցյան 2 ՔՊ-ականներ քաշքշել են զոհվածի կնոջն ու հայհոյել. վստահված անձն ահազանգում է «Իմ ասածը քվեարկե՞լ ես». ՔՊ-ականները ընտրատեղամասի մոտ ուղղորդում են ընտրողներին, վանկարկում կարգախոսը Հեռացող կառավարությունն ու ԱԱԾ-ն սկսել են հերթական օպերացիան ընդդեմ «Հայաստան» դաշինքի. Արամ Վարդևանյան «3-րդ համարը դիր ծրարի մեջ»․ բաց քվերկություն 2/7 տեղամասում. (տեսանյութ) Ոստիկանները բռնի ուժով, անհիմն բերման են ենթարկում «Հայաստան» դաշինքի շտաբի պետին «Տոյոտայով մի տատիկի «նետեցին» դպրոցի մոտ՝ ասելով, թե գնա՛, քեզ ներսում կասեն». Վահագն Ավագյան Եթե ձեր քվեաթերթիկի վրա նման բան նկատեք, պահանջե՛ք, որ նորը տան «Ընտրում ես, ստանում ես 30000, լավ չի՞ բա»։ Ահազանգ Փարաքարից Ով է ամբողջ քաղաքով մեկ Հայաստան դաշինքի դեմ հակաքարոզչական բուկլետներ շաղ տված երիտասարդը Պետական ռեսուրսի այսչափ ներգրավվածություն երբեք չի եղել Գորիսում սպաները ուղղորդում են զինվորներին քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին Հանձնաժողովի նախագահը իր ծանոթների քվերակությունից հետո մտում է քվեախուց և ստուգում Չագուչ ունեն, թող մեխ մեխեն․ Վլադիմիր Գասպարյան Ռոբերտ Քոչարյանի ճեպազրույցը քվեարկելուց հետո Նպատակն է՝ ճնշել, պարալիզացնել «Հայաստան» դաշինքի գործունեությունը. Վարդեւանյան Վարչական ռեսուրսի օգտագործման, ուղղորդումների մասին տեղեկատվություն եմ ստանում զորամասերից. Աշոտյան Չարենցավանի 27/22 տեղամասում քաղաքացին ջնջեց ցուցակից որդու եւ հարսի անունները Լևոն Քոչարյանը մասնակցել է քվեարկությանը Ռոբերտ Քոչարյանի լուսանկարով հակաքարոզչական թռուցիկները կազմակերպել է ՔՊ-ն. Ընտրությունների վերահսկման կոմիտե Հայկ Մարությանին չի փրկելու «կռուտիտը». Նաիրա Զոհրաբյան Սիսիանի կենտրոնական շտաբում եւ «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավարների տներում խուզարկություններ են անցկացվում Հայաստանի պատմության մեջ երբեք չեն եղել նման ծավալի ընտրական գործընթացի խախտումներ, և հրավիրում ենք միջազգային դիտորդական առաքելությունների ուշադրությունը Ահազանգ. Արմավիրի մարզ Լեռնագոգ համայնք Սպաները ուղղորդում են զինվորներին քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին Շուռնուխում հանձնաժողովի ՔՊ-ական նախագահը երեկոյան իր հետ տուն է տարել կնիքը. Այն օգտագործված է եղել Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում Կամավորը, հյուրընկալվելով Փաշինյանի առանձնատանը, ուղիղ հարցրել է, թե ինչ է արել տիկին Աննան՝ բունկերում (տեսանյութ) Պրոֆեսոր Արմեն Չարչյանն ազատ արձակվեց «Ինձ համար պարզ դարձավ, որ Ադրբեջանը օժանդակում է Փաշինյանին՝ վերահաստատելու իր իշխանությունը»․ Տիգրան Սարուխանյան Ցավոք, Ձեր «մրճահար» թիմի համար Հայրենիքը մնաց անկլավ, ասֆալտ, ջրագիծ, անհասկանալի վայրերում կամուֆլյաժով նկարվել և «Զինուժ»-ով ցուցադրել… ՃՈ փոխգնդապետերը իրենց ենթականերին սպառնում են ազատել աշխատանքից Ինչի՞ համար են ստորին հատվածում անցքեր ունեցող քվեատուփերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ «Россия 24» հեռուստաալիքին Դատավոր Մանվել Շահվերդյանին առևանգել ու պահում են ԱԱԾ-ում Վահագն Հովակիմյանի եղբոր