Տատիկիս պես որբերը մահացել են արդար հատուցում չտեսնելով․ Կարո Փայլան
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն առաջարկել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող իրավական ակտ ընդունել, հայտնում է Ahval թերթը։
Շաբաթ օրը Թուրքիայի խորհրդարանում իր ելույթի ընթացքում Փայլանը 1915 թվականին տեղի ունեցած Ցեղասպանությունը որակել է որպես «մեծ աղետ»՝ հայտելով, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի զանգվածային արտաքսումներն ու սպանությունները պետք է ճանաչվեն որպես Ցեղասպանություն։
«Տատիկիս պես որբերը մահացել են արդար հատուցում չտեսնելով, ինչպես և երկրորդ սերուդ հանդիսացող հայրս։ Որպես երրորդ սերունդ՝ ես արդարություն եմ փնտրում Թուրքիայում՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում»,- իր ելույթի ընթացքում ասել է Փայլանը։
Պատգամավորը հավելել է․ «Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել այս հողերի վրա, և Հայոց ցեղասպանության համար արդարություն կարելի է ձեռք բերել միայն այս հողերում՝ Թուրքիայում»։