Այսօր՝ 15 մայիսի 2021թ., 00:00
«Փաշինյանը օրուգիշեր զբաղված է խեղկատակությամբ և սեփական անձը շոյելու փորձերով». Թեհմինա Վարդանյան KGB-ի ագենտները մտել ԱՄՆ կառավարության կայքում Սյունիքի տարածքը անվանել են վիճելի տարածք «Դավա՛յ ստուց, դու՛րս կորի, չնկարե՛ս». Էջմիածնի՝ Նիկոլին ծառայող ԵԿՄ-ականները հարձակվել են լրագրողի վրա (ձայնագրություն) Ակնհայտ է, որ Հայաստանի Զինված ուժերը երկրի սահմանները չի ցանկանում պաշտպանել. Էդիկ Բաղդասարյան Արցախն էն միջնաբերդն էր, որի ընկնելուց հետո Հայաստանն այլևս անվտանգ չի. մոռացանք Արցախը, դրա համար էլ հիմա Սյունիքն են ուզում Իրականությունը ռիսկերով լի է, որոնք սպառնում են հային և նրա հավաքական գոյությանը․ Դավիթ Հարությունյան Մենք ունենք թե՛ գիտելիք և փորձ, թե՛ էներգիա և ուժ. ձեւավորվեց «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքը Մենք պարտավոր ենք նախաձեռնել աշխարհազորայինների հավաքագրման գործընթաց․ Հայրենիքի փրկության շարժում Աննա Հակոբյանը պատրաստվում է գաղտնի մեկնել ԱՄՆ նա նաև ամերիկյան անձնագիր է ստացել՝ ուրիշ անունով Ռուսական 102-րդ ռազմաբազան ուժեր է տեղակայում Սյունիքի մարզում Ռոբերտ Դե Նիրոն նկարահանումների ժամանակ լուրջ վնասվածք է ստացել Թուրքիայում քրդական ընտանիքը ռասիստների հարձակման է ենթարկվել Վերին Շորժայի մոտ հայկական 2 պոստ հայտնվել է շրջափակման մեջ. Ոտքի ելեք ժողովուրդ. Հրանտ Բագրատյան Տեսանյութ. Առաջին օրն ադրբեջանցիներին հարցրի՝ ուր եք գնում, ասեցին Շորժա. վարչական շրջանի ղեկավար Տեսանյութ. «Ադրբեջանցիների կողմից կուտակումներ կան». ինչ իրավիճակ է Շուռնուխում Տեսանյութ. ՀՀԿ-ն և «Հայրենիք»-ը «Պատիվ ունեմ» դաշինքը կազմավորելու մասին հուշագիր են ստորագրել Տեսանյութ. Էնպիսի լուրերի մասին կարող եմ խոսել, որ ձեր մազերը կարող են բիզ-բիզ կանգնել. Սերժ Սարգսյանը՝ լրագրողներին Տեսանյութ. Ուղղիր մեջքդ, կպնենք գործին, որ ապրենք. Արթուր Վանեցյան Տեսանյութ. Այս պահին բանակցությունները շարունակվում են. ինչ իրավիճակ է Վերին Շորժայում Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ. Ջոնաթան Լաքոթը Շիրազ է հրապարակել Մուրադովն այսօր կմասնակցի Խնձորեսկում ադրբեջանցի գրոհայինների հետ բանակցություններին Ադրբեջանցիներն ավտոմատները պահել են վարդենիսցիների վրա, 5 րոպե ժամանակ տվել, որ լքելու խմելու ջրերի ավազանների տարածքը Անգամ 2020-ի աշնանային պատերազմի օրերին մեզ այսքան անտեր ու անպաշտպան չէի զգում... Այս հնարքը էնքա՜ն հինա, որ էս կուտը ուտելու համար մարդը․․․ ես ուղղակի չգիտեմ, թե ինչքան ապուշ պետք է լինի Սյունեցիները չեն պատրաստվում Իշխանասարը զիջել թշնամուն Վերելակից՝ Սեւ լիճ․Ալիեւ-Փաշինյան