կինը գողացել է ընտրատեղամասի կնիքը. Ահազանգ Արդեն աբսուրդային իրավիճակ է ստեղծվում Պրոֆեսոր Չարչյանի դեպքով. Արամ Վարդեւանյան Կարծում ենք՝ դատարանը պետք է չտրվի ճնշումներին և րոպե առաջ հրապարակի որոշումը Մինչ այս պահը դատարանից չեն տեղեկացրել, թե երբ է տեղի ունենալու Արմեն Չարչյանի հարցով որոշման հրապարակման հետաձգված նիստը. Էրիկ Ալեքսանյան Արման Թաթոյանը կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին Հանդիպել են Ռոբերտ Քոչարյանն ու «Մոնարխ» ընկերությունների խմբի սեփականատեր Սերգեյ Համբարձումյանը Ռաիսին պաշտոնապես հաղթող է ճանաչվել Իրանի նախագահական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուները խախտում են լռության օրվա կանոնները. Ռուբեն Մելիքյան Կարելի է ենթադրել, որ կառավարությունն ընտրատեղամասերում փորձելու է անօրինական գործողություններ իրականացնել. քաղաքագետ Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը որոշել է ավարտել կարիերան Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին. «Իզմիրլյան բժշկական կենտրոն» Ջիգանի կինը պատմել է, թե ինչից է մինչեւ հիմա զրկված իրենց ավագ դուստրը Քիչ առաջ խռխռացող դավաճանի անձնական իրավապահները շուրջ 40 հոգով ներխուժել են Հրազդանի մեր գրասենյակ. Արսեն Բաբայան Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1 աճյուն. Արցախի ԱԻՊԾ Սպաներ, դուք պարտավոր չեք կատարելու ապօրինի որևէ հրաման, քաղաքական որևէ պատվեր. Գեներալ- լեյտենանտ Վարյանի կոչը Վաղ առավոտից, ուժայինների կողմից բառացիորեն տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ. Վանեցյան «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը Կարեն Կարապետյանին նկատել են «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբից դուրս գալիս (ֆոտո) Զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնումներն այսօր շարունակվում են Վարանդայի շրջանում Հունիսի 21-ի Հայաստանը Իշխանությունը անմարդկային ճիքեր է գործադրում պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանք ապահովելու ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է 2.578.678. ՀՀ Ոստիկանություն «Դառնում եմ հասարակական գործիչ. ուրիշ ճանապարհ չեմ տեսնում». Ռուբեն Վարդանյան «Շուշիի անկման ճանապարհը». բերդաքաղաքի դավաճանական հանձնման մասին Ն. Հոխիկյանի նոր ֆիլմը Արցախի միկրոավտոբուսի վթարը եղել է հետդարձի ճամփին՝ հանրահավաքից ժամեր առաջ․ մի՛ օգտագործեք չճշտված տվյալներ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը արտահերթ խորհրդարանական ընտրությունների առթիվ Արմեն Սարգսյանը հանդես է եկել կոչով «Հորդորում եմ իրավապահ մարմիններին անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին». Արա Բաբլոյան Սևանի հոգեբուժարանի տեսանյութը շա՞տ էր զիջում Իզմիլյան կենտրոնի ձայնագրությանը Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցությունը Նիկոլ Փաշինյանի հավաքին համակարգել է դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանը Սկսում ենք ստորագրահավաք ի աջակցություն պրոֆեսոր Արմեն Չարչյանի Քարին Տակի անկումը Ծեծկռտուք՝ ոստիկանների մասնակցությամբ (տեսանյութ)
Հարցում

Վտանգված են Հայաստանի անվտանգության բոլոր համակարգերը. «Ազգային անվտանգության անկախ խորհուրդ»

Իշխանությունները չեն ապահովում Հայաստանի տարածքի եւ անգամ ռազմական ստորաբաժանումների կողմից զբաղեցված տարածքների ամբողջական վերահսկումը: Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, հայտարարությամբ է հանդես եկել «Ազգային անվտանգության անկախ խորհուրդը»։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Տեղի է ունեցել «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Ազգային անվտանգության անկախ խորհրդի» արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվել են Սյունիքում, Գեղարքունիքում, սահմանամերձ այլ գոտիներում ստեղծված իրավիճակն ու ձեռնարկվելիք քայլերը։ Հանդիպման արդյունքում ընդունվել է հայտարարություն, ըստ որի՝

1․ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը, օգտվելով Հայաստանի Հանրապետությունում տիրող ներքաղաքական իրավիճակից, այն պայմաններում, երբ Հայաստանի վարչապետը անկարողունակ է եւ, փաստացի, անգործ, իսկ Ազգային ժողովը լուծարվել է, դիմեց ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ սադրանքների։

2․ Հակառակորդի անարգել մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք եւ արդեն մոտ 6 կմ խորանալն ու տարածքներ գրավելը եւս մեկ անգամ ցույց են տալիս, որ ներկայիս իշխանությունը ի զորու չէ պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Վտանգված են Հայաստանի անվտանգության բոլոր համակարգերը։

3․ Անհասկանալի, իրարամերժ հայտարարություններ են արվում պետական իշխանության առանձին մարմինների եւ գործիչների կողմից, ինչը խոսում է իշխանության առանձին թեւերի անտեղյակության մասին։

4․ Գորիս-Կապան ավտոճանապարհի եւ Շուռնուխի դեպքերը ցույց տվեցին պետական ապարատի ղեկավար անձնակազի անտեղյակությունը առ այն, որ պետությունների միջեւ սահմանները հստակեցվում են սահմանագծումով ու սահմանազատումով եւ ոչ թե GPS-ով: Դրա հետեւանքով՝ Հայաստանը թույլ տվեց, որ ճանապարհահատվածի եւ բնակավայրի տարածքի շուրջ բարձրացվող հարցերի քննարկումներն ընթանան այդ հատվածները ագրեսիվ հարեւանին փոխանցելուց հետո:

5. Իշխանությունները չեն ապահովում Հայաստանի տարածքի եւ անգամ ռազմական ստորաբաժանումների կողմից զբաղեցված տարածքների ամբողջական վերահսկումը: Նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրումից հետո չապահովվեց այն դրույթը, որ ագրեսիվ հակառակորդի ստորաբաժանումները հայկական կողմից ազատվող տարածքներ մտնեն միայն այդ տարածքներում գտնվող բոլոր հայկական ստորաբաժանումների եւ կամավորական ջոկատների դուրսբերումից հետո: Արդյունքում՝ մեծ թվով զինվորներ, անգամ անտեղյակ լինելով նահանջի մասին, իրենց համար անակնկալ կերպով մնացին թշնամու խորը թիկունքում՝ հետագայում սպանվելով կամ գերեվարվելով թշնամու կողմից՝ որպես թիկունք ներխուժածներ:

6. Նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրմանը չհաջորդեց հակառակորդի հետ հրատապ հարցերի քննարկումների մարմինների ստեղծումը (միջադեպերի արձագանքման միջպետական թեժ գծեր), ինչը կարող էր կանխել միջադեպերը եւ կարգավորել պրոբլեմների լուծումները: Մինչ օրս չի կազմակերպվել ընթացիկ տեղեկատվության տարածաժամանակային մշակման վերլուծական կենտրոն: Սահմանային ճշտումների խնդրում չի օգտագործվում անգամ գոյություն ունեցող հայ-վրացական սահմանների ճշտման համար լայնածավալ աշխատանք կատարած «սահմանային կոմիսարների» ինստիտուտը: Որպես հետեւանք՝ վիճելի հարցերի քննարկումները թողնվել են սահմանամերձ բնակավայրերում ապրող գյուղացիների եւ / կամ մասնագիտական գիտելիք եւ փորձ չունեցող հայրենասեր զինվորականների վրա:

7. Մինչդեռ հայկական կողմում փաստացի ցուցաբերած գիտելիքի եւ փորձի պակասի հետեւանքով ստեղծված իրավիճակը լայնորեն եւ լկտիաբար չարաշահում է հակառակորդը: Բանակցային եւ գործնական քայլերի վակուումի պայմաններում՝ հակառակորդը հարցերը լուծում է զորքերի տեղաշարժով եւ նոր շահեկան դիրքեր գրավելով:

