Ընդունենք՝ ԱԱԾ-ն է զբաղվում գերիների հարցով, բայց դուք եք մոբիլիզացիան արել, արդյունքում մարդիկ հայտնվել են ճակատի ինչ-որ ուղղությամբ և գերեվարվել, ձեզ պատասխանատու չե՞ք համարում
Այս թեմայով
- Այսօր առկա մեծ թվով խնդիրները դրդել կամ դրդում են շատ արցախցիների հեռանալ նաև Հայաստանից. Տիգրան Աբրահամյան
- Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում. Տիգրան Աբրահամյան
- ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը
Պաշտպանության նախարարին դիմում են, ասում են՝ գերիների հարցերով գանք հանդիպենք, պատասխանում է, որ իրենք չեն զբաղվում։
Լավ, ընդունենք, որ դրանով զբաղվում է ԱԱԾ-ն։ Ու վե՞րջ։ Դուք այս ամենի հետ ընդհանրապես ձեր կապը չե՞ք տեսնում, պատասխանատու չե՞ք համարում։
Ադրբեջանում գերեվարված անձինք՝ ժամկետային լինեն, պահեստազորային, թե կամավորական, պետք է առաջնային գտնվեն ձեր ուշադրության դաշտում։
Կոպիտ ասած, դուք եք մոբիլիզացիան կազմակերպել, արդյունքում այդ մարդիկ հայտնվել են ճակատի ինչ որ ուղղությամբ և տարբեր հանգամանքներում գերեվարվել։
Եվ դուք տարօրինակ կերպով ձեզ այնքան անհոգ եք զգում, որ նույնիսկ պատգամավորների հանդիպման առաջարկն եք մերժում՝ համոզված եմ, որ առանց ճշտելու դրա դրդապատճառները։
Վաղը՝ մեկ այլ իրավիճակում, նույն կերպ վարվելու եք մյուսներիս հետ, դա է ձեր տեսակը։
Նույնը Արավուս գյուղում, գյուղի հովիվի և ադրբեջանցի զինծառայողների քաշքշուկի թեման։ Վաղարշակ Հարությունյան, հանգիստ խոսում ես այն մասին, թե գիտե՞ք՝ հովիվը դրանց դիրքերին մոտ հատվածում է եղել։
Դու հասկանում ե՞ս, որ այդ մարդկանց տներն արդեն իսկ ադրբեջանցիների դիրքերի մատույցներում է, այդ մարդիկ իրենց ուժերով ամեն օր տարաբնույթ բանակցությունների մեջ են ադրբեջանցիների հետ՝ արտ անելու, անասուններ արածացնելու, իրենց գյուղում հանգիստ քայլելու համար։
Իսկ դու ադրբեջանցիներից ավելի ջանասիրաբար արդարացնում ես միջադեպերը՝ պարծենում, թե բա գիտե՞ք զոհեր չկան, հովիվն էր մեղավոր։
Հետո էլ ավելացնում, թե դեմարկացիայի գործընթաց կլինի ու կկարգավորվի։ Այդ ե՞րբ, ո՞ւմ եք հիմարի տեղ դնում, այդ պրոցեսն այդքան արագ է՞ լինելու։
Հարևան Վրաստանի հետ գործընթացն արդեն 25-30 տարի է գնում է ու դեռ չի ավարտվել։ Ու դա այն դեպքում, որ այդ երկրի հետ պատերազմի մեջ չենք, թշնամություն չկա։
Պատկերացում ունե՞ս, թե ադրբեջանցիների հետ այդ գործընթացը, եթե նույնիսկ սկսի, որքան է տևելու։
Սրանց պաշտոնավարման օրոք, մարդիկ տարիներով իրենց հոգսերով, խնդիրներով և անվտանգության բացակայությամբ մնալու են մեն-մենակ։
Սրանց գնալն այլընտրանք չունի, ով չի գիտակցում, մեկ է՝ ինչ որ փուլում, սեփական մաշկի վրա է զգալու իրավիճակի ողջ ծանրությունը։