կապի գաղտնիքները Պետք է արագ գործել, հակառակ պարագայում նոր կորուստներն անխուսափելի են. Տիգրան Աբրահամյան Էսքան հայհոյանք հայը երբեք չէր տվել ու ցավը նրանում է, որ ոչ թե թշնամուն, այլ իր ազգակցին․․․ Եթե հայկական կողմը չպատասխանի Պետդեպի «Վիճելի տարածքներ» ձևակերպումներին, ուրեմն իրենց հետ համաձայնեցված են Մանախը հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել Մի խումբ կապիտուլյանտների, դավաճանների և անհայրենիքների պատճառով` Ազգովի հայրենազուրկ ենք դառնալու «Յունիվերս» լեզվի կենտրոն. լեզուներ սովորելու լավագույն ճանապարհը Սյունիքում երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո 9 հոգի բերման է ենթարկվել. «Մանախը» ձերբակալվել է Բռնապետները ընտրություններով իշխանություն չեն տալիս, առավել ևս, եթե այդ ընտրությունների հեռանկարը խիստ մշուշոտ է Մատենադարանի գիտաշխատողն աջակցում է Սև լիճը գրաված ադրբեջանական բանակին Չինաստանում տորնադոն առնվազն վեց մարդու կյանք է խլել ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծում տեղի ունեցող իրադարձություններին. Բորել Փաշինյանն անկեղծ չի եղել, հեղափոխականը, պարզվեց, ռեակցիոներ է, հակահեղափոխական. Տարասով «Ո՞նց կարող են հանգիստ լինել այդ վիճակում, որ անձամբ իրենց աչքերով տեսնում են այդ ամեն ինչը»․ Գեղամասար համայնքի ղեկավար նիկոլը վեց ամիս էր խնդրում Ադրբեջանի բանակը վերականգնելու եւ Սյունիքը հանձնելու համար Պատճառը, որ սահմանները չեն հսկվում, ՀՀ իշխանության անպիտանությունն է. նույնիսկ շներն ու գայլերն են հսկում իրենց տարածքները Գաղտնալսվել է նիկոլի երեկվա զանգը Պուտինին Հենրիխ Մխիթարյանը Մինո Ռայոլային խնդրել է նոր ակումբ փնտրել Իրանն ուշադիր հետեւում է սյունիքյան իրադարձություններին Արժանապատվություն, թե՞ ստորացման շարունակություն (տեսանյութ) Սահմաններին տեղի ունեցածն Արտակ Դավթյանի թերացումն է «Երեւի իմ ձայնը քաղցր ա հնչում, հա՞» Անկախ պատգամավորների նոր նախագիծը՝ Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիայի վերաբերյալ Օրվա խաղերի անոնս «Ասում էին՝ արի այստեղ». ադրբեջանցիներին այդքան մոտ հանդիպելն անակնկալ էր Վերիշենի հովվի համար ԱՄՆ-ը պահանջել է հետ քաշել ադրբեջանական զորքերը Հայաստանի հետ սահմանից ՀԱՊԿ-ը խորհրդակցություններ կանցկացնի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ Ուրախ եմ, որ կա այնպիսի երիտասարդություն, որն անտարբեր չէ, չի լռելու եւ պատրաստ է պայքարել իր իսկ վաղվա օրվա համար Ալիեւը արդեն որերորդ անգամ հասավ Փաշինյանին օգնության. Սեւակ Հակոբյան Կիպրոսի իշխանությունները մայիսի 17-ից կթուլացնեն կարանտինային սահմանափակումները Զիդանը որոշել է հեռանալ «Ռեալից» Ինքը հիմա հող է տալիս, վաղն էլ ասելու է՝ փոխարենը ոչ մի զոհ չի եղել․ Հրանտ Բագրատյան «Մանչեսթեր Յունայթեդը» 68 միլիոն ֆունտ ստերլինգ կառաջարկի Մարկոս Լիորենտեի համար ԱՀԿ-ն կարծում է, որ համավարակի երկրորդ տարում ավելի շատ մահեր կարող են լինել, քան առաջինում Վտանգված են Հայաստանի անվտանգության բոլոր համակարգերը. «Ազգային անվտանգության անկախ խորհուրդ» Մենք այդ մարդկանց հետ ի՞նչ ենք բանակցում. նրանց կողմից որեւէ նախապայման դրվել է, թե չի դրվել. Աննա Գրիգորյան Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի սադրիչ գործողությունները․ Մոսկվայի հայ համայնքի հայտարարությունը Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 24 միլիոնի Թուրքիան զրկվեց նաեւ Ֆորմուլա–1–ի փուլից «365 օր». Netflix-ը նկարահանում է լեհական սկանդալային դրամայի երկու նոր մաս 200 հոգի գալիս են, դու նահանջում ես ու հպարտանում, որ զոհ չես տվել, մինչեւ Երեւան նահանջի թող գան. Վազգեն Մանուկյան ԱՀԿ ղեկավարը հարուստ երկրներին հորդորում է կիսվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերով Ադրբեջանում խեղում են մեր զավակներին, մորթում են. «Մայրիկ» շարժումը պահանջում է գերիներին անհապաղ հայրենիք վերադարձնել Մեսին տուն է փնտրում Փարիզում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահի կողմից Սյունիքի դեպքերի հետ կապված տրվել են կարգադրություններ Վերիշենի եւ Ակների բնակիչները ՄԻՊ-ին են ներկայացրել ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկվելու հարցը Բաքուն հայտարարել է Երեւանի հետ բանակցությունների մասին սահմանին տիրող իրավիճակի հետ կապակցությամբ Հայաստանի թիմը երրորդ տեղն է գրավել Խարկովի մրցաշարում ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինվորականների ներկայությունը խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները. ՄԻՊ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ռուսաստանի դեսպանի հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը եւ հնարավոր զարգացումները Սլովենիայի նախագահը ԵՄ-ին հորդորել է արագացնել Արևմտյան Բալկանների վեց երկրների ընդունման գործընթացը Մադամ Տյուսոյի թանգարանն արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի արձանները տեղափոխվել է «Հոլիվուդի» զոնա Պուտինի եւ Փաշինյանի զրույցի վերաբերյալ ՌԴ-ի եւ ՀՀ-ի հաղորդումներում տարբերություններ կան Նիկոլը հանձնելու է Հայաստանը, ինչպես հանձնեց Արցախը, մսաղաց է նետելու վերջին հային՝ հանուն իր աթոռի. Միքայել Մինասյան Կասեցրել ենք նախընտրական գործունեությունը․ եթե վիճակը չհանգուցալուծվի, կհայտարարվի ռազմական դրություն․ Մարուքյան
Հարցում