8․ Ներկայումս սահմանագծի վերահսկման համակարգի անգործության հետեւանքով՝ Հայաստանի տարածք է ներխուժել հակառակորդի 250 զինվորական: Սահմանի տեսադիտարկման համակարգի բացակայության պատճառով՝ հակառակորդի մոտենալը սահմանագծին չի ֆիքսվել: Միջադեպերի արձագանքման միջպետական թեժ գծի բացակայության պայմաններում հնարավոր չի եղել հայտնաբերումից հետո նրանց տեղաշարժը կանգնեցնել բանակցային ճանապարհով: ՀՀ արտգործնախարարության խողովակներով սահմանահատումը չի հայտարարվել անթույլատրելի: Միջադեպի վաղ փուլում հարցի քննարկումը չի կազմակերպվել անհրաժեշտ մակարդակով, այդ թվում՝ միջնորդների ներգրավման միջոցով: Միջոցառումների այս համալիրի անարդյունավետության դեպքում՝ պետք էր ապահովել հակառակորդի ստորաբաժանումների ռազմական հակազդում եւ այլն: Այդ ամենի փոխարեն՝ փորձ է կատարվում սեփական լիակատար անգործության պայմաններում հարցի լուծման բեռը այլ կառույցների վրա դնել եւ կորուստները ազգաբնակչությանը որպես չնչին նեկայացնել: Սակայն, ինչպես Արցախյան խնդրի հարցում, այնպես էլ այժմ, պաշտոնական հայտարարություններով հանդես եկողները ստում են: Իրականում՝ հակառակորդի կողմից լուծվող հարցերը անհամեմատ խորն են եւ լայնածավալ: Ի՞նչ խնդիր է փորձում լուծել թշնամին՝ գրավելով Սյունիքում այդ հատվածները․

ա․ Ապագայում Հայաստանը երկու մասի բաժանելու եւ Սյունիքին տիրելու նպատակով Սյունիքի ամենանեղ հատվածը էլ ավելի նեղացնել,

բ․ Թշնամու կողմից գրաված բարձրունքներն ունեն ստրատեգիական նշանակություն, որոնց շնորհիվ՝ կարող է դիտարկել Հայաստանի տարածքի տասնյակ կիլոմետրեր, այդ թվում՝ նաեւ Ռուսաստանի հետ համատեղ շահագործվող Սիսիանի օդանավակայանը,

գ․ Թշնամու կողմից ամբողջությամբ գրաված Սեւ լիճը այդ տարածաշրջանի համար հանդիսանում է ջրային միակ պաշար եւ ոռոգման ու խմելու ջրով է ապահովում մի շարք բնակավայրերի։

9․ Թշնամին, գրավելով այդ հատվածները, անառիկ դիրքեր է զբաղեցնում՝ տեղակայելով այնտեղ հատուկ նշանակության զորքեր։

«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Ազգային անվտանգության անկախ խորհուրդը», հիմք ընդունելով ներկա վիճակը, դիմում է ՀՀ ԱԱԾ-ին, Հայաստանի հատուկ քննչական ծառայությանը, ՀՀ քննչական կոմիտեին, ՀՀ Պաշտպանության նախարարությանը հետեւյալ առաջարկներով՝

1․ Արգելել ոչ իրազեկ մասնագետների մասնակցությունը սահմանային միջադեպերի քննարկմանը, այն իրականացնել միայն սահմանային կոմիսարների միջոցով,

2․ Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ բոլորը պետք է մնային իրենց տեղերում, սակայն նոյեմբերի 9-ից հետո հանձնվեց Որոտանի (Կուբաթլու), Կովսականի (Զանգելան) եւ Հադրութի շրջանների մի մասը, որոնք գտնվում են մեր վերահսկողության տակ։ Ադրբեջանի հետ բանակցություններում պահանջել վերադառնալ եւ զբաղեցնել նոյեմբերի 9-ի դրությամբ զբաղեցրած բնագծերը,

3․Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ եւ ՌԴ միջնորդությամբ սկսված կոմունիկացիոն խնդիրների եւ կողմերի հաշտեցմանն ուղղված այլ ակտիվության հետ կապված՝ սահմանային գոտու ճշտումների գործընթացում պահանջել չեզոք գոտու ստեղծում, քանի որ մի շարք հատվածներում կողմերին բաժանում է մի քանի մետր, ինչը ներկայիս խիստ լարված հարաբերությունների պայմաններում պայթունավտանգ է,

4․ Հանցավոր անգործության, Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու պետական սահմանները, ՀՀ քաղաքացիների անվտանգությունը չպաշտպանելու համար հարուցել քրեական գործեր՝ մեղավորներին բացահայտելու եւ հանցավոր անգործության մթնոլորտը վերացնելու նպատակով»։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan