«Եթե պառկած ոստիկան ուրեմն սենց»․ խավարամիտ իմքայլականը ծաղրում է ոստիկանությանը
Ոստիկանի ուսադիրն անարգած, համազգեստը չուլ սարքած Փաշինյանի թիմակիցը հրապարակավ ծաղրում է ոստիկանությանը։ Ավագանու իմքայլական անդամ Լեւոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Եթե պառկած ոստիկան ուրեմն սենց», գրում է yerkir.am-ը։
Օդից Երեւանի քաղաքապետարանի դահլիճ ընկած իմքայլականն այնքան խավարամիտ է ու թերուս, որ մեքենայի արագության նվազեցման համար նախատեսված արհեստական ճանապարհային անհարթությունն անվանում է «պառկած ոստիկան»։
Հարգելի՛ ոստիկան, մինչ դու օր ու գիշեր հսկում ես գերագույն գլխավոր կապիտուլյանտին, նրա թիմակից պետական չինովնիկը ծաղրում է քեզ, քո աշխատանքն ու արժանապատվությունը։