Ադրբեջանը ձգձգում է հայ գերիների ազատ արձակումն ու վերադարձը հայրենիք, իսկ նրանց նկատմամբ խոշտանգումները կատարված են էթնիկ ատելության շարժառիթներով

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ՄԻՊ–ի ձեռքի տակ հայտնված նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական կողմի գերիների նկատմամբ խոշտանգումներն ու դաժանությունները, անմարդկային վերաբերմունքը կատարված են էթնիկ ատելության շարժառիթներով: Բոլոր նյութերը կուղարկվեն միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև ՀՀ պետական մարմիններին՝ անհրաժեշտ բնութագրություններով: ՄԻՊ հայտարարությունում ասվում է․

«Այսօր ավարտեցինք 297 տեսանյութի և լուսանկարի վերլուծություն հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների, հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման ու անարգանքի վերաբերյալ:

Այդ տեսանյութերն ու լուսանկարները, մասնավորապես, վերաբերում են (լրացում` նույն մարդու կարող է մեկից ավելի տեսանյութ կամ լուսանկար վերաբերել)

· 98-ը կենդանի վիճակում գերիներին խոշտանգելուն ու արժանապատվությունը նվաստացնելուն.

· 17-ը գլխատումներին ու սպանություններին.

· 32-ը զոհվածների մարմինների նկատմամբ անարգանքին և մարմնի մասերի անդամահատումներին (օրինակ՝ ձեռք կամ ականջ կտրել).

· 54-ը գերեվարվածների սոցիալական ցանցերի էջերի կառավարմանը, այդ թվում՝ ատելության տարածմանը և գլխատված զինծառայողի լուսանկարը վերջինիս էջով տարածելուն.

· 49-ը Արցախի քաղաքացիական բնակավայրերի ու անտառածածկ տարածքների դեմ արգելված, այդ թվում՝ քիմիական տարրեր պարունակող զանվածային ոչնչացման զինատեսակների կիրառությանը.

· 26-ը հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության, այդ թվում՝ հուշարձանների և եկեղեցիների ոչնչացմանն ու վանդալիզիմին.

· 12-ը այն կայքերի ու սոցիալական ցանցերի (Տելեգրամ, Ինստագրամ և այլն) էջերի, որոնցով տարածվում էին ատելություն, թշնամանք բորբոքող, ինչպես նաև հայկական կողմի գերիների նկատմամբ ադրբեջանական դաժանությունների տեսանյութեր կամ լուսանկարներ.

· 9-ը պատերազմին վարձկան ահաբեկիչների ներգրավմանը կամ մասնակցությանը:

Տեսանյութերը թարգմանվել են անգլերեն, իսկ մի մասն այս փուլում արդեն՝ ռուսերեն լեզուներով: Կենդանի մարդկանց կամ զոհվածներին վերաբերող գրեթե բոլոր տեսանյութերում արված են նույնականացումները: Բոլոր տեսանյութերն ու լուսանկարների հավաստիությունը հաստատված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական լոգոյով:

Հավաքագրված տեսանյութերի ու լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական կողմի գերիների նկատմամբ խոշտանգումներն ու դաժանությունները, անմարդկային վերաբերմունքը կատարված են էթնիկ ատելության շարժառիթներով: Այսինքն՝ դրանք կատարվել են միայն այն պատճառով, որ զոհերը հայ են եղել:

Նույն սկզբունքով ոչնչացվել ու վանդալիզիմի են ենթարկվել հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգությունը, այդ թվում՝ հուշարձաններն ու եկեղեցիները:

Ադրբեջանի իշխանության մարմինները պետք է հասկանան, որ չեն մնալու անպատիժ մարդու իրավունքների նշված կոպիտ խախտումների, պատերազմական հանցանքների, հայատյացության համակարգված քարոզի ու ցեղասպան քաղաքականության համար:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու բողոքների քննության արդյունքները շարունակաբար հաստատում են, որ ադրբեջանական իշխանությունները, միջազգային հումանիտար իրավունքի ու մարդու իրավունքների պահանջների կոպիտ խախտմամբ, ձգձգում են հայկական կողմի գերիների ազատ արձակումն ու վերադարձը հայրենիք, դիտավորյալ չեն հայտնում գերիների իրական թիվը:

Այս քաղաքականությամբ նրանք ոտնահարում են ոչ միայն Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի գերիների իրավունքները, այլ նաև հոգեկան տառապանքներ պատճառում նրանց ու անհայտ կորած համարվողների ընտանիքներին՝ մտադրված նպաստելով լարվածությանը հայկական հասարակությունում:

Նշված բոլոր տեսանյութերն ու լուսանկարները կուղարկվեն միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև ՀՀ պետական մարմիններին՝ անհրաժեշտ բնութագրություններով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ ապացույցների հավաքագրումն ու հետազոտումը»:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan