«Սեւանա լճի մակարդակը բարձրացրել են իմքայլականները». նիկոլ
նիկոլն այսօր ասաց այն, ինչ չէր ասել, դեռ չէր ասել: Նա տեղեկացրեց, որ Սեւանա լճի մակարդակը վերջին վաթսուն տարվա ընթացքում ամենաբարձրը կլինի այս տարվա հունիս-հուլիսին: Ավելին, նա շտապեց ասել, թե միայն չասեք, թե շատ անձրեւ ու ձյուն է եկել: Նա պնդեց, որ դա իրենց ճիշտ կառավարման արդյունքն է, ջրային ռեսուրսների կառավարման արդյունքը:
Ոչ Կարեն Դեմիրճյանն էր կարողանում ճիշտ կառավարել, ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը: Նրանք բոլորը, ըստ նիկոլի, Սեւանից փող էին սարքում, իսկ ինքը՝ ոչ:
Քաջ նազարին տվեց անցավ, կասի ժողովուրդը: Բա որ այդպես լավ եք կառավարում ջրային ռեսուրսները, բո որ անձրեւն ու ձյունը հեչ կապ չունեն, բա ինչու Սեւանը ռեկորդային մակարդակի չհասավ 2019-ին կամ 2020-ին:
Մի խոսքով, մասնագետներն ավելի լավ կբացատրեն, թե ինչ է իրականում կատարվում ջրային ռեսուրսների հետ, բայց արձանագրենք, որ նիկոլն անգերազանցելի ստախոս է:
Վարդան Մխիթարյան
Top-News.am